Օրվա լրահոսը
Անդրիաս Ղուկասյան. «Մի ենթարկվեք քաղաքի իշխանությունների անօրինական որոշումներին» (Տեսանյութ)
Անդրիաս Ղուկասյանի ուղերձը Պետության կողմից անօրինական ճանապարհով երկրում գների արհեստական բարձրացումը բռնություն է հանրության նկատմամբ։ Ուստի քաղաքացիական անհնազանդությունը Երեւանում քաղաքային տրանսպորտի սակագինը բաձրացնելու դեմ, արդար է և օրինական։ Ես ողջունում եմ մեր քաղաքացիներին, ովքեր իրենց առօրյա հոգսերով հանդերձ այսօր դրսևորեցին հրաշալի քաղաքացիական կեցվածք՝ հանրության կենսական նշանակության շահերը պաշտպանելու հարցում։ Դա նաև վկայում է, որ մեր
Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության նոր ծրագրեր կմշակվեն
Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման շրջանակում Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ Երևան այցելած պատվիրակությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ Վանո Վարդանյանը նշել է, որ, չնայած երկու քաղաքների միջև բարեկամության համաձայնագիրը ստորագրվել է 2012 սեպտեմբերին, սակայն այս
Բախշյանը չի բացառում, ու հանրապետականներ էլ միանան «Բարեւ Երեւանի» պահանջին (Տեսանյութ)
Ուղեվարձի թանկացման դեմ պայքարին միացած Անահիտ Բախշյանը միանում է նաեւ տրանսպորտի վարչության պետի պաշտոնանկության պահանջին
Մարդուն չհարգող երկիրը բարեկամ լինել չի կարող
«Հյուրին նման ձեւով չեն վերաբերվում: Դու էդ հյուրի կարիքն ունե՞ս, չէ՞, որ եկել աշխատում է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ղարաբաղյան պատերազմի մասնակից Նորայր Շահբազյանը՝ անդրադառնալով ՌԴ-ում հայ վարորդի, նախկին ազատամարտիկի հետ կատարվածին: «Մի երկիր, որը մարդու նկատմամբ չունի հարգանք` քեզ բարեկամ լինել չի կարող»,- գտնում է մեր զրուցակիցը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ
Երևանում է գտնվում Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև 2012-2014 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երևան է ժամանել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանի պատվիրակությունը`Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ: Այցի նպատակը երկու մայրաքաղաքների կառավարման ոլորտում տարբեր ուղղություններով փորձի փոխանակումն է, ինչի արդյունքում Ստեփանակերտում կշարունակեն ներդնել Երևանում արդեն իսկ հաջողությամբ կիրառվող մի շարք ծրագրեր: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Ստեփանակերտի
Ոստիկանությունը բերման ենթարկեց Արեգ Գեւորգյանին եւ Սարգիս Գեւորգյանին (Տեսանյութ)
Ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ այս պահին մոտ 400 ակտիվիստ կա: Մինչ ակտիվիստների գալը՝ ոստիկանները մի քանի շարքով շղթա էին կազմել, որպեսզի թույլ չտան մոտենալ բաժնին: Ակտիվիստների ժամանելուն պես տեղի ունեցավ բախում: Ոստիկանները բերման ենթարկեցին Արեգ Գեւորգյանին եւ Սարգիս Գեւորգյանին, որոնք Կոնգրեսի ակտիվիստներից են: Դա հունից հանեց ակտիվիստներին, վերջիններս սկսեցին թղթերը կոլոլել եւ շպրտել ոստիկանների վրա,
Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հետեւյալ գրառումն էր արել. «Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի եւ մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել «Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ եւս հայ դպրոցականը նվաճել
«Հայաստանը շուտով դառնալու է «Գազպրոմի» մասնաճյուղ»
