Օրվա լրահոսը
Հրդեհ Տաշիրում
Հունիսի 25-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 36 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 14.24-ին: Պարզվել է, որ Վ.Սարգսյանին պատկանող տան մոտակայքում այրվել են տնտեսական իրեր: ԱԻՆ
Վաղը կմեկնարկի Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնը
«Վաղն ինձ համար տոնական օր է, քանի որ մեկնարկում է Թալալյան եղբայրների անվան միջազգային ամենամյա 4-րդ փառատոնի բացման միջոցառումը, – այսօր լրոգրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանը, – փառատոնն այս տարի նվիրվում է Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին»: «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանն էլ հավելեց, որ փառատոնի շրջանակներում հնչելու են նաև
ՀՀ պատվիրակության աշխատանքային այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան
Հունիսի 24-25-ին Բրյուսելում աշխատանքային այցով էին գտնվում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Հունիսի 24-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացավ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների տեղակալների նիստը «+Հայաստան» ձեւաչափով: Նիստին քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2012-2013թ. գնահատման զեկույցը: Փոխնախարար Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը, Անհատական
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հանրապետության տարածքում` Հունիսի 26-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում` Հունիսի 26-29-ը հնարավոր է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա
Բացահայտվել է գողության 4 դեպք
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 3 և յուրացման կամ վատնման 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական
ԵԿՄ փոխնախագահ. «Ինչ-որ մարդիկ կամենում են տարաձայնություններ ներարկել Արցախյան պատերազմի մասնակիցների միջեւ»
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը չի պարտադրում ԵԿՄ անդամակցություն
«Մեհրիբանի վարկանիշն ավելի բարձր է, քան ամուսնունը»
«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանում փորձում են հասկանալ` Մեհրիբան Ալիեւայի առաջադրումը իշխանական էլիտայում առկա տարակարծությունների՞ արդյունք էր, թե՞ հմուտ PR խաղ: Արդյո՞ք Մեհրիբան Ալիեւան իրոք ցանկանում է մասնակցել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս հարցը ողջ սրությամբ ծագեց անցած շաբաթ, երբ Ադրբեջանում գործող եւ լայն հանրությանը գրեթե անհայտ` «Ադրբեջանի ժողովրդավարական աշխարհ» կոչվող կուսակցությունը նախագահի թեկնածու առաջադրեց առաջին տիկնոջը: Նախկին
Ռուբեն Բաբայան. Գյուղական շրջանների դիմորդներն ավելի անկեղծ են
Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իր տպավորություններն իրենց բուհի այս տարվա դիմորդներից անսպասելի հաճելի են. «Բոլորը կարդացած էին, հայերեն շեշտերով էին խոսում, ներքին բովանդակային տարբերություն կա անցյալ տարվա համեմատ: Անցյալ տարի վիճակն ավելի տխուր էր ու դժվար»: Այս տարի թատերական ինստիտուտում մի քանի ճանաչված ռեժիսոր կուրս է
«Հալեպ 6 միլիոն մարդն էլ շատ հանգիստ կուտեն, կխմեն, կապրեն, ամեն ինչ էժան էր». սիրիահայ վարսավիրը կարոտի ու Հայաստանի կյանքի մասին
Սիրիահայ Րաֆֆի Թաշչյանն արդեն մեկ տարի է՝ չի տեսել Հալեպում մնացած ծնողներին և երկու մեծ եղբայրներին: Շուրջ 2 տարի տևող Սիրիայի պատերազմի պատճառով ծնողները չեն կարողանում Հայաստան գալ: Իսկ Րաֆֆին չի կարող մեկնել Սիրիա ընտանիքի մոտ: «Անցած տարի հուլիսն էր, երբ առաջին անգամ Հայաստան եկա: Եկել էի քաղաքացիության համար անձնագիրս վերցնելու: Երեք շաբաթ հոս մնալուց
