Օրվա լրահոսը

Հայ շախմատիստները մեկնարկել են հաղթանակով

Բուլղարիայում մեկնարկել է «Golden Sands 2013» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցող 222 շախմատիստներից 49-ը գրոսմայստերի կոչում է կրում: Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը, ինչպես նաեւ Վալենտին Փանբուկչյանը` Բուլղարիայից, մեկնարկել են հաղթանակով եւ սկզբից եւեթ տեղ զբաղեցրել մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Ընդ որում,

Երվանդ Զախարյան. «Իմ օրոք ֆինանսը խնդիր էր» (Տեսանյութ)

Նախկին քաղաքապետը գտնում է, որ այսօր ավելի կանաչապատ եւ բարետես է Երեւանը:  Aravot.am-ը Երեւանի նախկին քաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանից հետաքրքրվեց, թե նրա ղեկավարման ժամանակներից ի վեր մայրաքաղաքում ի՞նչ նկատելի փոփոխություններ են եղել: Տարոն Մարգարյանի երդման արարողությանը եկած պարոն Զախարյանն ասաց. «Կանաչապատման աշխատանքներ են կատարվում, ավելի բարետես ու գեղեցկատես է դարձել Երեւանը` քան

Տարոն Մարգարյանը հանդիսավոր երդմնակալությամբ ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները

Հունիսի 11-ին հրավիրված  Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր  քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ: Նույն օրենքի համաձայն՝ ավագանու  նիստը

Ա. Պապյան. «Վա՞տ է, որ թուրքական փողերով մեր հոդվածը տպագրվեց և բաժանվեց ամերիկյան համալսարաններին»

«Ցեղասպանության ճանաչման առաջին 50 տարին թմբիրի ժամանակն էր, իսկ երկրորդ 50-ամյակը՝ պահանջատիրության: Մենք այս ուղղությամբ ոչինչ չենք արել»,-այսօր «Սլաք» ակումբում հայտարարեց Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, պատմաբան Կարապետ Մոմջյանը: Նա նշեց, որ ժամանակն է՝ Կոնգրեսներում ցեղասպանության բանաձևեր հանձնելու փոխարեն ավելի դժվար կացության մեջ դնել թուրքական կառավարությանը: Ու մանրամասնեց. «Մենք գիրք ենք պատրաստում այն մասին, թե Թուրքիայում ինչ

«Ես կցանկանայի, որ ժամանակից շուտ Սուրեն Խաչատրյանին մեղադրյալի աթոռին չնստացնեն». Էդուարդ Շարմազանով

Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված վերջին իրադարձությունների շուրջ «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին: -Պարոն Շարմազանով, վերջին շրջանում շատ շահարկվեց այն հարցը, որ ՀՀԿ-ն քաղաքական կամք չունեցավ աշխատանքից ազատելու և պատժելու Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, այլ սպասեցին, մինչև մարզպետն ինքը հրաժարականի դիմում ներկայացրեց: Ինչպե՞ս եք սա մեկնաբանում:

Քաղաքական, տնտեսական չափորոշիչները մոտեցնել եվրոպականին

Լեհաստանը կողմնակից է, որպեսզի Արեւելյան գործընկերության երկրները ԵՄ-ին հետագա անդամակցության հնարավորություն ունենան Անցյալ շաբաթ Լեհաստան մեկնած հայ լրագրողների խումբը շաբաթվա վերջին հանդիպեց նախկին ընդդիմադիր լեհ գործիչ, «Սոլիդարնոստ» շարժման ուսանողական խորհրդի ղեկավար, «Ազատություն» ռ/կ-ի, BBC-ի, RFI-ի (Radio france internationale) նախկին թղթակից, իսկ այժմ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության (European People՚s Party EPP) անդամ Բոգուսլավ Սոնիկի հետ։ Եվրախորհրդարանի

ՀՀ երեք վարչապետները եւ «օֆշորը»

Հրանտ Բագրատյանը «դեմ» է, Խոսրով Հարությունյանը՝ «կողմ», Իսկ Տիգրան Սարգսյա՞նը… Դեռ ամիսներ առաջ ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն իր գործընկերների դատին էր ներկայացրել «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագիծ: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այն բացասական եզրակացության էր արժանացել: Երեկ այն մերժեց նաեւ խորհրդարանը: Այդ

Հայկյան մրցանակաբաշխություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է Հայկյան մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները: Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝ -Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին -Լավագույն  մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին -Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում

«Սերժ Սարգսյանը Սաակաշվիլու ու Պուտինի նման պիտի ունեզրկի ու աքսորի Լիսկայի նմաններին»

