Օրվա լրահոսը
«Photomodel of the Universe -2013»-ում` Լուսինե Բեգլարյանն արժանացել է առաջին մրցանակին
Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Բոդրում քաղաքում անցկացվեց «Photomodel of the Universe -2013»`«Տիեզերքի ֆոտոմոդել» մրցույթը, որին մասնակցում էին աշխարհի երեսուն երկրներից ժամանած քառասուն մասնակից: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի», «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը: Այս մրցույթ-փառատոնի հեղինակ հիմնադիրը եւս Աշոտ Խաչատրյանն է, նրա փոխանցմամբ`Հայաստանը մրցույթում ներկայացրել
Սյունիքի գյուղերն այս տարի էլ կջեռուցվեն ավանդական եղանակով
Եղանակները ցրտելուն պես Սյունիքի մարզի գյուղերը ջեռուցման լուրջ խնդրի առջեւ են կանգնում: Հատկապես մեծ դժվարությունների են բախվում մարզի չգազաֆիկացված գյուղերը, որտեղ գյուղացիները ամեն անգամ ձմռան շեմին վառելափայտի հայթայթման դժվարին գործին են լծվում: Գյուղաբնակների դժգոհությունը նույնն է՝ անտառից օգտվել չի թույլատրվում, հատկացվելիք թափուկներով ամբողջ ձմեռը հնարավոր չէ տուն տաքացնել, իսկ վաճառվող փայտի գինն էլ գյուղացու գրպանի
Սամվել Ալեքսանյանի եւ շուկայի մրգերից բողոքող կնոջ միջեւ միջադեպ տեղի ունեցավ. (Տեսանյութ)
Այսօր «Փակ շուկայի» դիմաց տեղի ունեցող ակցիային մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: «Փրկենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամներից մոտ մեկ ժամ շուտ շուկայի դիմաց հավաքված Ալեքսանյանի աջակիցները նրան գովասանքով էին դիմավորում, կանանցից մեկն էլ, ձեռքերը նրան պարզած հիանում էր. «Հրաշք է, մատաղդ լինեմ, ցավդ տանեմ»: Սկզբում հավաքվածները չէին խոստովանում, որ Ալեքսանյանի հետ կապ ունեն
Շրջվել է զինվորական մեքենա, 3 վիրավոր տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն
Զինվորականները վերադառնում էին ուսումնական վարժանքից
Այսօր ժամը 21:00-ի դրությամբ ազատ են արձակվել 114 դատապարտյալներ
ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. հոկտեմբերի 9-ին, ժամը 21:00-ի դրությամբ, ազատ են արձակվել 114 դատապարտյալներ: «Նուբարաշեն» ՔԿՀ – 7, «Արթիկ» ՔԿՀ – 2, «Վանաձոր» ՔԿՀ
РИА Новости. Ընդդիմության անօրինական ցույցերը կճնշվեն. Ալիևի շտաբ
Ընդդիմության բոլոր անօրինական ցույցերը, որոնք ուղղված կլինեն ընտրությունների արդյունքները չճանաչելուն, խստորեն կճնշվեն, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Իլհամ Ալիևի ընտրական շտաբի ղեկավար Ալի Ահմեդովը: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը: «Դա իրենց (ընդդիմադիրների) իրավունքն է, նրանք կարող են զանգվածային միջոցառումներ իրականացնել, բայց միայն օրինական ճանապարհով: Բոլոր անօրինական ցույցերը խստորեն կճնշվեն: Այդ ցույցերի համար հատուկ վայրեր կհատկացվեն,
РИА Новости. Ալիևի շտաբը հայտարարել է ընտրական հաղթանակի մասին
Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի ընտրական շտաբի ղեկավար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ իրենց թեկնածուն հաղթել է նախագահական ընտրություններում: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվականը: «Մենք կարող ենք բարձր ասել, որ Իլհամ Ալիևն ընտրվել է որպես Ադրբեջանի առաջիկա հինգ տարիների նախագահ», – ասել է Ահմեդովը: Ըստ նրա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշ ժամանակ անց կհայտարարի ընտրության արդյունքները:
Кавказский Узел. ԱՊՀ, ԵԱՀԿ դիտորդները գոհ են Ադրբեջանի ընտրություններից, ընդդիմությունը խախտումներ է արձանագրում
Ադրբեջանի նախագահական ընտրությունների քվեարկության մեկնարկից ամբողջ երկրի ընտրատեղամասերում խախտումներ են տեղի ունենում, որոնք՝ «լրջորեն ազդում են ընտրության արդյունքների վրա», ասված է «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» (ԺՈւԱԽ) դաշինքից նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի ընտրական շտաբի հայտարարության մեջ: Հաղորդում է «Կավկազկսի Ուզել» լրատվականը: «Խախտումները զանգվածային բնույթ են կրում ամբողջ երկրով մեկ և արվում են հօգուտ «Ենի Ադրբեջան» կուսակցության
