Օրվա լրահոսը

Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013թ 9-րդ նիստը

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի 2013թ 9-րդ նիստը: Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի արդյունքների մասին զեկուցումով հանդես եկավ փառատոնի անցկացման պատասխանատու Սամվել Հարոյանը: ՀՀ սփյուռքի նախարարության կարևորագույն ծրագրերից մեկը հանդիսացող «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի նպատակն էր աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը, Սփյուռքում հայ

Դանակով հարձակվել են ՀԱԿ կենտրոնական գրասենյակի վրա

Civilnet-ից տեղեկանում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 1-ին անհայտ անձը դանակով ներխուժել է Հայ ազգային կոնգրեսի գլխավոր գրասենյակ: Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 12:00-12:30-ի միջակայքում: «Գրասենյակ է ներխուժել մի անձ` ձեռքներին երկու դանակ: Նա սպառնալիքներ է հնչեցրել ՀԱԿ-ի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել փախուստի»,-

Շուրջ 450 կենսաթոշակառուի թոշակները չեն բարձրանա

Եթե 2014թ-ի պետական բյուջեի նախագիծն ընդունվի առանց էական փոփոխությունների, ապա հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան: Կառավարությունը նոր բանաձեւ է մշակել, որն այսօր խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. «Այս բանաձևով առաջարկվում է այնպիսի աճ ապահովել, որ շուրջ 32 հազար անձի համար կենսաթոշակի չափը գերազանցի ծայրահեղ աղքատության շեմը: 2014թ-ից

Դատախազը միջնորդել է ամբաստանյալների կալանքը փոխել, իսկ դատավորը մերժել է

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթացող Հովհաննես Հովհաննիսյանի եւ Գարիկ Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությանը Aravot.am-ն անդրադարձել է մի քանի անգամ: Հիշեցնենք, որ Ավան-Առինջ գերեզմանատան աշխատակից, քարի վրա փորագրող Հովհաննես Հովհաննիսյանն իբր մարմնական վնասվածք է հասցրել տուժող, նախկինում դատապարտված, ներկայումս դատապարտյալ Արտյոմ Հակոբյանին եւ նրանից հափշտակել նրան պատկանող 2 հատ

Մհեր Շահգելդյան.«Մաքսային միությանը անդամակցելը Հայաստանի ազգային շահերից է բխում»

«Տնտեսական, առեւտրային, անվտանգության մոտեցումներ են , որոնք համապատասխանում են մեր ազգային շահերին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ Մաքսային միությանը միանալու հրապուրիչ կողմերը թվարկեց ՕԵԿ փոխնախագահը: Դիտարկմանը, թե ՕԵԿ-ը մշտապես եվրոպական արժեքների պաշտպան է հանդես եկել, նա չհամաձայնեց. «ՕԵԿ-ը ռուսամետ, արեւմտամետ չէ, արեւելամետ չէ: Մենք հայամետ ենք: Եվրոպական արժեքների ներդրման մոտեցումները միշտ եւ հիմա էլ պաշտպանում

405.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 1-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.23 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.1 դրամ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Եվրոպացի երիտասարդները դեմ են ՀՀ-ի`Մաքսային միությանն անդամակցելուն (Տեսանյութ)

«Կարծում եմ, որ ՀՀ-ի`Մաքսային միության անդամակցումը չի կարող լուրջ խոչընդոտ դառնալ, ուղղակի այն կդանդաղեցնի գործընթացը»,-Aravot.am-ի հարցին` արդյոք ՀՀ-ի` Մաքսային միության անդամակցումը կխոչընդոտի՞ Հայաստան-ԵՄ հարաբերություններին, այսպես պատասխանեց Եվրոպական երիտասարդական պառլամենտի շվեդ պատվիրակ Կատերինա Դուքան: Նա չի կարծում, թե իրավիճակը ճգնաժամային է: Մեր հստակեցմանը, թե ի՞նչը կդանդաղեցնի գործընթացը, շվեդ պատվիրակն այսպես արձագանքեց. «Պատճառը քաղաքական է: Դա հիմնականում

ՀՀԿ-ական պատգամավորը նեղսրտեց.«Եղածը հինգ հազար դրամ ա»

Պատերազմի մասնակիցների համար նախատեսված փոխհատուցման գումարներն այս տարի էլ չեն ավելանա: Այդ մասին այսօր հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանի հարցին: «Այս բյուջեում փոփոխություն նախատեսված չէ»,- ասաց փոխնախարարը: Նրա պատասխանը վրդովվեցրեց պատգամավորին, ով նեղսրտած ասաց, որ ամեն տարի կառավարությունը խոստանում է եկող տարի անդրադառնալ