Արփինե Հովհաննիսյան. «Սա աղանդավորական պատերազմ է, այլ ոչ թե պատերազմ հանուն ժողովրդավարության եւ ազատության»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում «Իրավիճակը Մերձավոր Արևելքում» զեկույցի շուրջ Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ Նախ և առաջ` ցանկանում եմ շնորհավորել զեկուցողին, օբյեկտիվ և հավասարակշռված զեկույցի համար: Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող վերջին զարգացումները տագնապալի ազդանշան են մեզ ուղարկում: Դա ազդանշան է առ այն, որ Արաբական գարունը վերածվում է տարածաշրջանային ձմռան, որն
«Հաղթանակ» զբոսայգու թանգարանի տարածքը՝ 200 դրամ արժողությամբ ավտոկանգառ
Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տիրող բարձիթողի վիճակի մասին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նա հայտնել էր, որ այգու ծառուղիների ու հրապարակների մեծ մասը վերածվել է ավտոկայանատեղիի, որտեղ վարորդներից ապօրինաբար գանձում են տեղ-տեղ՝ 100, տեղ-տեղ էլ՝ 200 դրամ գումար. ««Մայր Հայաստան» հուշարձանին հարակից ամբողջ սալաքարապատ տարածքում, այդ թվում՝
Համագործակցում են Երևանի և Ստեփանակերտի շտապբուժօգնության ծառայությունները
Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև կնքված համագործակցության ծրագրի շրջանակում, ԼՀՂ մայրաքաղաքի շտապբուժօգնության ծառայությանը տեխնիկական և մեթոդական աջակցություն ցուցաբերելու նպատակով, <<Երևանի Շտապբուժօգնություն>> ՓԲԸ-ի մասնագետները հունիսի 23-ից գտնվում են Ստեփանակերտում: ԼՂՀ մայրաքաղաքի <<Շտապբուժօգնության>> կայանի բժիշկների հետ համատեղ Երևանից ժամանած մասնագետները մասնակցում են կանչերին, ցուցաբերում բժշկական անհրաժեշտ օգնություն` տեղում իրականացնելով փորձի փոխանակում: Անցկացվում են նաև դասախոսություններ: Հյուրընկալելով Երևանից
Եկեղեցու գմբեթում կրակ հանգցնող Վարդան Ղուկասյանի պատճառով փաստաբանները պահանջեցին դատավորի ինքնաբացարկը
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ մարդասպանության մեջ կասկածվում է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդի Հարությունը, որը, ըստ մեղադրանքի, այդ քայլին է դիմել խանդի հողի վրա: Այսօր ընդամենը մեկ վկայի`ավտոլվացակայանի նախկին աշխատակից Աշոտ Գինոսյանին հարցաքննելուց հետո դատարանը կանգնեց փաստի
410.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունիսի 25-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410.44 դրամ:
Վարչապետը մրսել էր. հիմա տանն է, կազդուրվում է
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին քիչ առաջ տեղեկացրել է 1in.am լրատվական կայքը: Ըստ լուրի, վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել երեկ գիշեր՝ ստամոքսային խանգարումների եւ սուր աղիքային նոպաների պատճառով: Aravot.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը վստահեցրեց, որ ոչ մի լուրջ բան չի եղել, վարչապետը մրսած է եւ գնացել է
Հայկ Մելիք-Ադամյան. Հայաստանում դինոզավրեր են ապրել
«Հայաստանում դինոզավրեր են ապրել»,-համոզված է ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբան Հայկ Մելիք-Ադամյանը: Ըստ նրա Հայաստանում նաև թռչող մողեսներ են ապրել: «1980-ական թվականներին Սանկտ Պետերբուրգից հայտնի հնէաբան, երկրաբան Աթարբեկյանը գտել է թռչող մողեսի ոսկոր Վայքի շրջանի Նոր Անձնաբերդ և Խնձորուտ գյուղերի միջև ընկած տարածքում»,- տեղեկացրեց նա: Երկրաբանը նշեց,որ այս հայտնաբերման մասին ռուսական մամուլում հոդված տպագրվել
