Օրվա լրահոսը
Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը` Յուրի Վարդանյանի որդու մասին
Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանին հարցրեց` իր կարծիքով բարոյական չի՞ լինի, որ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը իր որդու շուրջ ծավալված սկանդալից հետո հրաժարական տա: Եթե մենք ապրեինք դեմոկրատական երկրում, արդյո՞ք կհանդուրժեին կառավարության կազմում ունենալ այնպիսի անդամի, որի որդին մեղադրվեր «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու,
Հունաստանը «զարգացած» երկրից դարձավ «զարգացող»
Ամերիկյան S&P Dow Jones Indices գործակալությունը, որը զբաղվում է աշխարհով մեկ արժեթղթերի ինդեքսների հաշվարկներով, հունական արժեթղթերի շուկան հանել է «զարգացածների» ցանկից եւ տեղափոխել «զարգացողների» մեջ: Այս մասին տեղեկանում ենք The Guardian-ից: Այդ որոշման համար երեք պատճառաբանություն է բերվել՝ երկրի ֆինանսական շուկայի հետ մնալը այլ զարգացած երկրների ֆինանսական շուկաներից, այդ շուկայի ծավալի կտրուկ կրճատումը վերջին մի
Asbarez. Կոնգրեսական Փալոնի կոչը Օբամային ՝ թույլատրել հայկական գորգի ցուցադրությունը
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայկական գորգի պատմության հետ կապված նամակ է հղել նախագահ Բարաք Օբամային՝ կոչ անելով թույլ տալ հայ որբերի գործած և ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին նվիրած գորգի ցուցադրությունը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը: «Շատ դժվար է բառերով արտահայտել, թե ինչ ցավալի է, որ պատմական և մշակութային այս գանձը, որն ԱՄՆ ժողովրդի անունից ընդունել է
Լևոն Տեր-Պետրոսյանի երազն ու ՀՀԿ-ի վախը
Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածը և մասնավորապես այն դիտարկումը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոհեմ գտնվի և հրաժարական տա, երեկվանից բուռն քննարկումների առարկա է դարձել: Այն հատկապես սուր արձագանք ստացավ իշխանական թևում: Օրինակ` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Aravot.am-ի հետ զրույցում առաջին նախագահի դիտարկումների մասին այսպիսի կարծիք արտահայտեց. «Երևում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երազում
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի անցնելուն
ԱՊԱ գործակալությանը հղում կատարելով՝ Tert.am-ը գրում է, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության համար մեղադրվող Օրհան Զեյնալովին, ներգաղթյալներին և ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի հնարավոր վերականգնմանը։ Հարցին, թե երկու երկրների միջև վիզային ռեժիմ կկիրառվի՞ արդյոք, նա պատասխանել է. «Ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Ես պաշտոնապես հայտարարում
Տավուշի մարզպետը եղել է Գերմանիայում եւ Ֆրանսիայում, իսկ Բերդի սահմանագոտո՞ւմ
Մարզպետարանի աշխատողը պահանջում է հարցը գրավոր ուղղել Հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժը Վազաշեն-Պառավաքար հատվածում գնդակոծեց զինվորական ավտոմեքենա, որի հետեւանքով զոհվեց ժամկետային ծառայության զինվոր, 3-ը վիրավորվեցին: Հոկտեմբերի 22-ից մինչեւ այժմ Իջեւանից Բերդ երթեւեկությունը կատարվում է շրջանցիկ, Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհով: Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներից տեղեկացանք, որ Վազաշեն- Պառավաքար հատվածում ադրբեջանական գնդակոծությունից հետո, 9 օրվա ընթացքում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը
Գործատուներին կխրախուսեն, որ հաշմանդամ աշխատակից ունենան (Տեսանյութ)
Աշխատունակ հաշմանդամ մարդիկ գործ չեն գտնում, գործատուները խուսափում են նրանց համար լրացուցիչ ծախսեր անել: Հայաստանի գործատուները խուսափում են հաշմանդամ աշխատակից ունենալ, նույնիսկ այն պարագայում, որ հաշմանդամ աշխատակից ունենալու դեպքում պետությունը մասնակի փոխհատուցում է նրա աշխատավարձը: Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ են խուսափում հաշմանդամ մարդ վերցնել աշխատանքի, եւ արդյո՞ք գործատուն պետք է լրացուցիչ ծախսեր անի եւ աշխատավայրը