Կարծում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը  Վերլուծելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան դիմաց հնչած կրակոցները՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ նախագահն անհապաղ պետք է ազատվի իր ու նաեւ երկրի անունն ու պատիվը խայտառակող օլիգարխներից: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը այս առումով պետք է ընդօրինակի թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ թե՛ հարեւան Վրաստանի նախագահ

Ինչո՞ւ չեն տուգանվում մշտական օրինազանցները

Վարորդի դիտողությունը ճանապարհային ոստիկանությանը Ինչ խոսք, որ ճանապարհային ոստիկանությունը կարգավորել է իր վրա դրված պարտականությունների կատարումը՝ հանձինս նորագույն տեխնիկայի եւ նոր սարքավորումների: Մենք՝ սիրող վարորդներս, գոհ ենք, որ այժմ մինչեւ խախտում չկատարենք, չենք պատժվում, սակայն ճանապարհային ոստիկանությունը թույլ է տալիս նաեւ աններելի սխալներ՝ կողմնապահություն, որը սազական չէ մեր նորաստեղծ հանրապետությանը եւ ստվեր է գցում ոստիկանության

Փախստականների համար կան գործող մի քանի օրենքնե՞ր

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրասյանի դիմումին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  պատասխանել է, սակայն՝ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի անունից: «Առավոտը» հանդիպել էր Մարդու իրավունքների պաշտպանության երեխաների եւ փախստականների հարցերով պաշտպանի գլխավոր խորհրդական Աիդա Մուրադյանի, Մարդու իրավունքների պաշտպանության իրավաբանական վարչության պետ Արամ Վարդեւանյանի եւ աշխատակից Լիլիթ Բանդուրյանի հետ: Վերջինների

«Հիմար որոշումները չեն մեկնաբանվում»

Ճանաչված մարդիկ՝ «չճանաչված» Արցախ այցելողների ու ադրբեջանական հիստերիայի մասին Ադրբեջանի մեջլիսն ու արտգործնախարարությունը ժամանակ առ ժամանակ Արցախ այցելող այս կամ այն պետական, քաղաքական, մշակութային գործչին հայտարարում են persona non grata: Արդյոք իրավաչա՞փ է նման պատժաձեւը, եթե տվյալ անձը չի ծավալել գործունեություն ընդդեմ Ադրբեջան պետության: ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանն այս առիթով «Առավոտին» ասաց, թե ադրբեջանցիների այդ քայլը

Արամ Մանուկյան. «Բերեք կրթական պրոյեկտ՝ դաբրո տանք»

«Ոչ մեկը դեմ չի ներդրումներին: Ո՞վ է ասում՝ դեմ ենք, շատ ուրախ ենք ներդրումների համար: Ես չեմ վստահում Ամերիաբանկին, կարող է մտածում եմ, որ սա փողերի լվացման միջոց է: Լրիվ հիմք ունեմ մտածելու, փորձեք փարատել»,- այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսպես դեմ արտահայտվեց «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություն տալու օրինագծին, որը առաջարկել

«Պարալլելս ֆիլմը» Կաննից դատարկաձեռն չի եկել

Ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանն ամփոփեց արդյունքները «Առավոտը» տեղեկացրել է, որ «Պարալլելս ֆիլմ» ընկերությունը պետք է մասնակցեր Կաննի կինոշուկային: «Պարալլելս ֆիլմի» հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մայիսի 15-23-ը մասնակցելով Կաննի կինոշուկային` ներկայացրել է արտադրության տարբեր փուլերում գտնվող իր 4 կինոնախագծերը: Այս տարի` ընդգրկվելով Ֆրանսիայի կինոյի ազգային կենտրոնի (Centre national du cinռma

Այսօր. 22:15-ին` Դանիա-Հայաստան

Երեկ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնել է Դանիա եւ ցերեկը ժամանել Կոպենհագեն եւ հանգրվանել Դանիայի մայրաքաղաքի «Հիլթոն Կոպենհագեն Էյրփորթ» հյուրանոցում: ՀՖՖ  մամուլի քարտուղարը ֆեդերացիայի պաշտոնական կայքէջով տեղեկացրել է, որ Հայաստանի ընտրանին երեկոյան՝ 21:00-ին նախախաղային մարզում է անցկացրել Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում (այստեղ է այսօր կայանալու ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի հերթական

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երևանի նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով: Ընդգծելով, որ

Մերուժանի «բուրվառը»

