Օրվա լրահոսը
Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը կհրաժարվեն ավագանու մանդատներից
Բայց Օսկանյանի կարծիքով, ձեռքերը լվանալն ու ստացած բոլոր 17 մանդատներից հրաժարվելն էլ է սխալ։
Հարուցվել է ութերորդ քրեական գործը՝ ընտրախախտման վերաբերյալ
Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մայիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց գրանցամատյանում այլ քաղաքացի է ստորագրել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով: Կատարվում
Ապարանցի Պավլիկը սպառնում է Աղվան Վարդանյանին, որ եթե «ծպուտ» հանի, ինքը կխոսի (Տեսանյութ)
ՀՅԴ-ական Պավլիկ Մանուկյանը պատասխանում է Կիրո Մանոյանին եւ Աղվան Վարդանյանի քննադատություններին
Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում շարունակում է կասկածելի վարորդների որսը
Նշենք, որ ոստիկանների այս օպերացիան հատկապես ազդել է թիվ 22 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների ուղևորների վրա: Վարդան Ղուկասյանի որդուն պատկանող այս երթուղու միկրոավտոբուսների թիվը կարծես նվազել է:
Հռիփսիմե Խուրշուդյանի ընտանիքը կհամալրվի հուլիսին
Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի 2012 թվականի լավագույն կին մարզիկ Հռիփսիմե Խուրշուդյանը պատրաստվում է մայր դառնալ: Նրա եւ ծանրորդ Տարոն Թովմասյանի բալիկը լույս աշխարհ է գալու հուլիսին: Հռիփսիմեն դեռ չի ուզում հայտարարել` արո՞ւ զավակ է ունենալու, թե՞ աղջիկ (աստղերն այդպիսի սովորություն ունեն): Բայց դա իրականում էական չէ: Կարեւորը, որ առողջ երեխա լինի: Aravot.am-ի հետ
Ըստ Սասուն Միքայելյանի՝ Տիգրան Սարգսյանը «բարեարտագաղթիչ» է
Լեւոն Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց հրապարակում` նոր սկսել ա եռամսյա վարժական հավաքներում մարդ հավաքել: Արդյունքն էլ`էս էր
«Դուք ի՞նչ իրավունք ունեք, ասեք՝ ինչի արեցիք». Հանձնաժողովի նախագահը «Բարեւ Երեւանի» ավագանու թեկնածուին (Տեսանյութ)
Թիվ 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ավարտեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աղմկահարույց 8/8 տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը: Անվավեր ճանաչված 29 քվեաթերթիկներից երեքը քվեարկության արդյունքում վավեր ճանաչվեցին՝ մեկը «Առաքելության», մյուս երկուսը՝ ՀՀԿ-ի օգտին: Այդ քվեաթերթիկների վրա նշումները ընդունված «V» նշանով չէին, այլ՝ «x» եւ թարս «V» նշաններով: Հանձնաժողովի նախագահ Օլեգ Գրիգորյանը պնդեց, որ այդ նշաններով էլ ընտրողն իր
Քարկապ դրեք ձեր լեզվին
Արվեստի գործիչներից մեկի մասին հաղորդում էի դիտում, բայց մի քանի րոպե անց անջատեցի: Էլի նույնը` ցրտի, մթի, սովի տարիներ… Թե հաղորդավարի շուրթերից, թե զրուցակցի: Որքա~ն կարելի է: Նմաններն իննսունականի սկզբներին, թերևս, միայն մարմնով են ապրել, այլապես ինքնաբերաբար պիտի ուրիշ բառեր հնչեին` գոյակռվի, ազատամարտի, դիմակայման, սխրանքի: Նաև` ոգեղենության, հաղթանակների: Եվ անանց ցավի, իհարկե, թանկ զոհերի… Եթե
Եվրատեսիլում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի եւ Վրաստանի մասնակիցները`Dorians-ի համերգի հատուկ հյուրեր
Եվրատեսիլ երգի մրցույթում Ռուսաստանի, Լատվիայի, Ֆինլանդիայի եւ Վրաստանի մասնակիցները որպես հատուկ հյուրեր հանդես կգան մայիսի 10-ին Կոպենհագենի AmagerBio համերգային սրահում կայանալիք Հայաստանը ներկայացնող Dorians ռոք-խմբի համերգին: Դինա Գարիպովան (Ռուսաստան), PeR դուէտը (Լատվիա), Քրիստա Սիգֆրիդսը (Ֆինլանդիա), Նոդի Տատիշվիլին եւ Սոֆի Գելովանին (Վրաստան) ընդունել են հայկական կողմի հրավերը եւ համերգին կկատարեն 1-2 երգ: Dorians-ը համերգի ընթացքում հանդես