Ո՞վ է մեղավոր` հիմար հրաման տվո՞ղը, թե՞ այն կատարողը. հարցնում է պատերազմի մասնակից Նորայր Շահբազյանը Մոտ 10 տարի՝ 1989-1999թթ., հայկական զինված ուժերում, ապա կանոնավոր բանակում ծառայած բժիշկ-սպա Նորայր Անդրանիկի Շահբազյանը խաղաղ պայմաններում նախընտրում է ներկայանալ ոչ անցյալով, այլ ներկայով՝ պարզապես ՀՀ քաղաքացի: Նորայր Շահբազյանը Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկերն է, բայց ի տարբերություն Սեֆիլյանի՝ հրապարակային գործունեություն չի
Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնահերթ է համարում վերականգնել ներուժը
Ըստ «Ժառանգության» առաջնորդի՝ ապրիլի 9-ին չկար բավարար ներուժ՝ գործը մինչեւ վերջ տանելու համար Երբ հուլիսի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրեց իր կոչը՝ բոլոր քաղաքական ուժերին համազգային կլոր սեղանի շուրջ հավաքվելու եւ համազգային հեղափոխություն անելու, լրագրողները հերթական անգամ բարձրաձայնեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին մինչեւ վերջ չգնաց եւ տարիներ շարունակ իշխանափոխության համար
Տրանսպորտում վարորդներն ու ուղեւորները վիճում են ու անիծում
Հասարակական տրանսպորտը 150 դրամ դարձնելու՝ տրանսպորտի ոլորտի պատասխանատուների որոշումն առանց այդ էլ լարված աշխատող վարորդներին ու սոցիալական խնդիրների մեջ «թաղված» քաղաքացիներին լրացուցիչ հոգս է պատճառել: Հասարակական տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դառնալուց հետո ամեն օր երթուղայիններում ու ավտոբուսներում լարված իրավիճակ է. ուղեւորներից ոմանք, չհաշտվելով իշխանությունների՝ տրանսպորտը 50 դրամով թանկացնելու որոշման հետ, շարունակում են համառորեն 100 դրամ
Good Luck, Mr. Gorsky…!
Սեքսը խթանում է մարդկության զարգացումը: Երբ 1969 թվականի հուլիսյան այս օրերին ամերիկացի տիեզերագնաց Նեյլ Արմսթրոնգն առաջին անգամ ոտք դրեց լուսնի վրա, նրա առաջին խոսքերն էին՝ «Փոքր քայլ մարդու համար, հսկայական թռիչք ողջ մարդկության համար»… Բայց սա պաշտոնական վարկածն է: Իսկ ոչ պաշտոնական վարկածով Նեյլ Արմսթրոնգը լուսնի վրա է իջել միայն մի նպատակով՝ որ հարեւան միստր
Ներքնահարկից դուրս եկած թանգարան
Բայց առայժմ աշակերտական նստարաններով Կապանի Երկրագիտական թանգարանը բացվել է 1969-ի հոկտեմբերին: Այն նախկինում տեղակայված է եղել ներքնահարկում, ինչի պատճառով բազմաթիվ նյութեր են վնասվել, այդ թվում՝ գորգեր, փայտե նյութեր: «Առավոտի» հետ զրույցում Երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը նշեց, որ ունեն շարքից դուրս եկած նյութերի ցուցակներ: Այժմ, թանգարանը բարվոք պայմաններով տարածքում է, բակ ունի, նյութերը պահպանության եւ
«Ունենք Միրզոյանի տիկնոջ համաձայնությունը»
Կոմպոզիտորի անունը կրող նորաստեղծ քառյակի առաջին ջութակահարի դիտարկումները Միշտ չէ, որ արդար ենք գտնվում ազգային արժեքների գնահատման եւ նշանավոր արվեստագետների արժեւորման գործում: Օրինակ, ինչո՞ւ Հայաստանի կամերային նվագախումբը չանվանակոչել անվանի ջութակահար ու մանկավարժ Զարեհ Սահակյանցի անունով, ով 1966թ. հիմնադրել է այն: Հայաստանում գործում են միայն երաժշտարվեստի երկու մեծերի անունը կրող կոլեկտիվներ՝ Կոմիտասի անվան լարային քառյակը, Խաչատրյանի անվան
Արդարադատության հայկական տարբերակը
Դպրոցի կոլեկտիվը դիմել է ՀՀ նախագահին եւ Արդարադատության խորհուրդ Վերջին 5 տարիների ընթացքում Վանաձորի թիվ 8 դպրոցի ողջ կոլեկտիվը փորձում է ապացուցել, որ դպրոցը դարձել է կազմակերպված մեծ խաբեության, խարդախության զոհ: Սակայն բոլոր ջանքերը արդարադատության ճանապարհով ապացուցելու մեր ճիշտ լինելը ոչ միայն ապարդյուն եղան առ այսօր, այլեւ մեր առջեւ ծառացած հիմնախնդիրը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի
ԼՂՀ-ում զինծառայող է մահացու վիրավորում ստացել
Երեկ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն
Ազատամարտիկները վրդովված են. սայլը տեղից չի շարժվում (Տեսանյութ)
«Այսօր ում թուրը ոնց կտրում է, օգտվում է պատերազմի մասնակցի արտոնություններից: Մեր պետական այրերը մոռանում են այն մարդկանց ու պատերազմի մասնակիցներին, որոնք մատնված են սովի,-այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը: Ազատամարտիկները կոչ են անում պետական այրերին, որ ազատամարտիկին դնեն իրենց կարգավիճակին, ստեղծվի օրենք ազատամարտիկի և պատերազմի մասնակիցների մասին: «Փառապանծ մարտիկներ»
Հարություն Մեսրոբյան. «Մեկ էլ տեսար ունեցանք` «Տարոն ջան սիրուն չի-2» (Տեսանյութ)
Կառավարման փորձագետը կարծում է, որ տրանսպորտի թանկացման դեմ պիտի պայքարեն ինչպես Մաշտոցի պուրակի համար
Քաղաքացիական ակտիվիստները շարժվում են դեպի ոստիկանություն (Տեսանյութ, Ֆոտոշարք)
Քաղաքացիական ակտիվիստները այսօր վաղ առավոտից հավաքված են քաղաքապետարանի մոտ: Նրանք վանկարկում էին՝ «Տա-րո՛ն, ի-ջի՛ր», նաեւ պահանջում են ազատ արձակել ոստիկանության բաժին տարված ակտիվիստներին: Փոխոստիկանապետ Վալերի Օսիկյանը ակտիվիստներին ասաց, որ ում բերման են ենթարկել, նրանք խախտել են հասարակական կարգը: Տեսնելով, որ իրենց փորձերը մնում են անարձագանք եւ Տարոն Մարգարյանը չի իջնում, ակտիվիստները տեղում որոշում կայացրին՝ շարժվել
Արտյոմ Մանուչարյանը հայտարարում է, որ ինքն է հաղթել մրցույթում
Արտյոմ Մանուչարյանը հերքեց, որ ինքը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մորաքրոջ որդին է:
ԱՄՆ դեսպանին իրազեկել են Հայաստանը սպառնալիքով լքած տնօրենի եւ նրա տիկնոջ մասին
«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության տնօրեն, ԱՄՆ քաղաքացիներ Ռոբերտ Էնտոնի Ֆալլետայի եւ նրա տիկնոջ` նույն հիմնարկի տեխնիկայի անվտանգության բաժնի աշխատակից Ֆարիդա Ֆարիտովնա Ֆալլետասի մերձավոր շրջանակները հայտնում են, որ նրանք կգան Հայաստան, եթե նրանց անվտանգության համար երաշխիքներ տրվեն: Մեր տեղեկություններով, այդ կապակցությամբ նրանք արդեն քայլեր ձեռնարկել են, եւ դիմել են Հայաստանում ԱՄՆ դեսպանին: «Մեր աշխատասենյակ
Մահացու վրաերթ Չարենցի փողոցում
Հուլիսի 22-ին, ժամը 21.15-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Արտուշ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և նույն օրը, ժամը 22.15-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
«Բարգավաճը» միացել է «Բարեւ Երեւանին»
Քաղաքապետարանի դիմացից ոստիկանները եւս մեկ ակտիվիստի տարան Քաղաքապետարանի դիմաց տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի արդեն չորրորդ ակտիվիստին ոստիկանները տարան բաժին: Երիտասարդի անուն-ազգանունը Վիլեն Գաբրիելյան է, որը մշտապես մասնակցում է բողոքի ակցիաներին: Քաղաքապետարանի դիմաց հավաքված ակտիվիստները պահանջում են ազատ արձակել, սակայն Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիկյանը անընդհատ նույն պատասխանն էր կրկնում՝ «Տեղեկություններ իմանալու համար զանգեք ոստիկանության լրատվական:
Տան պատը փլուզվել է. կա զոհ
