Օրվա լրահոսը
Ցույց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոտ
Չնայած դատարանի ` օրենքի ուժ ստացած վճռին` վանաձորցիները կարծում են, որ կազմակերպությունը դեմ է քաղաքում ֆուտբոլի զարգացմանը
Գագիկ Ծառուկյան. «Սահմանամերձ գյուղերի եւ քաղաքաբնակ երեխաների համար պետք է հավասար պայմաններ լինեն»
Այսօր «Միկա» մարզահամալիրում ողջունելով Երեխաների միջազգային օրվա առիթով «Մենք ապագա օլիմպիականներն ենք» տոնահանդեսի ներկաներին՝ միջոցառման կազմակերպիչ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հատուկ կարեւորեց նաեւ մարզերի, հատկապես, սահմանամերձ գյուղերի երեխաների համար հավասար պայմաններ ապահովելը:
ՎՊ-ն նոր չարաշահումներ է բացահայտել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինաշխատանքներում
ՀՀ Վերահսկիչ պալատի` ՎՊ, նախագահ Իշխան Զաքարյանն այսօր հրապարակեց Հյուսիս-Հարավ ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքում բացահայտած աղաղակող խախտումները:
«Ես երեխաներին շատ-շատ եմ սիրում». Չարենց
«6 տարեկան էի: Գնացել էի գյուղ՝ տատիկիս և պապիկիս այցելության: Պապս որսորդ էր, ով ինձ կրակել էր սովորեցրել: Մի փոքր հրացան ուներ, որն անվնաս էր: Հիշում եմ. մի օր , երբ նրանք տանը չէին, և ես այնտեղ մենակ էի, վերցրեցի այդ հրացանը և դրանով կրակեցի մեր բակի հավերին: Հորեղբայրս եկավ, ասեց՝ լավ ես արել, որովհետև,
Սերժ Սարգսյան. ԵԽ նախագահությունը ստանձնելը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնին: Նշելով, որ ուրախ է Հայաստանում հյուրընկալելու ԵԽԽՎ նախագահին, Սերժ Սարգսյանը կարևորել է Ժան-Կլոդ Մինյոնի այցը մեր երկիր, հատկապես, երբ այն կայանում է ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող առաջին միջոցառումների՝ ԵԽ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և մշտական կոմիտեի նիստերի կապակցությամբ:
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 300 անգամ
Համաձայն Լեռնային Ղարաբաղի հանրապետության բանակի օպերատիվ տվյալների, մայիսի 26-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:
«Օպերների գործով» ցուցմունք տվեց բերման ենթարկվածը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ոստիկանության աշխատակիցներ Խաչիկ Բախբուդարյանի եւ Արտակ Բարսեղյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Ոստիկանության օպերատիվ աշխատակիցները մեղադրվում են Կենտրոնի բաժնում Ռոբերտ Հովսեփյանին բռնության ենթարկելու եւ պաշտոնական կեղծիք թույլ տալու համար: Այսօր դատարան էր ներկայացել անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին ոստիկանության Կենտրոնի
Մանկական մեծ տոնահանդես. «Մենք ապագա օլիմպիականներն ենք» (ֆոտոշարք)
ՀԱՕԿ-ի նախագահի հետ միասին մանուկների պայքարով հիանալու եկել էին տարբեր տարիների մեր օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն ու մրցանակակիրները:
Լուսակերտի վարժահրապարակը կդառնա տարածաշրջանային ուսումնական կենտրոնի մաս
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով մեկնել էր Կոտայքի մարզ` Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» վարժահրապարակ:
«Նաիրիտում» աշխատավարձ կստանան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հաշվեհամարներին այսօր կփոխանցվի մեկ ամսվա աշխատավարձ», -վստահեցրել է «Նաիրիտ» գործարան-ի հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը։ Ծառայության պետը , սակայն չկարղացավ հստակ նշել, թե որ ամսվա աշխատավարձը կստանան. «Աշխատողներից ոմանց գործարանը 4, ոմանց 5, իսկ մյուսներին 11 ամսվա աշխատավարձ է պարտք»,- նշեց նա։ Առավել մանրամասն` կարդացեք այստեղ:
Բողոքի ակցիա` հայցի մերժումից հետո (ֆոտոշարք)
2013 թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, հարյուր վանաձորցի, որոնց թվում էին բազմաթիվ երեխաներ, բողոքի ակցիա էին կազմակերպել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտակայքում: ՀՔԱՎԳ-ն նկատում է, որ ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Ֆուտ-բոլ», «Մի՛ խոչընդոտեք մեր ֆուտբոլ խաղալուն», «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խոչընդոտում է Վանաձորում ֆուտբոլի մարզադաշտի կառուցմանը» արտահայտություններ: Մասնակիցներն ունեին «Ո՛չ անբարոյականությանը», «Ո՛չ Սաքունցին,
Տուժածներից մեկը մահացել է (ֆոտոշարք)
Տեղեկացրել ենք, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը եւ «ՎԱԶ 21 012» մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ, 6 տուժած տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` որտեղ Սահակյան Արմինեն մահացել է:
Յուրացրել է 43 հազար դրամ
Մայիսի 31-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ նախկին աշխատակցի կողմից ջրօգտագործման գումարները յուրացնելու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն, պարզվել է, որ ընկերության նախկին հսկիչ-գործակալը 2012 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մի շարք տնտեսվարող սուբյեկտներից որպես ջրօգտագործման վարձավճար գանձել է 43 000 դրամ և յուրացրել: Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանություն: Կատարվում է հետաքննություն
Հայրիկյանի գործով ամբաստանյալի համար շտապ օգնություն կանչեցին (ֆոտոշարք)
Հայրիկյանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց տեղեկանք այն մասին, որ նա մայիսի 15-ից շարունակում է բուժումը, եւ դատարան կներկայանա իր ցուցմունքների ժամանակ:
ՌԴ վարչապետը կարեւոր է համարել Հայաստանի ներգրավվածությունը եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացներին (ֆոտոշարք)
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ
«Նախարարությունը 4 տարի բուհերում բանակցել է, որ չբարձրացնեն ուսման վարձը, բայց այսօր բարձրացումն ուղղակի անհրաժեշտություն է».Արմեն Աշոտյան
Այս տարի ավարտական եւ միասնական քննությունների անցկացման համար Երեւանում եւ հանրապետության բոլոր մարզերում 36 քննական կենտրոն է բացվել: Այսօր «Ռուսաց լեզու» առարկայից քննությամբ մեկնարկեցին միասնական քննությունները: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելեց Երեւանի պետական համալսարանում տեղակայված քննական կենտրոն, շրջեց քննասենյակներում, զրույցի բռնվեց դիմորդներից մի քանիսի հետ, այնուհետեւ հորդորեց բոլորին չհուզվել` մաղթելով հաջողություն: Աշոտյանը
ԱԺ նախագահը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի (ֆոտոշարք)
Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ այցելեց Մանկական զբոսայգի: Ազգային ժողովի տարածած հաղորդագրության համաձայն, մայրաքաղաքի մանկանան զբոսայգում տիրող մթնոլորտն առավել աշխուժացավ, երբ փոքրիկներին շնորհավորելու եկավ խորհրդարանի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանն իր ներդրումն ունեցավ նաեւ news.am լրատվական կայքի կազմակերպած «Գնիր պաղպաղակ եւ օգնիր երեխաներին» ակցիային: Այգում տեղադրված էին պաղպաղակի վաճառակետերը եւ երեխաների սիրելի պաղպաղակները
Հայրիկյանի` կառավարությունում աշխատող հարեւանուհին, մի քանի ցուցմունք է տվել
Պաշտպանական կողմի մի շարք հարցեր պարզապես ծիծաղի տեղիք են տալիս
«Գորգագործությունը պետք է լինի պետության հատուկ ուշադրության տակ».Աշխունջ Պողոսյան
