Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Երբ թվում է խնդրի լուծումը այլ տեղ է, նա նամակ է գրում Գորբաչովին, Պուտինին, Օբամային…»

«Իշխանությունները թեմաներ են գցում շրջանառության մեջ, իրենցից ուշադրությունը շեղելու համար եւ վերջինը Զորի Բալայանն էր»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ մեկնաբանելով Զորի Բալայանի նամակը: Արամ Հարությունյանը գտնում է`մտավորական կոչվող մարդը՝ Զորի Բալայանը, միշտ, բոլոր այն պահերին, երբ թվում է խնդրի լուծումը լրիվ այլ տեղ է, նա նամակ է գրում Գորբաչովին,

Ջեյմս Ապատուրայ. ՆԱՏՕ-ում ըմբռնումով են մոտենում հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը

«Այն, ինչ լսեցի իմ զրուցակիցներից Հայաստանում, ներառյալ նախագահից, շատ հստակ էր: Առաջինը, որ որևէ բան չի խանգարում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմանը`զուգահեռ նաև ՀԱՊԿ անդամ լինելուն ու Մաքսային միությանը միանալուն: Մենք այդ կարծիքին ենք: Վերահաստատվեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել մասնակցել միջազգային խաղաղապահ գործընթացին»,- Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի

Հաշմանդամը նաեւ փրկարար է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խոստանում է հաշմանդամներին նոր աշխատատեղեր Հոկտեմբերի 13-ին նշվում է Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրը, իսկ հոկտեմբերի 15-ին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը Երեւանում հայտարարել է, որ իրենց նախարարությունը չունի սայլակավոր հաշմանդամ աշխատակից, նախարարության շենքն էլ հարմարեցված չէ հաշմանդամին: Նաեւ հավելել է, որ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխարհում միակ

Որ ինտերնետում տեղադրված հայհոյանքներն ու սպառնալիքները հանկարծ չիրականացվեն

Կրկին բոլորը խոսում են Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցի մասին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է իմ դուստր Կարինե Աթոյանի մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննության ընթացքին եւ արդյունքներին: 2005թ. հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի հիվանդանոցում, բառիս բուն իմաստով, խեղդամահ արեցին իմ դուստր Կարինեին: Նա գտնվում էր 9 ամսական հղիության վիճակում: Փորձ անգամ չարեցին փրկելու

Բոլորովին չեմ ուզում գրել ֆուտբոլի մասին

Թերեւս մարդու էությունն այն է, ինչ նա կարող է տալ մտերիմներին ու հարազատներին, իսկ եթե մարդն այդ իշխանավոր է, նրա էությունը համարձակ զոհաբերության մեջ է՝ նվիրաբերություն սեփական ժողովրդին ու երկրին: Այսինքն՝ անել այն, ինչը որ վաղուց արթնացել է ցեղի հավաքական մտածողության մեջ, բայց չի ձեւակերպվում, քանի դեռ չի հայտնվել առաջնորդը, ով համարձակություն ունի ձեւակերպելու: Եվ

«Որպես Սաակաշվիլիի ընկեր` ես կասեմ նրան, որ կոռեկտ չէր «հայկականացում» ձեւակերպման օգտագործումը». ՀՀ-ում Վրաստանի դեսպան

«Համաձայնություն» կենտրոնի եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի այսօր կազմակերպած` «Վրաստան․ նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» թեմայով քննարկմանը` հիմնական զեկուցող Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին հարցեր ուղղեցին: Մասնավորապես հարցին` Վիլնյուսի գագաթնաժողովին, որի ընթացքում, Վրաստանը նախաստորագրելու է ԵՄ ասոցացման համաձայնագիրը, դրանից հետո ի՞նչ ժամկետներում է Վրաստանը նախատեսում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Դեսպանը նշեց, որ մի քանի

Որքանո՞վ է սահմանադրական բանակը արտակարգ դրության ժամանակ օգտագործելը

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում բավականին լուրջ հակասություններ է տեսնում ՀՀ Սահմանադրության հետ, եւ այդ հակասությունները շտկելու համար հեղինակել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » օրենքի նախագիծ, որը այսօր քննարկվում էր Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում: Կառավարությունը օրինագծին

Ստյոպա Սաֆարյանը՝ Զորի Բալայանի նամակի մասին. «Ցնցված եմ, նա պիտի լաց լիներ, որ իր գրիչը նման բան է գրել»

