Օրվա լրահոսը

«Որքան դաժան, այնքան ավելի ծիծաղելի». Ինչպիսի՞ հումոր են նախընտրում երիտասարդները

Ծիծաղը երկարեցնում է կյանքը, իսկ ահա վատ արված հումորը` հավանաբար քայքայում նյարդերը: Ո՞րն է այսօրվա երիտասարդների նախընտրած հումորային հաղորդումներն ու արդյո՞ք այս դեպքում էլ հրամցվում է այն, ինչի կարիքն իսկապես կա ,- այս մասին փորձեցինք զրուցել հենց երիտասարդների հետ: «Ժամանակն է, որ հումորը կարողանանք տարբերակել գռեհիկությունից,- ասում է 24-ամյա Վահագնը: Նրա խոսքերով` հումորը պետք է

412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 10-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412.5 դրամ:

Ջրհեղեղները կարող են այսօրվա մեջ հասնել Բուդապեշտ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Բուդապեշտում Դանուբ գետի մակարդակը մոտենում է ռեկորդային ցուցանիշների։ Նրա խոսքով, կառավարությունը քայլեր է ձեռնարկել գետի վտանգավոր հատվածներում ջրի դեմ պատնեշներն ամրացնելու ուղղությամբ՝ քաղաքը ջրհեղեղից պաշտպանելու նպատակով։ Գերմանիայում, Ավստրիայում, Սլովակիայում, Լեհաստանում եւ Չեխիայում ջրհեղեղների պատճառով ավելի քան մեկ տասնյակ մարդ է զոհվել, տասնյակ հազարավորները էվակուացվել են։ «Ազատություն» ռադիոկայան

Գազին այլընտրանք արեւն է, բայց չենք օգտագործում (Տեսանյութ)

«Գազի թանկացումը պետք է լինի ազդակ մեր բնակչության եւ տնտեսվարողների համար, որ կան հնարավորություններ՝ էներգիա խնայելու եւ օգտագործել արեւային էներգիան».փորձագետ

Սամբոյի ադրբեջանցի աշխարհի չեմպիոնը կախվել է իր սեւ գոտիով

Շաբաթ օրը Սումգայիթի իր տանը կախվել է սամբոյի աշխարհի չեմպիոն, սամբոյի եւ ձյուդոյի Ադրբեջանի բազմակի չեմպիոն Ահադ Ռաջաբլին: Վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները` «Sport.rbk»-ն գրում է, որ մարզիկն ինքնասպանությունը գործել է տատամիում նվաճած չեմպիոնական սեւ գոտիով: Նախնական տեղեկություններով, նա կնոջն ուղարկել է մոտակա խանութ` հաց գնելու եւ այդ ընթացքում կախվել: Իսկ երբ կինը վերադարձել է, Ռաջաբլին արդեն

Եթերը լցվում է աղբով

Սերիալների հիմնական օգտագործվող թեման կրիմինալն է Արվեստաբան, թատերագետ Լևոն Մութաֆյանը (լուսանկարում) դեմ չէ կինոյում եւ թատրոնում գործող կրիմինալին, սակայն դեմ է դրա սխալ օգտագործմանը: «Որպես սոցիալական երեւույթ՝ միշտ էլ այն եղել է, սակայն այն որպես չարիք չպետք է դիտարկել»,- ասաց արվեստաբանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ըստ թատերագետի սերիալներն այսօր հենված են կրիմինալի վրա` դրսեւորելով ոչ

Ազատամարտի վետերանների միասնություն. «Լիովին կիսում ենք մարտական ընկերներին համակած մտահոգությունը»

ԱՎՄ-ի ղեկավարությունը պայքարում է վետերան ազատամարտիկների մասին առանձին օրենքի ընդունման ուղղությամբ: Այդ օրենքի ընդունման դեպքում կսահմանվեն ազատամարտիկների իրավունքներն ու արտոնությունները և ամենակարևորը, սոցիալական կարգավիճակը, որը կախված չի լինի հասարակության մեջ գրանցվող սոցիալական բնույթի տատանումներից:

