Օրվա լրահոսը
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բրյուսելում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարին
Հոկտեմբերի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում մասնակցեց Եվրոպայի հայերի երրորդ համագումարի բացման արարողությանը, որին մասնակցում էին մոտ 20 երկրներից ժամանած շուրջ 170 պատվիրակներ: Ողջունելով ներկաներին` ՀՀ ԱԺ նախագահն ասաց. «Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից երախտագիտության խոսքեր ուղղել Եվրոպայի հայության բոլոր համայնքներին եւ կազմակերպություններին իրենց
Արմեն Աշոտյան. «Ամենավատն այն է, որ որքան ես անկեղծ, անմեղ բաներ եմ ասում…». «Իրատես de facto»
Դա նրանից է, որ Ձեր աչքերն են մեղավոր, պարոն Աշոտյան։
Արամ Մուղալյանը դատարանի դահլիճից համաներումով ազատ արձակվեց
news.am. Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 15-ին դեզի ծխահարման գործով մեղադրվող, Քեմբրիջի շրջանավարտ Արամ Մուղալյանին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ երեք հոդվածներով, դատապարտեց 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներումով դատարանի դահլիճից ազատ արձակեց։ Նույն գործով անցնող Ռոբերտ Փիլոյանին դատարանը դատապարտեց 2 տարի 6 ամիս, Գագիկ Առաքելյանին՝ 1 տարի 1 ամիս, Արթուր Քլյանին՝ 1 տարի 6
Պարույր Հայրիկյանը՝ Զորի Բալայանին. «Ինքը հայտնի հրապարակախոս է, բայց ինքը հայ մտավորական չէ»
Պարույր Հայրիկյանը հայտարարեց նաեւ, որ Զորի Բալայանն արագացնում է հայաթափման գործընթացը. «Հիմա պայքար է, թե ով ավելի խորը կմտնի հայտնի տեղը: Հարութ Սասունյանն ասում է՝ Ձեր իրավունքն է մտնել, բայց էնպես մտեք, որ մի քիչ երեւաք»:
Արցախցի հոգեբան. «Զարուհին իսկապես թուրքի (թշնամու) դավաճանի զուգորդություն առաջացրեց հեռուստադիտողների մեջ»
Փոստանջյանի հարցադրման կապակցությամբ մամուլում եւ տեղեկատվական դաշտում շրջանառվող նորությունները համոզում են, որ այն մեծ մասամբ տհաճություն է առաջացրել: Դա տրամաբանորեն այդպես էլ պետք է լիներ, քանի որ հաճույք հեռուստադիտողի կամ ունկնդրի մեջ առաջանում է այն դեպքում, եթե ներկայացվող տեղեկատվությունը համոզիչ է եւ ադեկվատ, իսկ երբ դիտողները կամ ունկնդիրները հայտնվում են տհաճ իրադրության մեջ, ապա քարոզչությունը
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Հոկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: ԼՂՀ
ԼՂՀ վարչապետ. «Չի կարելի Զ. Բալայանին դավաճան անվանել»
Հատվածներ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ հարցազրույցից: – Զ. Բալայանի նամակն ընթերցելուց հետո գրեթե բոլորը հայտարարել են, որ նա ազգի դավաճան է, քանի որ իր նամակով ՌԴ նախագահին առաջարկել է ԼՂՀ–ն ընդգրկել Ռուսաստանի կազմում։ Դուք համակարծի՞ք եք նման գնահատականին։ – Չի կարելի Զ. Բալայանին դավաճան անվանել, չեմ կարող մեկնաբանել, քանի որ նամակն ամբողջությամբ չեմ կարդացել,
ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի ընթերցած կոչից հետո Հովիկ Աբրահամյանը «փորձեց արդարանալ ողջ վարչակազմի փոխարեն»
Բրյուսելում հոկտեմբերի 14-15 տեղի ունեցավ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի կողմից կազմակերպած Եվրոպահայոց Երրորդ համագումարը, որի աշխատանքներին մասնակցեց Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի պատվիրակությունը՝ գլխավորությամբ ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի: Համագումարի բացումը տեղի ունեցավ նորակառույց Հայ Տուն շինության մեջ (Rue du Gaz, 83, Laeken, 1020, Bruxelles), իսկ երկրորդ օրվա նիստերը՝ Եվրոխորհրդարանի մեջ: ԵՀՄՖ պատվիրակությունը ներկայացնում էին նաև փոխնախագահ
