Օրվա լրահոսը

Ջոն Փոլ Ջոնսն օպերա է գրում

Ջոն Փոլ Ջոնսը հերքեց 2014-ին Led Zeppelin-ի վերամիավորման հնարավորությունը, քանի որ, իր իսկ խոսքերով, շատ է զբաղված օպերա գրելով: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ավստրալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում երգիչ Ռոբերտ Պլանտը նկատել էր, որ անելիք չունի 2014-ին, ինչն էլ պատճառ էր դարձել ենթադրելու, որ, հնարավոր է, խմբի երկար սպասված վերամիավորումը վերջապես իրականություն դառնա: Այս լուրը

Կգա մասնագետների ժամանակը

«Սենսացիոն բացահայտում. ովքեր են պատվիրել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը», «Հերթական սկանդալը  Սերժ Սարգսյանի մասնակցությամբ»,  «Ով է Նազենի Հովհաննիսյանի առեղծվածային երկրպագուն»: Այսպիսի վերնագրեր րոպեն մեկ տեղադրվում են համացանցում Հայաստանում գործող հարյուրավոր կայքերի կողմից: Եթե դուք սխալմամբ սեղմեք այդ վերնագրի վրա՝ մտածելով, թե դրա տակ իրականում կա ինչ-որ մի աշխարհացունց բացահայտում, ապա շատ արագ կհիասթափվեք, որովհետեւ լավագույն դեպքում

Ռուբեն Մեհրաբյան. «Հայաստանին անհրաժեշտ է պրոեվրոպական ընդդիմություն»

Եվրաինտեգրման խոչընդոտը շարունակում են մնալ օլիգարխիան, կրիմինալը, մենաշնորհները: «Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի կազմակերպված սեմինար-քննարկմանը`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայանգիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայի շրջանակներում հիմնական զեկուցողներից էր նաեւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանը: Բանախոսը կարեւորեց հարցը, թե ի՞նչն է խանգարում ԵՄ Ասոցացման համաձայնագրին: ԵՄ Ասոցացման համաձայնագիրը կարող է լիարժեք գործել, եթե

Հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվի, անկախ՝ նորընտիր նախագահից

«Իրանի արտաքին քաղաքական կուրսը ձեւավորվում է հոգեւոր դասի անմիջական մասնակցությամբ, եւ նախագահը սրա վրա էական ազդեցություն չի կարող ունենալ: Երկրի նախագահ լինելուց կարող են փոխվել երանգները, բայց ոչ գույնը: Եթե նախագահ լիներ Վելայաթին, ապա հայ-իրանական հարաբերությունները կխորանային, բայց մնացած թեկնածուներից ով էլ որ ընտրվի Իրանի նախագահ, ապա հայ-իրանական հարաբերությունները չեն փոխվի, չեն վատանա»,-  այսօր «Պոստ

«Սիգարոնը» վերածնվելու ուղի է փնտրում. ընկերությամբ հետաքրքրված է «Սովռանո՞ն»

Երբեմնի հայկական կայացած բրենդերից մեկը համարվող և միջազգային ճանաչում ձեռք բերած «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը շուտով նոր «կյանք» կստանա։ «168 ժամի» տեղեկություններով՝ ընկերության սեփականատերերը պատրաստվում են վաճառել բաժնեմասերի որոշակի քանակ, և հավանական գնորդը «Սովռանո» ընկերությունն է։ Ըստ մեր աղբյուրի՝ ներկայումս գործարքի վերաբերյալ բանակցություններ են ընթանում։ «ՍՊՍ Սիգարոնը» հավասար բաժնեմասերով՝ 50:50, պատկանում է Սեմյոն (Սիմոն) և Սեյրան Պողոսյաններին։ Ընկերության

Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերն ու տանիքները

Քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով նախատեսված 1105  մուտքերից շուրջ 690-ում վերանորոգման աշխատանքներն արդեն  ավարտվել են: Ծավալային առումով աշխատանքները զգալի են նաև բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387

Հրավիրվելու է ԱԺ արտահերթ նիստ

    Այսօր ԱԺ-ում 2012-ի բյուջեի կատարման հաշվետվությանը կողմ քվեարկեցին 66 պատգամավոր: 36-ը դեմ եղան, 1-ը ձեռնպահ եւ հաշվետվությունն ընդունվեց: Նախօրոք արդեն ընդդիմադիր խմբակցությունները, հայտնելով իրենց դժգոհությունը հաշվետվության մասին, հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու: Այլընտրանքը՝ ԲՀԿ-ն, նույնպես դեմ քվեարկեց: Նշենք, որ այսօր պետք է ավարտվեր ԱԺ-ի գարնանային նստաշրջանը, սակայն կառավարության առաջարկով Հովիկ Աբրահամյանը որոշեց,