Քննարկվեցին առցանց լրատվության ինքնակարգավորման զարգացման հեռանկարները

Քննարկմանը ներկա ե՛ւ ավանդական, ե՛ւ առցանց լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհում էին տիրող իրավիճակից, բոլորն էլ համակարծիք էին՝ «բարեխիղճ» աշխատող լրատվամիջոցի մեծ ջանքերի գնով ձեռք բերված տեղեկատվությունը դառնում է բազմաթիվ «ջեբկիր» լրատվամիջոցների «սեփական արտադրանք»

«Պետք է կարողանալ բոլոր էմոցիաները փոխանցել լուսանկարի միջոցով». Գառնիկ Կարապետյան

  28-ամյա Գառնիկ Կարապետյանը տարված է լուսանկարչությամբ, սակայն սա նրա միակ զբաղմունքը չէ. «Լուսանկարելուց բացի՝ ազատ ժամանակ նաև կիթառ եմ նվագում ու երգում, իհարկե ինքս ինձ համար կամ էլ շատ մտերիմների, ժամանակ առ ժամանակ էլ կավով ինչ-որ բաներ եմ սարքում», – ասում է նա: Այս տարի ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետը՝ ստանալով

«Թուրքական հասարակության որոշակի խավեր հաղթահարեցին վախը պետության նկատմամբ». Ռ. Սաֆրաստյան

«Թուրքիայի հասարակությունը դաս տվեց իշխանություններին, հասկացնելով, որ իշխող կուսակցությունը հաշվի պետք է նստի հասարակական կարծիքի հետ»,-այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ բանախոսի` սա աննախադեպ երևույթ է Թուրքիայի Հանրապետության մեջ: Պետությունը կիրառեց իր ձեռքում գտնվող բոլոր ուժերը խաղաղ ցուցարարների դեմ, բացառությամբ բանակի. «Ցանկացած կուսակցություն, որն իշխանության կգա,

Մանդելան «լուրջ, սակայն կայուն» վիճակում է

Հարավային Աֆրիկայի նախկին նախագահ Նելսոն Մանդելան արդեն երեք օր գտնվում է հիվանդանոցում

«Բարեւ Երեւանը» չի մասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալությանը

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տեղեկացնում  է, որ 2013թ հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին չի մասնակցելու Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը: Նույն օրը, նույն ժամին խմբակցության անդամները Ազատության հրապարակում հրավիրում են ասուլիս՝   Երևանի առաջնահերթ խնդիրների և «Բարև Երևան»  խմբակցության առաջիկա անելիքների վերաբերյալ: Ասուլիսին հրավիրվում են քաղաքացիներ, Երևանի  խնդիրներով շահագրգիռ խմբեր, հասարակական կազմակերպություններ: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Արմավիրի մարզում տեղադրվեցին հակակարկտային նոր կայաններ (Տեսանյութ)

Շաբաթներ առաջ տեղացած ուժեղ կարկուտը հաշված րոպեների ընթացքում գետնին հավասարեցրեց ամբողջ տարվա ապրուստը: Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքէջի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիններից մեկն էր, ով անձամբ շտապեց հանդիպել Արմավիրի մարզում կարկուտից տուժած բնակիչներին և աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Գագիկ Ծառուկյանը տեղեկացրեց, որ ինքնարժեքով գյուղացիներին տրամադրած ավելի քան երկու հարյուր միլիոն դրամ արժողության բուժանյութերի և պարարտանյութերի գումարն

Ամառային ճամբարներ՝ երևանյան բակերում

Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ավելացման, Երևանը անտառաշերտի բուֆերային գոտով շրջապատելու և կանաչապատման ոլորտում կայուն զարգացում ապահովելու նպատակով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է կրկնապատկել կանաչապատման ծավալներն ու նոր մոտեցումներ կիրառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել. «Մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկապատման գործում 2012թ.-ին գրանցած դրական տեղաշարժն ակնհայտ էր, և այն ծավալները, որոնք ապահովեցինք նախորդ

Կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բաղրամյան պողոտայի 31-60 շենքերի, Բաղրամյան 2-րդ նրբանցքի, Ջեյմս Բրայս փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

«Լոռու մարզպետի պաշտոնանկության հարցի առիթով որեւէ լուրջ պաշտոնական լուր գոյություն չունի»

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը խորհուրդ է տալիս զերծ մնալ բախտագուշակություններից:   Օրերս մի շարք հանրապետական լրատվամիջոցներ, անդրադառնալով Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներին ու հաջորդած պաշտոնանկությանը, լուրեր են տարածել՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Լուռու մարզպետ Արթուր Նալբանդյանի