Շավարշ Կարապետյանը 2-րդ անգամ է օլիմպիական կրակի փոխանցավազքի ջահակիր դարձել
Ստորջրյա լողի աշխարհի 17-ակի, Եվրոպայի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը, որն աշխարհին հայտնի է նաեւ 1976 թվականին Երեւանյան լիճն ընկած տրոլեյբուսի 20 ուղեւորների կյանք փրկելով, Մոսկվայում երկրորդ անգամ է մասնակցել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի փոխանցավազքին: Նախորդ օրը ջահը նրա ձեռքում հանգչել էր: Այս անգամ լեգենդար մարզիկը ջահը տարել է Վոլխոնկի եւ Լենիվկի փողոցների հատման կետից մինչեւ
«Սա մեծագույն աշխատանք է, որ արեց պարոն Նալբանդյանը». Հրանուշ Հակոբյան
Հովսեփ Նալբանդյանին շնորհվեց «Մայրենիի դեսպան» մեդալը
Վոլֆգանգ Բյորնզեն. «Ակնկալում ենք, որ Հայաստանի ԱԺ նախագահը դառնա կրթաթոշակի համահովանավոր»
Այսօր «Մեդիա կենտրոնում» Բունդեսթագի անդամ Վոլֆգանգ Բյորնզենը (Բյոնստրուպ) եւ Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը խոսեցին Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակային ծրագրի մասին: Թե ինչ է այն իրենից ներկայացնում՝ Վոլֆգանգ Բյորնզենը մանրամասնեց, որ կրթաթոշակի նախապայմաններն են գերմաներենի իմացությունը, բարձրագույն ուսումնական հաստատության վկայականն ու ցանկությունը. «Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները հաճույքով են աշխատում Հայաստանից եկած կրթաթոշակակիրների հետ, ովքեր նաեւ հիանալի դեսպաններ
Contact. Իշխանական exit-poll. Իլհամ Ալիևը 83% ձայն է հավաքել
«Պրոգնոզ» սոցիոլոգիական կենտրոնը երեկոյան հայտարարել է 125 ընտրատեղամասերի Ադրբեջանի նախագահական ընտրությունների exit-poll-ի արդյունքները: Հայտնում է «Կոնտակտ» լրատվականը: Ըստ «Պրոգնոզ»-ի (Прогноз) արդյունքների, ներկայիս նախագահ Իլհամ Ալիևի օգտին քվեարկել է ընտրողների 83%-ը: Միակ ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիի օգտին՝ 8,2%-ը: Երրորդ տեղում է Իգբալ Ահազադեն 2%-ով: Մյուս թեկնածուները 1%-ից ցածր են հավաքել: «Կոնտակտ»-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի իշխանությունները
ԵԽ-ն «կանաչ լույս» վառեց վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի համար
azatutyun.am․ Եվրոպական խորհրդարանը այսօր կողմ քվեարկեց Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ետընդունման համաձայնագրերին՝ փաստորեն հաստատելով իր պատրաստակամությունը համագործակցել Հայաստանի հետ մարդկանց տեղաշարժի և նրանց ապահով վերադարձի հարցերի շուրջ: Այսպիսով՝ Եվրամիությունը համաձայն է Հայաստանի քաղաքացիներին ավելի դյուրին պայմաններով տրամադրել Շենգեն արտոնագիրը, փոխարենը պարտավորեցնելով Հայաստանին ետ ընդունել Եվրոպայում ապօրինի գտնվող իր քաղաքացիներին: Երկու համաձայնագրերի շուրջ բանակցությունները
Գյումրու Ավզնոց թաղամասում բնակվող 30-ամյա երիտասարդին սպանե՞լ են, թե՞…
Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ օրերս սպանել են Գյումրու Ավզնոց թաղամասի 30-ամյա մի երիտասարդի: Այս լուրը ճշտելու նպատակով Aravot.am-ը դիմեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանին, ով տեղեկացրեց. «Մեզ մոտ կա հետևյալը. Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհին վրաերթ է տեղի ունեցել. անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել Դավիթ Մխիթարյանին ու Հովհաննես Խաչատրյանին: 1983 թվականին ծնված, Գյումրու Ավզնոց թաղամասի
Ականատեսի պատմելով՝ Սամվել Ալեքսանյանը սրբերի նման չարչարվել է «Փակ շուկայի» նկուղներում․ (Տեսանյութեր)
Այսօր «Փակ շուկայի» դիմաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակից կանանցից մեկը Ալեքսանյանի սրբության մասին էր պատմում: Սվետլանա Դավթյանի խոսքով. «Սամվել Ալեքսանյանը ուրիշների նման ցուցամոլ չի, որ մի բան չեն անում ու տեսախցիկներ են ուզում, որ նկարեն՝ էս ինչը նվիրեցինք էս մարդուն: Բայց չգիտեն՝ ինչքան լավ բաներ է արել Ալեքսանյանը բոլոր ժողովրդի համար: Նրան կարելի է