Ռիչարդ Կիրակոսյան. «Օլիգարխները ամենավերջինն են, որ չեն գիտակցում, որ իրենց իշխանությունը կամաց-կամաց նվազում է»

Ըստ Կիրակոսյանի` «Հայաստանն ավելի մեծ կայունություն է առաջարկում այս տարածաշրջանին»:  «Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը այսօր սեմինար-քննարկում էին կազմակերպել`«ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայի շրջանակներում: Քննարկման հիմնական զեկուցող` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խոսեց նախ հնարավորությունների մասին. Հայաստանը կստանա մեծ հնարավորություն եւ չորս հնարավորություններ առանձնացրեց: Առաջինը` ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` հնարավորությունն

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 17 դեպքից`6-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է  գողության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7  պատահար. 11 մարդ  ստացել  է տարբեր աստիճանի

Մասնագետները գազի գնի սուբսիդավորումը սխալ քայլ են համարում

«Հայաստանը ոչ մի պրոբլեմ չունի արևային էներգիան օգտագործելու համար»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՊՏՀ դոցենտ, ֆիզիկոս Ղուկաս Մեհրաբյանը: Նա նշեց, որ աշխարհում մեծ տարածում ունի արեգակնային էներգիայի օգտագործումը, այնինչ ՀՀ-ում արեգակնային էներգիայի օգտագործման մասին խոսակցություններ են եղել միայն 1960-ականներին: Պարոն Մեհրաբյանը կոնկրետ նախագծեր ներկայացրեց, որոնց օգտագործման շնորհիվ հնարավոր է ավելի քիչ գումար ծախսելով օգտագործել արևային

Իրան-Հայաստան. Ով ում կարիքն ավելի շատ ունի

Երեքշաբթի օրը՝ հունիսի 11– ին, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին Իրանի դեսպանության շենքում հյուրընկալեց հայաստանյան լրատվամիջոցների մի քանի ներկայացուցիչների՝ խոսելու ուրբաթ օրը Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի շուրջ։ «Մենք հարևան երկրներ ենք և պետք է տեղյակ լինենք միմյանց խնդիրներին։ Ավելի քան

Իշխանությունները քայլ պետք է անեին

«Նման հրապարակումները ցանկացած քիչ թե շատ քաղաքակիրթ երկրում կառավարական խորը ճգնաժամ կառաջացնեին։ Իշխանությունները պարտավոր էին իրականացնել հետևյալ երկու քայլերից մեկը՝ վարչապետը և ողջ կառավարությունը պետք է անհապաղ հրաժարական տային, և դրան պետք է հետևեին արդեն իրավական գործառույթներ։ Եվ երկրորդ՝ եթե մի պահ ենթադրենք, որ կառավարության պաշտոնական դիրքորոշումը, թե՝ հրապարակումը որևէ կապ չունի իրականության հետ, և

«Վարչապետը իշխանության ամենաընդդիմադիր մարդն է». ՆԺԿ նախագահ

ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը ներքաղաքական պասիվությունը պայմանավորում է երկրում ստեղծված ընդդիմադիր իրավիճակով: «Խելոք ընդդիմությունը, որ բոլոր գործընթացներում կա, բայց չի երեւում , հստակ հասկանում է՝ ո՞ր իրավիճակն է ընդդիմադիր եւ ինչո՞ւ մտնել այս ամեն ինչի մեջ, եթե այնպես էլ ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում: Հայաստանի իշխանությունների  ամենաընդդիմադիրը հենց իրենք են՝ իրենց անմիտ որոշումներով, իսկ

Իրանագետ. Իրանի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ կլինի

Այսօր «Պոստ Սկրիպտում»  ակումբում իրանագետ Գոհար Իսկանդարյանը խոսեց Իրանում հունիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների, հայ-իրանական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների մասին: «Վաղը Իրանում նախագահական ընտրություններ են, այսօր լռության օր է, նախագահի թեկնածուները ութն էին, սակայն երկուսն ինքնաբացարկ հայտարարեցին: Իրականում այդ երկուսը չունեին ընտրազանգված»,- ասաց Իսկանդարյանն՝ անդրադառնաով ֆավորիտ թեկնածուներին: Ֆավորիտներն, ըստ նրա, Ղալիբաֆն է՝ Թեհրանի այսօրվա քաղաքապետը,

