Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արարատում ընտրացուցակներն ուռճացվու՞մ են

Նոյեմբեր 06,2013 11:54

 Ուսումնասիրելով Արարատ քաղաքում ՏԻՄ վերջին երեք ընտրություններում ընտրացուցակներում գրանցված եւ ընտրություններին մասնակցած բնակիչների թիվը՝ կարելի է եզրակացնել, որ վերջին տարիներին Հայաստանից մարդիկ ավտոբուսներով կամ ինքնաթիռներով արտագաղթում են ոչ թե Ռուսաստան կամ այլ երկիր, այլ ընդամենը Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից գալիս են բնակվելու հենց Արարատ քաղաքում: Այստեղ բնակիչների, ասել է թե` ընտրողների թիվը գնալով աճում է ու աճում: 2007թ-ին ընտրողների թիվը եղել է 12.157, քվեարկությանը մասնակցել է 6763 մարդ: Հիշեցնենք, որ այստեղ ընտրապայքարում երեք թեկնածու կար: 2011թ-ին ընտրողների թիվը աճել է եւ դարձել 12.802: Մի թեկնածուի առկայության դեպքում ընտրությանը մասնակցել է 5694 ընտրող` ինչը այդքան էլ վստահություն չի ներշնչում: Ըստ «Առավոտի» աղբյուրի, այս ընտրությանը նույնպես ավելանում է ընտրողների ընդհանուր թիվը: Այստեղ ընտրացուցակներում հայտնվում են անհասցե ընտրողների անուններ: Օրինակ` թիվ 18/7 ընտրատեղամասի ընտրացուցակում առկա է 47 ընտրողի անուն, որոնք չունեն կոնկրետ բնակության հասցե, այլ նրանց անվան դիմաց միայն գրված է` ՈԿՖ բանավան, ինչը, որպես հասցե, չափազանց լայն հասկացություն է: Թե բանավանի որ ծառի կամ թփի տակ են ապրում այդ անհասցե մարդիկ, հասկանալի չէ:

«Առավոտը» պատրաստ է հրապարակել այդ անհասցե ընտրողների անունները:Այստեղ նաեւ ընդհանուր 1791 ընտրողներից 613ը բացակայում է: ԲՀԿ նախընտրական շտաբը պատրաստվում է դիմել ոստիկանությանը` ընտրացուցակները «մաքրելու» եւ ճշգրտելու պահանջով:

Նաիրա ՎԱՆՅԱՆ

ԱՐԱՐԱՏ

Արարատում տիրող նախընտրական իրավիճակի մյուս մանրամասները կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930