Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սիրունյանն ընդդեմ Կարո Եղնուկյանի գործով դատական նիստը՝ առանց հայցվորի

«Փաստինֆո». Կարո Եղնուկյանի ասածն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, նա ընդամենը կարծիք է արտահայտել, ուստի չի կարող գնահատվել որպես վիրավորանք: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Սամվել Թադևոսյանի նախագահությամբ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ընդդեմ Կարո Եղնուկյանի գործով այսօրվա առաջին նախնական դատական նիստում հայտարարեց պատասխանող Կ.Եղնուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ վիճարկվող արտահայտությունը

Երկաթուղային աղետալի վթար Իսպանիայում, կան բազմաթիվ զոհեր

«Ամերիկայի Ձայն». Իսպանիայում գնացքի աղետալի վթարի պատճառով զոհվել է 77, վնասվածքներ ստացել ավելի քան 140 մարդ Իսպանիայում գնացքի աղետալի վթարի պատճառով զոհվել է 77, վնասվածքներ ստացել ավելի քան 140 մարդ: Իսպանիայի հինավուրց քաղաքներից մեկի՝ Սանտիագո դե Կոմպոստելայի մոտ նախօրեին տեղի ունեցած վթարը դարձել է երկրում տեղի ունեցած ամենաաղետալի վթարը 1972 թվականից, երբ Իսպանիայի հարավում գնացքը բախվել

Դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին

ԳԱԼԱ-ն րոպեներ առաջ տեղեկություն ստացավ, որ մայրաքաղաքում՝ «Ռոսիա» կոչվող տոնավաճառի դիմաց տեղի է ունեցել դանակահարության դեպք: Ըստ նախնական տեղեկությունների, դանակահարել են 67 համարի երթուղին սպասարկող վարորդին, որից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության մեր աղբյուրները: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Տարոն Մարգարյան. «Եթե մենք ուզում ենք քաղաքակիրթ տրանսպորտային համակարգ ունենալ, ապա 100 դրամով դա անհնար է ապահովել»

Մայրաքաղաքի տրանսպորտային ոլորտի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի ավագանու ՀՀԿ, ԲՀԿ և «Բարև Երևան» խմբակցությունների  անդամների հանդիպման ժամանակ: Ներկայացնելով մայրաքաղաքի ուղևորափոխադրումների սպասարկման որակի ապահովման  հետ կապված իր մոտեցումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի քաղաքականությունն այսօր ուղղված է բնակիչների համար անվտանգ և հարմարավետ երթևեկության ապահովմանը: Անդրադառնալով կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը

Դերենիկ Դումանյանն այցելել է Նարկոլոգիական կենտրոն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց Նարկոլոգիական կենտրոն, շրջեց բոլոր բաժանմունքներում, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, իրականացվող ծրագրերին և պայմաններին։ Կենտրոնում ամեն տարի հիվանդանոցային բուժում է ստանում ավելի քան 1300 հիվանդ։ 2004 թվականից սկսած այստեղ որոշակի շինարարական աշխատանքներ են կատարվել. հիմնական մասնաշենքի համար նոր տանիք է կառուցվել, հիմնանորոգվել են անհետաձգելի նարկոլոգիայի և Ռեաբիլիտացիոն բաժանմունքները, նորացվել է կոյուղու

Վարորդներն իրենք են թանկացրել միջմարզային երթուղիների ուղեվարձը

Տրանսպորտի գնի փոփոխություն է կատարվել ոչ միայն Երեւանի ներքաղաքային տրանսպորտի հետ կապված, այլեւ մարզային: Այդ մասին այսօր տեղեկացրեցին տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները: Երիտասարդների փոխանցմամբ թանկացել է Սիսիանի, Գորիսի, Կապանի, Արարատի, Էջմիածնի եւ այլ ուղղություններով շարժվող տրանսպորտի գները, ընդ որում առաջին երեքի պարագայում գներն ավելացել են 500 դրամով, օրինակ` Սիսիանինը 3000 -ից դարձել է

Հանրությանը հուզող հարցերը պետք է իշխանության տեսադաշտում լինեն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, նրանց մաղթել քաջառողջություն և բեղմնավոր աշխատանք: Մինչ օրակարգի հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերին Երևանում ծավալված քաղաքացիների

Դավիթ Սանասարյանը Տարոն Մարգարյանի տորթը թողել է քաղաքապետարանի կազմակերպչական բաժնում (ֆոտոշարք)

