Օրվա լրահոսը
Սերժ Սարգսյան. «Մարդկության դեմ գործված մեծագույն այս հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից»
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներին Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց ողջունում եմ Երևանում տեղի ունեցող Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» կազմակերպության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ հավաքվել են հայ իրավագիտական մտքի հայտնի ներկայացուցիչները: Համահայկական մասնագիտական նախաձեռնությունները դարձել
Լեւոն Զուրաբյանը՝ ԲՀԿ-ի թիրախի եւ Սերժ Սարգսյանի վրա միասնական գրոհների մասին
5 տարի առաջ ընդհանրապես որեւէ հարց հնարավոր չէր քննարկել ԱԺ-ում: Այն մթնոլորտը, որը հիմա կա, այն ժամանակ չկար: Այն խուճապը, որ հիմա կա իշխանության ճամբարում, այն ժամանակ չկար: Այս ամբողջը հետեւանք է հենց այդ գործընթացների:
«Թեղուտ» ՓԲԸ. «Ընկերությանը պատճառվել է զգալի նյութական վնաս»
«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ այսօր՝ 2013 թ. հուլիսի 5-ի վաղ առավոտյան, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների մի խումբ բնակիչներ և ՀՀ այլ համայնքներից ժամանած քաղաքացիական ակտիվիստներ խմբվել էին ընկերության կառուցվող լեռնահանքային համալիր տանող ճանապարհի մի հատվածում՝ արգելափակելով ընկերության աշխատակիցների և փոխադրամիջոցների ընթացքը դեպի իրենց աշխատանքի վայրեր: Թեղուտի լեռնահանքային համալիրի շինարարությունն
Մեկնարկեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը
Հուլիսի 5-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության և Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի կողմից կազմակերպված իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որին մասնակցում են մոտ 100 անվանի իրավաբաններ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համաժողովին ներկայացրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության
Ի՞նչ նոր հոդվածներ կավելացնեին երիտասարդները Սահմանադրության մեջ
Այսօր՝ հուլիսի 5-ին, նշվում է ՀՀ Սահմանադրության օրը: Երկրի Սահմանադրության կետերին ծանոթ ենք, դրանցից որոշները հաճախ խախտվում են, որոշներն էլ՝ ոչ: Իսկ թե ինչ նոր կետեր կավելացնեին Սահմանադրության մեջ երիտասարդները, պարզել է «Առավոտ երիտասարդականը»: 16-ամյա Սամվելը մարդկանց դեմքի ժպիտն է կարևորում. «Բոլորին սահմանադրությամբ կպարտադրեի անկեղծ ժպտալ: Այդպես յուրաքանչյուրին ուրախություն կպատճառեր դիմացինի ժպիտը», – ասում է
Վահան Թումասյան. «Նման ճորտատիրական համակարգում անփորձ տղային մարզպետ նշանակելը նորմալ երևույթ է »
Ինքը փողի, ուժի զոռով պիտի կառավարի, ոչ թե քրեական, օլիգարխիկ մեթոդներով: Այդ առումով նորմալ է ընտրությունը, լավ է, որ ձեռագիր է փոխվում
Հայաստանի հունահռոմեական ըմբիշները թիմային հաշվարկում 9-րդն են
Հուլիսի 4-ին Սկոպյեում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով Գերմանիայի եւ Ուկրաինայի ընտրանիների հետ միասին վաստակել է 23 միավոր եւ 32 երկրների պայքարում նույն հերթականությամբ բաժանել է 7-9-րդ տեղերը: Իսկ թիմային առաջին տեղն զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, որի կազմում 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել հայ ըմբիշ Արամ Մանուկյանը:
«Դատական համակարգը ծառայում է ՀՀԿ արատավոր ռեժիմի շահերին». Ծ. Նազարյան
Դատավորի որոշմամբ ստացվում է, որ ընտրական հանձնաժողովի նախագահները կարող են բոլոր այդ բառերով անպատվել ընտրողներին: Չեմ զարմանա, եթե մի որոշում էլ կայացնեն, ըստ որի հիմա էլ կարելի է կացնով հարձակվել ընտրողի վրա, քանի որ անհրաժեշտ է ընտրական գործընթացը պաշտպանել:
ՀՊՄՀ –ի ուսանողները տպավորված են Ղարաբաղով. հուլիսի 1-3-ը «Այցելություն Արցախ»
Երբ տեսա Ղարաբաղը՝ սկսեցի մտածել` ահա թե ինչի համարի արժե ապրել, և ինչի համար մեռնել
