Օրվա լրահոսը
Զ. Փոստանջյան. «Ես «Ժառանգության» ներկայացուցիչ եմ, ու իմ տեսքը նորմալ է» (Տեսանյութ)
«Ժառանգությունը» շնչահեղձ է եղել, այն մի պահ շատ հուզական հանդես եկավ, ու մեր բնակչությունը մի պահ շփոթվեց, թե ինչ-որ հետաքրքիր բան է կատարվում: Բայց հիմա այդ առումով մահացու լռություն է: Նշանակում է հոգնեցին, կամ սպառեցին իրենց էներգիան, իսկ այդպիսի քաղաքական ուժ չի լինում, քաղաքական ուժը պայքարում է անդադար և մինչև վերջ»,- «Ժառանգության» ներկա գործելակերպի ու
Հայրիկյանի գործով ամբաստանյալ Սեդրակյանի պաշտպանի եւ դատախազի հակամարտությունը շարունակվեց (Ֆոտոշարք)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ այս տարվա հունվարի 31-ին տեղի ունեցած մահափորձի գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հանդես եկավ հայտարարությամբ, երբ դատարանը պետք է լսեր երկրորդ վկային: Ամբաստանյալի պաշտպանն ասաց, որ սույն
Ներկայացվեց Սյունիքի մարզպետի նոր պաշտոնակատարը
Այսօր Սյունիքի մարզպետարանում Վաչե Տերտերյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին, աշխատակիցներին, Սյունիքի մարզի քաղաքապետերին ներկայացրեց Սյունիքի մարզպետի պաշտոնակատար Արա Դոլունցին, որը կստանձնի պաշտոնը մինչեւ նոր մարզպետի նշանակումը: Նշենք, որ ներկաներից շատերի մոտ նկատվում է բարձր տրամադրություն, այն հատկապես նկատելի է Գորիսի քաղաքապետի մոտ: Մանրամասները՝ քիչ ուշ: Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Հայաստանը հրաժարվում է նախահարձակ չլինելու հանձնառությունից
«3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական եւ տնտեսական ականներն են սպառնում պայթել եւ
Երևանում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային ցուցահանդես
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է ծառերի և ծաղիկների միջազգային առաջին ցուցահանդեսը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացվել են տարբեր ծառատեսակներ, բուսատեսակներ, ծաղկատեսակներ ու կոմպոզիցիաներ, դրանց խնամքի ապահովման համար անհրաժեշտ նյութեր, ինչպես նաև կանաչ գոտիների ստեղծման և ձևավորման պարագաներ: Տաղավարներով շրջել և ներկայացվող նմուշներին ծանոթացել են Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան
ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը առանձնահատուկ արվեստ չէ, դրա կիրառումն է կարեւոր (Ֆոտոշարք)
Լեհ պաշտոնյաները շեշտում են՝ համաձայնագրի ստորագրումից հետո ՀՀ-ի կողմից իմիտացիաները անհնար են լինելու Լեհաստանի արտաքին գործերի նախարարության հրավերով հունիսի 3-9-ը հայաստանցի լրագրողների այցը Լեհաստան կազմակերպիչների կողմից ուշագրավ եւ խիտ ծրագրով է ընթանում՝ պետական կառույցներում պաշտոնյաների, հետազոտական կենտրոնների փորձագետների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումներ: Հանդիպումների մեկնարկը նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու նստավայրում էր, ապա՝ ԱԳՆ-ում: Լեհաստանի նախագահի խորհրդական Յան Լիտինսկին
Դատարանը պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար կալանավորեց վարչության պետին և մի քաղաքացու
Ըստ shamshyan.com-ի, հունիսի 7-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հատուկ քննչական ծառայության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ, 59-ամյա Բաբկեն Մկրտչյանի և մեկ
Վարչության խախտումը գիտակցորեն է