Անանդ-Կարլսեն մրցամարտ: Կողմերը ջենթլմենական համաձայնության են եկել

Նկատի առնելով, որ Հնդկաստանն առանձնանում է յուրահատուկ պայմաններով, շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի մասնակից գրոսմայստերների ներկայացուցիչները ջենթլմենական պայմանավորվածություն են ձեռք բերել, որով այս մրցամարտն էականորեն տարբերվելու է նախորդներից: Խոսքն այդ երկրին վերաբերվող սպեցիֆիկ հիվանդությունների մասին է, որոնք բնորոշ են միայն այդ երկրին: Դրանց առկայության դեպքում շախմատիստները երկու օր հանգիստ վերցնելու իրավունք ունեն: «Այսպիսի կետ ոչ

Անրի Ռենո. «Որքան Հայաստանը լինի ֆրանկոֆոն, այնքան ավելի ուժեղ կզգա իրեն ամբողջ աշխարհում»

Այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ֆրանսերենի և ֆրանսերենով դասավանդման մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով գիտաժողով: Գիտաժողովն անցկացվում է Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների միջազգային ցանցի տարեկան ժողովի շրջանակներում: Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան իր խոսքում ասաց, որ գիտաժողովը կազմակերպվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և Ֆրանկոֆոնիայի համալսարանական

Աշոտ Վարդապետյան. «Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կարլսեն մրցամարտը առանձնահատկություններ ունի»

Շախմատի աշխարհի գահի համար գործող թագակրի եւ հավակնորդի միջեւ նոյեմբերի 9-ին մեկնարկող մրցամարտը առանձնահատկություններով տարբերվում է նախորդներից: Մրցամարտի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որ նաեւ նախորդ` Մոսկվայի «Տրետյակովյան պատկերասրահում» կայացած աշխարհի չեմպիոնության համար Անանդ-Գելֆանդ մրցամարտի գլխավոր մրցավայրն էր, Aravot.am-ին ասաց. «Այս մրցամարտն անցկացվելու է մասնակիցներից մեկի` գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հայրենիքում: Շախմատիստներից շատերը

Երևանի զարգացման քառամյա ծրագրի նախագիծը դրվելու է հանրային քննարկման

Երևանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի նախագծի հերթական քննարկման օրակարգում ընդգրկված էր Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակի քննարկումը։ Խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն են տվել ներկայացված լրամշակված

110 դիտորդների հավատարմագրելու դիմումներ են ներկայացրել 6 տեղական հասարակական կազմակերպություններ

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի` տեղական հասարակական կազմակերպությունները ս.թ. նոյեմբերի 10-ին կայանալիք Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու դիմումներ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել մինչև հոկտեմբերի 31-ը: Սահմանված ժամկետում ընդհանուր թվով 110 դիտորդների հավատարմագրելու դիմումներ են ներկայացրել հետևյալ 6 տեղական հասարակական կազմակերպությունները. «Ազատ հասարակության ինստիտուտ» –

Սիրահարների այգին առաջիկա օրերին կվերածվի յուրօրինակ «ընթերցասրահի»

Նոյեմբերի 1-ին Սիրահարների այգում մեկնարկեց ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նոյեմբերի 1-3-ն անցկացվող «Բացօթյա ընթերցանության փառատոնի» նպատակն է միավորել երիտասարդությանը, ամրապնդել ընթերցելու մշակույթը և սերը գրքի հանդեպ: «Բացօթյա ընթերցանության փառատոն» ծրագրի համակարգող Էդուարդ Լևանյանը նշեց. «Ծրագրի նպատակն է խրախուսել

Ծրագրավորվել է հայերեն ստեղնաշար iOS 7-ի համար

App store-ում արդեն կա հայերեն ստեղնաշար (ArmKeyboard)` հատուկ  iOS 7 համակարգի համար: Նոր հավելվածի հեղինակը ծրագրավորող Վահրամ Գեւորգյանն է: Aravot.am-ի հետ զրույցում նա ներկայացրեց, որ հավելվածի շնորհիվ այսուհետ հնարավոր կլինի հայերեն գրել iPhone/iPad/iPod Touch սարքերի միջոցով.  «Հայերեն առաջին ստեղնաշարն է` iOS 7-ի ոճով, աշխատում է եւ  landscape, եւ portrait»,- ասում է Վահրամ Գեւորգյանը:  Հավելվածը միայն հայատառ