«Տարօրինակ է, որ փաստաբանները չինովնիկ չլինելով՝ ուզում են իրենց գործողությունների սահմանափակում»․ Հրայր Ղուկասյան
pastinfo.am․ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակվել է երեք տարի, լրամշակվել: Նախագիծն, ըստ այն մշակած աշխատանքային խմբի, երկու տասնյակ երկրների փորձի խորն ուսումնասիրման արդյունք է: Այն արդեն գտնվում է խորհրդարանում, որտեղ սպասվում են ակտիվ ու թեժ քննարկումներ: Նախագծին առնչվող վիճահարույց դրույթների, կառուցողական ու ոչ կառուցողական քննադատության մասին է «Փաստինֆո»-ի հարցազրույցը աշխատանքային խմբի ղեկավար Հրայր
«Մեզ համար թատրոնում աշխատելը պայքար է».Նազգոլ Նադերյան
«Հայֆեստ-2013» 11-րդ միջազգային թատերական փառատոնն այս տարի հոկտեմբերի 4-8-ը անցկացրեց իրանական ծրագիր: Երևանի երկու՝ Կամերային և Փոքր թատրոններում բեմադրվել է իրանական թատերախմբի հինգ ներկայացում: «Այս տարի իրանցի դերասանները խաղացել են լեփ-լեցուն դահլիճներում: Հայ հանդիսատեսը նրանց ջերմությամբ է ընդունել»,-այսօր այս մասին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում ասաց իրանական ներկայացումների համակարգող Ալբերտ Բեգիջանյանը` կարեւորելով դրանց ցուցադրությունը Հայաստանում:
Հայաստանի շուրջ ԱՄՆ-ի Սենատում լսումները հետաձգվել են
amerikayidzayn.com․ ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում «Առանցքային պահ Արևելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բերառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» խորագրով լսումների անցկացումը հետաձգվել է: Ըստ ԱՄՆ-ի Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների, լսումները, որոնք պետք է անցկացվեին ԱՄՆ-ի սենատոր Քրիստոֆեր Մերֆիի նախագահությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Դիրքսենի անվան մասնաշենքում հոկտեմբերի 9-ին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և
Մաքսային միության հետ մեր համադրելիությունը կոռուպցիոն եւ ԽԾԲ-ական «մշակութային» գործո՞նն է (Տեսանյութ)
Այսօր «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները» թեմայով սեմինարի ժամանակ փորձագետ Արտակ Մանուկյանը, ներկայացնելով Եվրամիության եւ Մաքսային միության անդամ երկրների պետական գնումների համակարգերի համեմատական վերլուծությունները, եւ բավականին հետաքրքիր տվյալներ ներկայացնելով՝ մի սարկաստիկ միտք արտահայտեց, թե մի հարցում Հայաստանը էականորեն կշահի Մաքսային միություն մտնելուց, դա այն է, որ մենք նույն կենցաղ-տնտեսական մշակույթի կրողն ենք: Նա դառը հեգնանքով նկատեց,
Շիրակի մարզի դատախազին տեղյակ չեն պահել քավորի Հարութի որդու ազատ արձակման մասին
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրել էին քավոր Հարութի շրջապատի մարդիկ ու նաև ոստիկանական որոշ աղբյուրներ, երեկ համաներմամբ ազատ են արձակել Հարություն Խաչատրյանի լողի վարպետ որդուն` Գևորգ Խաչատրյանին, որին կալանավորել էին ապօրինի զենք կրելու համար: Հիշեցնենք, որ քավոր Հարութի անչափահաս որդին ապրիլի 23-ին, լսելով, որ կրակոցներ են հնչում իրենց տան դիմաց ու փորձում են սպանել իր հորն ու
Առողջապահության նախարարությունը պարզաբանում է
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանն այսօր տված ասուլիսի ժամանակ նշել է, թե իբր Հայաստանում դեղարտադրող ընկերություններից որևէ մեկը չունի սեփական դեղ արտադրելու թույլտվություն և չի կարողանում ստանալ «ՋԻ-ԷՄ-ՓԻ» լիցենզիա։ Այդ առթիվ պարզաբանում ենք, որ այսօր Հայաստանում գործող դեղարտադրող բոլոր կազմակերպությունները գործում են օրինական դաշտում և ունեն գործունեության համապատասխան լիցենզիա։
Փորձագետ. «Մաքսային միությանը միանալը՝ առանց ընդհանուր սահմանի, աննախադեպ է եւ մեզ ոչինչ չի տալիս» (տեսանյութ)
Այսօր «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման մարտահրավերները. Եվրոպա թե Ռուսաստան» թեմայով սեմինարի ժամանակ տնտեսագետ Վահագն Ղազարյանը ներկայացրեց այն հիմնական տարբերությունները, որոնք կան Մաքսային միության եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրերի միջեւ: Պարոն Ղազարյանին «Առավոտը» խնդրեց առանց բարդ տերմինների, պարզ եւ մատչելի լեզվով մեր ընթերցողների համար ներկայացնել այդ երկու այլընտրանքների (թեեւ հիմա արդեն պարզ է, թե որ