Մահափորձի գործով ամբաստանյալը խաբե՞լ է դատարանին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր չէին ներկայացել Պարույր Հայրիկյանի  դեմ հունվարի 31-ին մահափորձի գործով  մեղադրվող, ամբաստանյալներ Վարդան Սեդրակյանը, Խաչիկ Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը:  Դատական նիստերի քարտուղարը տեղեկացրեց, որ Խաչիկ Պողոսյանի վերաբերյալ քրեակատարողական հիմնարկից ստացվել է գրություն, որ նա չի կարող մասնակցել դատական նիստին: Բժշկական տեղեկանքի համաձայն, կալանավորը տառապում է շաքարային դիաբետ

Oֆշորային կրքեր

Հանրային քննարկման հարթակներից ոչ մի կերպ չի իջնում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային ընկերության թեման։ «Հետք» պարբերականին հաջողվել էր օֆշորային Կիպրոսում հայտնաբերել մի ընկերություն, որի գրանցման փաստաթղթերում հիմնադիրների ցանկում առկա է Տիգրան Սարգսյանի անուն ազգանունը։ Այդ փաստաթղթի հրապարակումից անմիջապես հետո վարչապետը հայտարարեց, թե ինքը դրա հետ կապ չունի եւ դիմեց ՀՀ դատախազություն՝ պարզելու համար, թե

Ռուբեն Հայրապետյան. «Իմ հրաժարական տալու մասին լուրերը տարածողները թող իրենց մասնագիտական պարտքը լավ կատարեն»

«Ես չեմ ասել, թե հրաժարական եմ տալու: Այդ լուրերը տարածողները, լավ կլինի, իրենց մասնագիտական պարտքը լավ կատարեն՝ նախ, լսեն, թե հարցն ինչպես է տրվել, եւ ես այդ հարցին ինչպես եմ պատասխանել: Ես չեմ հայտարարել, թե հրաժարական եմ տալու, այլ ասել եմ, որ եթե ֆուտբոլասերները, ֆուտբոլիստները գտնեն, որ ես չպետք է ղեկավարեմ հայկական ֆուտբոլը, խնդիր չկա,

Շարունակվում է ԼՂՀ ԱԳ նախարարի այցը Ֆրանսիա

Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հունիսի 12-ին հանդիպել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամների հետ  ու քննարկել Բարեկամության շրջանակի գործունեության հնարավոր ուղղությունները և բնագավառները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել քաղաքական, կրթական, մշակութային ոլորտներում Ֆրանսիայի և Արցախի միջև համագործակցության հեռանկարներին և հնարավորություններին: Հանդիպմանը ներկա խորհրդարանականներն ընդգծել են միջազգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի ընդգրկման կարևորությունը՝ որպես հիմնահարցի

Մ. Շահգելդյան. «Ես ամենևին վարչապետի ասածը կասկածի տակ չեմ դնում» (Տեսանյութ)

«Ալիևը փոխում է հռետորաբանությունը. փորձ է արվում հրաժարվել ԼՂՀ հակամարտությունը լուծելու՝ պատերազմի եղանակից»,-այսօր Հենարան մամուլի ակումբում ի պատասխան Aravot.am-ի հարցին՝ ինչպես է մեկնաբանում Ադրբեջանի՝ ՀՀ-ին գազ մատակարարելու առաջարկը, հայտարարեց  ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:  Նա շեշտեց այն հանգամանքը, որ այդ հայտարարությունը կատարվել է հենց Ադրբեջանում՝ ներքին քաղաքականության մեջ: Նա նշեց. «Ադրբեջանի մոտ մի պատկերացում է ձևավորվում,

«ԲԱՄՕ» ընկերությունը պարտքեր ուներ

Երեկ՝ գիշերը, դանակահարության հետեւանքով մահացած հայտնի «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր եղբայրներից Հովիկ Մուրադյանի սպանության պատճառները ՌԴ իրավապահները դեռ չեն բացահայտել։ Անգամ տրամաբանական վարկածներ չեն շրջանառվռւմ ՌԴ համապատասխան շրջանակներում։ «Ժողովուրդ»–ը զրուցեց սպանված Հ. Մուրադյանի քրոջ որդու՝ Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանի հետ, որը եւս ոչնչից տեղյակ չէր. «Ես հիմա մորս կողքին եմ եւ այլ բան

«Ունիսոնի» Մեղրու մասնաճյուղի ղեկավար. «Հաշմանդամներին կոչ ենք անում չփակվել տներում»