Եվրոպայում միգրանտներին այլեւս գրկաբաց չեն ընդունում
Եթե նախկինում մեր ապօրինի միգրանտներին տարիներով պահում, ուտեցնում ու փող էին տալիս, այսօր մեկ-երկու օրում մերժում` «դեպորտ» են անում: Եվրոպական երկրների համար գլխացավանք դարձած անօրինական միգրանտներից ազատվելու եւ նրանց հայրենիք վերադարձնելու համար Եվրամիությունը միգրանտ «արտահանող» երկրների հետ համատեղ ծրագրեր է մշակում: Եվրոպական երկրներում ապաստան են հայցել նաեւ հայաստանցի հազարավոր քաղաքացիներ, որոնց մի մասն արդեն ստացել
Արմեն Երիցյան. Երեւանը լյալյաներինը չէ (Տեսանյութ)
Նախարարը Կոմայգին «մաքրելու» գործը շարունակելու է Երեւանի ավագանու նախկին թեկնածու, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը միանշանակ շարունակելու է Կոմայգու խնդիրը լուծել: Այսօր, այս մասին, կառավարության նիստից հետո ասաց նախարարը` պատասխանելով լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ պարոն Երիցյանը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում, Կոմայգու նույնասեռականներն ու տրանսվեսիստները չեն խանգարի անցորդներին ու հարակից շենքերի
Նվիրված` մարշալ Բաղրամյանի հիշատակին
Վաղը Վանաձորում կմեկնարկի ազատ ըմբշամարտի` Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշամրցաշարը: Միջազգային այս մրցաշարին, որն անցկացվում է արդեն 30-րդ անգամ, բացի հայաստանցիներից, մասնակցում են նաեւ Վրաստանի ըմբիշները: Սպասվում է, որ մրցավայր կժամանի նաեւ ՌԴ Կրասնոդարի երկրամասի թիմը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի որոշմամբ մեր հանրապետությունից յուրաքանչյուր քաշային կարգում հանդես են գալու հանրապետության վերջին առաջնությունների
Դոդոյի վերադարձը ոտնձգություններից կփրկի՞ զբոսայգին
Արձանի բացումը դեռ չի կատարվել Նախկինում գրել ենք, որ Իջեւանի քաղաքային զբոսայգում հաճախ անասուններ են արածում, ջարդվել են զբոսայգում տեղադրված շատ քանդակներ: Քաղաքային զբոսայգու տաղավարներում երբեմն հավաքվում են հարբեցողներ՝ միասին կոնծելու: Քաղաքային զբոսայգում տեղադրվել է Դոդոյի՝ Գուրգեն պապի արձանը: Դոդոն երկար տարիներ եղել է այգու պահակը եւ տարածքը զերծ է պահել անասունների մուտքից, այլ ոտնձգություններից:
Դանակի հարվածներ՝ վիճաբանության ժամանակ
Մայիսի 3-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-թափանցող վերքերով Ավանի Աճառյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Հակոբ Մ.-ն, իսկ նույն օրը, ժամը 03.05-ին, «բազմակի կտրած-ծակած վերքեր, ուղեղի ցնցում, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ` նրա տարեկից եղբայրը՝ Հովհաննես Մ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` Հակոբ և Հովհաննես Մ.-երը
Իս դու ի՞նչ ես արել
«Աշխարհն այլ, ավելի լավ մեխանիզմ իշխանափոխության համար չի հորինել, քան ընտրություններն են: Եվ մենք այս գիտակցումով պետք է ամեն օր սովորենք ու փոխենք սխալները: Այստեղ հարցը չպետք է լինի՝ ով ի՞նչ է արել, այլ՝ ի՞նչ եմ ես արել»,- «Առավոտի» հետ զրույցում երեկ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Մեր հարցին՝ կարելի՞ է ընտրական այս ցիկլից
Սասուն Միքայելյան. «Մեր ժողովուրդը չի հասկացել մեր հաղթանակի գինը»
«Մենք Շուշիի Քյոսալարի բարձունքն էինք վերցնում, բարձունքը վերցնելու հետ մի հայ արծիվ Շուշվա վրա սավառնեց: Ասի տղերք`հայոց արծիվ Շուշին բերեց: Շուշին ազատագրվեց: Դրանից մի ժամ հետո վիրավորվել եմ: Էդ կարճ ժամանակահատվածն ա եղել իմ ուրախության հատվածը»,- այսօր «Հայելի» ակումբում Շուշիի ազատագրման օրերից իր հիշողությունները թարմացրեց լեգենդար հրամանատար Սասուն Միքայելյանը: Aravot.am-ը հետաքրքրվեց`ի վերջո ո՞ւմն են Շուշիի