Վրաստանի եւ Աջարիայի հավաքականներին տեղավորել են սարի գլխի անլույս օբյեկտում
Բերդում գործող 2 հյուրանոցները քիչ հյուրասենյակներ ունեն
ԵՊԼՀ ռեկտորը` ԽՍՀՄ վերադարձի մասին. «Նույն գետը երկրորդ անգամ մտնել չես կարող» (Տեսանյութ)
«Ինչպես մեծ փիլիսոփաներն են ասում, նույն գետը երկրորդ անգամ մտնել չես կարող»,-Aravot.am-ի հարցին`արդյոք մտավախություն չկա՞, որ Մաքսային միության անդամակցմամբ, Եվրասիական միության ստեղծմամբ վերադարձ է կատարվելու Խորհրդային Միություն, երբ ռուսերենն ուներ արտահայտված գերակայություն, այսպես պատասխանեց Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր (ԵՊԼՀ) Գայանե Գասպարյանը: Նա վստահեցրեց, որ նման մտավախություն չունի ու մանրամասնեց. «ՀՀ-ն այսօր այն
Նոր բնակարաններ՝ վթարային շենքերում բնակվող 18 ընտանիքների համար
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Արցախի 4-րդ նրբանցքի N 10 վթարային հանրակացարանի 8 և Նոր Արեշի 35-րդ փողոցի N 127/1 շենքի 10 ընտանիքների: Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային
Երևան քաղաքի պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ ևս երեքով
Հոկտեմբերի 9-ին գումարված արտահերթ նիստում Երևան քաղաքի ավագանին հավանություն է տվել «Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությանը: Ըստ այդմ, Երևան քաղաքի 2795-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ազգային ճարտարապետության զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի և անմնացորդ աշխատանքի համար «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ճարտարապետ
24 երթուղագծեր մնում են «անտեր». ոչ ոք չի ցանկանում շահագործել
Այսօր վերջին օրն է Երեւանում ավտոբուսային երթուղիները շահագործելու համար հայտարարված մրցույթի հայտերի ներկայացնելու, սակայն ժամը 15.40 րոպեի դրությամբ 24 երթուղագծերի համար որեւէ տնտեսվարող դեռեւս հայտ չէր ներկայացրել: Սա, Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց «Երեւան-տրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանը: Պարոն Համբարձումյանի ներկայացմամբ` արդեն 4-րդ տարին է նման խնդիրներ են լինում, շատ երթուղագծեր այդպես էլ շահագործողներ չեն ունենում:
Վիկտոր Կրիվոպուսկովը՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին.«Դա ոչ կառուցողական և ոչ էթիկական հարցադրում է»
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հացերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը շեշտեց, որ ռուսերենն այն հիմքն է, որի վրա կառուցվելու է Եվրասիական միությունը, իսկ Եվրասիական միության գաղափարը ակտուալ է և ԱՊՀ երկրների մոտ դրական վերաբերմունք է առաջացնում:
Ֆինլանդիայում Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները
Հոկտեմբերի 11-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Ֆինլանդիայում կղեկավարի Tampere Philharmonic Orchestra-ն։ Կներկայացվեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից, Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը։ Ջութակի կոնցերտի մենակատարը Միխայիլ Սիմոնյանն է (ԱՄՆ)։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին
Կայացավ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստը
Հոկտեմբերի 9-ին կայացավ Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի համակարգող մարմնի նիստը: Ողջունելով նիստի անդամներին ու հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց լրագրողներին սփյուռքի հիմնախնդիրները վեր հանելու, լուսաբանելու և լուծմանը նպաստելու համար: Այնուհետև նախարարն ամփոփ ներկայացրեց սփյուռքի նախարարության կայացման 5 տարիները, ծրագրերն ու միջոցառումները: «Սփյուռքի նախարարության կայացման գլխավոր դերակատարը Սփյուռքն է, առանց որի մեր ծրագրերը


















































