Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության հայտարարությունը (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլևս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: ՀՀ ոստիկանությունը պահանջեց սթափվել և թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու հակաիրավական վարքագծի շարունակման պարագայում: ՀՀ ոստիկանությունը հայտարարեց, որ առանց որևէ հապաղման կիրառելու է օրենքներով

Վլադիմիր Գասպարյան. «Ավարտվելու է խաղաղությամբ»

Ծիծեռնակաբերդում Aravot.am-ը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից  հետաքրքրվեց՝ ինչո՞վ է ավարտվելու այս ամեն ինչը: Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց՝ «խաղաղությամբ է ավարտվելու»: Լրագրողներից մեկի հարցրին՝ Արմեն Մարտիրոսյանին ձերբակալե՞լ եք, պարոն Գասպարյանը պատասխանեց՝ «Ոչ մեկին էլ չենք ձերբակալել, եթե ինչ-որ մեկին բերման ենք ենթարկել, դա դեռ չի նշանակում ձերբակալել»: Մեր դիտարկմանը, որ Արմեն Մարտիրոսյանը «Բարեւ, Երեւան» դաշինքն է ղեկավարում, անձեռնմխելի

Երեւանի մետրոպոլիտենը «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգ չի առնում

Երեւանի մետրոպոլիտենը «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառ չի անում: Առավոտից սկսած հայտարարվում է, որ «տեխնիկական պատճառներով կանգառ չի արվի», սակայն պատճառն ամենեւին էլ տեխնիկական չէ: Մետրոպոլիտենից օգտվողները խուճապի մեջ են, մարդիկ չեն կարողանում դուրս գալ, տուն գնալ, որովհետեւ «Մարշալ Բաղրամյան» կայարանում կանգառը այսօր խստիվ արգելված է:   Եվա ՀԱԿՈԲՅԱՆ  

Անդրիաս Ղուկասյանին ու եւս մի քանի հոգու ձերբակալել են (Տեսանյութ)

Քիչ առաջ, ըստ Lragir.am-ի տեղեկությունների, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին եւ եւս մի քանի հոգու ոստիկանները Բաղրամյան պողոտայի սկզբնամասից բերման են ենթարկել: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ցուցարարների մի մասի հետ այլ ճանապարհով գնացել է Ծիծեռնակաբերդ, Անդրիաս Ղուկասյանը կոչ է արել սկսել նստացույց: Ոստիկանությունն, իր հերթին, կոչ էր արել ցրվել, տալով

«Ժառանգականների» մի մասն էլ միացավ Րաֆֆիին

Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանին Ծիծեռնակաբերդում միացավ Ստյոպա Սաֆարյանը՝ մի խումբ մարդկանցով: Նա գալիս էր Բաղրամյան պողոտայից: Մեզ հետ զրույցում Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ իրենք բարձրախոսներով Բաղրամյանում հայտարարել են, որ «Ժառանգությունը» գնում է միանալու Րաֆֆիին, եւ շարժվեցին. սակայն քիչ հետո իրենց են զանգահարել մարդիկ եւ ասել, որ չեն լսել իրենց հայտարարությունները եւ մտածել են, որ «Ժառանգությունը»

Ժողովուրդը պնդում էր, որ Րաֆֆին վերադառնա Բաղրամյան, բայց նա շարունակեց դեպի Ծիծեռնակաբերդ (Տեսանյութ)

Ծիծեռնակաբերդ գնալու ճանապարհին ժողովուրդը կանգնեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանին եւ պահանջեց գնալ Բաղրամյան, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը վերցրեց բարձրախոսը եւ հայտարարեց, որ «ով ուզում է արյուն, ես չեմ ուզում»: Ասաց, որ գնում ենք Ծիծեռնակաբերդ, աղոթք կասենք, հետո կգնանք Բաղրամյան, բարի գիշեր կասենք, իսկ  մեր պայքարը կշարունակենք վաղը: Ճիշտ է, շարքերը կարծես նոսրանում են, բայց այնուամենայնիվ, ժողովուրդը շարունակում է

Մարիա Շարապովան աշխարհի ամենահարուստ երեք թենիսիստուհիներից մեկն է

Ռուսաստանցի Մարիա Շարապովան վաղուց գրանցում ունի ամենագեղեցիկ ու մարզական առումով լավագույն թենիսիստուհիների վարկանիշային ցուցակների վերին հորիզոնականներում: Հիմա էլ նրա անունը պաշտոնապես գրանցվել է մարզաձեւի ամբողջ պատմության մեջ ամենահարուստ երեք թենիսիստուհիների ցանկում: 25-ամյա Մարիայի եկամուտը կազմում է $ 25,1 միլիոն: Նրանից շատ վաստակել են կորտում Շարապովայի մշտական մրցակից քույրերը՝ Սերանա Ուիլյամսը ($ 43,2) եւ Վենուս Ուիլյամսը

