Օրվա լրահոսը
Մեղադրվում է խարդախության մեջ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է կաշառք տալու պատրվակով Մ.Թովմասյանի կողմից ուրիշի գույքը խարդախության եղանակով հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը: Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Է.Քոչարյանին փաստացի պատկանող վրացական պետհամարանիշով Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի` գողացված լինելու վերաբերյալ իբր ոստիկանությունում առկա գործին ընթացք չտալու համար ոստիկանին կաշառք տալու պատճառաբանությամբ Մ.Թովմասյանը Է.Քոչարյանից պահանջել
Կառավարությունը 30 տոկոսով կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման կապակցությամբ,- դիմելով կառավարության անդամներին, ասել է վարչապետը։ – Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ
Թուրքիայի բնակչության մեկ քառորդը ալեվիներն են. Էրվան Կերիվել
Հայաստանում ֆրանսիական համալսարանում մայիսի 16-ին տեղի ունեցավ «Ճշմարտությունը մարդու մեջ է, Թուրքիայի ալեվիները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որին ներկա էին մեծ թվով ուսանողներ, հյուրեր ու գրքի հեղինակը՝ Էրվան Կերիվելը: Նա ծնվել է 1972 թվականին: 1990-ին Ֆրանսիա արտագաղթած ալեվիների համայնքի հետ հանդիպելուց հետո սկսել է ուսումնասիրել նրանց մշակույթը: Բազմիցս եղել է Թուրքիայում, Անատոլիայում և, որպես ինքնուս,
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Մայիսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:
Դատախազ. «Հանգուցյալները հնարավոր է եկել-ստացել են իրենց կենսաթոշակները» (Ֆոտոշարք)
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին այսօր ներկայացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախկին տասներեք պատասխանատու աշխատակիցների՝ մասնավորապես, Վազգեն Խաչիկյանի դեմ հարուցված քրեական գործով վկաները: Դատարանը հասցրել է լսել նրանցից դեռ յոթին, անգամ հրապարակել վկա Բելլա Ավետիսովայի «211 թվականի» հարցաքննությունը:Տարեց այս վկան չգիտեր, թե երբ է մահացել եղբայրը, որի կենսաթոշակն էին
Բոխի հավաքելու մեկնած ագարակցուն մահացած են գտել
Ինչպես տեղեկացրել էինք` երեկ երեկոյան ժամը 21.40 րոպեին Սյունիքի մարզային փրկարարական ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Ագարակ քաղաքի բնակիչ Ա.Սամվելյանը, ժամը 13.00-ի սահմաններում, Լիճք գյուղի մոտակայքում գտնվող ամառանոցից, դուրս է եկել մոտակա սարը և չի վերադարձել: Որոնողափրկարարական աշխատանքների մեկնած հրշեջ-փրկարարները, դեպքի վայր ժամանած Ագարակ քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները և ՌԴ ՍԶ զինծառայողները Մեղրի – Քաջարան ավտոճանապարհի
«Ազգային վերածնունդ» ընդդիմադիր կուսակցությունը գրանցվել է ԼՂՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի կողմից
Կուսակցությունն ընդդիմադիր է Արցախի իշխանություններին, որտեղ հիմնականում ներկայացված են «Ազատ Հայրենիք», «Արցախի ժողովրդավարական» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչները:
Սերժ Սարգսյանը կհատկացնի 100 մլն. դրամ
Նախագահը հանձնարարել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ 2013թ. պետական բյուջեով նախարարությանը հատկացվելիք միջոցներից ևս 100 մլն. հատկացնել այս ծրագրին՝ այդպիսով կրկնապատկելով ծրագրի միջոցները:
Խորեն Մանուչարյան՝ ֆուտբոլը կյանք համարող, Պարույր Սևակի մեծ սիրահար ֆուտբոլիստ ( Տեսանյութ )
Խորեն Մանուչարյանը «Ալաշերտ» ֆուտբոլային ակումբի խաղացողներից է: Նա 21 տարեկան է: Խորենի հետ ծանոթացեք՝ դիտելով իր մասին պատմող տեսանյութը: Նաև՝ լսեք, թե ինչպես է բանաստեղծություն կարդում ֆուտբոլիստը 😉 : Լիլիթ Սարգսյան
«Փակ շուկան» չեն թողնում նկարել, ասում են՝ հեսա ձեզ կգան կբռնեն (Տեսանյութ)