Գուրգեն Արսենյան. «Թուրքական օճառ եմ գնել «հայ–թուրքականի» ստորագրումից հետո»
Գուրգեն Արսենյանը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փուլում թանկ գնով գնել էր հողեր ու հիմա շատ էժան գնով է վաճառում։
Եթե «Զվարթնոցի» հին շենքն այլեւս օդանավակայան չէ, ուրեմն պետք չէ
Հասարակության եւ մասնավորապես ճարտարապետների որոշակի շրջանակներ դեմ են արտահայտվում «Զվարթնոցի» հին շենքը քանդելուն, ասելով, որ ճարտարապետական հուշարձան է, որը նաեւ միջազգային մրցանակ է շահել: Նրանք առաջարկում են օգտագործել այս շենքը, բայց թե ինչպե՞ս, ըստ էության որոշակի չեն ասվում: Ոմանք առաջարկում են այն օգտագործել այսպես կոչված ներքին թռիչքների համար, մյուսներն առաջարկում են պահպանել պարզապես որպես հուշարձան
Ռուս քաղաքագետը չի կարծում, թե Պուտինը կկիսի Բալայանի պաթոսն ու տրամադրությունը
Անդրադառնալով ռուսական կողմից այդ նամակին ոչ մի արձագանք չլինելու փաստին, Վլասովն ասաց, որ համոզված չէ, որ Մոսկվան կամ Կրեմլը կընդունեն այն տրամաբանությունը, որ Զորի Բալայանը դրել է այդ նամակում եւ հետագա արձագանք դժվար թե լինի։
Պատմության ինստիտուտի տնօրենին Զ․ Բալայանի նամակը փոխանցել է այն անհանգստությունը, ինչը նկատվում է հեղինակի մոտ
Թեև սոցիալական ցանցերը ցնցված են Զորի Բալայանի՝ Պուտինին ուղղված նամակից, խիստ քննադատության են ենթարկում և դատապարտում այն, այնուամենայնիվ՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին Զորի Բալայանի նամակը փոխանցել է այն անհանգստությունը, ինչը նկատվում է հեղինակի մոտ: Նրա խոսքով՝ եթե դա իսկապես հետևանք է այն բանի, որ կա Մինսկի եռանախագահների կողմից պարտադրվող ինչ-որ նախագիծ, բնականաբար՝ դա
Զ. Բալայանի նամակը ՄՄ անդամակցության արդյունք է (Տեսանյութ)
Ծագումով արցախցի, Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած գրող, հրապարակախոս Զուրի Բալայանը ԼՂՀ ապագան տեսնում է ՌԴ կազմում։ Դեռ ավելին՝ նա այս մասին նամակ է գրել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Զորի Բալայանի այս քայլը ցնցել է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին. «Կարծում եմ` Զորին երկար ժամանակով բացակայել է քաղաքական դաշտում, փորձում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն,
Վերջի սկիզբը
Այս նամակի վտանգավորությունը ոչ միայն դրա բովանդակությունն է, այլ նաև այն իրողությունը, որ պալատական թիվ մեկ մտավորականի համարում ունեցող Բալայանը՝ որպես «պետականության բարձր կրող», երբեք աչքի չի ընկել ինքնուրույնությամբ և իր բոլոր քայլերն արել է ոչ միայն` իշխանությունների բարձր հովանավորությամբ, այլև, առաջին հերթին` համաձայնությամբ կամ հանձնարարությամբ: Ըստ ամենայնի, ոչ միայն հայկական իշխանությունների: Ու պատահական չէ,
Ովքեր են կանգնած Հրանտ Բագրատյանի դեմ կայացված վճռի ետեւում
Նա վստահ է, որ սրա հետեւում Մանե Հակոբյանի ղեկավար Վազգեն Մանուկյանն է եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի գործունեությունն ինքը տարիներ շարունակ քննադատում է:
Համաներման արդյունքում, հոկտեմբերի 14-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 517 դատապարտյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել 12 դատապարտյալ: «Վարդաշեն» ՔԿՀ – 3, «Էրեբունի» ՔԿՀ – 1, «Սևան» ՔԿՀ – 6, «Հրազդան» ՔԿՀ – 2 Ընդհանուր առմամբ, համաներման կիրառմամբ ՀՀ
Նախախորհրդարան. Զ. Բալայանի՝ «նամակ ռուսաց թագավորին»