Վահե Հովհաննիսյան.«Մենք պետք է ավելի կոշտ վերաբերմունք ցուցաբերենք դեպի փակ սահմանները»
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում Հարգելի պարոն նախագահող Հարգելի գործընկերներ Համաշխարհային տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում՝ դիմակայելով նոր մարտահրավերների: Եվ որպես կանոն՝ բոլոր երկրներում առաջին հերթին տուժում են հասարակ մարդիկ: Համաշխարհային տնտեսության օբյեկտիվ խնդիրներին զուգահեռ՝որոշ կառավարություններ լրացուցիչ արհեստական խնդիրներ են ստեղծում իրենց և հարևան ժողովուրդների համար: Հարգելի գործընկերներ,ես ուզում եմ
Մարմարաշենում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաքննություն է ընթանում
Ըստ բժշկի տեղեկանքի՝ հիվանդանոց տեղափոխվածները ի վիճակի չեն եղել բացատրություններ տալու:
ԵԽԽՎ նախագահը` ԼՂ հակամարտության մասին. «Աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների հետ»
«Գուցե միամիտ գտնվեմ, բայց ես ունեմ այն տպավորությունը, որ երկուստեք կա կամք առաջ տանել հակամարտության կարգավորման գործընթացը»,-ԼՂ հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստին հաջորդած մամուլի ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ նախագահ Ժան–Կլոդ Մինյոնը: Նա ցանկություն հայտնեց ղարաբաղյան հակամարտությունը քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների հետ: Նա տեղեկացրեց, որ այդ հանդիպումը տեղի կունենա
Թոմ Կրուզը միջոցառմանը ներկայացել է իր նոր ընկերուհու հետ (Լուսանկար)
Հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը իր կնոջ՝ դերասանուհի Քեթի Հոլմսից անակնկալ բաժանումից հետո առաջին անգամ հայտնվել է հասարակության առջեւ այլ կնոջ ընկերակցությամբ: Թոմ Կրուզը եւ նրա բարեկամ հանրահայտ Ջոնի Դեփը եղել էին հոլիվուդյան նշանավոր պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերի ծննդյան ամենապատվավոր հյուրերը: Այստեղ լրագրողների ուշադրությունն է գրավել Թոմ Կրուզին ուղեկցող խորհրդավոր շիկահերը, ով դեմքը փակել էր արեւային ակնոցով,
«Մենք խնդիր չենք դրել դատի տալու. այս նախաձեռնությամբ փորձում ենք կարգավորել լրատվական դաշտը».Թագուհի Թովմասյան
Վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարության շուրջ 15 էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրներ, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, առաջարկում են միմյանց հետ համագործակցության ինը հստակ կանոններ: Այս կապակցությամբ, այսօր «Մեդիա» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն ասաց, որ հայտարարությանը միացող լրատվամիջոցների ցանկը ավելանում է և հույս հայտնում, որ այս շարժումը
Դավիթաշենում արմատախիլ են արվել 4-5 ծառեր
Այսօր առավոտյան սոցիալական ցանցերում և մի շարք լրատվական կայքերւմ տեղեկատվություն էր պտտվում, որ Դավիթաշեն 46/3 հասցեում ծառեր են հատում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնեցին դեպքի վայր և արձանագրեցին, որ իսկապես, արմատախիլ են արվել թվով շուրջ 4-5 ծառեր այդ թվում՝ պտղատու : Բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ ծառահատումներն իրականացվում են այդ հատվածում
ԵՄ-ն համաձայնեց Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսել
«Ազատություն» ռադիոկայան. Եվրամիությունը համաձայնել է Թուրքիայի հետ բանակցությունների նոր փուլ սկսել, սակայն հետաձգել է այն մինչեւ հոկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից երկրի առաջընթացի վերաբերյալ տարեկան զեկույցի ներկայացումը եւ քննարկումը: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, առաջարկը ներկայացրել է Գերմանիան, որը համարում է, որ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունների նոր փուլը պետք է հետաձգել շուրջ չորս ամսով` արտահայտելով դաշինքի դժգոհությունը