Բանաստեղծ Մերուժանը իր հերթական՝ «Իմ բուրվառից» ժողովածուով է ներկայանում ընթերցողին: Նկատենք, որ դրանց մեծ մասի կազմին զետեղված է նույն կնոջ  լուսանկարը: Այս առիթով բանաստեղծն «Առավոտին» ասաց. «Նրան, ում լուսանկարով են իմ ժողովածուները, այսօր նույն պատվին եմ արժանացնում, համոզված լինելով, որ սերն այնժամ է հիշարժան, երբ նրանում տեղ չունեն հաշվենկատ հարաբերությունները: Սերը խղճի զավակն է, որն

Հրապարակի ստորգետնյա զարգացման եւ բարեկարգման իրականացումը կբուժի քաղաքի վերքերը

Ոչ թե ժխտել, այլ շտապել է պետք Դեռ «Առավոտի» 2012թ. մարտի 27-ի համարում «Դառնանք հետաքրքիր, ապրենք հետաքրքիր» հոդվածում շոշափվում էին քաղաքին վերաբերող մի քանի հրատապ առաջարկներ, որոնց թվում էին «Փակ շուկան» եւ Հանրապետության հրապարակը: Ներկայումս այդ հոդվածի 7-րդ կետը՝ Հանրապետության հրապարակի մրցույթի հետ կապված, իր երկրորդ շունչն է առնում եւ որի զարգացումը կապահովի մշակույթի եւ

Առասպելներ եւ դատողություններ

Պլատոնի երկխոսություններից մեկում Պրոտագորը, արձագանքելով Սոկրատեսին, ասում է. «Ինչպե՞ս ես ուզում, որ ես պատասխանեմ քո հարցին՝ առասպե՞լ պատմեմ, ինչպես որ դա անում են ծերունիները՝ երիտասարդների հետ շփվելիս, թե՞ խնդիրը վերլուծեմ դատողությունների միջոցով»: Ուրեմն, 26 դար առաջ, ինչպես եւ հիմա, կար հարցին մոտենալու երկու եղանակ՝ էմոցիոնալ եւ դիսկուրսիվ, որոշ վերապահումներով կարելի է ասել՝ հեշտ եւ դժվար:

Ո՞վ է ձեր հերոսը

Ո՞ւմ են ցանկանում նմանվել մեր երեխանները եւ ինչո՞ւ։ «Ա1+»-ի հարցման ժամանակ հնչեցին քաղաքական գործիչների անուններ՝ Գագիկ Ծառուկյանը. Լեւոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, եւ… Մանրամասները կարդացեք այստեղ:

Այգու հատվածը կվերադարձվի հանրությանը

Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Սուրենյան փողոցի բնակիչների` Երևանի քաղաքապետարանի և «Մեծ Մհակ» ՍՊԸ դեմ ուղղված քաղաքացիական գործի հերթական նիստը: Նիստի սկզբում քաղաքապետարանի ներկայացուցիչ Վ.Պետրոսյանը հայտարարեց, որ արդեն իսկ կայացվել է սկզբունքային որոշում` «Մեծ Մհակ» ՍՊԸ-ին քաղաքի հողային ռեզերվային ֆոնդից փոխհատուցում տալու և այգու հատվածը հանրությանը վերադարձնելու վերաբերյալ,

Գագիկ Բեգլարյանը լրագրողներին` «Համով սիրուն բալիկներ եք, ինչո՞ւ եք այդքան հին» (Տեսանյութ)

Գագիկ Բեգլարյանը չի ուզում հիշել Դոմինգոյի հետ կապված հայտնի միջադեպը:  Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը եկած նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն իրեն անցանկալի հարցեր ուղղող լրագրողներին հորդորեց չկատարել խմբագիրների հանձնարարությունները, որոնք, ըստ պարոն Բեգլարյանի, ուղարկում են պաշտոնյաներից ամեն գնով «պրովոկացիոն պատասխաններ» պոկելու: «Համով սիրուն բալիկներ եք, ինչո՞ւ եք այդքան հին,

ԲՀԿ-ական պատգամավորները վիճում էին

Այսօր, երբ խորհրդարանի դահլիճում բուռն քննարկվում էր Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելու հարցը, բանավեճը սահուն տեղափոխվեց խորհրդարանի միջանցքներ: Խորհրդարանի դահլիճում ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ արտահայտվեց սույն նախագծին` հիմնավորելով, որ ե՛ւ կրթական, ե՛ւ ներդրումային առումով ծրագիրը հիմնականում անառարկելի է: Մելքումյանի այս մոտեցումն բնավ դուր չէր եկել իր կուսակից Գուրգեն Արսենյանին: ԲՀԿ-ական պատգամավորները միջանցքում վիճում

Հովիկ Աբրահամյան. «Գոնե աշխատատեղ կունենանք, եթե չտանք արտոնություն, մեզ չեն վստահի»

