Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան․ «Մեզ համար կարևոր է Հայ Հեղափոխական Դաշնակցության ամուր լինելը»

Վարչապետը հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին

«Դուռը փակ է. Սողոմոնյանն էլ այլ գործերով է գնացել». Անահիտ Բախշյանը փակ դռների առաջ

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այցելեց թ.1 մանկապարտեզ՝ շենքի վիճակին ծանոթանալու համար, որը երեխաների համար փակ է արդեն 3 տարի, սակայն հանդիպեց փակ դարպասների: 2011 թվականին տիկին Բախշյանը մանկապարտեզի փակ լինելու վերաբերյալ նամակ էր ուղղել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով վերջինիս պատասխանել է, որ շենքը ենթակա է նորոգման, անգամ հնարավոր է

Комсомольская Правда. «Մերի Մնջոյանը ելույթ կունենա 20 000 եվրոանոց շորով»

«Նոր ալիք» երաժշտական մրցույթի Հայաստանի մասնակից Մերի Մնջոյանը ելույթներից մեկում կներկայանա 20 հազար եվրո արժողությամբ հագուստով, որը «Նոր ալիք 2013»-ի ամենաթանկ հագուստն է: Հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը: Հագուստը ձևավորվել է ռուս երիտասարդ դիզայներ Անաստասիա Զադորինան, այն կշռում է 4 կգ, ամբողջությամբ պատված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերով և թափանցիկ է: «Հայ մասնակցի հագուստն ամբողջությամբ

Hurriyet. Թուրքիայի խորհրդարանից հարցում նախարարին՝ հայկական պատմական շենքի համար

Ստամբուլում հայկական պատմական շենքի հետ կապված Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն հարցապնդում է ուղարկել մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքին: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը «Սանասարյան Հան» շենքը հուլիսի 18-ին մրցույթով վարձակալության է հանձնել, մինչդեռ շարունակվում է շենքի սեփականության համար դատական գործընթացը, որը սկսել է Պոլսո Հայոց պատրիարքարանը՝ պնդելով, որ շենքն

Ոսկեհատի բնակիչները` Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի մասին

Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող «Արարատ» հոգեւոր միության եւ նրա հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանայի մասին արծարծվող բուռն քննարկումները ստիպեցին հետաքննել հարցը մինչեւ վերջ։ Հիշեցնենք, որ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը Տեր Հակոբին ազատել է սուրբ Սարգիս եկեղեցում աշխատանքից եւ տեղափոխել սուրբ Երրորդություն եկեղեցում ծառայելու։ Նրա հեռացմամբ «Արարատ» միությունում կատարված արդյունավետ աշխատանքը կիսատ մնաց,

Ottawa Citizen. Աստված զզվում է ջազից. Սերժ Թանկյանի նոր տեսահոլովակը

«Աստված զզվում է ջազից», «Մինչ ամուսնական սեռական հարաբերությունները մեղք է» այսպիսի կարգախոսներով ցույցի նկարներ է տեսել «Օտտավա սիթիզեն» թերթի լրագրողը Ֆեյսբուքում: Բանից պարզվել է, որ բոլոր այդ մարդիկ Բոստոնում մասնակցում էին ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի նոր տեսահոլովակի նկարահանմանը: Տեսահոլովակը նկարահանվում է «Jazz-iz Christ» (Ջազը Քրիստոս է) Թանկյանի նոր ալբոմի համար, որի ձայնագրմանը մասնակցել է

Տարոն Մարգարյանը կասեցրեց ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի բոլոր պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն: Մինչ համապատասխան հանձնաժողովի ստեղծումն ու սոցիալական որոշ խմբերի համար արտոնությունների տրամադրումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կասեցնել ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը:     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Սիսիանի քաղաքապետը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Ինձ ոչ մեկը արա-ով չի կարա դիմի»

Օրերս Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին էր ներկայացրել Սիսիանում առկա մի քանի կարեւոր խնդիրներ: Նա մարզպետին ներկայացրել էր հորդառատ անձրեւներից կրած վնասները, խոսել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների անվտանգության մասին եւ ճանապարհների անմխիթար վիճակի մասին: Այս դժգոհություններից բացի, քաղաքապետը մի արտահայտություն էր արել, որը բացարձակ դուր չէր եկել

Վարչապետն ասել է՝ «Կամո Արեյան սիրուն չի», այսինքն` այնպես, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասում…

Վարչապետի ելույթը սպասելի էր, մենք մեկ տարի առաջ ունեցել ենք նմանատիպ իրադրություն, երբ Սերժ Սարգսյանն էր ասում Տարոն Մարգարյանին, որ անհրաժեշտ է պահպանել օրենքի դրույթները եւ որոշումներ ընդունելուց հանրության կարծիքը հաշվի առնել, բոլորս հիշում ենք այդ «Տարոն ջան սիրուն չի» արտահայտությունը, որը թեւավոր խոսք դարձավ: Հիմա նույն բանը Սերժ Սարգսյանի փոխարեն Տիգրան Սարգսյանն է ասում

