Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «ՀՀԿ-ը խաբեց ոչ թե ընդդիմությանը, այլ ամբողջ հանրությանը»

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարության ժամին խոսեց ՀՀԿ-ի վարքագծի մասին՝ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քվեարկության ժամանակ: Նրա խոսքերով՝ «2008-ի Մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործությունը ստեղծել է բարոյական ջրբաժան, որը թույլ չի տալու մեր հասարակությանը առաջ շարժվել: Որեւէ իշխանություն երբեք չի կարողանա լեգիտիմ լինել, եթե պատժված չլինեն հանցագործները: Այդ պատճառով ՀԱԿ-ը հետապնդում

Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Ավարտվեց ընտրական մարաթոնը։ Հետաքրքիր եզրահանգումների են բերում ընտրական արդյունքների վերլուծությունները։ Խորհրդարանական ընտրությունների ժամանակ որոշ քաղաքական ուժերի կողմից շահարկվեց համամասնական-մեծամասնական ընտրակարգի հարցը։ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ էին պահանջում այն քաղաքական ուժերը, ում կուսակցական ցուցակները անգամ չնչին սատարում չստացան Երևանու ավագանու ընտրություններում։ 100 տոկոսանոց համամասնական ցուցակներով անցկացվող երևանյան ընտրությունները բացահայտեցին այդ նույն քաղաքական ուժերի իրական վարկանիշը։ Փորձը

Գյուղնախարարը՝ լրագրողին. «Քեզ ա պետք աղոթել, աղջիկ ջան, որ մի քիչ դարձի գաս»

Այսօր Aravot.am-ը գյուղնախարար Սերգո Կարապետյանին հարցրեց՝ Հրանտ Բագրատյանը քիչ առաջ ԱԺ-ում ձեզ մեղադրեց ստի մեջ, ասաց որ ուռճացված թվեր եք ներկայացնում՝ համաձա՞յն եք այդ գնահատականի հետ: Նա պատասխանեց. «Այն թվերը, ինչ ներկայացնում եմ, ազգային վիճծառայության ներկայացրած տվյալներն են»: Մեր դիտարկմանը, որ գյուղապետերն են Ձեզ ներկայացնում, հնարավո՞ր է սխալ ներկայացնեն, Ձեզ խաբեն՝ նա պատասխանեց. «Բա ո՞վ,

Մեկ եկեղեցի, թե՞ 16 կոմբայն

Սահմանամերձ հողերն անմշակ են Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում այժմ  կառուցվում է «Սուրբ Գեւորգ» եկեղեցին: Եկեղեցին այդպես  է կոչվել, քանի որ Բերդում եղել  է 1680 թ. կառուցված, բավական մեծ չափերով եկեղեցի, որը 1930-ական թվականներին քանդել են:  «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հիմնարկեքը Բերդում կատարվել  է  մեկ տարի առաջ՝ 2012թ. մայիսի 20-ին: Եկեղեցու շինարարության ընդհանուր գումարը 450 միլիոն

416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մայիսի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 460,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 416.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 416.5 դրամ:

Արման Մկրտումյանն ընդունեց Էստոնիայի արդարադատության նախարարին

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը մայիսի 21-ին ընդունեց Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարար Հանո Պևկուրի գլխավորած պատվիրակությանը: Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, խոսելով Հայաստանի և Էստոնիայի միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա համագործակցության մասին, հույս հայտնեց, որ այսուհետ երկու երկրների արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև դատական ոլորտում: Արման Մկրտումյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կառուցվածքն ու գործառույթները,

Նախախորհրդարանը ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսևորումները

Կառավարող վարչախումբն անհիմն պատճառաբանություններով ամեն կերպ խուսափում է Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած 10 գյուղերի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց: Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է վարչախմբի ապիկարությունը և յուրային ժողովրդի, մասնավորապես՝ գյուղացու հոգսերի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը: Ավելին՝ ըստ ամենայնի,  վարչախմբի անգործության հետևանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության և դրդվում օր առաջ

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» պահանջում են հրապարակել ընտրացուցակները

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգության» ներկայացած «Ընտրական օրենսգրքի» նախագիծը: Այն ներկայացրեց Ռուբեն Հակոբյանը: Նա ասաց, որ պաշտոնական տվյալներով՝ ամենաշատը արտագաղթել են Գեղարքունիքի մարզից, բայց այնպես է ստացվել, որ նույն պաշտոնական տվյալներով ամենաշատը ընտություններին մասնակցություն ունեցել են եւ ՀՀԿ-ին քվե են տվել նորից Գեղարքունիքի մարզում: ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը ներկայացրեց հանձնաժողովի գնահատականը օրինագծին, որը բացասական

ՄԻՊ-ը իրավապահ մարմիններին է մեղադրում բանակում սպանված զինվորի ծնողների որոշման համար