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, լսելով ընդդիմախոսների ելույթները «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում արտոնություն տալու օրինագծի մասին, հակադարձեց նրանց: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը կտրականապես դեմ էին արտահայտվել օրինագծին՝ քննադատելով, որ արտոնություն են ուզում, փող են ուզում ու ծրագիր չեն ներկայացնում: Հովիկ Աբրահամյանի խոսքերով. «Ես զարմացած եմ, որ մարդիկ, ովքեր լավ գիտելիքներ ու պատկերացումներ

Զարուհի Փոստանջյանը Սերժ Սարգսյանի «ավանտյուրան» է տեսնում՝ Դիլիջանի դպրոցի ծրագրի տակ

Արտաշես Գեղամյանը անհանգստացավ, որ եթե Ռուբեն Վարդանյանը ԱԺ-ում լիներ՝ կթքեր կգնար: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում դեմ արտահայտվեց Դիլիջանի միջազգային դպրոց ծրագրի շրջանակներում հարկային արտոնություններ տալու օրինագծին: Նա վստահեցրեց, որ այս օրինագիծն ընդունելով՝ մենք մեր պետականության դեմ ենք գնում. «Ծրագիր չկա: Ի՞նչ գիտենք, որ այդ ծրագիրը հնարավոր է կյանքի կոչվի այդ ժամանակահատվածի

Ս. Սաֆարյան. «Երևանի խնդիրները լուծելը բիոզուգարաններ դնելը կամ Հանրապետության հրապարակը այլանդակելը չէ» (Տեսանյութ)

«Մեր՝ Երևանի քաղաքապետի երդմնակալությանը չմասնակցելը բողոքի ակցիա է: Ոչ միայն մեզ, այլև մեր քաղաքացիներին չի հետաքրքրում, թե այնտեղ հիմա շամպայն են խմում, թե գինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը:  Երևանի քաղաքապետի երդմնակալության օրը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը  բարձրաձայնեց Երևանի քաղաքապետարանի ապօրինի աշխատանքից տուժած քաղաքացիներին հուզող խնդիրները և

Սամվել Ալեքսանյանը տխուր է. «Փակ շուկա»-ի հետ կապված նրա նպատակը չիրականացավ (Տեսանյութ)

Այսօր Երեւանի քաղաքապետարանում, նախքան կսկսվեր Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խոստովանեց, որ «Փակ շուկայի» վերաբերյալ իր նպատակներն անկատար մնացին, ինչի հետեւանքով էլ տխուր է: Հարցին, թե՝ եկել եք քաղաքապետարան, որ շուկայի հարցը բարձրացնե՞ք, պարոն Ալեքսանյանն ասաց. «Չէ, էսօր ինագուրացիային եմ եկել»: Այն հարցերին էլ, թե հնարավո՞ր է «Փակ շուկայի» տեղում «Կարֆուր»

Սյունիքի մարզպետի պաշտոնի նոր հավակնո՞րդ է հայտնվել

Կապանում վերջին օրերին շրջանառվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի  նոր հավակնորդ է հայտվել; Մեզ հասած տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետի պաշտոնի համար պայքարում է ՀՀ բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանը, ով այս օրերին նույնիսկ քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ, մայրաքաղաքում հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ; Սակայն պարոն Պետրոսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հերքեց այդ

Նախկին վարչապետը` նախկին վարչապետի առաջարկի մասին. «Ինչքան շատ փող տան` այնքան քիչ կգնահատվի»

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրենքի նախագիծ էր ներկայացրել`«Գյուղատնտեսական արտադրության վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին»: Երեկ խորհրդարանն այն մերժեց: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տվյալ գործընթացի կյանքի կոչումն իր մեջ հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: «Դուք պատկերացնո՞ւմ եք, հարկային մարմինները մտնելու են եւ չափեն-կշռեն, օրինակ, խաղողի մթերումից հետո մնացորդները: Ինչքան

Մհեր Սեդրակյան «Միշտ փոխելու բան լինում ա, բռնած քաղաքապետից, պաշտոնյաներից» (Տեսանյութ)

Մհեր Սեդրակյանին քաղաքապետի աթոռը չի գրավում:  Այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու եկած ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանից  Aravot.am-ը հետաքրքրվեց` եթե Մհեր Սեդրակյանը լիներ Երեւանի քաղաքապետ, ի՞նչ կփոխեր մայրաքաղաքում: Հարցին պատգամավորը Սեդրակյանը պատասխանեց. «Ես չեմ լինի քաղաքապետ»: Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե` ո՞րն է լինելու նրա` Երեանի ավագանու անդամ դարձած որդու առաջին

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930