Շանթ Հարությունյանը հեղափոխություն է սկսում
168.am-ից տեղեկանում ենք, որ Ազատության հրապարակում նստացույց է սկսել Շանթ Հարությունյանը՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառներով: Մանրամասները՝ ավելի ուշ:
«Հայրենասիրության մրցակցություն»`Արամ Մանուկյանի եւ Զոհրապ Մնացականյանի միջեւ
Այսօր, 2014 թվականի պետական բյուջեի նախագծի` եվրաինտեգրման ոլորտի հատկացումների քննարկման ժամանակ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն անձնական հարց ուղղեց Արտաքին գործերի փոխնախարար Զոհրապ Մնացականյանին`եթե պաշտոնյան զգա, որ Մաքսային միություն մտնելու պայմանը Ղարաբաղի հարցն է, ինչպիսի՞ն կլինի նրա դիրքորոշումը։ Մինչ բուն հարցը հնչեցնելը, ՀԱԿ պատգամավորը բավական երկար ձևակերպում ներկայացրեց՝ հիշեցնելով Եվրաինտեգրմանն ուղղված փոխնախարարի բոլոր ջանքերը, թե ինչպես
Ռեժիսորներ առանց սահմանների նախագիծը ՄՈԼՈԴԻՍՏ ՄԿՓ –ում
Ռեժիսորներ առանց սահմանների (ՌԱՍ) նախագիծը հոկտեմբերի 24 -ին «Կիև» կինոթատրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրեց իր գործունեությունը : Ասուլիսի բանախոսներն էին ՄՈԼՈԴԻՍՏ ՄԿՓ-ի տնօրեն Անդրիյ Խաչփախչին, ՌԱՍ նախագծի տնօրեն և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՌԱՍ նախագծի ղեկավար և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, Ինտերնյուս-Ուկրաինայի ղեկավար Կոնստանտին
405.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,060,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.35 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Ինչո՞ւ է Հայաստանում համացանցն «ազատ», մամուլը` «ոչ ազատ» (Տեսանյութ)
«Դրա պատճառներից առաջինը մտածելու իներցիան է:Այն մեթոդները, որոնք կիրառվել էին 70 տարվա ընթացքում խորհրդային իշխանությունների կողմից և հիմա շարունակաբար մամուլի նկատմամբ կիրառվում են»,-Aravot.am-ի հարցին` ո՞րն է պատճառը, որ Հայաստանը, ըստ միջազգային տարբեր հետազոտությունների, այն երկրներից է, որտեղ համացանցն ազատ է, բայց մամուլը համարվում է ոչ ազատ, այսպես պատասխանեց «Հայաստանի ինտերնետ հասարակություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:
ԼՂՀ հակամարտության հարցը չեն քննարկել
«Երեկ և այսօր ՀՀ բարձրաստիճան այրերի հետ տեղի ունեցած հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներ չեն եղել: ԵՄ-ն ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող գործընթացին: ԵՄ-ն ցավում է, որ վերջին մի քանի տարիներին առաջընթաց այս հարցում չի եղել, և ԵԽ շատ ներկայացուցիչները ձգտում են գործընթացի ակտիվացմանը»,- Հայաստանի խորհրդարանում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստան-Եվրամիություն
«Համոզված եմ, որ գործի պատվիրատուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է». Հարություն Կարապետյան
«Ինձ` Հարություն Կարապետյանիս, ու Հրանտ Բագրատյանին, մեղադրում են գրագողության համար: Ուղղակի ծիծաղելի է: Ես համոզված եմ, որ գործի պատվիրատուն վարչապետ Տիգրան Սարգսյանն է»,-այս մասին այսօր «Արմատ» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի ԳՏԿ-ի ավագ գիտաշխատող, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը`ընդգծելով, որ Հայաստանում արդարադատությունը ծառայում է միայն ռեժիմին: Վերջինիս
Միլան Ցաբրնոխն այնքան էլ վատատես չէ
«Մենք քննարկեցինք հնարավոր այն ուղղությունները, որտեղ կարող ենք համագործակցել և ներդնել մեր ուժերը: Ամենակարևորն այն է, որ երկուստեք կա ցանկություն այդ համագործակցության»,- ԱԺ-ում համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը: Նրա գործընկեր Միլան Ցաբրնոխը հայտարարեց, որ ԵԽ-ի անդամները Հայաստանը ճանաչում և ընդունում են որպես առանցքային գործընկեր. «Մենք սերտորեն համագործակցում ենք միմյանց
Արայիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ ԲՀԿ-ում էլ կան մեծամասնականով ընտրված պատգամավորներ
Yerkir.am- Նոյեմբերի 10-ին Արարատում քաղաքապետի ընտրություններ են: Թեկնածուների թիմերի միջեւ փոխադարձ մեղադրանքները շարունակվում են: Գործին, իհարկե, լծվել է նաեւ մամուլը: Ուշագրավ է, որ թեկնածուների թիմակիցները մրցակցին եւ նրա թիմին մեղադրում են այն բանում, ինչով իրենք են հենց զբաղվում: Օրինակ` ԲՀԿ-ականները անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանին մեղադրում են, թե նա իբր խախտում է օրենքը եւ Արարատ քաղաքի քաղաքապետի
Քահանան զգուշացնում է՝ գործ չունեք Հելոուինի հետ, այն դատարկության շուրջ է պտտվում
Հոկտեմբերի 31-ը Հելոուինի միջազգային օրն է, որը վերջին տարիներին բուռն նշվում է նաեւ Հայաստանում, թեեւ Հայ առաքելական եկեղեցին դրան անընդհատ ընդդիմանում է այնպես, ինչպես մյուս կաթոլիկ տոները նշելուն: Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Արարատյան հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը լրագրողներին ներկայացրեց, թե ի՞նչ խորհուրդ ունի Հելոուինի տոնը, Հայ առաքելական եկեղեցու
Ի գիտություն լրատվամիջոցների
Ավարտվում է ԶԼՄ-ների միջեւ անդրանիկ սպարտակիադան: Նոյեմբերի 10-ին, ժամը 12:00-ին Երեւանի հրաձգության ՄՊՄԴ-ում (հասցե` Վիլնյուսի 4/3) կկայանա ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ անդրանիկ սպարտակիադայի եզրափակիչ մրցումը: Լրատվամիջոցների աշխատակիցները կմրցեն օդամղիչ հրացան, 10 մետր մրցաձեւում (տղամարդիկ եւ կանայք): Հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 8-ն է: Հաշվառման համար Հրաձգության
Զոհրապ Մնացականյանը վերջապես պատասխանեց Սերգեյ Գլազեւին
«Մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի վարչապետին, բայց նրան խորհուրդ կտայի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը ցանկանում էր ստորագրել ԵՄ-ի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել էր Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը՝ շարունակելով. «Եթե Հայաստանի վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում է հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝
Վարչապետի մասնակցությամբ բացվել են Վարդենիսի սոցիալական ծառայությունների կենտրոնը և Վաղաշենի նորակառույց դպրոցը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: Ընդհանուր առմամբ, մեկ պատուհանի սկզբունքով կենտրոնը սպասարկելու է 36 համայնքի, 12 հազար բնակչի: Իրականացվել է նաև
«Երբեմն ավելի լավ է լռել, քան խոսել»
«Հայտնի քաղաքական թոշակառու եւ այլեւս ձախողված քաղաքական գործիչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի վերաբերյալ երկու դիտարկում ունեմ. արտաքին քաղաքական հարցերով Բադասյանին խորհրդական ընտրելը խոսում է այդ գործչի մոտեցումների լրջության մասին, ինչպես որ ժամանակին երկրի ներքին քաղաքական հարցերի մասով հայտնի քեռուն իրեն խորհրդական ընտրելը»,- «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Ilur.am-ը երեկ հրապարակել էր
Ռուբեն Սաֆրաստյան. «Նոր զարգացում Ղարաբաղի շուրջ չեմ տեսնում»
«Այժմ իրադրությունը Մերձավոր Արեւելքում բավականին սուր է, եւ սրվելու ավելի մեծ միտումներ ունի»,- այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով սիրիական հակամարտության մասին: Ռուբեն Սաֆրաստյանը նաեւ ասաց, որ եթե մենք լինենք ՄՄ-ի լիարժեք անդամ, տնտեսական առումով Թուրքիայի անդամակցությունը դրական կլինի, սակայն՝ «սա ռեալ բան չէ, սա խաղ է,
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Մարինե Պետրոսյան եւ Կարապետ Ռուբինյան
Բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի եւ վերականգնված ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` առկա ներքաղաքական իրողությունների շուրջ:
Շինիչ առաջարկ կառավարությանն ու խորհրդարանին
Հայրենի իշխանությունները, ինչպես երեւում է, ուղղակիորեն են հասկացել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ «Յուրաքանչյուրը թող սկսի իրենից» կոչը, եւ սկսել են իրենցից, ավելի ճիշտ՝ իրենց աշխատավարձերը բարձրացնելուց: Ի՞նչ տարբերություն կա սովորական հայ գործազուրկի եւ ասենք՝ Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Կարծում եմ՝ մեծ: Հսկայակա՛ն՝ ես կասեի: Մեր գործազուրկները, ի տարբերություն
Եվրաինտեգրման եւ ՄՄ-ին անդամագրման թարգմանական ծախսերը համաչա՞փ են
2013 թվականին ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար հասկանալի էր, որ մեր օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու համար բյուջեից տրամադրվել էր 2 միլիոն դրամ`թարգմանությունների եւ այլնի համար, բայց հիմա, երբ արդեն գիտենք, որ ԵՄ-ի հետ քաղաքականապես եւ տնտեսապես չենք ասոցացվում եւ ինտեգրվում, այդ պարագայում նույն գումարը պահպանել՝ մեր օրենսդրությունը Մաքսային միությանը հարմարեցնելու համար, տիկին Զոհրաբյանը
Գալուստ Սահակյանը չի ուզում պամֆլետներ հորինել Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
«Կրկնվող սցենար է, նույն բանը եղել է և իր դեպքում և երկրորդ նախագահի դեպքում, այնպես որ գնահատականներ դժվարանում եմ տալ, որովհետև վերլուծություն չկա՝ հանիրավի ասված խոսքեր են»,- սա ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գնահատականն է Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածի, որում վերջինս խոսում էր այն մասին, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա ու ութը կետից
Ծանոթ-բարեկամներով բիզնես չես զարգացնի
Կառավարման համակարգ է պետք «Ցանկացած սեփականատեր իր բիզնեսի կարեւոր պաշտոններում ուզում է տեսնել իր վստահելի մարդկանց: Սակայն երբ այդ մարդիկ չունեն համապատասխան մասնագիտական հմտություններ եւ գիտելիքներ, դա լուրջ վնասներ կարող է հասցնել բիզնեսին»,- «Առավոտի» հետ զրույցում բիզնես վարելու «վնասակար» հայկական սովորույթների մասին իր դիտարկումներն է անում «Ավենյու Քընսալթինգ գրուպ» ընկերության օպերացիոն կառավարաման խորհրդատվության ծառայությունների ղեկավար,
«Դեմ առ դեմ»` Մարինե Պետրոսյան եւ Կարապետ Ռուբինյան
Հոկտեմբերի 31 -ին, ժամը 15.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի եւ վերականգնված ՀՀՇ վարչության անդամ Կարապետ Ռուբինյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` առկա ներքաղաքական իրողությունների շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր
ՀՀԿ-ական պատգամավոր. «Դա Լևոնի հերթական բլեֆն ա»
«Դա Լևոնի հերթական բլեֆն ա էլի, մնում- մնում ա մի հատ մեր ժամանակներին ոչ հարիր ինչ-որ բաներ ա մոգոնում և ասում։ Ես, օրինակ, իրա էդ գրվածքից բան չհասկացա, թե ինչու Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն` անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը,
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի խորհրդարանական պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի Բարի կամքի խորհրդարանական պատվիրակությանը` խորհրդարանական հարաբերությունների պետնախարար Պաբան Սինգհ Գաթովարի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը ողջունել է խորհրդարանական պատվիրակության անդամներին մեր երկրում, ընդգծելով, որ պատգամավորների այցը Հայաստան լավ հնարավորություն է ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանին, հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, զգալու մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը հնդիկ ժողովրդի նկատմամբ: Նախագահը միջպետական հարաբերությունների


















