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) այս պահին փորձում է ճշտել զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխելու ճանապարհին  սպանվածի հարազատներին ծեծի ենթարկելու տեղեկատվությունը: ՄԻՊ Կարեն Անդրեասյանը Aravot.am-ին ասաց, որ դեռեւս դիմում –բողոք պետական մարմնի ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ չեն ստացել: Անդրադառնալով նախաքննության փուլում, նախարար Սեյրան Օհանյանի եւ այլ պաշտոնյաների կողմից դեպքի վերաբերյալ մեկնաբանություններ ու

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների կապակցությամբ: «Ձերդ Գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Օկլահոմա նահանգում տեղի ունեցած պտտահողմի ավերածությունների մասին, որը տասնյակ մարդկանց ողբերգական մահվան պատճառ դարձավ: Կորուստն առավել ցավալի է, քանի որ զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան: Խորին վշտակցություն և

«37 տարի առաջ գրածս առաջին սոնատն այսօր կյանքի կոչվեց». Տիգրան Մանսուրյան

«Արս լունգա» դուետն իրականացրել է  «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» (ՄասI. Ստեղծագործություններ թավջութակի և դաշնամուրի համար) նախագիծը: Ծրագրի ստեղծման և զարգացման գաղափարը եղել և իրականացվել է  Արամ Թալալյանի և Ջուլիետա Վարդանյանի կողմից: «Երկու տարի շարունակ աշխատել ենք այս ծրագրի վրա, որը կազմված է 12 ձայնասկավառակից, որն իր մեջ ներառում է  20-21-րդ դդ. 60 հայ կոմպոզիտորների` թավջութակի

Boxing Scene. Կարո Մուրադը կմրցի 48-ամյա բռնցքամարտիկի դեմ

Թեթև քաշային կարգի աշխարհի չեմպիոնի գոտու համար Կարո Մուրադը հուլիսի 13-ին Բրուկլինում կմրցի Բերնարդ Հոփքինսի հետ, որն այդ տիտղոսին արժանացած բոլոր ժամանակների ամենատարեց մարզիկն է: Հայտնում է «Բոքսինգ սին» լրատվականը: Հոփքինսն իր իսկ ռեկորդը գերազանցել է մոտ երկու տարի առաջ մարտ ամսին՝ 48 տարեկանում հաղթելով Թեյվորիս Քլաուդին: 29-ամյա Մուրադն ունի 25 հաղթանակ, 1 ոչ- ոքի

ՄԱՊ-ի Ալիկը շատ է նեղվել կարկտահարությունից. «Իմ վրա ընենց ա ազդել»

ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (Մապի Ալիկ), որը Արմավիրից մեծամասնականով ընտրված պատգամավորներից է, այսօր ԱԺ-ում պատրաստվում է հայտարարություն անել կարկտահարության մասին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն անձամբ երկու անգամ գնացել է Արմավիր եւ տեսել է կարկտահարության հետեւանքները՝ շատ է նեղվել. «Մարդիկ կորցրել են ամեն ինչ: Իրականում նման վնաս մարդը չի կարող պատկերացնել, մինչեւ չտեսնի:

Հանցախմբին մասնակցության մեջ կասկածվողը 2 տարի առաջ Իսպանիա տեղափոխվելու առաջարկ էր ստացել

 Առաջարկողը  նրա  վաղեմի ընկերն է  Գործարար Ռաֆիկ Մադոյանի սպանության համար ստեղծված հանցավոր խմբի անդամ լինելու մեջ կասկածվող, Տավուշի մարզի Բերդավան գյուղի 43-ամյա բնակիչ,  ազատամարտիկ Վարուժան Քարիմյանի  երկու տղաները՝ 12-րդ եւ 10-րդ դասարանի աշակերտներ, մայիսի 10-ին իրենց հոր ձերբակալությունից հետո 2 օր  դպրոց չեն  հաճախել, որից հետո Բերդավանի դպրոցի ուսուցիչները երեխաներին հորդորել են դասերին մասնակցել: Բերդավանի

Ռուբեն Հայրապետյանը դատարան է եկել

«Հարսնաքարի» գործով դատավարությանը քիչ առաջ ներկայացել է նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Թե ինչ կարգավիճակով է եկել, Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է ասել լրագրողներին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Նախկին ազատամարտիկն իր վեց անչափահաս երեխաների ու կնոջ հետ ապրում է տնակում (ֆոտոշարք)