Դիմորդ Ռուստամյանը երգեց, դիմորդ Գագիկ Հարությունյանը պորտապար պարեց (Տեսանյութ)
Արմեն Մազմանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ զարմացած է այս տարվա դիմորդների որակով: Նրա ձեւակերպմամբ, «Ի տարբերություն նախորդ տարիների, նորմալ պորտրետներ են, չկա ժարգոն, չկան գողականներ»:
Ջոլին արգելել է Փիթին իրենց հարսանյաց արարողությանը հրավիրել Տարանտինոյին եւ Քլունին
Անժելինա Ջոլիի եւ Բրետ Փիթի միջեւ տարաձայնություններ են առաջացել հարսանեկան արարողության նախաշեմին: Պատճառները կապված են նշանավոր արարողության կազմակերպման հետ: Հոլիվուդյան դերասանների մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ Ջոլին արգելել է Բրետ Փիթին հրավիրել նրա ամենամոտ ընկերներ Քվենտին Տարանտինոյին, Ջոն Հիլին եւ Ֆիլիպ Սեյմուրային: Հայտնում է heat.ru-ն: Դերասանուհին չի ցանկանում նրանց տեսնել հարսանեկան արարողությանը, որովհետեւ վախենում է,
«Սովորեցրեք մեզ պոետիկ կինո նկարել այս դաժան աշխարհում, սովորեցրեք մեզ իմաստալից կինո նկարել այս անիմաստ աշխարհում»
Հունիսի 20-ին Մոսկվայում կայացել է Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի փառատոնի մրցութային ֆիլմերի ժյուրին գլխավորում է իրանցի հանրահայտ ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը: Փառատոնի բացման արարողությանը ռեժիսորը իր ոչ այնքան վարժ անգլերենով ընդգծել է ռուսական եւ սովետական կինոյի դերը համաշխարհային կինոմատոգրաֆիայի զարգացման գործում, ինչպես նաեւ նշել է, որ շատ ուրախ է հյուրընկալվել Անդրեյ
Իրականում ոչինչ չի փոխվել՝ պնդում են ճանապարհային ոստիկանները
Օրենքի փոփոխությունն ընդամենը հաշվի է առնում արագաչափերի տեսականորեն հնարավոր սխալանքը Տեսականորեն արագաչափերը կարող են սխալվել, եւ նրանց հնարավոր սխալանքը նկատի ունենալով՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ են կատարվել: Ճիշտ է, դրանք դեռ ուժի մեջ չեն մտել, քանի որ նախագահը դեռ չի ստորագրել, եւ չեն հրապարակվել պաշտոնական տեղեկագրում, սակայն այսօր «Ֆորում» ակումբում հյուրընկալված ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՃՈ պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը եւ ՃՈ իրավաբանական վարչության պետ Արմեն Չիլինգարյանը, վստահեցնում էին,
«Կարո՞ղ է որդին բաց ընդունել հոր սխալները»
Հարց է ուղղում 1992-1996թթ. Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվող Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը՝ նկատելով, որ Ալիեւ կրտսերը հոր խրատներից լռելյայն հեռանալ կարողանում է։ – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները Էնիսկիլենում անցյալ շաբաթ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդես եկան ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ՝ «խորը ափսոսանք» հայտնելով, որ կողմերը
Աշխարհի չեմպիոնի գործով վկան պաշտպանության միջոց է խնդրել
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց քինք բոկսինգի աշխարհի չեմպիոն Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը:Ուղիղ մեկ տարի է, այս գործով դատական նիստեր են ընթացել:Վարաժ Մանուկյանը մեղադրվում է երկու տարի առաջ սեպտեմբերի 20-ին Նոր Նորքի 4-րդ զանգվածում՝ «Ծիածան» խանութի մոտ վիճաբանության ժամանակ դանակահարելով


















