Վաղն առավոտվանից ըմբիշներն սկսելու են գոտեմարտերը
Վաղը Սկոպյեում (Մակեդոնիա) կմեկնարկի ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ ամբողջական կազմով արդեն մրցավայրում է: Aravot.am-ը հեռախոսով մեր պատվիրակության անդամ Լյովա Վարդանյանից տեղեկացավ, որ հավաքականը տեղավորվել է հյուրանոցում, տղաների մարզավիճակն ընդհանուր առմամբ լավ է, անձնական քաշի հետ կապված խնդիրներ չկան: Այսօր երեկոյան 50-60-74-96 կգ քաշայինների կշեռքն է: Վաղն առավոտվանից
Հայաստանն «ագրեսոր երկիր» անվանողին հրավիրել էր Կարեն Անդրեասյանը
Aravot.am-ը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին խնդրեց մեկնաբանել այն փաստը, որ «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելյա Գրիգորիուն Հայաստանը անվանեց «ագրեսոր երկիր»: «Հարցն ուղղեք հրավիրողին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: Եվ բոլորին եմ հորդորելու՝ հարցն ինձ չուղղել»,- պատասխանեց պրն
Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
«Սիրելի’ Հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ: 1995 թ.-ի հուլիսի 5–ին մեր նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե`Սահմանադրության հաստատման համար: Այդ օրը Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ընտրեց մեր երկիրը սոցիալական, ժողովրդավարական և իրավական դարձնելու ուղին: Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, հաստատեցինք, որ չենք կարող
Հանքավայրի ճանապարհի արգելափակումը վերացվել է, կայացել է համաձայնություն
Ցանկապատը չի քանդվելու, սակայն գյուղացիների տեղաշարժը չի խոչընդոտվի
Մենք վարդավառ էլ չունենք, ունենք ջրոցի. Դիանա Հովհաննիսյան
Հուլիսի 7-ին Հայաստանում նշվում է «Վարդավառ»-ի տոնը: Այս առիթով «ՄԱՐՕԳ Մարքեթինգ» ընկերությունը մտադիր է իրականացնել տոնին նվիրված ծրագիր, որը տեղի կունենա Սիրահարների այգում: Այսպիսով`«Վարդավառ 2013» միջոցառման նպատակն է վերականգնել տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով: Այն սկսելու է առավոտյան ժամը 11:00-ին եւ տեւելու մինչեւ 17:00: Այս ընթացքում կատարվելիք արարողությունները կրկնվելու են, որպեսզի տարբեր ժամերի Սիրահարների
Հարություն Խաչատրյան. «Ժամանակին ծախեցին ամեն ինչ ու «Հայֆիլմ» կինոստուդիան»
Պարոն Խաչատրյանը խոսելով Արտավազդ Փելեշյանի մասին, խնդրեց զգույշ լինել ու չհոգնեցնել. «Անցյալ օրը խոսում էինք, ասեցի վարպետ, լրագրողները կնեղանան, գոնե հարցազրույցներ տուր, ասաց՝ թող նեղանան, իրենք են բերել էս վիճակը, որ ոչ մի բան չեմ ուզում ասել»:
Փաստերի համադրություն, որ խոսում է մոլդովացի փաստաբանի՝ Ադրբեջանի լոբբիստը լինելու մասին
Չենք կարող անմիջականորեն մարդուն մեղադրել, որ ինքը ծախսված է, քանի որ չունենք փաստեր: Բայց կա երեք փաստերի համադրություն: Այն, որ ինքն իր ֆեյսբուքյան էջում վերջին մեկուկես ամսվա մեջ ավելի շատ Ադրբեջանի մասին է գրել, քան Մոլդովայի, չնայած ինքը Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանն է:
Կայացավ Հայաստանի Երիտասարդական ակումբների 4-րդ համաժողովը
«Երիտասարդները պարտավորված չեն, սահմանափակումներ չունեն: Համաժողովի համար ունենք 2 հիմնական հարց, որը անհանգստացնում է մեր ակումբներին՝ առաջինը երիտասարդների գործազրկության մակարդակն է, երկրորդը երիտասարդների ներգրավվածությունը եւ մասնակցությունը հասարակական, քաղաքական կյանքին եւ որոշումների կայացման գործընթացին»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Երիտասարդական Ակումբների 4-րդ համաժողովի ժամանակ նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը (լուսանկարում): Նրա խոսքով համաժողովին մասնակցում են
Աշխարհի ամենաթանկարժեք մազերը պատկանել են Էլվիս Փրեսլիին