«Ես ցնցված եմ, որ հայ մտավորականը կամ իրեն մտավորական կոչող մարդը կարող է իր ձեռքը գնալ եւ իր ներքին խիղճը թելադրի իրեն գրել նման բաներ՝ 10 էջ գրել ռուսական փառավոր անցյալի մասին՝ փափագելով նույնքան փառավոր ապագան՝ Հայաստանի իրավունքների եւ տարածքների հաշվին: Եվ դրանից հետո կանգնել արդարացնել… Ուրախ եմ այն քննադատության համար, որ նա լսեց: Ուրախ

Նոր Նորքի տուն-ինտերնատում կա մի գրադարան, որտեղ ծերերը լցվում են ապրելու նկատմամբ մեծ սիրով

Վերջերս CNN-ը  ներկայացրեց աշխարհի ամենագեղեցիկ 7 գրադարանների ցուցակը: Այն գլխավորում է Սիելթերի կենտրոնական գրադարանը, որը ճարտարապետների ամերիկյան ինստիտուտի կողմից ճանաչվել է ԱՄՆ-ի 150 ամենասիրելի կառույցներից մեկը: 2-րդ տեղում Դուբլինի Երրորդության քոլեջի գրադարանն էր, որն ամենահինն է Իռլանդիայում: Կալիֆոռնիայի համալսարանի «Գեյզեր» գրադարանը, որն ամենաժամանակակիցն է աշխարհում,  զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: 4-րդ տեղում եւս համալսարանական գրադարան է՝  

Լրագրողների դեմ ճնշումներն աճել են

«Երկրորդ եռամսյակի հետ համեմատած՝ երրորդ եռամսյակում լրագրողների դեմ ճնշումներն աճել են»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:Նշենք, որ Խոսքի ազատության կոմիտեն ներկայացրել է «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» զեկույցը, որը ներառում է 2013-ի երրորդ եռամսյակի ուսումնասիրությունների արդյունքները: Զեկույցում ամրագրված է, որ այդ ժամանակահատվածում 8-ով ավելացել

Մայրաքաղաքում ավարտվել են հենապատերի հիմնանորոգման և նոր հենապատերի կառուցման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքում ավարտվել են թվով 16 հենապատերի հիմնանորոգման և ևս 3 նոր հենապատի կառուցման աշխատանքները: Ծրագիրը ներառել է 7 վարչական շրջան. Ավան, Արաբկիր, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Էրեբունի և Դավթաշեն: Նոր հենապատերից մեկը կառուցվել է Էրեբունիում, 2 -ը` Նոր Նորքում: Ըստ անհրաժեշտության բետոնապատվել են վնասված հատվածները, քարաշեն հենապատերում նորոգվել կամ

«Դեռ չեմ պարզել, թե Գարսիա Լորկան ո՞ր միության անդամ էր»

Երիտասարդ բանաստեղծ Դավիթ Ասատրյանի դիտարկումները Իտալացի աշխարհահռչակ թավջութակահար Մարիո Բրունելոյի՝ «Առավոտի» հետ զրույցում արտահայտած այն միտքը, թե նոր նախագծեր է իրականացնում եւ հանդիսատեսի հետ կապերի ընդլայնման ճանապարհը տեսնում է խոսքի, երաժշտության, գեղարվեստական կերպարների համատեղման մեջ, առիթ հանդիսացավ 2007թ. հիմնադրված «Սոմա» պոետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բանաստեղծ Դավիթ Ասատրյանի հետ հանդիպման: Պարզեցինք, որ վերջին գոնե մեկ տարում

Velvet Underground-ի White Light/White Heat ալբոմը կվերաթողարկվի

Velvet Underground խմբի White Light/White Heat ալբոմի լույս տեսնելու 45-ամյակի կապակցությամբ այն կվերաթողարկվի 3 սկավառակից բաղկացած հոբելյանական փաթեթի տեսքով: Այն կներառի 1968-ին թողարկված ալբոմի՝ ռեմասթերինգի ենթարկված մոնո եւ ստերեո տարբերակները: Բացի այդ, դրանում տեղ կգտնեն նախկինում երբեւէ չթողարկված կատարումներ, որոնք չէին ընդգրկվել ալբոմում, որոշ երգերի այլընտրանքային տարբերակներ եւ Ջոն Քեյլի վերջին ստուդիական ձայնագրությունները խմբի հետ:

Երկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Կարո Եղնուկյանի գույքի նկատմամբ

Նախախորհրդարանի քարտուղարության հայտարարությունը Ս.թ. հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերվա ընթացքում երկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Նախախորհրդարանի և «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի գույքի նկատմամբ: Այս անգամ վնասել են նրա անձնական օգտագործման մյուս ավտոմեքենան, որը կայանած է եղել նրա բնակության շենքի բակում: Հիշեցնում ենք, որ երկու օր առաջ` ս.թ. հոկտեմբերի 15-ին, չարագործները վնասել էին