Ահազանգը հասել է ՀՀԿ-ին
Քննարկվում է աշխատավարձերի բարձրացման հարցը «Մամուլը անընդհատ գրեց, որ շտաբի պետերի մեջ անհամաձայնություն կա՝ «երիտասարդ գվարդիան» շատ ավելի լավ աշխատեց»,- երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների այս դիտարկմանը ՀՀ ԱԺ նախագահ, նախագահական ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր եւ Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի միջեւ չի կարող հակասություն
«Իշխանությունները նվեր բաժանելու պատրաստակամություն չունեն»
Թեւան Պողոսյանն էլ չի հասկանում, թե ինչո՞ւ էին ընդդիմադիրները «սեւ PR»-ով զբաղված «Խոսում էին իրար դեմ, բայց խոսում էին այն համատեքստում, որ փորձեն համատեղ գտնել լուծումները՝ կատարած սխալների համար: Վրացական ընկալման մեջ այսպիսի փոփոխություն է տեղի ունեցել, եւ մենք երեւի ինչ-որ չափով պետք է հասունանանք այս առումով»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան
Ռեժիմի փոփոխության հնարավորություն միշտ կա
ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի եւ «Բարեւ Երեւան»-ի՝ մանդատներ վերցնելու հարցը այնքան էլ էական չէ: – Պարոն Վարդանյան, նախ ինչպե՞ս եք գնահատում կիրակի օրը տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը եւ արդյունքները: – Ընտրությունները ազատ եւ արդար չէին, եւ ընտրություններ, որպես այդպիսին, հերթական անգամ չկայացան: Հայաստանյան դիտորդների մեծ մասը, ինչպես նաեւ դիտորդական առաքելություն իրականացրած
Նոր կառավարությունը գործի է լծվում
Այսօր` նոր կառավարության նիստից առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի և նորանշանակ նախարարների հետ, նրանց շնորհավորել նշանակման առթիվ և հաջողություն մաղթել։ Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել մեծ վստահության համար և հավաստիացրել, որ կգործադրվեն բոլոր ջանքերը` լուծելու երկրի առջև դրված ոչ դյուրին խնդիրները։ *** Կառավարության առաջին նիստը վարել է ՀՀ վարչապետ
Եվս երկու գրոսմայստեր
Հայաստանի գրոսմայստերների թիվն ավելացավ եւս երկուսով: Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) գրոսմայստերի կոչում է շնորհել Հայաստանի երկու ներկայացուցչի` Կարեն Հ. Գրիգորյանին եւ Հովիկ Հայրապետյանին: Այս մասին այսօր տեղեկացրել է «Armchess.am»-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թունաքիմիկատները գլխացավանք են գյուղացիների համար
«Թունաքիմիկատները թանկ-թանկ առնում ենք ու սրսկում, բայց արդյունք չի տալիս, ու բերքի 30%-ը կորցնում ենք». գյուղացիները դժգոհում են անորակ թունաքիմիկատներից: Մեր երկրում երեւի թե ամենախոցելին գյուղացին է՝ շատ աշխատում է, քիչ եկամուտ ունենում: Սա վկայում են գոնե մեզ հետ զրուցած գյուղացիները, իրենց խոսքերով ասած՝ ազգին կերակրողն են, բայց ամենատուժածն են: Եվ չնայած կառավարությունը գյուղատնտեսությունը համարում է գերակա
Չենք ուզում ժողովուրդը ծաղրի առարկա դառնա
«Բաց նամակ»՝ մի խումբ մտավորականներից ՀՀ Նախագահին Մեծարգո պարոն Նախագահ: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Սերժ Ավեդիկյանի բեմադրած «Անուշ» օպերայի պրեմիերան։ Իրականում բեմադրության վայրը պատահականորեն չէր ընտրված։ Բեմադրիչը պնդում է, որ «Անուշը» դասական օպերա չի եւ դրա համար էլ պետք չի այն ներկայացնել «օձերի բնում» (նկատի ունի Օպերային թատրոնը)։ Մեր նպատակը չէ անդրադառնալ այդ ներկայացմանը,
Անդրանիկ Կարապետյանը` մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Ավելի բարձր տեղ զբաղեցնելուն նրան կրկին խանգարեց անձնական քաշը: Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում հայաստանցի Անդրանիկ Կարապետյանը 77 կգ քաշային կարգում երեք մեդալ նվաճեց: Պոկում վարժությունում հայ ծանրորդը ցույց տվեց 160 կգ եւ արժանացավ փոքր արծաթե մեդալի` 5 կիլոգրամով զիջելով Չինաստանի ներկայացուցիչ Ժիմին Ժուին: Հրում վարժությունում պայքարն ավելի դրամատիկ ստացվեց: Չինացին երեք