Մեկ օրում Հայաստանի սահմանը հատել է 8 հազար մարդ

Բագրատաշենի մաքսակետի աշխատողներն ասացին, որ մոտ մեկ ամիս առաջ մեկ օրում հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետն անցել է 8 հազար մարդ: Այդ թիվն այնքան է մտահոգել, որ սկզբում վախեցել են այն Երեւան հաղորդել: Մաքսակետի աշխատողների վկայությամբ` գնացողների զգալի մասը Հայաստանից հիմնական է հեռանում: Ներկայումս Բագրատաշենի անցակետով օրական միջին հաշվով Հայաստանից հեռանում է 4-5 հազար մարդ: Գնացողների

Աշխարհումս

– Բաբելոնը մեծ քաղաք է, բայց ես քեզ եմ սիրում,- մեզ համար գրեթե անմատչելի հազարամյակներում սեպագրերով հաստատեց եւ վավերացրեց աշխարհումս անհայտ  բանաստեղծը: Հաստատեց ու այդպես էլ անանուն անհայտացավ: Եվ այսօր ոչ աղջիկը  կա, որին ձոնել էր խոսքը, ոչ մեզ անծանոթ բանաստեղծը, եւ, ամենասարսափելին, չկա նաեւ Բաբելոն մեծ քաղաքը: Չգիտեմ՝ ով հուշեց այդ անհայտ, հանճարեղ բանաստեղծին

«Մինչեւ հաջորդ ընտրությունները Հայաստանը դժվար թե որեւէ միության անդամակցի»

Օրերս «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու վերաբերյալ քննարկման ժամանակ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն Արթուր Ղազինյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանը կկորցնի ինքնիշխանությունը մաքսային տարիֆների ձեւակերպումների ընթացակարգային հարցում: «Առավոտը» պարոն Ղազինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւի այն հայտարարության մասին, ըստ որի՝ Հայաստանն ինքնիշխանությունը կորցնելու է ոչ

Պաշտպանը տուժողի համար էլ է պահանջում դատահոգեբուժական փորձաքննություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Զախարյանի նախագահությամբ շարունակվում է Արման Երիցյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Արման Երիցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անցյալ տարվա նոյեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մալաթիա»» գյուղմթերքների շուկայում, նախնական համաձայնության գալով ոմն Արսենի հետ, դանակի գործադրմամբ հարձակվել է Սամվել Մեժլումյանի վրա և տուժողից հափշտակել

Ո՞վ էր այն «ինչ-որ մեկը», որ խոսել էր «ատկատներից» (Տեսանյութ)

«Ես ասացի՝ ոչ, առողջապահության նախարարությունում «ատկատ» չկա»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Հակադարձելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչ-որ մեկն ասում էր, որ ոլորտում ատկատ կա, նախարարը խորհուրդ տվեց. «Ուրեմն ինչ-որ մեկին հարցրեք՝ որտե՞ղ կա: Ես խոսում եմ առողջապահության նախարարության փոխարեն, պատասխանատու եմ իմ խոսքերի համար»:  Դերենիկ Դումանյանն ասաց,

Ինչու ուսանողները բուհական պաշտոնաթերթերում չեն գրում իրենց խնդիրների եւ այլնի մասին

«Ես հիմար չեմ, որ թողնեմ ուսանողը դառնա ինչ-որ դասախոսի զայրույթի թիրախը: Ինչքան էլ համոզում եմ, որ նրանք չեն տուժի, միեւնույն է՝ ուսանողները չեն ուզում գրել իրենց հիմնախնդիրների շուրջ»,- ասում է Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթը հանդիսացող «Մանկավարժական համալսարան» թերթի խմբագիր Սիլվա Ասրյանը: Պատմում է՝ երբ բուհի ուսանողները գալիս, խմբագրից խորհուրդ են հարցնում՝ ինչի մասին գրել,

«Ազգային գոհարները պետք է կուսական մնան»

Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի դիտարկումները Օրերս լույս է տեսել Կոմիտաս, Հ. Ճանիկյան, Ս. Մելիքյան, Ռ. Աթայան, Ա. Ոսկանյան հեղինակախմբի «Ակնա ժողովրդական երգաշար» ժողովածուն՝ խտասալիկով: Այս ժողովածուն կոմպոզիտոր-երգիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանի շուրջ 40 տարիներին խմբագրած, գեղարվեստական ձեւի բերած ու ձայնագրած աշխատանքն է: «Առավոտի» հետ զրույցում Արզաս Ոսկանյանն ասաց,