Երբ հոգեւորականը բլոգեր է

«Շնորհակալ եմ, որ դուք կաք, շատ հետաքրքիր թեմաներ եք քննարկում, փառք Աստծո, վերջապես ես կարողացա հագեցնել իմ հոգեւոր սովը»,- այսպիսի մեկնաբանություններ հաճախ կարելի է կարդալ «Սարկավագագրքում»՝ www.sarkavagagirq.net-ում: «Տարիներ առաջ, երբ տակավին սարկավագ էի, ցանկացա գեղարվեստական այն ստեղծագործությունները, որ մինչ այդ թղթին էի հանձնել, ներկայացնել նաեւ համացանցային ընկերներիս ուշադրությանը: Ու թեեւ սկզբում շատ խանդավառ չէի բլոգ

Պատգամավորական էթիկայի մասին

Պատգամավորներին շուտով հրամցնելու են էթիկայի կանոնագիր, որպեսզի նրանք իրենց մի քիչ ավելի զուսպ պահեն խորհրդարանի դահլիճում եւ միջանցքում, այդ թվում նաեւ՝ լրագրողների հետ: Ինձ թվում է՝ անիմաստ զբաղմունք է: Որովհետեւ էթիկայի, բարոյականության ցանկացած կանոնագիր ենթադրում է, որ դրա հետ առնչություն ունեցող սուբյեկտները գիտակցում են փաստաթղթում թվարկած նորմերի նշանակությունն ու անհրաժեշտությունը եւ կամավոր  ձեւով պատրաստ են

Կիրո Մանոյանը չի կիսում Զորի Բալայանի կարծիքը

«Ցեղասպանության 100-ամյակի առիթով Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման ուղղված քայլեր ակնկալել մինչեւ 2015 թվականն անիմաստ է: Նրանք գուցե ինչ որ բաներ նախաձեռնեն ցույց տալու համար, թե մի բան են անում, բայց հիմք չկա կարծելու, որ Թուրքիան կճանաչի հայոց ցեղասպանությունը: Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք աշխատել Թուրքիայի հասարակության հետ»,- այսօր «Փաստարկ» ակումբում նման

«Բարեւ Երեւանը» սպառնում է դիմել ընդհուպ մինչեւ ՄԻԵԴ

Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը «Բլից Ինֆո» մամուլի ակումբում անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը՝ ասաց, որ պետք է այս թեման ուշադրության կենտրոնում պահել, որ հետո ուշացած հարցումներ չանեն քաղաքապետարանին, թե ով որոշեց թանկացնել, երբ, ինչու: «ՀՀ վարչական դատարանին ինչ-որ մի տեղից ասվել է գործ չընդունել, դրա համար էլ դատարանը մերժեց մեր հայցը»,-

ՀՀ-ում Վրաստանի դեսպան. «Վրաստանի եվրաինտեգրմանը այլընտրանք չկա»

«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամն այսօր քննարկում էին հրավիրել` «Վրաստան. նախագահական ընտրություններ եւ եվրոպական հեռանկարներ» թեմայով, որի հիմնական զեկուցողն էր` Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին: Հոկտեմբերի 27-ին հարեւան Վրաստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, առաջադրվել են 23 թեկնածուներ, սակայն հիմնական թեկնածուներն են՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից առաջադրված՝ Դավիթ

Ֆրանսիացի դպրոցականները բողոքում են հայի և գնչուհու արտաքսման դեմ

«Ազատություն» ռադիոկայան. Փարիզում սովորող 19-ամյա Խաչիկ Խաչատրյանը անցած շաբաթ օրն է արտաքսվել Հայաստան: Փարիզում և Ֆրանսիայի այլ բնակավայրերում հազարավոր դպրոցականներ բողոքի ձայն են բարձրացրել հայազգի Խաչիկ Խաչատրյանին և գնչուհի Լեոնարդա Դիբրանիին երկրից արտաքսելու իշխանությունների որոշման դեմ: Փարիզում սովորող 19-ամյա ուսանող Խաչիկ Խաչատրյանը անցած շաբաթ օրն է արտաքսվել Հայաստան, իսկ 15-ամյա Լեոնարդա Դիբրանին արտաքսվել է հոկտեմբերի 9-ին,

Բրյուսելում քննարկվել է հայոց ցեղասպանության հարցը

Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը խոսեց Բրյուսելում հոկտեմբերի 14-15-ին կայացած Եվրոպահայերի երրորդ համագումարի մասին: Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ Եվրոպահայության երրորդ համագումարը կարեւոր էր, որովհետեւ այնտեղ արծարծված հարցերը նաեւ օրակարգային են Հայաստանում: «Համագումարի երկու օրերին էլ մասնակցում էին Արամ Առաջինը, Հովիկ Աբրահամյանը, Բակո Սահակյանը, ինչպես նաեւ ամենայն հայոց