Այս օրերին մանկապարտեզի տարիքի երեխաներ ունեցող ծնողները խուճապի մեջ են. նախ՝ նախադպրոցական խմբի երեխաներին մայրաքաղաքի որոշ մանկապարտեզներում այլեւս արգելել են հաճախել մանկապարտեզ, բացի այդ՝ նաեւ լուրեր են շրջանառվում, թե շուտով մանկապարտեզները կրկին դառնալու են վճարովի: «Առավոտի» հետ զրույցում ծնողներից մեկը հայտնեց, որ իր երեխայի մանկապարտեզում ասել են, որ այս տարի մինչեւ 6 տարեկան երեխաներն այլեւս
Գրոհել կարկուտին կամ նրանից պաշտպանվել
Պաշտպանությունն ամենաուժեղ գրոհն է Մայիսին իրենց մասին մեզ հիշեցրեցին սպասելի եւ կանխատեսելի երկու դեպք՝ կարկուտի աղետն ու գազի գնի աճը: Վերջինին կանդրադառնանք առաջիկայում: Կարկուտը բնական երեւույթ է՝ խիստ վնասակար գյուղատնտեսական բարիքի արտադրության համար հատկապես: Վնաս է հասցնում եւ ոլորտի աշխատողներին, եւ երկրին, եւ ողջ բնակչությանը: Առաջին հայացքից թվում է, թե հիմնականում վնաս են կրում գյուղատնտեսությամբ
Մարզահամերգային տոնահանդես՝ մանկական զբոսայգում
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառում է անցկացվել Երևանի Մանկական զբոսայգում։ Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի այն սաները, ովքեր վարչական փուլը հաղթահարելուց հետո կազմել են վարչական շրջանների հավաքական թիմերը։ Մարզական միջոցառման ծրագրում ընդգրկված էին պարանի ձգում, փոխանցումավազք, հեռացատկ տեղից, ինչպես նաև ուժային վարժություններ։ Միջոցառման մասնակից բոլոր երեխաները ստացել են նվերներ
«Ճշտի մեռածները»
Հիմա, երբ Սուրիկ Խաչատրյանն այլեւս նախկին պաշտոնյա է, իմ գնահատականներն ավելի մեղմ են լինելու: Դուք կասեք՝ ինչո՞ւ, մի՞թե նույն այն անձնավորությունը չի, որը զինված ջոկատով «գրավել» է Գորիսի քաղաքապետարանը, ում անունը կապում են բազմաթիվ սպանությունների, ծեծերի, բռնաբարությունների հետ, ով անձամբ եւ իր «թիկնապահներով» հանդերձ՝ սարսափի մեջ էր պահում ամբողջ Սյունիքի մարզը: Այո, խոսքը նույն Լիսկայի
ԲՀԿ-ական պատգամավորները նեղը գցեցին գյուղնախարարին
«Գյուղնախարարությունը չունի իրավասություններ գյուղատնտեսությունն ամբողջությամբ կառավարելու համար. Մենք կրկին նույն խնդրին ենք հանգում»,- այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2012 թվականի գյուղատնտեսության նախարարության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հաշվետվությունը բյուջեի կատարողականի ժամանակ ներկայացրել էր փոխնախարարը, պատգամավորները հրաժարվեցին նրան հարցեր տալ`պատճառաբանելով, որ իրենց հարցերին սպառիչ
Մեր երկիրը նախագահ ունի՞
Նա իր տղային իր փոխարեն փակել տվեց, որ ժողովրդի բերանը փակի, ինքը դրսում մնաց, որ տղայի ազատման հարցերը հոգա: Սա մաթեմատիկական ճշգրտությամբ մշակված սցենար է…
«Աթարի սակագինը հաջորդ բարձրացման առարկան է». Բողոքի ակցիա գազի գնի թանկացման դեմ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքից այսօր գազի սակագնի բարձրացման համար բողոքող քաղաքացիները իրենց բողոքի ակցիան շարունակեցին Բաղրամյան 26-ում: Մինչեւ նախագահական նստավայր բարձրանալը «Եկեք կանխենք գազի սակագինը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ-քաղաքացիները պահանջում էին հրապարակել քննարկման մասնակիցների ցուցակը՝ պնդելով, «թե չէ կմտնենք ներս»: Նրանց անունները, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցուցակում չկային: Իրենց մասնակցությունը խոչընդոտելուց դժգոհ քաղաքացիները նախ նստեցին