Հուլիսի 23-ին, ժամը 07.48-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Անտառամուտ գյուղի 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տան պատը փլուզվել է, ինչի հետևանքով տան բնակիչ 1927թ ծնված Վ. Ն.-ն զոհվել է: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 03.00-ի սահմաններում փլուզվել է Վ. Նալբանդյանին պատկանող 1951թ. կառուցված տան (50ք.մ) ետնամասի
Պայթյուն հանքուղու որակման աշխատանքներ կատարելիս
Հուլիսի 22-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Սամվել Հովհաննիսյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ս. Հովհաննիսյանը մահացել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, մի ընկերության հանքի տարածքում հանքուղու որակման աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունից:
Փորձել է պարանով խեղդամահ անել
Հուլիսի 22-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ անձ և հայտնել, որ հարձակվել են Մանթաշյան փողոցի 4/7 շենքի բնակարաններից մեկի տանտիրուհու վրա և փորձել են խեղդել, իսկ ժամը 16.05-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ողի կոմպրեսիոն կոտրվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել
Հայաստանի «ռիվոկները», իշխանության անբարո կեցվածքը՝ որպես տրանսպորտի թանկացման պատճառ (Տեսանյութ)
«Տրանսպորտի գներն ու դրանց աճը փոքր հետևանքներն են այս ամենի մեջ: ՀՀ-ն վերջին տարիներին իր անկախության և անվտանգության բոլոր բանալիները հանձնել է ՌԴ-ին և հիմա զարմանում ենք, թե ինչու է այդ բանալիներն օգտագործում այնպես, ինչպես ուզում է: Մենք հիմա քաղում ենք պրոռուսական քաղաքականության հետևանքները, և իհարկե, պատժվում ենք: Այն, ինչ տեղի է ունենում այսօր ՀՀ-ում
Ինչո՞վ են ներդնողներին գրավելու Հայաստանի ազատ տնտեսական գոտիները
Հայաստանյան ազատ տնտեսական գոտում նախատեսվում է գործունեության համար առաջնահերթություն տալ այն կազմակերպություններին, որոնք հայտնի են համաշխարհային բրենդ հանդիսացող արտադրանքով: High Tech ոլորտում խոսքը LG, Motorola, Panasonic, Philips, Sony, Toshiba, Acer, Dell Inc., Fujitsu, IBM, Sun Microsystems, Apple Inc., Hewlett-Packard Company, Microsoft, Intel Corporation, Adobe, Oracle Corporation, SAP AG, Symantec, Google, Yahoo, Veritas Software, Computer Associates,
Երեւանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է
Hetq.am Հասարակական տրանսպորտի թանկացումից հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան է, ով ամեն ինչ անում է՝ քաղաքացիական բողոքը լռեցնելու եւ ակցիաները խափանելու համար: Պատճառն այն է, որ քաղաքացիների բողոքը կարող է լսելի դառնալ վերին օղակներում, ինչը վնաս կհասցնի Հ. Նավասարդյանի ընտանեկան բյուջեին: Բանն այն է, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18
Տնտեսական ակտիվությունը նվազում է
Գնաճը գրեթե 3 անգամ առաջ է անցել աշխատավարձերի բարձրացումից։ Էներգակիրների թանկացման նախաշեմին անցած ամիս Հայաստանում աշխատավարձերի փոփոխություն ընդհանրապես տեղի չի ունեցել։
Վահան Շիրխանյան. «Հայաստանում սկիզբ է առնում հակառուս քաղաքական աղանդավորական շարժում»
Մինչեւ 2000թ. ես լրջագույն մասնակցություն եմ ունեցել Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական հարաբերությունների իրավական ձեւակերպման գործում եւ ասում եմ՝ բոլոր պայմանագրերը, համաձայնագրերը կազմվել եւ հաստատվել են հայելային սկզբունքով, փոխադարձ եւ հավասար պարտավորություններով։


















