Թամմամի Երեւանը

Դամասկոս-Երեւան չվերթով նա մի օր Երեւան եկավ ու այլեւս հետ չվերադարձավ: Էմիգրանտի պիտակը ազգությամբ արաբ Թամմամ Համզան երբեք չի կրել, ուստի Երեւանից հեռանալ՝ «թամամ աշխարհ պտուտ գալու», նա չի շտապում: -Ե՞րբ էր քո «բենեֆիսը» Երեւանում: -13 տարի առաջ, գիշերը: – Իսկ տպավորություններն ու սպասումնե՞րը… -Ինչպիսի՞ն պետք է լինեին դրանք, եթե առաջին անգամ ես Հայաստանում ու

Դարձյալ աշակերտական ստուգողական գրավոր աշխատանքների տետրերի մասին

Երբ մոտեցավ սեպտեմբերը` նոր ուսումնական տարին, կրկին թեժացան կրքերը դպրոցներին պարտադրված գրավոր աշխատանքների տետրերի հարցի շուրջ: Ինչ է կատարվում իրականում, կփորձենք ներկայացնել ձեր դատին: Մի քանի տարի առաջ հանրակրթական դպրոցներում ներդրվեց գնահատման նոր համակարգ: Դրա հետ կապված՝ ՀՀ ԿԳՆ կառույցների կողմից մշակվեցին ընթացիկ գնահատման կարգը, տեսակները, սահմանվեց կիսամյակի ընթացքում անհրաժեշտ թեմատիկ, գործնական եւ կիսամյակային ամփոփիչ

Անձնագրում կնիք չդնելու պատճառով ցանկացել է ինքն իրեն վնասել

Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.43-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի 76 շենքի մի բնակիչ, Ուկրաինայի վիզա չստանալու պատճառով, ուզում է կտրել երակները։ Ահազանգով մեկնած ոստիկանության ծառայողները նշված շենքի բնակարաններից մեկից Մալաթիայի բաժին են հրավիրել Գուրգեն Հ.-ին: Կատարված ստուգմամբ պարզվել է, որ նա հոկտեմբերի 31-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի անձնագրային բաժանմունք՝ օտարերկրյա

Ամեն ինչ ռուսների վրա մի՛ գցեք

Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Ճապոնիայում՝ ճապոներենը, Ֆրանսիայում՝ ֆրանսերենը: Եթե այդ երկրներում միջազգային համաժողով անցկացվի, որի աշխատանքային լեզուն, ենթադրենք, անգլերենը լինի, ոչ ոք չի ստիպի տեղացի մասնակիցներին, որպեսզի նրանք խոսեն ու հասկանան անգլերեն: Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի դեպքում դա, պարզվում է, հնարավոր է: Եվ պետք չէ ձեւ անել, որ այս դեպքում էլ Ռուսաստանն է մեզ ինչ-որ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար. «ԵՄ-ի դռները միշտ բաց են եղել և միշտ բաց կլինեն Հայաստանի համար» (Տեսանյութ)

«ԵՄ-ն միշտ հարգում է իր գործընկերներից յուրաքանչյուրի սուվերեն որոշումը: Ուստի, եթե Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, այդ որոշումը ևս մենք կհարգենք»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցումը խոչընդոտ չի՞ լինի ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության համար, այսպես պատասխանեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Միևնույն ժամանակ դեսպանը շեշտեց. «Մենք պետք է վերանայենք մեր համագործակցությունը և պատրաստ

Վիճաբանություն ջրագնդակի մրցումների ժամանակ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում գտնվող լողավազանում, ջրագնդակի մրցումների ժամանակ, հարվածել են դատավորի դեմքին:  Մեկնած օպերատիվ խմբին ժամը 19.00-ին 1955 թ. ծնված Ռուբեն Ե.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, հրավիրված է եղել նշված հասցեում գտնվող լողավազանում անցկացվող ջրագնդակի մրցումներին,

Երիտասարդները քննարկում են ՀՀ-ԵՄ համագործակցությունը՝ Մաքսային միության անդամակցության համատեքստում

«Եվրոպական երիտասարդական պառլամենտի աշխատանքները կազմակերպելը մեզ համար հեշտ չէր. եղան բազում հիասթափություններ, չստացված վիզաներ, հետաձգված այցեր և այն: Բայց անհրաժեշտ էր կամք, համառություն և պատրաստակամություն, որպեսզի այս ամիսների ընթացքում Եվրոպական երիտասարդական պառլամենտը լիներ և աշխատեր Հայաստանում»,-այսօր Ամերիկյան համալսարանում հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական երիտասարդական պառլամենտի նախագահ Սյուզաննա Շամախյանը:  Նոյեմբերի 1-ից 3-ը Երևանում տեղի կունենա Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի

Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Երևան Ջուր» ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:  Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը, Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողականորեն շարունակել մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները. «Երևանցիների համար անխափան և որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930