Տարոն Մարգարյան․ «Այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի»

Տարոն Մարգարյանի ուղերձը երեւանցիներին

Զարուհի Փոստանջյանի կոչ-հորդորը ՀՀ ոստիկանապետին

Զարուհի Փոստանջյանի կոչ–հորդորը ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին Հարգելի պարոն Գասպարյան, Արդեն 5 օր է ինչ հայ հասարակությունն ընդվզում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 19.07.2013 թվականի 3661-Ա ապօրինի որոշման դեմ եւ մեկ տարուց ավելի է ընդվզում է Երևանի փակ շուկայի հուշարձան-շենքի ոչնչացման դեմ: Այս ընդվզման ալիքի հիմքը այն կոռումպացված համակարգն է, որը այս պահի դրությամբ դեռ

Մարդասիրական օգնությունը տրամադրվեց շահառուներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ավարտեց մարդասիրական օգնության բաշխումը ս.թ մայիսին Արմավիրի մարզում աղետալի կարկուտից տուժած 14 գյուղական համայնքներում: Արդյունքում, մինչև հուլիսի 15-ը, ՀԿԽԸ Աղետներին արձագանքման թիմը կազմակերպեց 4.020 շահառուի /983 ընտանիք/ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը,  որը ներառում էր  2.090 սննդի և հիգիենիկ պարագաների ծանրոցներ և հաշվարկված էր շահառու ընտանիքի սննդի և հիգիենիկ կարիքները 2-3 ամսով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ և ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումն ու մոտեցումները մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտին և ուղևորափոխադրումների վարձավճարին առնչվող հարցերի վերաբերյալ։ «Վերջին օրերին ուշիուշով հետևել եմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ ծավալվող իրադարձություններին և, պետք է ասեմ, որ հատկապես երիտասարդությունը բավական ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի»,- նշել է քաղաքապետը։ Քաղաքապետն ուսանողներին է

Խաչատուր Սուքիասյանին դուր է գալիս, որ նոր սերունդն իր իրավունքների համար դուրս է եկել փողոց. գործարարի առաջարկը

panorama.am. Շուրջ մեկ շաբաթ է Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ են: Երիտասարդությունն համախմբված փողոց է դուրս եկել այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց հասարակական տրանսպորտի նոր սակագնի մասին՝ 150 դրամ: Հասարակական անհանդուրժողականության ալիքը գնալով նոր թափ է հավաքում, ամեն օր նրանց են միանում հարյուրավոր մարդիկ՝ այդ թվում հանրահայտ դեմքեր, դերասաններ, հաղորդավարներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Քաղաքացիները

Դանակահարության վերաբերյալ հայտարարություն

Այսօր մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ուղեվարձի պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն ք. Երևանի «Արարատ» կինոթատրոնի հարևանությամբ 23 74 Տ թիվ 67 երթուղին սպասարկող վարորդի և ուղևորի միջև, որ ավարտվել է ուղևորի կողմից դանակահարությամբ՝ վարորդին հասցնելով ոչ խիստ մարմնական վնասվածք թևի հատվածում/ ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել/: «Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները

ՀՀԿ-ական ավագանի Մարտին Վարդազարյանը կարծում է, որ փոփոխություններ կլինեն թանկացման որոշման հետ կապված

Կոմպոզիտոր Վարդազարյանը, որպես քաղաքացի դեմ է թանկացումներին, որպես Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ` պետք է հասկանա` նոր կարծիք հայտնի

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության հայտարարությունը

Այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԲՀԿ խմբակցության եւ Երեւանի քաղաքապետի հանդիպումը։ Ըստ էության, բովանդակային քննարկում, որպես այդպիսին տեղի չի ունեցել։ Երեւանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումները՝ տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի։ Հարցի լուծումը գտնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու առաջարկը եւս այս պահին համարում ենք ոչ

Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի վերաբերյալ

Դեպքի մասին տեղեկություն ստանալուն պես դեսպանությունն անհրաժեշտ գործողություններ է ձեռնարկել` պարզելու համար իրավիճակը և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար: Արդյունքում կապ է հաստատվել տեղական ինքնակառավարման մարմիների և բժշկական հաստատության տնօրինության հետ: Ըստ նախնական տեղեկությունների վթարը տեղի է ունեցել Նինոծմինդա բնակավայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա` արագության սահմանազանցման պատճառով մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով: Մեր հայրենակիցները

Երթուղայինի դուռը ջարդվեց, երբ ակտիվիստն այն փորձեց բացել ընթացքի ժամանակ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Կենտրոն համայնքի որոշ կանգառներում, որտեղ ակտիվիստները բողոքի ցույցեր էին՝  «100 դրամ» կոչերով, ոստիկանները հետևում էին կարգուկանոնին: Երկու կողմերի միջև ընդհարումներ այսօր ընդհանրապես չէին լինում, ավելին`ուրիշ կանգառ տեղափոխվելուց ակտիվիստներն իրենց հետ էին կանչում ոստիկաններին: Վերջիններս իրենց հերթին հայտարարում են. «Մենք կոչված ենք ձեր շահերը պաշտպանելու, ժողովուրդ ջան, մենք ձեր հետ ենք»: Ի դեպ, «Անվճար մեքենա» կայքում

