Օրվա լրահոսը
«Գենդերային հավասարության ցուցանիշ – 2013». Հայաստանը 94-րդ տեղում է
Համաշխարհային տնտեսական ֆորումն ուրբաթ օրը հրապարակել է «Գենդերային հավասարության ցուցանիշ – 2013» զեկույցը, որտեղ անցյալ տարվա համեմատությամբ Հայաստանի զբաղեցրած դիրքը նվազել է երկու, իսկ 2011 թվականի համեմատ՝ 10 կետով
Սաակաշվիլին՝ Չախալյանին. «Դու ինձ պետք է լսես, դու կրիմինալ» (Տեսանյութ)
Միխեիլ Սաակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցնում էր «ո՞րն է նա», «ո՞ւր են նրանք»: Երբ ուղեկիցներից մեկը ցույց տվեց Չախալյանին, նախագահը քայլրերն ուղեց դեպի նա:
Մրցավարը հեռացրել է մի քանի ֆուտբոլիստի եւ ինչ-որ շեյխի
Քուվեյթի ֆուտբոլի առաջնության «Ալնասեր»-«Ալրաբի» թիմերի հանդիպման ժամանակ կռիվ է բռնկվել: Դա Քուվեյթում սովորական երեւույթ է: Սակայն այս մեկը տարբերվում է մյուսներից, քանի որ կռվողները ոչ թե ֆուտբոլիստներն էին, այլ՝ մրցավարը: Նրա նյարդերը չեն դիմացել եւ ֆուտբոլիստների հետ կռվի բռնվելուց հետո մի քանիսին հեռացրել է խաղադաշտից: Լրատվամիջոցների փոխանցմամբ, արտաքինով Չակ Նորիսին հիշեցնող մրցավարը ելքի ճանապարհն է
Կրակոցներից հետո Բերդում պետավտոտեսչության մեքենա չկա
Բերդի տարածաշրջանի բնակիչներ. «Գայիշնիկների ոտը կտրվել է»
«Մոնտե-Կարլոն» լուծեց Եվրոպայի չեմպիոնի խնդիրը
Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության վեցերորդ՝ նախավերջին, տուրում «Մոնտե-Կարլոն» այսօր 4:0 հաշվով հաղթեց «Վիլնյուս Ֆորտասին» եւ առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց չեմպիոնի կոչումը: Երեւանի «Միկան» այսօր պայքարից ազատ էր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՄՆ-ի Սպիտակ տունը հրաժարվել է «Հայ որբերի գորգը» տրամադրելուց
«Հայ որբերի գորգը» ցուցադրելուց հրաժարվելու մասին ԱՄՆ-ի Սպիտակ տան որոշման դեմ արշավ է մեկնարկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը
Hurriyet. Դինքի գործով կասկածյալը հանդիպել է Պապին դեմ մահափորձ գործած Աղջային
Հրանտ Դինքի սպանությունը դրդելու մեջ կասկածվող Էրհան Թունջելը վերջերս հանդիպել է նախկին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդի դեմ 1981թ. մահափորձ գործած Մեհմեթ Ալի Աղջայի հետ: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Թունջելը, որը 38 օր գտնվում էր փախուստի մեջ, հայտնաբերվել է հոկտեմբերի 23-ին, ձերբակալվել՝ 24-ին: Նա թաքնված է եղել Ստամբուլի Կումբուրգազ թաղամասում, թեպետ, ըստ «Հյուրիեթ»-ի ստացած տեղեկությունների,
Փոխքաղաքապետ․ «Տրանսպորտի ուղեվարձի գոյացման դեռ վերջնահաշվարկ չկա»
Երթուղայինի վարորդի աշխատավարձը հաշվարկվել է 165 հազար դրամ
Ալեքսանյանի պաշտպանները հայհոյեցին ու միջնամատ ցույց տվեցին ակտիվիստներին
«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր էլ նախորդ օրերի պես կեսօրին հավաքվեցին Մաշտոցի պուրակում եւ որոշեցին իրենց ակցիայի երթուղին: Այսօր նրանց ակցիան Նորքի երկրորդ զանգվածում էր՝ շուկայի հարեւանությամբ: Ի տարբերություն նախորդ օրերի այսօր Մաշտոցի պուրակում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի պաշտպանները՝ կարմիր գլխարկավորները, չկային: Նրանք ակտիվիստներին սպասում էին հենց Նորքի երկրորդ զանգվածում: Այստեղ մի քանի