Այգում քնած էր

Հունիսի 9-ին, ժամը 01.32-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի  Մեղրի քաղաքում, կորել է մոտ 55 տարեկան քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մեղրի բնակչուհի 1957 թ. ծնված Կիմա Սադախյանը հայտնաբերվել է իրեն պատկանող այգում` քնած: ԱԻՆ Լուսանկարը` արխիվային

Մեկնարկել է Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի 2-րդ փուլը

Հունիսի 10-ին մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել են 9 թավջութակահարներ՝ Կոտսիոլիս Գիորգոս (Հունաստան), Լոմակով Գեորգի (Ուկրաինա), Նավասարդյան Միքայել (Հայաստան), Իոնիցա Անդրեյ (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրա (Ռուսաստան), Մորոզովա Աննա (Ռուսաստան), Խաչատրյան  Գայանե (Հայաստան), Սուշենկո Ելիզավետա (Ռուսաստան), Աթայան Հակոբ (Հայաստան)։ Մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ փուլի հաղթողների անունները պարզ կդառնան

Սամվել Հարությունյան. «Սուրեն Խաչատրյանը կերակրել է մարդասպան զավակներ, դրանից ավելի մեծ պատիժ չկա»

«Ես հայտարարում եմ, որ Հայաստանում իշխանության քրեականացումը սկսվել է Գորիսից՝ 93 թվականից: Տարածվել է երկրով մեկ: Առաջին իր թիրախը, այն ժամանակից սկսած մինչ օրս, եղել եմ ես: Իշխանության ապաքրեականացումը անհրաժեշտություն է: Շատ ուրախ կլինեմ, որ դա սկսվի վերջապես Գորիսից՝ Սյունիքից եւ տարածվի երկրով մեկ»,- Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանի մասին այսպես արտահայտվեց Գորիսի նախկին քաղաքապետ

Նկատվել են օձեր

Հունիսի 7-10-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես` օձեր են նկատվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում, Արամուս գյուղի Ազատամարտիկների 2-րդ նրբանցքի 5-րդ տան մոտ, Աշտարակի «Վառոյի» ձորակ թաղամասի թիվ 1/2 տանը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատներ: Ուսումնասիրությունների արդյունքում նշված հասցեներում օձ չի հայտնաբերվել: ԱԻՆ

Ռեժիսորը սկանդալային ֆիլմի՝ «հայաստանյան» վերաբերմունքի մասին. Չեմ կարծում, թե այդքան վայրենի ենք

Ռեժիսոր, «Պարալլելս ֆիլմ» ընկերության հիմնադիր  Հովհաննես Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում  գրել էր, որ անկախ իր անձնական վերաբերմունքից Կաննի այս տարվա մրցանակակիր ֆիլմերին, «Պարալլելս ֆիլմը» ուրախ է տեղեկացնել, որ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» մրցանակակիր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» 1 և 2 մասեր ( La vie d’Adele, Chapter 1 & 2) եւ Լավագույն ռեժիսոր ճանաչված Ամատ

«ԵրԱԶ» ավտոմեքենան ընկել է ջրատարը

Հունիսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ԵրԱԶ-654» մակնիշի ավտոմեքենան Ծաղկաշատ-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս  է եկել երթևեկելի մասից և ընկել  ջրատարը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Անդրիաս Ղուկասյան. «Սուրեն Խաչատրյանի տղան կարող է ազատազրկման վայրերում իրեն զգալ որպես հերոս» (Տեսանյութ)

«Այն ինչ կատարվել է Սյունիքում, ակնհայտ է, հերթական հարվածն է մեր հանրությանը, որովհետեւ նման դեպքերը լեգիտիմացնում են մարդասպանությունը որպես երեւույթ եւ քաղաքացիներին այն միտքն է թելադրում, որ մարդու կյանքը կես կոպեկ չարժի: Եթե համեմատության մեջ նայենք, ագրեսիվության աստիճանը, որ մեկ տարի առաջ ունեինք, ու այսօր, ապա տեսնում ենք, որ աճում է օլիգարխիան եւ պաշտոնավար մարդիկ