Մինչ Aravot.am-ի տեսախցիկը շուկայի հետեւամասում նկարահանում էր իրականացվող շինարարությունը, մի քանի տղամարդիկ անցնելիս սկսեցին մրթմրթալ: Նրանցից մեկն էլ ասաց՝ մի նկարեք, հեսա կգան ձեզ կբռնեն: Մեր հարցին, դուք ո՞վ եք՝ տարածքը նայո՞ղը, ասաց՝ այո, բայց հենց տեսախցիկը տեսավ, ասաց ՝չէ ու ծիծաղելով հեռացավ:
Աջափնյակի որոշ փողոցներում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազ փողոցի 6-28 զույգ համարների շենքերի, Բաշինջաղյան փողոցի 159, 159/1, 161, 163, 165, 173 շենքերի, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 3, 5, 7, 8, 9, 10, 12, 14, 16, 20, 22, 24 և
Washington Post. «Դորիանս»-ը խնդիրներ ունի երգի բառերի հետ
«Վաշինգտոն փոստ»-ը, գրելով 10 ծանրակշիռ պատճառ, թե ինչու է պետք դիտել «Եվրատեսիլ 2013»-ը, անդրադարձել է նաև Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբին, որը հանդես է գալու «Lonely Planet» երգով: Հրապարակման հեղինակը գրում է, որ Հայաստանի ելույթը գրավիչ է, սակայն, երգի բառերից հատված մեջբերելով, նա գրում է, որ ինչպես ռուսները, հայերը ևս խնդիրներ ունեն իրենց երգի բառերի հետ:
Բանկերից վարկ վերցրած ու կարկուտից տուժած գյուղացիներին կօգնե՞ն
Կարկուտից տուժած այգիներն, ըստ գյուղնախարարի, ավելի դժվար կվերականգնվեն Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց մի քանի օր առաջ կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզին սերմացու տրամադրել: Նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գյուղնախարար Սերգո Կարապետյանին առաջարկեց խնդիրը ավելի մանրամասն ներկայացնել: Գյուղնախարարի ներկայացմամբ` կարկտահարությունից տուժել են Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, բայց առավել շատ տուժել է Արմավիրի մարզը: Ընդհանուր առմամբ, կարկուտից վնասվել
Թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ և փամփուշտներ՝ մետրոյի կայարանի դռների մոտ
Մայիսի 15-ին, ժամը 11.15-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին և հայտնել, որ «Գործարանային» կայարանի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողնում: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի` 103 և 5.45
Ադրբեջանը զորավարժություններում գործարկեց ավիացիան
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են «խոշորամասշտաբ զորավարժությունները ճակատամերձ գոտում», այսօր փոխանցում է 1news.az-ը: Ադրբեջանական ինտերնետային պարբերականի վկայությամբ` երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրամանատարությամբ անցկացվող զորավարժություններում այսօր գործարկվել է մարտական ավիացիան, մասնավորապես` ուղղաթիռները: Ծրագրված է, որ զորավարժությունները կտեւեն մինչեւ շաբաթավերջ: «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանը գազի ասեղի վրա նստեցնելու, փշրանքների, չաղ-չաղ թագավորների եւ այլնի մասին. Տիգրան Խզմալյան
Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ «Մեդիալաբը» զրուցեց «Նախախորհրդարան» քաղաքացիական խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ: –Պարո՛ն Խզմալյան, օրերս Աբովյանում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբկառուցված եկեղեցու բացման ժամանակ տխուր պատկերի ականատես եղանք՝ իշխանավորների հեռանալուց հետո ժողովուրդը բառի բուն իմաստով հարձակվեց ուտելիքներով լի սեղանների վրա:Ինչպե՞ս եք սա մեկնաբանում, ինչի՞արդյունք էր մարդկանց այս պահվածքը: – Այդ երևույթն ավելի բարդ է, քան առաջին հայացքից թվում է: Մարդկայնորեն, իհարկե, տհաճ է, և ակամա ամոթ ես զգում, մենք ապրում ենք հենց ամոթի ցավը, որ մեզ դրել են նման ստորացուցիչ վիճակի մեջ: Դա խորհրդանշական բան է, դա նշանակում
Ծառուկյանը քաղում է «դափնու «կանաչ» տերեւները»