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի ծայրամասում է գտնվում Արթուր Ստեփանյանի տնակը, որտեղ նա ապրում է կնոջ եւ վեց անչափահաս երեխաների հետ, որոնցից երկուսը հաշմանդամություն ունեն: Տնակի ամենամեծ սենյակի հատակին, որը ծառայում է եւ որպես հյուրասենյակ, եւ ճաշասենյակ, եւ ննջարան, խաղում էր ընտանիքի ամենափոքր երեխան՝ 11 ամսական Վարդանը: Նայելով անհոգ խաղացող որդուն՝ հայրը՝  Արթուրը, ով մասնակցել է

«Պրն. Նազարյանը իզուր է շտապել նման հայտարարություն անելուց». Գագիկ Մակարյան

«Մենք երբեք չպետք է ակնկալենք, որ Ռուսաստանը մեզ երկար կխնայի և չի բարձրացնի գազի գինը, որովհետև յուրաքանչյուր պետություն առաջնորդվում է իր տնտեսական շահերով»,-այս մասին այսօր «Վարկած» ակումբում ասաց  Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: Վերջինիս խոսքով` իր համար Ռուսաստանի հետ բանակցությունների վարման գործընթացը թափանցիկ չէ, քանի որ, ըստ նրա, հասկանալի չէ` ով է

«Սպանում են, էլի, ժողովրդին»

Գազի գնի թանկացման լուրերը մտահոգությունների տեղիք են տվել վանաձորցիներին:  Առաջիկայում գազի գնի հնարավոր թանկացման մասին շրջանառվող լուրերը մտահոգությունների տեղիք են տվել ոչ միայն հասարակության լայն շրջանակներին, այլեւ Վանաձորում բնակվող  Սարիբեկյանների ընտանիքին: 3 անձից բաղկացած ընտանիքի միակ եկամուտը դստեր ամսական աշխատավարձն է, որը հազիվ կոմունալ վճարումների է բավականացնում, մնացածով էլ  այդ ամսվա ուտելիքի ծախսերն են  հոգում:

Դպրոցականները քննարկում են աշակերտական ինքնակառավարման խնդիրները

Մայիսի 21-ին տեղի ունեցավ աշակերտական ինքնավարության մարմինների առաջին համադպրոցական համաժողովը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող համադպրոցական այս համաժողովի ընթացքում քննարկվեցին ավագ դպրոցների ինքնավարության մարմինների հիմնախնդիրները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով համաժողովի մեկնարկը, նշեց, որ հիմնադրամը հետևողականորեն համագործակցելու է աշակերտական ինքնավարության մարմինների ներկայացուցիչների հետ։ «Ինքնակառավարումը, ինքնադրսևորումը, ինքնակազմակերպումը դպրոցներում խրախուսվելու

Յուրաքանչյուր ընտրությունից հետո արտագաղթն ավելանում է ընդդիմության պատճառով. Գալուստ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: – Պարո՛ն Սահակյան, գազի թանկացումը կհանգեցնի այլ ոլորտներում գների աճին, սա իշխանությանը չի՞ մտահոգում: – Դա բարդ հարց չի, եթե թանկացավ, բնականաբար, բոլորի գրպանին էլ խփելու է: Բայց պետք է մի փոքր համբերենք, որպեսզի ճիշտ վերլուծականներ ունենանք: Այդ կապակցությամբ ամսի 23-ին պատգամավորները հարցեր կտան և՛ կառավարությանը,

Վարդան Այվազյան. «Ի~, գազը թանկացնում է «ՀայՌուսգազարդը», պատասխանը տալիս է Վարդան Այվազյա՞նը» (Տեսանյութ)

Հնարավոր է՝ ռուսական դրամաշնորհի հաշվին սուբսիդավորվի գազի գնի բարձրացման 30 տոկոսը: «Իշխանությունը հինգ տարի է՝ գիտի, որ գազը թանկանալու է, ինչո՞ւ այս տարիների ընթացքում ոչ մի միջոց չի ձեռնարկել, այդ թանկացման հետեւանքները մեղմելու եւ ժողովրդի վիճակը էլ ավելի չվատացնելու համար»,-այսօր «Հայելի» ակումբում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպիսի հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական

Արկադի Վարդանյանը կալանավորվեց և տեղափոխվեց «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ Արդարադատության նախարարության «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ նշված դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացրեց Ա. Վարդանյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է,

Բաքուն եւ Մոսկվան կքննեն «Եվրատեսիլ»-ում հնարավոր խախտումները

Ռուսաստանը եւ Ադրբեջանը այսօր հայտարարել են, որ քննելու են հնարավոր խախտումները «Եվրատեսիլ – 2013» երգի մրցույթում ձայների հաշվարկի ժամանակ, որի արդյունքներով` Ադրբեջանը ոչ մի միավոր չէր տվել Ռուսաստանի ներկայացուցիչ Դինա Գարիպովային: Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը վստահեցրել է, որ իր երկրի բջջային կապի օպերատորների