Aravot.am-ը «Բարեւ Երեւան» դաշինքի խմբակցության Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե ակտիվիստների ձեռքից քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար պատրաստված տորթը վերցնելուց հետո այն հանձնե՞ց քաղաքապետին:  «Ես փոխանցեցի քաղաքապետարանի կազմակերպչական բաժին: Ճիշտ է մտածեցին թե հեգնում եմ, բայց ես ասացի, որ ոչ մի հեգնանք էլ չկա, եւ եթե Տարոն Մարգարյանը տորթը կտրի , ես կմիանամ եւ 

«Բարև Երևանը» հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ

25 հուլիսի 2013, Երևան: Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երևանցիներին: Քաղաքապետն ասել է, որ, թեև սակագինը բարձրացվել է, սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու: Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երևանի բնակչության

Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ ոչ միայն վարունգը, այլեւ ինքն է թարս աճում

Հարցին՝ Հենրիկ Նավասարդյանի ազգականները, Սամվել Ալեքսանյանը, շատերը գծատերեր են, եթե այդքան ձեռնտու չի սպասարկել, ինչո՞ւ են սպասարկում, ժողովրդին լավություն են անում՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մորքուրս էլ ունի, հորքուրս էլ ունի, ինչ կկարողանաք, ասեք: Ո՞նց կարող է բիզնեսը շահութաբեր չլինի»:

Զառիթափում վթարի ենթարկված աղջկա կտրված եւ վիրահատությունով կպցրած ոտքը կմնա, եթե նրա վիճակը չվատանա

Արտավազդ Սահակյանի խոսքերով, կուրծքը հեռացնելուց հետո, պետք է այն վերականգնել

Գալուստ Սահակյանը փոխանակում է իր տունը լրագրողի տան հետ

«Մանկությունից սկսած՝ տրանսպորտ չեմ նստել, համալսարան ոտքով եմ գնացել: Երկու կանգառ մեր տանից հեռու էր»,- այսօր «Ֆորում» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Aravot.am-ի հարցին՝ Ձեր բախտը, ոնց հասկանում ենք, մանկությունից բերել է՝ Կենտրոնում եք ապրել, իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, որոնք ծայրամասերում՝ Մալաթիայում են ապրում եւ չունեն այդ 150 դրամը, ոտքո՞վ

Գազալցակայանի աշխատողը անվճար ուղեւոր տեղափոխողին. «Ինչի, մենք մարդ չ՞ենք»

Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը չի գրանցվել freecar.am կայքում, որտեղ գրանցվածներն անվճար հիմունքներով ուղեւորներ են տեղափոխում, բայց 11-ամյա որդու հետ ամենն օր նման ակցիա է իրականացնում: Ասում է՝ հաճախ երիտասարդ կանայք խուսափում են օտար մեքենա նստել, դրա համար որդուն կողքին նստեցրած մարդկանց տեղափոխում է, երեխայի ձեռքին էլ իր նկարած 150 դրամն է՝ վրան խաչ քաշած: Վահե

«Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը՝ ընկերությունում կատարվածի մասին

Այսօր «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը հանդիպեց լրագրողների հետ եւ ներկայացրեց ընկերությունում վերջին օրերին տեղի ունեցած դժբախտ պատահարների մանրամասները, դրանց պատճառները, տեղեկություններ տվեց աշխատակիցների առողջական վիճակի մասին եւ նրանց ապաքինման համար ընկերության կողմից ցուցաբերվելիք աջակցության մասին: Հրաչ Ջաբրայանը նշեց, որ մայրաքաղաքում էր գտնվում այդ դեպքերի օրը, ուղղաթիռով Կապան է ժամանել եւ

Կողոպուտ` ձկնարտադրության ոլորտում (Տեսանյութ)

Խորամանկ ու անարդար մոտեցում են առաջարկում ձկնարտադրողներին

Հռիփսիմե Խուրշուդյանը տղա է ունեցել

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր արու զավակ է լույս աշխարհ բերել: Մայրիկի եւ երեխայի մոտ ամեն բան նորմալ է: Aravot.am-ի տեղեկություններով երեխայի քաշը 3 կգ 200 գրամ է, հասակը՝ 51 սմ: Հռիփսիմեն եւ ամուսինը՝ Տարոնը, որ նույնպես ծանրորդ է, առաջնեկի անունը դնելու են Աշոտ՝ հորական պապիկի անունով:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեղադրվում են կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու, դրոշմանիշներ կեղծելու կամ իրացնելու մեջ