նոյեմբերի 20-22-ին Մշակույթի նախարարության աջակցությամբ Երեւանում կազմակերպվելու է Հայոց գորգագործական մշակույթին նվիրված միջազգային գիտաժողով:
Յոթ ամսում հայտնաբերվել է 113 հաստատված եւ 17 կասկածելի վտանգավոր տարածք
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 1-ին կայացած ասուլիսի ընթացքում Հայաստանի «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներն ամփոփել են ՀՀ տարածքում ականային հիմնախնդիրների եւ համայնքների վրա ականների ազդեցության ուսումնասիրման նպատակով 2012թ. նոյեմբեր – 2013թ. մայիս ամիսների ընթացքում անցկացված ոչ տեխնիկական հետազոտության արդյունքները: ՀՀ ՊՆ-ն հաղորդագրության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը
Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա ստեղծվում է անիմացիոն լիամետրաժ ֆիլմ
Մուլտիպլիկատոր, ռեժիսոր Դավիթ Սահակյանցը ասուլիսը սկսեց ուրախ ու հուսադրող նոտայով:
«Տալու ենք օբյեկտիվ գնահատական, թույլ չենք տալու մեզ ճնշեն ոչ վերեւից ոչ էլ՝ ներքեւից». բնապահպան
Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը այսօր ահազանգեց, որ Սեւանի ավազանի հիմնական գետերն անմխիթար վիճակում են, աղտոտված: «Չկան մաքրման կայաններ, եւ աղբը լցվում է գետեր: Այդ գետերում նաեւ ոչ կառավարելի ջրառ է իրականացվում ոռոգման եւ էներգետիկ նպատակներով: Դա պետք է անպայման կարգավորվի, բնապահպանական հոսքերը պահպանվեն: Հակառակ դեպքում էկոհամակարգի խախտում է տեղի ուենում, եթե խախտվեց
Սերժ Սարգսյանն ընդունել է Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ եւ Բելառուսի վարչապետերը բացել են Մինսկում ՀՀ դեսպանատունը (ֆոտոշարք)
Վարչապետը Մինսկում մասնակցել է Հայաստանի դեսպանատան բացմանը
ԺԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ելեք՝ ում կյանքը անիծել է, Ձեր բազուկները դրեք ի ցույց – Ով չունի դիվիդի, էպիլյատոր Եվ մինչեւ անգամ հեռուստացույց:
Խանդի հողի վրա խեղդամահ է արել կնոջը
Հունիսի 1-ին, ժամը 01.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արթիկ քաղաքի Լմբատ 1-ին թաղամասի 36 շենքի բնակարաններից մեկում հանկարծամահ է եղել տանտիրուհին՝ ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Ցողիկ Այվազյանը: ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, բնակարանում, խանդի հողի
Արտակարգ հիշողությամբ օժտված փոքրիկը հյուրընկալվել է քաղաքապետին
Սիմոնը իր կարողությունների շնորհիվ արդեն իսկ գրանցված է հայկական դյուցազնագրքում:
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ
Հունիսի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Միացյալ Նահանգներ: ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Միացյալ Նահանգների մայրաքաղաքում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները ԱՄՆ Կոնգրեսում, և ելույթը Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում: Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի նաև ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներին:
«Դորիանսի» այսօրվա համերգից մինչև Շառլ Ազնավուրի մասին ֆիլմ
Շաբաթն, ինչպես միշտ, հագեցած էր շոուբիզնեսյան նորություններով: Երեկ՝ մայիսի 31-ին, ժամը 16:00-ին «Star City»-ում տեղի ունեցավ երգիչ Վարդան Բադալյանի ձայնասկավառակի շնորհանդեսը: NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում երգիչը նշել է, որ սա իր երկրորդ ձայնասկավառակն է: Այս մեկը կոչվում է «Տաղ հայտնության»: Ձայնասկավառակում տեղ են գտել հին գուսանական երգեր, որոնցից շատերը մարդկանց արդեն ծանոթ են: Ձայնասկավառակ թողարկելու


















