Երկրի և ժողովրդի ներքին դիմադրողականությունը ոչնչացնելու շարունակվող քայլերին և փորձերին զուգահեռաբար, Հայաստանում գործող վարչախումբը վերջին ժամանակներում պատռելով իր «անկախական» դիմակը՝ փորձ է անում Արցախում վերահաստատել կևորկովյան տիպի դասական գաղութային ռեժիմ՝ հետագայում այն Հայաստան տեղափոխելու հաստատ մտադրությամբ: Սա ի վերջո հանգեցնելու է անգամ պետության գերիշխանության ձևական ատրիբուտներից հրաժարվելուն և դրանք բացահայտորեն գաղութային ուժերին հանձնելուն: Մաքսային Միությանը
Զորին ընդդեմ Մինսկի խմբի
Ներքաղաքական գաղջ աշունը հերթական անգամ թեժացվեց արտաքին քաղաքական թեմայով, որի հետ հերթական անգամ Հայաստանի քաղաքական ուժերը կապ չունեն: Աշունը, որը գրեթե կիսվել է արդեն, թեժացրեց Զորի Բալայանը՝ «ռուսաց արքային» իր հայտնի նամակով, որտեղ Ղարաբաղը Բալայանը հանձնում է Ռուսաստանին: Հայտնի են նաև այս նամակի հանդեպ առաջին արձագանքները Հայաստանում՝ հասարակական շրջանակներում, ազատ մտավորականության և պալատական մտավորականության շրջանակներում:
Ալիկ Սարգսյան. «Ես ոչ մի բանի համար չեմ զղջում»
Հատված նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցից: – Հիմա, երբ հետ եք նայում Ձեր ոստիկանապետ եղած ժամանակներին, ամենաշատն ինչի՞ համար եք զղջում։ – Ես ոչ մի բանի համար չեմ զղջում կամ փոշմանել, ես շատ ճիշտ եմ աշխատել, իմ օրոք շատ բարեփոխումներ են տեղի ունեցել, ամենակարեւորը՝ մարդկային ֆակտորը միշտ բարձր է եղել, միշտ պահպանվել է։ Շատ մարդկային
Դադարեցվում է Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայրուղային ջրագծի վթարի պատճառով մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 23.00-ն դադարեցվում է Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1, 5, 7, 9, 15, 17, 19, 19/1, 19/2, 23, 27, 31, 35 շենքերի, Սարմի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ինչպես հայտնեց ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը,
Եթե Բալոտելին եւ Բուֆոնը վաղը չխաղան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետ Նեապոլում գտնվող մեր գործընկերներն իրենց ռեպորտաժներում գրում են, որ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ Իտալիա Հայաստան հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսում Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, թե իր թիմի առաջատար ֆուտբոլիստներից Մարիո Բալոտելին երեկ լիարժեք մարզում է անցկացրել, սակայն միայն այսօրվա մարզումը ցույց կտա, թե նա որքանով է
Բուլղարիան հրաժարվեց, հավակնորդները կխաղան Խանտի-Մանսիյսկում
ՖԻԴԵ-ի նախագահի օգնական Բերիկ Բալգաբաեւը Twitter-ի իր էջում գրել է, որ Բուլղարիայի շախմատի ֆեդերացիան ետ է կանչել հավակնորդների մրցաշարի անցկացման հայտը եւ մրցաշարը տեղափոխվել է Խանտի-Մանսիյսկ: Աշխարհի չեմպիոնի դեմ խաղալու իրավունքին հավակնում են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը, Դմիտրի Անդրեյկինը, Վեսելին Տոպալովը, Շախրիյար Մամեդյարովը, Անանդ-Կարլսեն մրցամարտի պարտվողը ու եւս մի հոգի, որին որոշելու է
Ավետիք Գրիգորյանը Ջակարտայում դիրքերը զիջում է
Ջակարտայում ընթացող շախմատի Ինդոնեզիայի բաց առաջնությունում, որին մասնակցում է 108 շախմատիստ, Հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը յոթերորդ տուրում սպիտակներով պարտվեց Գերմանիան ներկայացնող միջազգային վարպետ Էլիզաբեթ Պետցին եւ չորս միավորով նահանջեց 34-րդ հորիզոնական: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Радиo Маяк. «Բիրյուլեվոյի» ապօրինի աշխատուժի ներհոսքը կազմակերպողներն են մեղավորները․ Միգրացիոն ծառայություն