Oregon Live. « 67-ից հետո հավատու՞մ ես կյանքին. Շերը դարձավ 67 տարեկան»

Մայիսի 20-ին ամերիկահայ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) դարձավ 67 տարեկան: Այդ կապակցությամբ «Օրեգոն լայվ» պարբերականը գրում է՝ եթե Շերը կարողանար հետ տալ ժամանակը, իր այս խոսքերից, որը չէր ասի. «Ամուսինները կրակի նման են. ափերից դուրս են գալիս, երբ անուշադրության են մատնվում»: «Աղջիկը կարող է սպասել ճիշտ տղամարդուն, բայց դա չի նշանակում, որ նա չի կարող

Հայցվորը չունի «գործարար համբավ» եւ չի կարող օգտվել գործարար համբավի պաշտպանությունից

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանի  վարույթում է գտնվում երաժիշտ Սեդրակ Հովհաննիսյանի  հայցն ընդդեմ երաժիշտ Հասմիկ Մանասերյանի, երրորդ անձ ՝ «Առավոտ» օրաթերթի՝ պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման մասին հայցը: Մայիսի 14-ին նշանակվել էր նախնական նիստ, որից հետո դատարանն անցել է դատաքննության փուլի: «Առավոտը» չի մասնակցել նախնական դատական

Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվողը լաց է եղել. Իրավապաշտպանը պատմում է հանդիպման մանրամասները

Զինծառայողների հարցերով փորձագետ, մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը ուրբաթ օրը այցելել է Նոյեմբերյանի զորամասում զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայող Դավիթ Խաչատրյանին: «Նրա հետ զրուցեցինք, հավաստեց, որ իր նկատմամբ նախաքննական մարմնի կողմից խոշտանգում չի իրականացվել: Ստուգեցինք փաստաթղթերը, թե ինչպես է ձերբակալվել, ինչ որոշման հիման վրա: Այդ ամենը համապատասխանում էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր

Դսեղի մանկապարտեզի ճակատագիրը

Դսեղ գյուղի մանկապարտեզում անելիքներ շատ կան. շենքը կիսախարխուլ է, դուռն ու լուսամուտները՝ «դարն ապրած»: Վարդանուշ Թումանյանը, ով մեր այցելության ընթացքում աշխատակիցների հետ խնամում էր նորատունկ վարդերը, շուրջ 2 ամիս առաջ է ստանձնել մանկապարտեզի տնօրենի պաշտոնն ու թողել ուսուցչությունը: Մեր հարցերին տիկին Թումանյանը լիարժեք պատասխանել չկարողացավ, քանզի այս պաշտոնն իր համար դեռ «փակ էջեր» շատ ունի:

Շատ հայեր Հոլանդիայում եւ Բելգիայում քվեարկել են Հայաստանի օգտին, սակայն նրանց ձայները չեն հաշվարկվել

Եվրոպայում բնակվող Dorians-ի երկրպագուները նամակներ են ուղարկել խմբին` տեղեկացնելով, որ ակտիվորեն քվեարկել են խմբի համար շաբաթ օրը կայացած Եվրատեսիլի եզրափակչում, սակայն իրենց ձայները չեն ընդունվել կամ չեն հաշվարկվել: Նամակներից մեկում Հոլանդիայի բնակիչ Ալվինա Ղուլյանը գրում է. «Անձամբ ես քվեարկել եմ 16 անգամ եւ իմ բազմաթիվ ծանոթները նույնպես քվեարկել են Հայաստանի օգտին: Սակայն, քվեարկության ժամանակ, երբ

Ո՞վ է բռնել կառավարության ձեռքը

«Ես նոր կառավարություն չեմ տեսնում: Տեսնում եմ նույն կառավարությունը: Կոսմետիկ փոփոխություններով մեր խնդիրները չեն լուծվի: Կարծում եմ՝ եթե այն ժամանակ էլ կառավարությունը ցանկանար, կարող էր շատ խնդիրներ լուծել: Չեն ցանկացել: Հիմա էլ այդ կարծիքին եմ ու չեմ հավատում, որ իրենք ցանկանում են խնդիրներ լուծել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ անդրադառնալով

Կառավարության ծրագրի «լույսն» ու «ստվերը»

Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը:  Մի շարք գերակայությունների շարքում այս ծրագրում առանձնացվում է արժանապատիվ վաստակ ապահովող աշխատատեղերի ստեղծումը և նշվում. «2013-2017 թվականներին կառավարության տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական նպատակն է լինելու բնակչության համար արժանավայել աշխատանքի ապահովումն ու տնտեսական աճի ձևավորմանն աշխատուժի ընդլայնված մասնակցությունը: Հետևաբար, նոր աշխատատեղերի շարունակական ստեղծումն այսուհետ կգլխավորի կառուցվածքային

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930