Արտակ Բուդաղյանին վիրահատել են երրորդ անգամ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը երրորդ անգամ է վիրահատվել: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հավելելով, որ գնդապետի վիճակը լավ է, իսկ վիրահատության պատճառը լյարդի շրջանում առկա թարախային արտադրությունն է եղել: Հիշեցնենք, որ Արտակ

Ընդդեմ Վրաստանից կարմրուկի ներմուծման

Ուշադրության կենտրոնում են հատկապես երեխաները

Մայրաքաղաքում անցկացվել է «Երևան. բիզնես-վազք 2013»-ը

Երևանի քաղաքապետարանը «Ավստրիական ավիաուղիներ», «SmartRunning» և AIMS–ի (Մարաթոնների և վազքի միջազգային միություն) ընկերությունների հետ հունիսի 9-ին արդեն երկրորդ տարին անընդմեջ մայրաքաղաքում անցկացրել է «Երևան. բիզնես-վազք 2013» (Yerevan Business Run-2013) մրցավազքը: Միջոցառման գլխավոր նպատակը առողջ ապրելակերպի քարոզումն ու մայրաքաղաքում իրականացվող բնապահպանական ծրագրերին մասնավոր հատվածի ներգրավումն է: Մրցավազքի երթուղին մեկնարկել է Աբովյան փողոցի՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի

Վարդան Սեդրակյանին ոչ թե փոխհատուցում, այլ պարգեւատրո՞ւմ է հասնում (Տեսանյութ)

«Ի սկզբանե բոլորին հասկանալի էր, որ այստեղ արհեստականություն կա, այդ գործը դեռ երկար ժամանակ հակասական տեղեկությունների աղբյուր կլինի մեր հանրության համար, այդ ամենը իմ կարծիքով գտնվում է քաղաքականությունից դուրս: Դա այն մեթոդներն ու մեխանիզմներն են, որոնց միջոցով հանրությունը ապակողմնորոշվում է եւ սկսում է չտարբերել, որտեղ է քաղաքական խնդիրը, եւ որտեղ արհեստական ստեղծված իրադարձությունը»,- Aravot.am-ի հետ

Փաստաբանները հորդորում են Վճռաբեկ դատարանին սվիններով չընդունել իրենց պահանջը

«Կոնգրես» հյուրանոցում շարունակվում է փաստաբանների գործադուլը: Նախաձեռնող խմբի անունից ելույթներ ունեցան փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը, Հայկ Ալումյանը, Անի Թորոսյանը: Ըստ Ա. Թորոսյանի, «սոսկալի վիճակում» է գտնվում արդարադատության համակարգը: Քանի որ, ըստ նրա. «ստորադաս դատարանները կաշկանդված են թե դատախազական համակարգից և թե  ՀՀ Վճռաբեկ դատարանից»: Անի Թորոսյանի կարծիքով, քննիչների կողմից դատարաններ են ներկայացվում հաճախ բացարձակ անհիմն միջնորդություններ`

ՀՀԿ-ն դեմ է օֆշորային գոտիներում գրանցված հանքարդյունաբերողների գործունեության կարգավորմանը ՀՀ-ում

Այս նստաշրջանի վերջին քառօրյա նիստում այսօր խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից ներկայացված երկու օրինագծերի՝ Աժ նիստերի օրակարգ մտցնելու հարցին։ Հրանտ Բագրատյանը ներկայացրել էր «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» և «Գյուղատնտեսական արտադրության վերամշակումից ստացվող թափոնների հաշվառման մասին» օրինագծերը։ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կրկին բարձրացրեց հայ-թուրքական արձանագրությունների՝

Ավստրիայի արքայադուստրը լսում է Արամ Խաչատրյան, հիանում հայ երիտասարդներով ու ճաշակում հայկական խոհանոց

Երևանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի նվիրված է երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը: Մրցույթի պատվավոր հյուրերի թվում է Ավստրիայի արքայադուստր Իրինա ցու Զայն-Վիթգենշտայն-Բերլեբուրգը: Aravot.am-ին բացառիկ հնարավորություն ընձեռնվեց հարցազրույց անցկացնել արքայադստեր հետ: Այն ներկայացնում ենք ստորև. – Տարիներ առաջ Դուք եղել եք Հայաստանում: Ինչպիսի՞ն էր Հայաստանն այն ժամանակ և ինչպե՞ս կբնութագրեք մեր

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930