Նշանավոր ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլիի մազերը 2002թ.-ին աճուրդի ժամանակ վաճառվեց ռեկորդային գնով` մեկ մազափունջը արժեցավ$115120: Գոյություն ունի Արագիլի նաև սև տեսակ: Բնադրում է Եվրոպայում և Ասիայում: ՀՀ-ում հանդիպում է Սևանա լճի ավազանում, հյուսիսային և հարավարևմտյան շրջաններում: Բնադրող-չվող է: Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով: Ուրանի հայտնաբերման մասին Ուիլյամ Հերշելը
ՀԵԿ նախկին ղեկավարին ձերբակալել են առանձնակի խոշոր չափերի թմրանյութ պահելու կասկածանքո՞վ
Սարգիս Ասատրյանը վերջին շրջանում մտերիմ հարաբերությունների մեջ էր նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ: Նույնիսկ մասնակցել է նախագահի երդմնակալության արարողությանը, ապա հանդիպումներ է ունեցել նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Վիգեն Սարգսյանի հետ:
Լեւոն Զուրաբյան. «Եթե ամբողջ ՀԱԿ-ը բերեինք Ծառուկյանի եկեղեցի, այդ եկեղեցում տեղ չէր մնա»
Հայաստանում եթե այսօր գոյություն ունի խոշոր քաղաքական կուսակցություն, դա էլի ՀԱԿ-ն է: Իհարկե, կա ՀՀԿ-ն, բայց ՀՀԿ-ն դա իշխանության կուսակցություն է, կա ԲՀԿ-ն, որն ավելի շատ ֆինանսական ռեսուրսի շնորհիվ է իր շարքերը զարգացնում, իսկ որպես քաղաքական, գաղափարական ուժ ես ուղղակի երկրորդը չգիտեմ, որն ունի հազարավոր ակտիվ մարդկանց իր շարքերում:
Մաքսիմ Հակոբյան. «ԱԺ պատգամավորը օրենք չի գրում, դուք սխալվում եք»
Հատված «Առաջին լրատվական»-ին Սյունիքի նորանշանակ մարզպետի` ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հոր` Քաջարանի պղնձամոլիբդենական կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հարցազրույցից: – Պարոն Հակոբյան, ի վերջո, Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ: – Մեր տղան ինքն է դառել: Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր ա: – Ստացվում է`
Անկախ մեղավորներից` տուժում է տնտեսվարողը
«Երբ կարդում ես հաշվետվությունը, նկատում ես, որ մեծամասամբ դեպքերն ավարտվում են նրանով, որ վերականգնվել է կամ ենթակա է վերականգնման այսքան գումար: Ես հատուկ հանեցի անցյալ հաշվետվությունները. այնտեղ էլ նույնն է: Ի պատիվ ՎՊ-ի՝ ասենք, որ մեծ մասամբ վերականգնվել է: Բայց ո՞վ է վերականգնում այդ գումարները: Բնականաբար, շղթայի վերջին օղակը՝ տնտեսվարողը: Այսինքն՝ անկախ նրանից, թե ինչպիսին
«Այդպես մինչև վերջ երգեցի հոսանքահարվելով». Էրիկի եւ նրա երազանքների մասին
Այս անգամ «Առավոտ երիտասարդականը» ժամադրվել էր երգիչ Էրիկի հետ: Երիտասարդ կատարողի հետ զրույցը հետաքրքիր էր, անկեղծ ու սրտաբաց: «Երբ երգիչը հոգով է երգում, նա չի կարող վատ երգիչ լինել» Ինձ համար երգիչը նա է, ով կարող է հուզել, ուրախացնել հանդիսատեսին … Երգել սկսել եմ երկու տարեկանից, հայրս ևս երաժիշտ է և ծնված օրվանից
«Ռուսաստանը շատ վտանգավոր դաշնակից է»
Կարծում է Դավիթ Շահնազարյանը – Ռուսական կողմը բարձրացրեց գազի սակագները, ապա հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները բանակցում են «Գազպրոմի» հետ «ՀայՌուսգազարդում» ՀՀ-ին պատկանող 20 տոկոս բաժնեմասը վաճառելու շուրջ: Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում: – Գազի սակագների բարձրացումը, իհարկե, սպասելի էր, բայց ակնհայտ է, որ դա Ռուսաստանի կողմից ուղղակի քաղաքական ճնշում է ՀՀ-ի նկատմամբ: «ՀայՌուսգազարդում»
ՀՀԿ-ի սպասված նիստը՝ առանց «զոհերի»
Տիգրան Սարգսյանը, թերեւս, կշարունակի առայժմ պաշտոնավարել Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի սպասված նիստը: Հայտնի էր, որ իշխող Հանրապետական կուսակցությունը պետք էր քննարկեր «ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր»: Անցյալ շաբաթ օրը նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության համատեքստում անդրադարձել էր նաեւ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության պահվածքին՝ մասնավորապես, նկատելով.