Մայրաքաղաքում բացվել է Անտոն Քոչինյանի կիսանդրին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի կիսանդրու հանդիսավոր բացմանը: Պետական, կուսակցական գործչի կիսանդրին տեղադրվել է Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ: Կիսանդրին տեղադրվել է գործչի անունը կրող փողոցում, որն անվանակոչվել է այս տարվա սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու որոշմամբ: Ըստ այդմ,
Ինչու՞ էին Իջեւանում ցերեկը վառվում գիշերային լուսավորության լամպերը
Տավուշի մարզկենտրոնում բացվեց արվեստի փառատոն
Սյունիքի մարզխորհրդի այսօրվա նիստն անցավ ակտիվ քննարկումների ներքո
Սյունիքի մարզպետարանում անցկացված մարզխորհրդի այսօրվա նիստը տարբերվեց մյուս մարզխորհրդի նիստերից՝ իր ակտիվ քննարկումներով ու բարձրացված հարցերի առատությամբ: Նույնիսկ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին անցկացվող նիստերն այսքան աշխույժ չեն անցել, հարցեր բարձրացնողներ թեեւ լինում էին, բայց ոչ նման ակտիվությամբ: Այսօր գյուղապետերն անկաշկանդ ներկայացնում էին գյուղերին մտահոգող նույնիսկ ամենափոքր խնդիրները՝ հողերի կատեգորիաների փոփոխության հետ կապված անճշտությունների,
Անրի Ռենո. «Մարսելը միշտ հայերի կողքին է»
Մարսելի քաղաքապետ, Սենատի փոխնախագահ Ժան-Կլոդ Գոդենի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպում ունեցավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) ուսանողության և դասախոսական կազմի հետ: Մարսելի քաղաքապետարանը տարիներ շարունակ ֆինանսավորում է համալսարանի 4-րդ կուրսի ուսանողների մեկամսյա պրակտիկան Ֆրանսիայի Էքս-Մարսել համալսարանում: Այս առթիվ Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանն ասաց. «Մեծ բան է, որ հայ ուսանողները մեկ ամիս ոչ միայն պրակտիկա են անցնում
«Լկտիություն է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելն ու մյուս կողմից նպաստներ կտրելը». Վահան Թումասյան
Aravot.am-ի հետ զրույցում մյուս տարվա հուլիսից մոտ 186 հազար մարդու, այդ թվում 600 բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մտադրության մասին այսպիսի խիստ գնահատական հնչեցրեց Գյումրու սոցիալապես անապահով մարդկանց հարցերով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը: «Բա կարելի՞ է աղքատ հասարակություն ունեցող պետության մեջ, կոռումպացված համակարգում պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել: Եթե պատճառաբանում են, որ նպատակ ունեն նվազեցնել
Առաջարկվել է Եվրոպայի համալսարանական սպորտի շախմատի առաջնությունը 2015թ. անցկացնել Հայաստանում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է հոկտեմբերի 24-25-ը Հայաստանում տեղի ունեցած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի մասնակիցներին՝ ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԿԳ նախարար, Հայաստանի համալսարանական սպորտի ֆեդերացիայի նախագահ Ա. Աշոտյանը շեշտել է, որ Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիային անդամակցել է ընդամնեը մեկ տարի առաջ և ճանաչողական տեսանկյունից