Սասուն Միքայելյան. «Տոնկիյ նամյոկ նա տոլստիյե օբստայատելստվա՞»
«Միանշանակ, թեեւ մարդիկ գնում են ոչ թե պետության եւ պետականության հիմքերը ամրապնդելու, այլ որոշ անհատների անձնական շահերը սպասարկելու համար»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Նրա կարծիքով, ինչքան էլ իշխանությունները խախտում են արել, բայց այն մարդիկ, ովքեր համախոհ են իրենց կուսակցություններին, իրենց ձայնը տվել են: «Ընդդիմադիր ուժերի
Միայն Գաբրիել Սարգսյանն է 30 առաջատարների մեջ
Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանը ներկայացնող 14 շախմատիստներից առավել հաջող հանդես են գալիս երեքը: Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Զավեն Անդրիասյանը իրենց հաշվարկում գրանցել են 2,5-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում ընթանում են, համապատասխանաբար, 29-րդ, 45-րդ եւ 46-րդ տեղերում: Մեր մյուս շախմատիստները «սփռված» են միջին եւ ցածր հորիզոնականներում:
Վարչապետն աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության, ինչպես նաև երեք նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել իրենց նորանշանակ ղեկավարներին` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին և ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին: Կառավարության աշխատակազմին ներկայացնելով Վաչե Գաբրիելյանին՝ վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ Վաչե Գաբրիելյանն իր փորձով,
Բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևանների թվում շատ են միայնակ տարեցները (Տեսանյութ)
1988-ի երկրաշարժից ի վեր Գյումրու տնակային ավաններում բնակվում են բազմաթիվ այնպիսի ընտանիքներ, որոնք պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանց թվում շատ են երկրաշարժի հետևանքով բնակարան չկորցրած ընտանիքները, թեև նրանցից շատերը Խորհրդային Միությունում գործող կարգի համաձայն իրենց աշխատանքի վայրերում հաշվառված են եղել բնակարանային հերթերում: Նրանք այդ տարիներին բնակվել են վարձով տներում կամ գործարարնային հանրակացարաններում :
Տիգրան Մանսուրյանի կոչը մեծահարուստներին
Շքեղ տներում էլ կարելի է բարձրարվեստ երաժշտություն հնչեցնել Ժամանակին դասական երաժշտությունը (17-18-րդ դդ.) աշխարհիկ հասարակության կենցաղի բաղկացուցիչ մասն էր եւ ընտանեկան տոնախմբությունների, հյուրընկալությունների ժամանակ հրավիրվում էին անսամբլներ՝ հնչեցնելով կամերային երաժշտություն: Դա ոչ միայն զարդարում էր հանդիսությունը, այլեւ նպաստում գեղագիտական միջավայրի ձեւավորմանը: Այստեղից էլ ձեւավորվեց սալոնային երաժշտությունը: Մեր օրերում էլ փորձ է արվում բարձրարվեստ երաժշտություն հնչեցնել սալոններում:
«Անուշը» թափառելու է՝ Ֆրանսիայում «սեքսուալ ազատություն» գտնելու համար
Ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Ավեդիկյանի միջոցով Վերջին օրերին հայաստանյան մամուլում մեր արվեստագետների կողմից արտահայտված վրդովմունքը՝ բեմադրիչ Սերժ Ավեդիկյանի նոր «Անուշի» ներկայացման առնչությամբ, պատճառ հանդիսացավ, որ ես անդրադառնամ այս հարցին։ Նկատի ունենալով իմ խորին հարգանքը դեպի մեր հանրապետության պատկառելի արվեստագետները, նրանց ընդվզումը մամուլում՝ «Անուշի» այլանդակ ներկայացման եւ մեր օպերային արվեստի ողնաշար հանդիսացող ավանդական օպերայի հեղինակազրկման առթիվ, խորապես


















