Եվրադատարանը «անարդարացի» է որակել Խոդորկովսկու դատը

«Ազատություն» ռադիոկայան. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ ռուսաստանյան «Յուկոս» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և նրա գործընկերոջ՝ Պլատոն Լեբեդևի դեմ առաջին դատը արդար պայմաններում չի անցել: Եվրադատարանը հայտարարել է, որ թեեւ «երկու գործարարների դեմ դատական գործը հիմնավորված էր, բուն դատաքննությունն անցկացվել է անհավասար պայմաններում»: Միեւնույն ժամանակ, Եվրադատարանը չհիմնավորված է գնահատել Խոդորկովսկու եւ Լեբեդեդևի

Խցընկերը կտրել էր երակը, որ ընկերոջը բուժօգնություն ցույց տան

Ըստ դատապարտյալների, Արթուր Այվազյանը խցում գտնվելով պահանջել է բուժօգնություն:Սակայն ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են: Խցում գտնվողները դիմել են ինքնավնասման, եւ նոր միայն Արթուրին բուժօգնություն են ցույց տվել:

411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հուլիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,800,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411 դրամ:

DIY-ը հրկիզած եղբայրները չեն նստի. դատն ընթացավ արագացված կարգով (Տեսանյութ)

epress.am. Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովայի (Ծոմակ) DIY բարը հրկիզած ազգայնական եղբայրներն այսօր դատապարտվել են 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացել է DIY բարի հրկիզման գործով արագացված դատավարությունը: Երևանի կենտրոնում՝ Փարպեցու փողոցում գտնվող DIY բարը նախորդ տարվա

Անի Քոչար. «Տարոն Մարգարյանին պարզապես հեղինակազրկեցին և նրա բարի համբավը ջուրը գցեցին» (Տեսանյութ)

Երթուղային տրանսպորտի թանկացման հարցի մասին խոսելիս շատերն այն զուգահեռում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ուղղված արշավի հետ: Կարծիքներ են հնչում, թե իշխանությունները փորձում են քավության նոխազ դարձնել Տարոն Մարգարյանին: Aravot.am-ի հետ զրույցում «Բարեւ Երեւան» դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված, «Yes» ամսագրի հիմնադիր Անի Քոչարը նշեց, որ ինքը ցավում է Տարոն Մարգարյանի համար, ու մեր հարցին` արդյոք

Մուայ Թայ մարտարվեստի միջազգային մրցաշար` Երեւանում

Վաղը «Կորիդա» պոկեր ակումբում անցկացվելու է Մուայ Թայ եւ հարվածային այլ մարտարվեստների միջազգային մրցաշար, որին մասնակցելու է նաեւ ներկայացուցիչ Վրաստանից: Այդ առիթով այսօր «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի պրոֆեսիոնալ Մուայ Թայ ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանն ասաց, որ «Riing Poker Battle 2» անունը ստացած նախաձեռնության նպատակը մեր հանրապետությունում հարվածային այս մարտարվեստը քարոզելն ու զարգացնելն

Բաց և հանրային քննարկման կոչ՝ հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում բոլոր շահագրգիռ կողմերին

Վերջին օրերի ընթացքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ հնչել են տարբեր տնտեսական գնահատականներ: Խնդրի լուծման վերաբերյալ առաջարկվել են տարբեր մեխանիզմներ: Այսօր պարզ դարձավ նաև Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը, ինչպես նաև Կառավարության նիստում ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կոչ արեց մեծ զանգվածներին առնչվող որոշումներն, անպայման, քննարկել հանրության և ՀԿ-ների հետ, կարևոր որոշումներ կայացնելիս ապահովել հանրային քննարկումներ, հանրային լսումներ,

«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային միացել է նաև Վարդան Պետրոսյանը

168.am. Երեկ երեկոյան «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային միացել է նաև դերասան Վարդան Պետրոսյանը: Նա իր ավտոմեքենայով քաղաքացիներին տեղափոխում էր տարբեր ուղղություններով: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Տարոն Մարգարյանը, ի ցավ իրեն, մենակ է մնացել

Երեւանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման քաղաքապետարանի նախաձեռնությունն ու դրա դեմ հզոր բողոքի ակցիան ինձ հիշեցրին ոչ հեռու անցյալի դեպքերը, երբ պետությունը որոշեց մոտ 25 միլիոն դրամով պատժել ԳԱԼԱ (Գյումրիի անկախ լրատվական ալիք) մարզային հեռուստաընկերությանը: Այսօրվա նման համընդհանուր ընդվզում եղավ, ստեղծվեց ԳԱԼԱ-ի պաշտպանության հանձնախումբ, դրամահավաք կազմակերպվեց ու 25 միլիոն դրամը հավաքվեց: Տեղեկություններ կան, որ դրամահավաքին մասնակցել

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930