Վարչապետն ազատամարտիկների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Կառավարության ղեկավարը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին: Որպեսզի պետության օժանդակությունը լինի հասցեական՝ վարչապետը
Զ. Փոստանջյանը՝ Սյունիքի դեպքերի և իր աշխատավարձից «պահումների» մասին (Տեսանյութ)
«Զինդատախազի գործողությունների ու հայտարարությունների մեջ տեսնում եմ հանցակազմ»,- «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած դեպքերին այսպես արտահայտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Միջադեպի հետ կապված ՀՀ կառավարության կայքէջում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ նա երկու հարց է հղել ՀՀ վարչապետին, բայց դեռ պատասխան չի ստացել: Մասնավորապես նա նշեց, թե չունենք տեղեկատվություն, թե ի՞նչ է նշանակում մարզպետի
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն
Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ Թագուհու ծննդյան պաշտոնական օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվզին, դեսպանատան աշխատակիցներին, մաղթել նրանց հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Նախագահը վերահաստատել է մեր երկրի ցանկությունը և պատրաստակամությունը՝
Էլեկտրաէներգիա ցերեկային սակագինը կլինի 38 դրամ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից վաճառվող էլէներգիայի սակագները: Այն որոշվեց, ինչպես առաջարկվում էր՝ ցերեկային սակագինը կլինի 38 դրամ կվտ/ժամ, իսկ գիշերայինը՝ 28 դրամ: Նելլի ԲԱԲԱՅԱՆ Նիստի մասին մանրամասները՝ առաջիկայում
Մկրտիչ Մինասյան. «Անկախ նրանից ով ում տղան է` կպատժվի»
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն անդրադառնալով Գորիսում տեղի ունեցած դեպքին՝ ասաց, թե ով ուզում է լինի՝ օրենքի առջեւ բոլորը պետք է լինեն հավասար: «Համոզված եմ քաղաքական կամք կա, կբացահայտվի տեղի ունեցածը եւ յուրաքանչյուր ոք, անկախ նրանից՝ ով ում տղան է` կպատժվի»,- ասաց նա, հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանն իշխանությունից զրկված է, եւ այլես
«Ընկերությունների մի մասում մասնակից կամ հիմնադիր էին հանդիսանում ՊԵԿ նախագահի հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք»
Եվ փաստերը համադրելով օրենքի սահմանումների հետ մենք ունենք այն իրավիճակը, որ նշված ընկերություններից միայն երկուսն էին, որ պատկանում էին ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված անձանց, այն է՝ նրա զավակներին:
Միքայել Ստամբոլցյան. Ծրագիրը շքեղ է լինելու, հյուրերի կազմը ներկայացուցչական
«Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը եւ միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանն այսօր «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում ներկայացրին «Ոսկե Ծիրան» 2013-ի արտամրցութային ծրագրերը` «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Երեւանյան պրեմիերաներ» եւ խոսեցին քույր փառատոններից: Միքայել Ստամբոլցյանը մասնավորապես նշեց. «Լրագրողներին միշտ հետաքրքրում են արտամրցութային ծրագրում տեղ գտած ֆիլմերը եւ անվանի հյուրերը, դրա
Գուրգեն Եղիազարյանը` Սուրիկ Խաչատրյանի մասին. «Եթե նույնիսկ գիշերային թիթեռնիկի ապտակեր` այդ մարզպետ կոչվածն իրավունք չուներ մնալ այդ գործին» (Տեսանյութ)