Նախկին ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանը Գագիկ Ծառուկյանին համեմատում է Արթուր Բաղդասարյանի հետ: – Հայ ազգային կոնգրեսից տարաձայնությունների պատճառով հեռացած նախկին ՀՀՇ ներկայացուցիչներ Արարատ Զուրաբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Հովհաննես Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը նախաձեռնել են ՀՀՇ-ի վերագրանցման գործընթացը: Հավանակա՞ն է, որ Դուք էլ միանաք նրանց: – Ես իմ կուսակցական գործունեությունն ավարտված եմ համարել ՀՀՇ-ի ինքնալուծարումից հետո,
Գագիկ Ծառուկյանը՝ կատալիզատո՞ր
«Գագիկ Ծառուկյանը դարձավ քաղաքական կոնսոլիդացիայի կատալիզատոր»,-համոզված է Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Նա խիստ տպավորված է Աբովյանի եկեղեցիով և այն փաստով,որ դրա օծմանը ներկա էին գրեթե բոլոր կուսակցություններից ներկայացուցիչներ: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Տաքսի-սերվիսում վարորդին 16 ժամ աշխատեցրել են՝ առանց հանգստանալու
Ինչի հետեւանքով վարորդը գիշերվա ժամը 3-ին քնով է անցել ու վթարի ենթարկվել Երեւի հատուկենտ տաքսի-սերվիսներ կլինեն մեր երկրում, որ վարորդներին չեն շահագործում, ասենք՝ 8 ժամից ավելի չեն աշխատեցնում, թույլ են տալիս օրվա ընթացքում, ինչպես օրենքն է պահանջում, 2 ժամ հանգստանալ, իսկ 8 ժամից ավելի աշխատեցնելու դեպքում էլ հավելավճարներ են սահմանում: Տաքսու վարորդներն էլ աշխատանքը չկորցնելու կամ
ՀՕՄ. Հայի տեսակը իրավունք չունի ամբոխի հոգեբանությամբ առաջնորդվելու
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանում տիրող քաղաքական, սոցիալական և տնտեսական իրավիճակը օրըստօրե մեր ժողովրդին տանում է բարոյա-հոգեբանական անկման: Դարերի ընթացքում ամենածանր արհավիրքներին դիմակայած և իր դիմագիծը չկորցրած ազգը՝ ժողովուրդս հայոց, որը համաշխարհային մշակույթի հիմնադիրն ու կրողն է հանդիսանում, այսօր ամբոխի է վերածվում: Ժամանակի ընթացքում ստեղծված լավագույն ավանդույթները և արժեհամակարգը խարխլվում է: Աբովյան քաղաքում կառուցված եկեղեցու օծման արարողության ՙhյուրասիրությունից՚
Նախարարը` գազի թանկացման մասին
Երբ վերջնական որոշում կլինի, ըստ Արտեմ Ասատրյանի, կաջակցեն սոցիալապես անապահովներին «Նախորդ տարիներին, երբ գազի գինը բարձրացավ, կառավարությունը սուբսիդավորում էր սոցիալապես անապահով ընտանիքների կողմից օգտագործվողգազի չափաքանակները` տարեկան շուրջ 300 խորանարդ մետրի չափով, եւ այս որոշումը վերջնական ընդունելուց հետո կառավարությունը, բնականաբար, եւս աջակցություն կցուցաբերի սոցիալապես անապահով ընտանիքներին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական
«Արարատյան դաշտը պետք է հայտարարեն աղետի գոտի»
2013 մայիսյան կարկտահարությունը իր ուժգնությամբ ու մասշտաբներով սովորական կարկտահարություն չէր, այլ բնական աղետ: Աղետի գոտու է վերածվել Հայաստանի՝ Արարատյան գյուղմթերքների շտեմարանը: Ինչ-ինչ նկատառումներով՝ ոլորտի պատասխանատուները՝ գյուղնախարարության միջոցով, ճգնում են նվազեցնել աղետի չափերը, պարտակել, թե ինչ սոցիալական աղետի առաջ է կանգնած աղքատության մեջ տառապող տարածաշրջանի գյուղացիությունը: Վարկերի տոկոսներ նվազեցնելով, պարարտանյութեր ու անվճար ջուր տալով՝ խնդրի նվազագույնն
Հաղթած զինվորը չպիտի գլուխը կախ ման գա. Բարձրաձայնում են ցուցարար ազատամարտիկները
Այսօր «Տեսակետ» ակումբում ազատամարտիկներ Ստեփան Ստեփանյանը, Վոլոդյա Ավետիսյանը (նստացույցի կազմակերպիչ), Վարդգես Սմբատյանը (Ռեմբո), Կարեն Մելիքբեկյանը եւ այլք` խոսեցին ազատամարտիկների բողոքի ու իրենց հետագա քայլերի մասին: Ավետիսյանի ներկայացմամբ` տեսնելով իր ընկերների ապրելակերպը, որոշեց նստացույցով հանդես գալ`«Նամակ հանձնեցինք կառավարությանը, ուզում ենք արժանապատիվ ապրել, մենք ոչ մեկից ողորմություն չենք մուրում, պետությունը պետք է լինի մեր հովանավորը, ոչ թե
«Բարեկամությունը» առաջին անգամ «մրցեց»