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանին սպասում են Բաղրամյան պողոտայում, նա ժողովրդին առաջնորդում է դեպի Ծիծեռնակաբերդ (Տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից ժողովուրդը Մոսկովյան-Սարյան- փողոցով եկավ  հասավ մինչեւ «Մետրոպոլ» հյուրանոց: «Մետրոպոլի» մոտ Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնեցրեց ժողովրդին եւ ասաց, որ հիմա խաղաղ, հանգիստ գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ: Ի դեպ, մի պահ նկատեցինք, թե ինչպես էին բանակցում Րաֆֆի Հովհաննիսյանն ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը. նրանց զրույցն ընթանում էր շատ բարձր տրամադրությամբ: Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայի վրա Րաֆֆի

Արմեն Մարտիրոսյանին ոստիկանություն են տարել (Տեսանյութ)

Ոստիկանության աշխատակիցների եւ մարդկանց միջեւ տեղի ունեցած բախման արդյունքում վնասվածքներ է ստացել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հարկայինը Ազգային գրադարանի շենքը նորոգած «Հիդրոշինարար-5»-ին գրեթե 100 միլիոն դրամի հայց է ներկայացրել

Գործը քննվում է  Վարչական դատարանում: Պետական եկամուտների կոմիտեի Սեւանի տարածքային հարկային տեսչությունը  դատական  հայց է ներկայացրել  Գեղարքունիքի մարզի Գագարինավան գյուղում գրանցված «Հիդրոշինարար-5» ԲԲԸ-ի դեմ: Հայցով հարկային տեսչությունը պահանջում է  ընկերությունից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 99 միլիոն 468 հազար 879 դրամ:  ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը բավարարել է  հայցի ապահովման վերաբերյալ հայցվորի միջնորդությունը եւ 

Րաֆֆին շարունակում է բանակցել Վլադիմիր Գասպարյանի հետ (Տեսանյութ)

Այս պահին Բաղրամյան պողոտայում հավաքված ժողովուրդը կիսվել է երկու մասի՝ մի մասը Զարուհի Փոստանջյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ Անդրիաս Ղուկասյանի հետ մնացել է Գրողների տան մոտ, մյուս մասը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Մոսկովյան փողոցով շարժվում է դեպի Մոսկովյան-Սարյան հատվածը: Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցել է Վլադիմիր Գասպարյանը, եւ հիմա բանակցում են իրար հետ:   Բաղրամյան փողոցի վրա եղած բախման

Reincarnation-ի «Բաց նամակը» (Տեսանյութ)

Վերջին շրջանում Հայաստանում ձեւավորվել էր բաց նամակների մոդա: Դրանից հետ չի մնացել Reincarnation խումբը եւ գրել է իր «Բաց նամակը»: Երգի ընթացքում կարելի է լսել մի քանի ամիսների թեւավոր խոսքը` «Էկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես»: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վեճերից հատվածներ նույնպես կան: Իսկ խումբն էլ իրար սիրելու, հավատալու եւ վստահելու

Բերման ենթարկված ակտիվիստներից մի քանիսն ազատ են արձակվել

ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Էրեբունու քաղմաս տարված երեք ակտիվիստի ազատ են արձակել, մնացածին էլ 10 րոպեից են ազատ արձակելու: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ներկայացուցիչ Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ ակտիվիստները երթի ժամանակ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողի կարգադրությանը, ինչի առնչությամբ ներկա պահին վարույթներ են կազմվում նրանց վերաբերյալ: Հիշեցնենք, որ ոստիկանություն են տարվել բնապահպան

«Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն է՞լ կմասնավորեցնեն

Aravot.am-ի տեղեկություններով` մոտ ապագայում մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում է հայտնվելու նաեւ Օրբելի փողոցում տեղակայված «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ» ՓԲԸ-ն: Ճի՞շտ են արդյոք այդ տեղեկությունները, եթե մասնավորեցվի, ի՞նչ է լինելու գիտահետազոտական ինստիտուտի տեղում` մեր հարցերին այսօր առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ  «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ»-ն նախարարության ենթակայությամբ չի գործում: Ինստիտուտի մասնավորեցման հետ կապված հարցը ուղղել

Բախումներ Բաղրամյան պողոտայում (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Հավաքվածները բղավում են՝ «Հիմա», նույնիսկ քարեր շպրտեցին ոստիկանների վրա, ինչը բախումների տեղիք տվեց:

Մանուկներին ալերգիայով տանում են հիվանդանոց

Պոլիկլինիկաներում երեխաներին «մի գլուխ» հակաբիոտիկներ են նշանակում:   Անկախ նրանից՝ երեխան ատամ է հանում, թե նշիկների հետ կապված բորբոքային խնդիրներ ունի կամ ջերմում է, մայրաքաղաքի պոլիկլինիկաներում բժիշկները հակաբիոտիկ դեղեր են նշանակում: Այսօր հիվանդանոցներում տեղ ու դադար չկա այն երեխաներից, որոնց պոլիկլինիկաներում «Ամոկսիկլավ» եւ «Աուգմենտին» են նշանակել: Դեղն ընդունելու 3-րդ, 4-րդ օրը մանուկներին ալերգիայով տանում են

Գյումրու շուկայի առևտրականներ. « Քանի՞ դաստա կանաչի ծախենք, ընկեր Բալասանյան, որ քո ուզած խելքեդուրս փողը մուծենք »

Այսօր Գյումրու կենտրոնական շուկայի այսպես կոչված «Լաչինի միջանցքում» բացօթյա առևտրով զբաղվողները լցվել էին  Գյումրու քաղաքապետարան`տեղի իշխանություններից պարզաբանում  պահանջելու, թե  ինչո՞ւ են իրենց տուգանքի ենթարկում ու պահանջում 1 քառ  մետրի համար 500 դրամ մուծել: «Ոստիկանները  մեզ 1100  դրամ տուգանքի էին ենթարկել, թե անօրինական եք կանգնել, փողոցային առևտուր չի թույլատրվում: Ում որ  վարչական տուգանքի են ենթարկել, նրանց

Ինչպե՞ ս են թեմաներ գտնում լրագրողները

«Օրվա նյութերը հիմնականում նախօրոք եմ ընտրում: Գիշերը, երբ քնում եմ, նախ մտածում եմ, թե ոնց պիտի կառուցեմ նյութս, ում հետ պիտի խոսեմ, ու ինչ անեմ, որպեսզի նյութս հետաքրքիր լինի»,-ասում է Գրիգոր Հարությունյանը, ով Հանրային ռադիոյի «Լյունսե» երիտասարդական հաղորդաշարի հաղորդավարն է: Հավելում է՝ հետևում է լուրերին ու իրադարձություններին, եթե հետաքրքրական որևէ բան է գտնում, զարգացնում է

Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է գնալ Բաղրամյան 26 (Տեսանյութ)

Քիչ առաջ Ազատության հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանը տեղի տալով՝ ժողովրդի ՀԻՄԱ կոչերին, հորդորեց մոմերով հենց հիմա գնալ Բաղրամյան 26: Նա ասաց. «ՀՅԴ ո՞ւր ես, ՀԱԿ, ո՞ւր ես, եկեք ժողովրդի կողքը կանգնեք, վաղը չխոսաք»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Մարիամ Սուխուդյանից բացի՝ բերման են ենթարկվել 15 ակտիվիստներ (Տեսանյութ)

էրեբունի շրջանի  քաղմաս են բռնի ուժով տարվել Մարիամ Սուխուդյանը եւ եւս 15 ակտիվիստներ: Ոստիկանության պատճառաբանությունն է, թե նրանք խանգարել են քաղաքացիների անդորրը եւ չեն կատարել ոստիկանների օրինական պահանջները: Մանրամասները՝ տեսանյութում

Եվա Սարգսյան. «Ֆորումը նպատակ չունի գլոբալ հեղափոխություն անել եկեղեցու դիրքերի խարխլման ուղղությամբ» (Տեսանյութ)

Մեկնարկում է «Եկեղեցական ճարտարապետություն և արդիականացում» ֆորումը Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) ապրիլի 11-13-ը տեղի կունենա «Եկեղեցական ճարտարապետություն և արդիականացում» ֆորումը, որն իրականացվում է ՆՓԱԿ-ի եւ Ճարտարապետական միջավայրի ուսումնասիրության կենտրոնի (ՌեԱրկ) կողմից` «Բաց հասարակության հիմնադրամի» աջակցությամբ` «Միջդիսցիպլինար հարթակների զարգացում» մշակութային ծրագրի շրջանակում: Այսօր այս մասին ՆՓԱԿ-ում լրագրողներին հայտնեց ծրագրի ղեկավար Սեդա Շեկոյանը: Նա տեղեկացրեց, որ ծրագիրը

«Անպայման սկսածն ավարտին հասցնում եմ, սակայն վերջին պահին». Ավարտական աշխատանքների ու դրանց պատրաստման մասին