Դատավորը սպառնաց սանկցիա կիրառել դատախազի նկատմամբ
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակվել էր ՀՀ քիք-բոկսինգի ազգային ֆեդերացիայի մարզիկ, ԱՊՀ, Եվրոպայի,աշխարհի ոսկե մեդալակիր, գավաթակիր Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Դատական նիստին քրեակատարողական հիմնարկից ժամանակին բերվել էր ամբաստանյալ Վարաժ Մանուկյանը, ներկայացել էր նրա պաշտպանը` ՀՀ փաստաբանների պալատի անդամ լուսինե Մարտիրոսյանը: Սակայն չէր ներկայացել մեղադրանքը
Կոտայքի մարզում բացվեց ևս երկու ամբուլատորիա
Կոտայքի մարզի Ակունք, Վերին Պտղնի և Ներքին Պտղնի համայնքների ավելի քան 4700 բնակիչներն այսուհետև առողջության առաջնային պահպանման ծառայությունները կստանան նորակառույց կենտրոններում։ Այսօր Վերին Պտղնիում և Ակունքում նոր ամբուլատորիաների բացման հանդիսությանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և պաշտոնատար այլ անձինք։ Շնորհավորելով համայանքների բնակիչներին, նախարար Դերենիկ Դումանյանը մաղթեց, որպեսզի կենտրոնների բացումը
Նախախորհրդարանի հայտարարությունը
Այսօր` հոկտեմբերի 25-ին, Նոր Նորքի 2-րդ և 3-րդ զանգվածների տարածքում անցկացված Երևան Սիթի սուպերմարկետների ցանցի բոյկոտի երթի ժամանակ ոստիկանությունը չէր տիրապետում իրավիճակին: Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները պարբերաբար հարձակվում էին երթի մասնակիցների վրա, փակում նրանց ճանապարհը, հայհոյում էին, վիրավորում, կաղիններ, քարեր և այլ առարկաներ էին շպրտում նրանց վրա, մինչդեռ ոստիկանությունը չտեսնելու ու չլսելու էր տալիս այդ հակաօրինական
«Հարսնաքարի գործով» ամբաստանյալներն ագրեսիվ են իրենց պահում
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած բռնարարքների գործով` Վահե Ավետյանի եւ նրա ընկերների, Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին այսօր ներկայացել տուժողներ, Վահե Ավետյանի ընկերները`Արտակ Բայադյանն ու Գարիկ Սողոմոնյանը: Նրանք կանչվել էին լրացուցիչ ցուցմունք տալու, հարցաքննության, քանի որ ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանն ու Արթուր Բաբլոյանը լրացուցիչ ցուցմունքներ էին տվել
Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները պարզ կդառնան հոկտեմբերի 26-ին
Վաղը` հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության խաղերի ցուցահանդեսը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը: Բոլոր ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես և տեղում ծանոթանալ ներկայացված խաղերին ու խաղալ համակարգիչներով կամ շարժական սարքերով: Առաջնության խաղերի ցուցահանդեսին մասնակցում են 26
Սերժ Սարգսյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում քննարկել են տարբեր ոլորտներ ներառող 14 հարց, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, իրավապահպանության ոլորտում համագործակցությանը, մշակութային-հումանիտար կապերի հետագա զարգացմանը: Քննարկված հարցերի թվում են եղել 2014-2016թթ.
«Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն 5-րդ կինոփառատոնին հայ մասնակիցների թիվն ընդլայնվել է
«ՌեԱնիմանիա» 5-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնն այս տարի կբացի «Իմ մայրիկն Ամերիկայում է եւ նա հանդիպել է Բաֆֆալո Բիլին» համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմը: Փառատոնի շրջանակներում Երեւանում տեղի են ունենալու մի շարք անիմացիոն ֆիլմերի միջազգային եւ տարածաշրջանային պրեմիերաներ, Հայաստան են ժամանելու համաշխարհային ճանաչում ունեցող անիմատորներ եւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ: Այս մասին այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեցին
Metal Wani. Սերժ Թանկյանը Հոլիվուդում կցուցադրի արվեստի իր գործերը
Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն առաջին անգամ կներկայացնի արվեստի իր գործերը: Նրա աշխատանքները տեղ են գտել «Զինաթափվելու ժամանակը» ցուցահանդեսում: Հայտնում է «Մետալ Վանի» պարբերականը: Հոլիվուդի «Փրոջեքթ» պատկերասրահում Թանկյանի գործերից կցուցադրվի 22 աշխատանք՝ նկարներ, ձայնային աշխատանքներ և քանդակներ, յուրաքանչյուր գործը Թանկյանը զուգորդում է հատուկ երաժշտությամբ: «Այս գաղափարը միտքս եկավ, երբ հասկացա, որ այսօր երաժշտությունն արժեզրկվել է և
ԵԱՀԿ-ն ՀՀ իշխանություներին հիշեցնո՞ւմ է մամուլի ազատության ոլորտում գոյություն ունեցող խնդիրները
Հոկտեմբերի 22-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ընդգծել էր, որ բարձր է գնահատում Հայաստանի հետ ընթացող արդյունավետ համագործակցությունը։ Նա հավելել էր, որ Հայաստանը լուրջ ճանապարհ է անցել խոսքի ազատության ապահովման ուղղությամբ, այնուհետև ողջունելով իշխանությունների կողմից այդ բնագավառում իրականացվող քայլերը՝ հավաստիացրել էր, որ շարունակելու է իր գրասենյակի փորձագիտական աջակցությունը։ Սակայն
Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի վեցերորդ նիստը: Շարունակվեցին «Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները: Այլ օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեց և որոշվեց միասնական կարգով քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները. համարժեք բնույթի առաջարկությունները կառանձնացվեն միասնական փաթեթներով` դեկտեմբերին կազմակերպվելիք հատուկ նիստերի ընթացքում
Կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, ս. թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Զորավար Անդրանիկի թաղամասի Բ1 զանգվածի, բացի Անդրանիկի 52-62 զույգ համարներից, Րաֆֆու 37-61, 69, 73-103 կենտ համարներից, Բաբաջանյան 1, 1/1,1/2, 3, 5, 7, 9, 15, 19
Հերմինե Նաղդալյան. «Գալուստ Սահակյանը երբեք նախահարձակ չի լինի»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հաճախ սուր արտահայտություններ է անում իր ընդդիմադիր գործընկերների, հատկապես՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: Այսօր նա խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Զարուհի Փոստանջյանին ասել է՝ «Դժվար է գործ ունենալ վիրավոր ու բութ հավատացյալի հետ»: Ավելի վաղ նա Զարուհի Փոստանջյանին համեմատել էր մայրուղու վրա կանգնող կնոջ հետ՝ ասելով, որ ԱԺ-ն մայրուղի չի, որ մեքենա կանգնեցնեն,
Խաչատուր Քոքոբելյանի ցանկությունը Ռուբեն Հակոբյանի հետ կապված կատարվել է. կմիանա՞ նա «Ժառանգությանը»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը եւ այն ժամանակ այդ կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, երբ որոշում կայացրեցին առանձնանալ «Ժառանգություն» խմբակցությունից, այլեւս չներկայացնել այդ խմբակցությունը, համատեղ վերջին նիստից հետո հանդես եկան հայտարարությամբ: Խաչատուր Քոքոբելյանն այսպես բացատրեց «Ժառանգության» հետ իրենց խնդիրները եւ հեռանալու պատճառները. «Ես առաջարկեցի, որ Ռուբեն Հակոբյանը չներկայացնի «Ժառանգություն» խմբակցությունը, որովհետեւ միակ ժառանգականը մեր խմբակցությունում,
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 19 կազմակերպություն
Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։ Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 19 կազմակերպություն։ Մասնավորապես, ՙՎերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում՚ անվանակարգում
Սերգեյ Դանիելյանը քիչ մնաց՝ եթերում սեռական հայհոյանք տա
«Նախ հիշեցնում եմ, որ սեռական օրգանները միայն չիշիկ անելու համար չեն, եթե դուք կարծում եք, որ դրանով եմ հանդիսատես հավաքում, ապա վատ կարծիք ունեք իմ հանդիսատեսի մասին:


















