Մոսկվայի Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Օլգա Կիլիլովան կարծում է, որ Բիրյուլեվոյի ստեղծված իրավիճակում մեղավոր են ապօրինի աշխատուժի ներհոսքը կազմակերպողները, այդ մասին պաշտոնյան ասել է «Ռադիո Մայակ»-ի ուղիղ եթերում: «Ես կարծում եմ, որ եթե Բիրյուլեվոյում ինչ-որ հանրային կեցության կարգուկանոն լիներ՝ ներքին կարգապահություն, որը կապահովեր օտարերկրացիների աշխատուժն օգտագործող կազմակերպությունները [նման խնդիր չէր լինի]: Մենք այդպիսի հանրային կեցության կարգուկանոն
ՀՀ փոխվարչապետը երկկողմ հանդիպումներ ունեցավ Փարիզում
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի գործընկերների հետ: Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար տիկին Մարիլիզ Լեբրանշյուի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ` ակտիվանում են նաեւ տնտեսական կապերը եւ խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորեցին
Կայացավ ֆուտբոլի «Վարչապետի գավաթ» մրցաշարի վիճակահանությունը
Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» հոբելյանական 5-րդ խաղարկության վիճակահանությունը: Մրցաշարի կազմակերպիչ եւ պատասխանատու, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը վիճակահանությանը մասնակցելու հրավիրված պետական կառավարման մարմինների թիմերի պետերին եւ ներկայացուցիչներին հանգամանալից բացատրեց մրցաշարի անցկացման սկզբունքներն ու կանոնները՝ նշելով, որ կազմկոմիտեն նախորդ չորս խաղարկությունների փորձը վերլուծելով մոտ երկու ամիս աշխատել
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատրաստ է հրապարակային քննարկումների
Նկատի ունենալով զանգվածային լրատվամիջոցների հետաքրքվածությունը ԱԺ վերջին քառօրյա նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի հնչեցրած հայտարարության, այն է` ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին ուղիղ եթերում բանավեճի հրավիրելու և այդ մասին կրկին բարձրաձայնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի արձագանքին, հայտնում ենք հետևյալը. Սույն թվականի հոկտեմբերի 1-ին, ԱԺ նիստի ժամանակ, պարոն Կոստանյանը, պատասխանելով Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի
«Ընտրությունները տեղի են ունեցել տոտալ կեղծիքներով»․ Արիֆ Յունուսով
Շաբաթ օրը Բաքվում ադրբեջանական ընդդիմության կազմակերպած առաջին հետընտրական հանրահավաքի գլխավոր կարգախոսը՝ Իլհամ Ալիեւի անհապաղ հրաժարականի պահանջն էր: Այդ հանրահավաքը Ադրբեջանի ընդդիմության նախաձեռնած ամենաբազմամարդ բողոքի ակցիան էր: Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովին «Առավոտ»-ը հարց ուղղեց, թե ինչպես ընթացան անցյալ շաբաթ նախագահական ընտրությունները Ադրբեջանում: Ադրբեջանցի հայտնի քաղաքագետը ուշագրավ միջադեպի մասին պատմեց․
НТВ. Մոսկվայում լարվածությունն աճում է. ոստիկանությունը հանգստացնում է բնակիչներին
Մոսկվայի Բիրյուլեվո թաղամասում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Բնակիչները պահանջում են հայտնաբերել հինգշաբթի օրը 24-ամյա Եգոր Շերբակովին սպանողին, որն, ըստ նրանց, ներգաղթյալ է: «Էն Տե Վե»-ն հաղորդում է, որ թաղամասում ուժեղացվել է ոստիկանության և ՕՄՕՆ-ի հսկողությունը: Իրավապահ մարմինները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի չկրկնվի երեկ տեղի ունեցածը, երբ բողոքի զանգվածային ցույցը վերածվեց անկարգությունների և ոստիկանության հետ


















