Եկել է ավարտական աշխատանքներ գրելու շրջանը՝ մագիստրոսական թեզ, դիպլոմային աշխատանք… ոմանք արդեն ավարտել են, ոմանք դեռ չեն էլ սկսել: Ֆեյսբուքում օր օրի ավելանում են «Չեմ հասցնում», «Չեմ կարողանում», «Չգիտեմ»… ու չ-ով սկսվող նմանատիպ այլ գրառումներ, իսկ, թե ինչպես են ուսանողները պատրաստում իրենց ավարտական աշխատանքները՝ փորձել է պարզել «Առավոտ երիտասարդականը»: Վերջին շրջանում Գայանե Հակոբյանի համար ամենաանտանելի

Երիտասարդ գրող. «Պոեզիան ծնվում է կնոջ ոտքերի արանքից»

Երիտասարդ գրող Անուշ Քոչարյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է կանացի եւ  «տղամարդկային» պոեզիայի տարբերակման մասին:  «Երբ Թիֆլիսում էի ապրում, մի անգամ գրեցի մի պոեմ, որի  առաջին տողն էսպես էր. «Պոեզիան ծնվում է ոտքերի արանքից»: Տղամարդ ընկերներիցս մեկը հումորով ասաց՝  ինչո՞ւ սեռային տարբերություն չես դրել: Մտածեցի, լա՛վ, եթե կարծում եք, որ  ձեր ոտքերի արանքից ոչինչ չի

Ուղիղ միացում. Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր կողմնակիցները շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը նախազգուշացնում է

ՀՀ ոստիկանությունն իր երեկվա հայտարարությամբ նախազգուշացրել էր այսօրվա երթի ժամանակ լիազոր մարմնի սահմանափակումները խստագույնս պահպանելու անհրաժեշտության մասին: Չնայած դրան, հավաքի մի շարք մասնակիցներ մասամբ խախտել են երթի ուղին, դրանով իսկ թույլ տալով հակաիրավական գործողություններ: Չնայած հավաքների ազատության բնագավառում Հայաստանում գործող իրապես ազատական օրենքի, ինչպես նաև այդ օրենքի հիման վրա ձևավորված այնպիսի պրակտիկայի, որը որևէ կերպ

«Դինո գոլդ»-ի նախկին աշխատակիցը դիմել է դատարան

«Դինո գոլդ մայնինգ քամփնի»,- ՓԲ ընկերության նախկին աշխատակից Արմեն Խուրշուդյանն այսօր դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ լրատվության միջոցներով զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու եւ պատվի, արժանապատվության ու համբավին պատճառած վնասի համար գումար բռնագանձելու պահանջով: Վերջինս օրեր առաջ կրկին հայց էր ներկայացրել դատարան ընդդեմ «Դինո գոլդի»՝ այս անգամ պահանջելով աշխատանքի

«Ստեղծիր քո պատմությունը»՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հյուրերն էին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի սաները: Վերջիններս ցուցասրահ էին այցելել «Ստեղծիր քո պատմությունը» նոր կրթական ծրագրի շրջանակներում, որը նախատեսված է ընտանիքների եւ դպրոցականների համար: Ծրագրի առաջին մասում երեխաները շրջեցին կենտրոնի «Արծիվ» սրահում, որտեղ առաջին անգամ ներկայացված են մեծանուն նկարիչ, քանդակագործ Հակոբ Հակոբյանի քանդակները: Ապա նաեւ հնարավորություն ունեցան պատրաստել

Սպանություն Երեւանում

a1plus.am -ի  տեղեկություններով՝ այսօր Ճարտարագիտական համալսարանի մոտ երիտասարդ էր սպանվել։ Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Երևանի թիվ 1 հիվանդանոցից 15։45-ին Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցից իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ շտապ օգնության մեքենայով։ Վերջինս ճանապարհին մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հաղորդում։ Մահացած երիտասարդը 1994 թվականի ծնված Տիգրան Հայրապետյանն է:

Մարզային գրադարանի նորոգման մասին հոդվածն ուղարկվել է ոստիկանություն

Նորոգումն ավարտելու համար պահանջվում է եւս 20 միլիոն դրամ «Առավոտում» հոդված էինք հրապարակել Տավուշի մարզային գրադարանի շենքի վերանորոգման ընթացքում կատարված աղաղակող խախտումների մասին: Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից տեղեկացանք, որ այդ հոդվածը դատախազությունն ուղարկել է ոստիկանության Իջեւանի բաժին` նյութեր նախապատրաստելու: Դրա արդյունքում կորոշվի` քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ: Նշենք, որ մարզային գրադարանի շենքի նորոգումը սկսվել

Լրահոս
Համերգներ տանիքում

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031