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ղեկավարած Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, որն անցյալ տարի բոլորեց հիմնադրման 25 տարին, ավելի քան 20 երկրում մեր ազգային պարը ներկայացրել է դասական խորեոգրաֆիկ ոճով, ինչը նոր ուղղություն է հայկական ժամանակակից պարարվեստում: Անսամբլը ստեղծման առաջին իսկ ելույթից հայկական եւ տարբեր ազգերի ժողովրդական պարերի մեհրաբյանական բեմադրություններով տարբերվեց եղածներից, դառնալով պարարվեստի երկրպագուների
Ազատամարտիկները դեռ իրենց մեդալներից չեն հրաժարվել
Այսօր ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը «Տեսակետ» ակումբում ասաց՝ անտարբերությունը հասել է նրան, որ նույնիսկ ազատամարտիկի գերեզման են պղծում, ինչն անթույլատրելի է: Նա հայտնեց որ ցուցարար ազատամարտիկների հետ միասին հիմնելու են հասարակական կազմակերպություն, հանդես գալու ոչ թե խնդրողի` այլ պահանջողի դերում, որպեսզի ազատամարտիկները բարելավեն իրենց ապրելակերպը: «Մենք պահանջում ենք նախ թոշակավորում, կարգավիճակ, իսկ նրանք էլ, ովքեր ստանում
Վերանորոգված և արդիականացված լսարանը կանվանակոչվի հանրաճանաչ ճարտարապետական եռյակի անուներով
Կարևորելով վաստակաշատ ճարտարապետների դերը Հայաստանի քաղաքաշինության բնագավառում, ինչպես նաև ապագա ճարտարապետների ուսումնակրթական գործում ունեցած մեծ ներդրումը` Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն իր հարգանքի տուրքն է մատուցում անվանի և վաստակաշատ ճարտարապետներին: Համալսարանի Գիտական խորհրդի որոշմամբ` 2013թ. մայիսի 16-ին ճարտարապետական նախագծման վերանորոգված և արդիականացված լսարանը կանվանակոչվի հանրաճանաչ ճարտարապետական եռյակի` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչատրյանի և Հրաչյան Պողոսյանի
Ուղիղ միացում. Արմեն Բադալյանը եւ Տիգրան Խզմալյանը` «Դեմ առ դեմ»
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի եւ կինոռեժիսոր, «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժման անդամ Տիգրան Խզմալյանի «Դեմ առ դեմ» բանավեճը` երկրում ընդդիմության դերակատարության շուրջ:
Վանաձորում հրավիրված ցույցին միայն լրագրողներն էին եկել
ՀՀ Լոռու մարզպետարանի դիմաց այսօր հայտարարված ցույցը չի կայացել Այն բանից հետո, երբ շրջանառվող լուրերի համաձայն` «ՀայՌուսգազարդը» դիմել էր Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ առաջարկելով գազի գործող սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի, դժգոհությունների ալիք է բարձրացել քաղաքացիների շրջանում: Մինչ մայրաքաղաք Երեւանում մարդիկ բողոքի ցույց են անցկացնում, Վանաձորում հայտարարված ցույցին ներկա էին միայն լրագրողները:
Աբովյանում երիտասարդները Ռուսաստանի հետ բարեկամություն կքարոզեն
Աբովյան քաղաքի էստրադային եւ ջազային արվեստի ստուդիան՝ Աբովյանի «Россия» հ/կ-ի հետ համատեղ, մայիսի 29-ին կազմակերպում է «Нерушимая дружба» խորագրով ցերեկույթ, որը կայանալու է տեղի «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում»: Aravot.am-ը արվեստի ստուդիայի տնօրեն Մամիկոն Բադալյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ հենց «Россия» հ/կ-ի հետ եւ ինչո՞ւ ռուսալեզու միջոցառում: «Աբովյանի էստրադային և ջազային արվեստի ստուդիան այն ֆիլհարմոնիկ կազմակերպություններից
Կառավարությունը պետք է հրաժարվի գիտական ներուժի օտարումից
Վերջերս Սիմֆերոպոլի Վերնադսկու անվան համալսարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ տեղի ունեցավ խոշոր միջազգային գիտաժողով՝ նվիրված Ուկրաինայի ԳԱԱ առաջին նախագահ եւ այդ համալսարանի հիմնադիր Վերնադսկու ծննդյան 150-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը: – ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ 2008թ. Հայաստանը նշեց իր ԳԱԱ նախկին նախագահ Վ. Համբարձումյանի ծննդյան 100-ամյակը, իսկ Ուկրաինան՝ իր առաջին նախագահ Վ. Վերնադսկու 150-ամյակը:


















