Հայ ոստիկանները Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվող են հայտնաբերել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բերման են ենթարկել Լեհաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող, 1954 թ. ծնված Գագիկ Զ.-ին: Վերջինիս հայտնաբերման մասին հայտնվել է Կոտայքի մարզի դատախազություն, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն և Ինտերպոլի ԱԿԲ:   ՀՀ ոստիկանություն

Հայաստանը սեփական օդանավակայան այլևս չի՞ ունենա

«Զվարթնոց» օդանավակայանը կարող է և պետք է ծառայի որպես օդանավակայան: «Միջազգային օդանավակայաններ» կազմակերպությունը, որը օդանավակայանը ապամոնտաժելու հարց է բարձրացնում, նա հանդիսանում է անվարձահատույց վարձակալ օդանավակայանի՝ 30 տարով»,-«Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: Անդրադառնալով այն պնդմանը, թե շենքը սեյսմակայունության տեսանկյունից վատ վիճակում է, տիկին Թարխանյանն ասաց.

Հյուսիսային ծիածան

Մաքսային միության ու այդ միության հեռանկարի հետ կապված` Հայաստանում միայն կոմունիստներն են իրենց դիրքորոշումը հստակորեն արտահայտել: Մյուս կուսակցություններն ու կուսակցականներն առայժմ անորոշ խաղեր են տալիս` հավանաբար ինչ-որ իրադարձությունների սպասելով, որպեսզի վերստին իրադարձությունների հետևից գնան:

Արման Հովիկյանը, փաստորեն, պարտվել է… հաղթելով

Երեկ տեղեկացրել էինք, որ Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 75 կգ քաշային Արման Հովիկյանը մեկնարկային մենամարտում 1:2 հաշվով պարտվել է հարավկորեացի Ջեյմին Յոնգին եւ վերածվել հանդիսականի: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի հետ: Պարզվել է, որ գյումրեցի մարզիկն իրականում կողմնակալ մրցավարության զոհ է դարձել:

Պահանջում են անպայման պատասխանել Զորի Բալայանի նամակին

Ի սկգբանե պարզ էր, որ Պուտինը նամակին չի պատասխանելու, բայց լավ է, որ այլ արձագանքներ նույնպես չեն լինելու։

Արամ Ավագյանը երկրորդ հաղթանակը բերեց Հայաստանի հավաքականին

Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում հայաստանցի 56 կգ քաշային Արամ Ավագյանը երեկ հաղթանակով է մեկնարկել եւ շարունակում է պայքարը մեդալների համար: Նա, դրսեւորելով կամային որակներ, համառ պայքարում 3:0 հաշվով առավելության է հասել Անգլիան ներկայացնող Գամալ Յաֆայի նկատմամբ: Այսօր Հայաստանի բռնցքամարտիկներից պայքարի մեջ ներգրավվելու է 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը: Այս պահի դրությամբ աշխարհի առաջնությունում ռինգ

Մարտին Ահարոնյան. «Օդանավակայանում մի դեսպան կարգը խախտեց…»

Նրան շատ ավելի վատ վերաբերվեցին, քան սովորական քաղաքացուն։

Փոստանջյանը պետք է շրջի նաեւ հրշեջների ուղեկցությամբ

Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է Հովիկ Աբրահամյանին եւ խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Առաքել Մովսիսյանը, Մհեր Սեդրակյանը եւ Կարեն Ավագյանը ԱԺ շենքում իրեն չմոտենան։ «ՉԻ» – Եթե խոսքն այն սպառնալիքների մասին է, որոնք ԵԽԽՎ նստաշրջանից հետո հնչել են Զարուհի Փոստանջյանի հասցեին, ապա ճիշտ կլինի, եթե նա շրջի ոչ միայն ոստիկանների, այլեւ հրշեջ-փրկարարական ծառայության

ԵԱՀԿ-ն հերքում է ԼՂՀ ԱԳՆ-ին

Ըստ ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության՝ դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Սակայն, ըստ ԵԱՀԿ կայքի տարածած տեղեկատվության, երբ երկու կողմերի դիտարկման խմբերը լսել են կրակոց, «հնարավոր չի եղել կողմնորոշվել, թե որտեղից եկան այդ կրակոցները, և անվտանգության նկատառումներից ելնելով՝ անձնական ներկայացուցիչը որոշել է դադարեցնել առաքելությունը»։ ԵԱՀԿ կայքի տեղեկատվության համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930