Արմեն Մարտիրոսյանը Շարմազանովին համոզում էր ապաշխարե՞լ
Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ճեմում էին Հյուսիսային պողոտայով եւ ջերմ-ջերմ զրուցում: Երեկ «Առավոտն» Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ այդ ինչի՞ շուրջ էին այդքան ջերմ զրուցում քաղաքական հակառակորդ կուսակցությունների կարկառուն ներկայացուցիչները, այն էլ՝ հրապարակային: «Ջերմ էր, թե ոչ՝ չգիտեմ, նայած որ տեսանկյունից ես նայում, բայց ինչ մնում է
Դարպասապահի մենակությունը տասնմեկմետրանոց հարվածի ժամանակ
Երբ ես մենակ նստած սուրճ էի խմում, իսկ ես սիրում եմ մենակ սուրճ խմել, հիշեցի, թե ինչպես անվերջ վերադառնալով մեր զարմանալի եւ մինչեւ օրս չհասկացված էպոսին՝ ուզում էի գրել Դավթի եւ Քեռի Թորոսի Սասնա տուն գիշերով վերադարձի մասին, ուր Դավիթը հրամայում է բացել դարպասները քաղաքի, եւ ուր քեռի Թորոսը կանգնեցնում է նրան՝ ասելով, որ դու
Ֆիլհարմոնիկի բարեկամների միություն՝ ԱՄՆ-ում
Վերջերս Լոս Անջելեսում տրվեց Արամ Խաչատրյանի հոբելյանական՝ 110-ամյակին նվիրված տարվա մեկնարկը: Հրավիրվածների թվում էին նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Ռուզաննա Սիրունյանը տեղեկացրեց, որ Լոս Անջելեսում խաչատրյանական տարվա մեկնարկի առիթով հեղինակավոր Disney Consert Hall-ում կայացել է գալա
Ժողովուրդը վայրենաբար է նշում Վարդավառը. Տեր Թովմա քահանա Անդրեասյան
Վարդավառը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի այլակերպումը Տեր Թովմա քահանա Անդրեասյանն այսօրվա հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց Վարդավառ տոնի պատմության և նշանակության մասին: Տոնի նախապատմությունը ներկայացնելով՝ քահանան ասաց. «Վարդավառի տոնը նշվում է նաեւ պայծառակերպություն կամ այլափոխություն անուններով, որը խորհրդանշում է հավիտենական կյանքը: Հիսուս Քրիստոսն իր փառքով, աստվածային կերպարով իշխում է եւ հանգուցյալների եւ մարմնավորների վրա: Իր
Արմեն Աղայան. Սպառազինության թեկուզ բալանսավորված աճը` նույնպես վտանգավոր է
«Անհանգստանալու խնդիր միանշանակ կա, եւ, կարծում եմ, պաշտպանական գերատեսչությունն էլ է անհանգստանում: Էնպես չի, որ շատ հանգիստ են վերաբերվում այդ զենքի վաճառքին, որովհետեւ այնպիսի զինատեսակների մասին է խոսքը, որ…»,- Aravot.am-ի հեր զրույցում անրադառնալով Ադրբեջանին մեկ միլիորդ դոլարի ռուսական զենքի վաճառքի թեմային ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության զուսպ գնահատականները եւ արձագանքներն
















