Հունիսի 12-ից մեկնարկել է  «IDEAS.  ներառական որոշումներ հավասար և հաշվետու հասարակության համար» եռամյա տարածաշրջանային ծրագրի «Future Search» համաժողովը: Հենց համաժողովի ժամանակ էլ հանդիպեցինք «Ոինիսոն» հկ-ի Սյունիքի մասնաճուղի ղեկավար Ապավեն Բեգլարյանին: Նա ասաց, որ  «Ունիսոնի» իրենց մասնաճյուղը գտնվում է Մեղրի քաղաքում, եւ ինքն էլ  աշխատում է Մեղրի եւ Ագարակ համայքնների ու հարակից գյուղերի  դպրոցների  ու մանկապարտեզների

Վնասազերզվել է հայտնաբերված արկը

Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին տեղեկություն է ստացվել, որ «Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի մոտ հայտնաբերվել է զինամթերք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են տարածքի սահմանազատման աշխատանքներ: Դեպքի վայր ժամանած ՀՀ ՊՆ սակրավորները տեղում` պայթեցման եղանակով վնասազերծել են հայտնաբերված արկը: ԱԻՆ

Հայտնաբերվել են օձեր

Հունիսի 12-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգերի հիման վրա փրկարարներն օձեր են հայտնաբերել Կոտայքի մարզի Զորավան գյուղի թիվ 19 տան մոտ, Ակունք գյուղի թիվ 23 տան բակում, Վայք քաղաքի «Վարդաձոր» ռեստորանի մոտ (գյուրզա տեսակի օձ), Երևանի Քանաքեռի 11-րդ փողոցի նրբանցքի թիվ 113 տան բակում (շահմար տեսակի օձ), Դավիթաշեն վարչական շրջանի «Ձոր 2» թաղամասի

«Ժառանգություն»-ը հանդիպումներ չի ձայնագրում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արտասահմանից վերադարձել է։ Հակոբյանը վստահեցրեց, որ երբեմն անհրաժեշտ է քաղաքական դաշտում պասիվ դերակատարություն ունենալ։ – Պարոն Հակոբյան, «Ժառանգության» առաջնորդ Ր. Հովհաննիսյանը շատ անակնկալ ձեւով «անհետացավ» քաղաքական դաշտից։ Ի վերջո, որտե՞ղ է նա եւ ինչո՞վ է զբաղված։ – Ր. Հովհաննիսյանն

Ամփոփվել են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի պաշտոնի մրցույթի արդյունքները

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Նիստում ամփոփվել են հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Շնորհավորելով

Հայկական ֆիլմը` Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում.

Ռեժիսոր Մարինե Զաքարյանի` Վիլյամ Սարոյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանած «Փասիանի որսորդը» (պրոդյուսեր Հովհաննես Գալստյան, արտադրող` «Պարալլելս Ֆիլմ») ֆիլմը ընդգրկվել է Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: Մոսկվայի ՄԿՓ-ը անցկացվելու է  հունիսի 20-ից 29ը: Փառատոնի գլխավոր և կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին գլխավորելու է իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Մոհսեն Մահմալբաֆը: Փառատոնի գլխավոր մրցույթում «Սուրբ Գեորգի» մրցանակի

ՏԵՐՅԱՆԱԿԱՆ

Եթե կյանքն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան, Թե Վազգենը քեզ հիշեցնի քո անցյալն, Իմացիր, որ վարչապետ ես դու դարձյալ:

Բացվել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի նոր տարածքի բացմանը: Կառավարության ղեկավարը շրջել է տարածքով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և լաբորատորիայում կրթություն ստացող երիտասարդների նորարական նախագծերին: «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիան Հայաստանում գործում է 2011թ.-ից, որի նպատակն է խթանել շարժական կապին վերաբերվող նորարարությունը և ապահովել տարածաշրջանների կայուն զարգացումը: Ծրագիրն իրականացվում է

Պատում առ ցանցապատում

Հակակարկտային ցանցերի մասին Սերժ Սարգսյանի վերջին ելույթը մեծ աժիոտաժ է առաջացրել գյուղատնտեսության ոլորտին առնչվողների մոտ։ Հնչող կարծիքները հակասական են, իրարամերժ, երբեմն նաեւ դավադրությունների տեսության շրջանակներից։ Այսպես, երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը news.am կայքի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հակակարկտային ցանցերին, ասել է. «Դրանք բավականին ծախսատար են եւ միջին հաշվով մեկ հեկտարի պաշտպանության համար պահանջվում է

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930