Թ.Ավետիսյանը կեղծ ակցիզային դրոշմանիշները ձեռք է բերել Հ.Գալենտերյանից: Վերջինս էլ թվով 600 հատ կեղծ ակցիզային դրոշմանիշներ ձեռք է բերել «Սուրմալու» տոնավաճառից, որոնցից 490 հատն իրացրել է Թ.Ավետիսյանին:

Գալուստ Սահակյան. «150 դրամը թանկ չէ, Ֆրանսիայում 1.5 եվրո է»

Տրանսպորտը տնտեսության ամենակարեւոր մասերից է, գծատերերի ոլորտ չէ, ինչպես ներկայացվում է հասարակությանը: Բնական եմ համարում, որ իհարկե, ինչքան ցածր սակագին լինի, այնքան ավելի հաճելի կլինի մեր հասարակության համար»,- այսօր «Ֆորում» ակումբում երթուղայինների ուղեվարձի թանկացումն այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա մեղադրեց ակցիայի կողքին կանգնած քաղաքական ուժերին՝ ասելով, որ փորձում են սիրաշահել ժողովրդին, մինչդեռ

«Զենքի համար գումարներ էր վերցրել, բայց իր աշխատասենյակն էր կահավորում»

Նախագահի նախկին խորհրդականը կամաց-կամաց բացահայտում է պատերազմական տարիների մութ էջերը Լեւոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական, այժմ Մոսկվայում բնակվող անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանի մտերիմներն ու գործընկերները վերջին շրջանում տարբեր ակնարկներ արեցին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Խաչատրյանի ունեցած դերակատարման մասին: Ինքը՝ Խաչատրյանը, «Առավոտի» հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր այն հայտարարությունները, որ ինքը կարողացել է «Բոինգ» ինքնաթիռներ բերել Հայաստան,

Ոստիկանության պարզաբանման վերաբերյալ

Նման մոտեցումը հակասում է Սահմանադրության 29 հոդվածին Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի գնի 50 տոկոսով թանկացման դեմ քաղաքացիների կողմից իրականացվող բողոքի ակցիաների կապակցությամբ ոստիկանությունը մի պարզաբանում է տարածել, որով հղում կատարելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածին եւ 26-րդ հոդվածի 1-ին մասին՝ պարզաբանել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվիստների կողմից կազմակերպվող հավաքները շարունակվում են արդեն

«Կարող եմ տեղափոխել երեք հոգու»

Ընդդեմ քաղաքային հասարակական տրանսպորտի թանկացման անցկացվող բազմաթիվ ակցիաներին ավելացել է եւս մեկը՝ Freecar.am կայքը: Նախաձեռնությունը նման է աշխարհում ընդունված Carpool անվամբ նախաձեռնության՝ անվճար նույն ուղղությամբ գնացող այլ ուղեւորների տեղափոխումը: Freecar.am կայքում կարող եք ծանոթանալ նախաձեռնությանը միացած քաղաքացիներին, ովքեր պատրաստ են նշված երթուղիներով տեղափոխել համապատասխան քանակով մարդկանց: Արդեն իսկ կայքում գրանցված են եւ իրենց անվճար «չվերթներն»

Մի՛ խանգարեք քաղաքացիական լուսավոր շարժմանը

Հասարակությունն ու Սերժ Սարգսյանը պետք է մնան դեմ առ դեմ Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման արդյունքում բողոքի ալիքի հետ կապված որոշում պետք է ընդունի իշխանությունը, եւ դա քաղաքական որոշում պետք է լինի: Հասարակական ընդվզման ակցիան պետք է շարունակի մնալ ապաքաղաքական: Մինչդեռ վերջին մեկ-երկու օրերին ականատես ենք դառնում հակառակ պատկերի: Նախ՝ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներից լսում

«ՌուսալԱրմենալ»-ի աշխատակիցների հարցը կլուծվի միմիայն կառավարական մակարդակով

Աշխատակիցները պատճառաբանում են, թե գլանման արտադրամասը համարվում է առողջության համար  վնասակար, մինչդեռ ՀՀ  կառավարության որոշմամբ  հաստատված ցուցակներում այդ արտադրամասը ներառված չէ ծանր, վնասակար կամ առանձնապես վնասակար աշխատանքների ցանկում: Երկու տարի առաջ «ՌուսալԱրմենալ» գործարանի գլանման  արտադրամասի 101 բանվորների ներկայացրած՝ վնասակար  պայմանների  համար աշխատավարձի  հավելավճարի պահանջն առ այսօր չի բավարարվել, այն այսօր էլ շարունակում է մնալ օրակարգային:

ԱԺ նախկին նախագահ. «ՌԴ-ի հետ մեր փոխհարաբերություններն անփոխարինելի են»

Եվ ԵՄ բարձրաստիճան ղեկավարության, եւ ՌԴ բարձրաստիճան ղեկավարության կողմից որեւէ մեկը չի լսել, որ կամ-կամի առաջարկ անեն Հայաստանին: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը`հավելելով, որ այդ պատճառով, Հայաստանը պետք է ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոնների հակասությունների վրա կառուցի իր քաղաքականությունը, այլ համադրման ճանապարհով իր հարցերը լուծի, ինչը այս տարիների ընթացքում

«Կմնանք փլատակների տակ, հետո ուշ կլինի»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին գրում են Սիսակյան 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչները «Աջափնյակ համայնքի Սիսակյան փ. թիվ 3 բազմաբնակարան հանրակացարանային շենքը տեխնիկապես գտնվում է ծայրահեղ ծանր եւ խիստ վատթար վիճակում: Խարխլված պատերից գրեթե ամեն օր տեղի է ունենում քարաթափում: Շենքի աջակողմյան եւ ձախակողմյան անկյունային պատերն իրենց հարակից սանհանգույցներով ու պատշգամբներով հանդերձ՝ ամեն վայրկյան ենթակա են փլուզման,

Հայկական թեմաներով հոդվածներով «Առավոտն» առաջատար է

Փաստում է Սփյուռքի հետազոտությունների բաժնի հետազոտական խումբը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հեղինակային խմբի կողմից իրականացվել էՀայաստանի եւ նրա սահմաններից դուրս հրատարակվող հայկական մամուլի՝ «Առավոտ» (ՀՀ), «Ալիք» (ԻՀ), «НОЕВ КОВЧЕГ» (ՌԴ), «Ասպարեզ» (ԱՄՆ) համադրական ուսումնասիրություն: Այն կատարվել է «Սեփական ու այլազգի միջավայրերում հայերի համեմատական հետազոտության հիմնական ուղղությունները. ուսումնասիրության խնդիրներն ու հեռանկարները» ՀՀ

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն». ՀՀ վարչապետ

Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ կառավարության նիստն սկսել վերջին օրերին Երևան քաղաքում հասարակական շարժման հետ առնչվող խնդիրներից:  Առաջին, մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են

Կոնսերվատորիայում կարեւորում են որակը

Գերակշռում են պետպատվերով ընդունվածները Այս տարին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համար հոբելյանական է՝ լրանում է բուհի 90-ամյակը: Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի պետական երաժշտական կոլեկտիվների, երաժշտական թատրոնների արտիստները բացառապես այս բուհի շրջանավարտներ են, արդեն խոսուն է, իսկ հերթով թվարկել հանրապետությունում եւ ինչ-ինչ պատճառներով արտերկրում գործունեություն ծավալած կոնսերվատորիայի շրջանավարտ բարձրակարգ ու անվանի երաժիշտների անունները, այս դեպքում

Ճիշտ նախաձեռնություն

Վերջերս հրապարակվեցին բարձր արդյունավետությամբ աշխատող գիտնականների մրցույթի արդյունքները, եւ քանի որ այն նորություն էր Հայաստանի գիտական կյանքում, գիտական շրջանակներում ակտիվորեն քննարկվում են ոչ միայն արդյունքները, այլեւ մրցույթի բուն գաղափարը: Մենք հարմար գտանք որոշ նկատառումներ հայտնել այս նախաձեռնության վերաբերյալ: Առաջին հերթին, պետք է նշել, որ Գիտության պետական կոմիտեի այս քայլը ոչ միայն համարձակ է, այլեւ սկզբունքորեն

Ըստ Սամվել Նիկոյանի, ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը ենթադրում է նաեւ ԼՂՀ խնդրի կարգավորում

Ի՞նչ կարող է տան ԵՄ ասոցացման համաձայնագիրը տալ Հայաստանին եւ ի՞նչ կարող է վերցնել Հայաստանից: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում այս հարցերի պատասխանը փորձեց հստակեցնել ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նա փորձեց ավելի կենցաղային օրինակներով ներկայացնել պատկերը`խնդիրը հանրությանն առավել ընկալելի դարձնելու համար. «Մենք ունեցել ենք հարեւաններ, ապրել ենք միասին, եթե հարեւանների տունը խնդիր է,

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930