«Հայաթափման ֆոնի վրա փոխանակ զուսպ մնան, սպանությունները Հայաստանում նոր որակներ են ստանում»,- Այսօր «Հայելի» ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը: Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի դեպքին՝ ասաց. «Եթե սրանից 5 տարի առաջ այդ մարդակերպը մտավ դպրոց ու քացու տակ գցեց ութերորդ դասարանցուն, այդ մասին բարձրաձայնեց Արամ Աբրահամյանը, վարչապետը կոծկեց դեպքը: Դրանից հետո, երբ երեխայի դեպքը կոծկեցին, հաջորդեց այն կնոջ
Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալի» առաջարկածից առնվազն 4 միլիոն եվրո ավելի է պահանջում
Իսպանական մամուլը գրում է, որ ներկայումս Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը քննարկում է Կրիշտիանու Ռոնալդուի հետ նոր պայմանագրի մանրամասները: Մասնավորապես, վերանայվում են պայմանագրի ֆինանսական կետերը: Ռոնալդուն ներկայումս ակումբից ստանում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը նոր պայմանագրով պորտուգալացուն առաջարկում է տարեկան 14 միլիոն եվրո, սակայն պորտուգալացի աստղը չի համաձայնում՝ պահանջելով տարեկան 18-20
Վարչապետը հանդիպել է ազատամարտիկներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոստմանը համաձայն, այսօր առավոտյան ընդունել է Արցախյան ազատամարտի 5 մասնակիցների։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Շուշի 92 ազատամարտի եւ վետերանների միավորում» ՀԿ նախագահ Իշխան Սարգսյանը՝ մոտ երկու ժամ վարչապետի հետ քննարկել են իրենց հուզող բոլոր հարցերը։ «Խնդիրներ կային, որ վարչապետը զարմանում էր, իսկ շատ խնդիրներին տեղյակ էր»,- նշեց նա։ Նրա խոսքերով՝ մեկ
Կհանդիպեն Երեւանի «Արարատն» ու Տալլինի «Արարատը»
«Ժողովրդական դիվանագիտություն» առաքելության «Բոլորը ուղեւորվում են Երեւան» ծրագրի շրջանակներում, որի նախաձեռնողը PR բնագավառի էստոնացի հայտնի գործարար Մեելիս Կուբիտսն է, հունիսի 12-ից 16-ը Երեւանում հյուրընկալվելու են 600 հյուրեր՝ էստոնացիներ, օդեսացիներ, մոսկվացիներ: Ծրագրի շրջանակներում բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների թվում նախատեսվում է նաեւ ֆուտբոլային երկու ընկերական հանդիպում, որի նախաձեռնողներն են Էստոնիայի 1-ին խմբի առաջնության մասնակից Տալլինի «Արարատ» հայկական
Պատերազմը, Լիսկան եւ մյուսները
Մենք շատ ենք խոսում Ղարաբաղյան պատերազմի որոշ մասնակիցների հետպատերազմյան արատավոր վարքից: Արամ Աբրահամյանն էլ է այդ խնդրին անդրադարձել իր այս շաբաթվա վերլուծականում, որն ինձ հավելյալ մտորումների տեղիք տվեց: Իհարկե, Սուրեն Խաչատրյանի և Գորիսի դեպքերի առիթով: ԱՄՆ-ի պես հզոր պետությունն առ այսօր դժվարությամբ է հաղթահարում Վիետնամի պատերազմի մասնակիցների հավակնությունները, և միայն այդ անհեթեթ ու անիմաստ պատերազմի
Գազի սակագինը կբարձրանա հուլիսի 7-ից
Քիչ առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ, միաձայն հաստատեց գազի գինը: Ըստ այդմ՝ առաջարկվող 1 խմ-ի դիմաց սահմանվեց 156 դրամ՝ հաշվի առնելով 30% սուբսիդավորումը: Այս պահին քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի հարցը: Նելլի ԲԱԲԱՅԱՆ Մանրամասները՝ ավելի ուշ
Վրաերթի ենթարկվածը մահացավ վերակենդանացման բաժանմունքում
Հունիսի 6-ին, ժամը 21.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 50-ամյա Սարգիս Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց և հունիսի 7-ին, ժամը 00.40-ին, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել: ՀՀ ոստիկանություն


















































