Օրվա լրահոսը
Չորս հայ շախմատիստ՝ ԱՄՆ-ի առաջնությունում
ԱՄՆ-ի Սենթ-Լյուիս քաղաքում մեկնարկել են այդ երկրի շախմատի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարի 24 մասնակիցների մեջ են հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը, ինչպես նաեւ ՖԻԴԵ-ի վարպետ Սամուել Սեւյանը: Իսկ կանանց առաջնությունում հանդես եկող 10 շախմատիստուհիների մեջ է գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը (նկարում-հեղինակ): Առաջին տուրում Վարուժանն ու Մելիքսեթը միմյանց հետ ոչ-ոքի են արել: Կես միավոր
Առաջատարների շարքում է
Հայաստանցի գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Մայորկա կղզում մեկնարկած բաց մրցաշարում վեց տուրից հետո 5,0 միավորով հինգ այլ շախմատիստների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Բելառուսի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Կասպարովը վաստակել է 4,5 միավոր եւ նրանցից ետ է ընդամենը կես քայլ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նամակը ՖԻԴԵ-ին
Երեկ հրապարակվել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նամակը, որում ՖԻԴԵ-ին կոչ է արվում հետեւել իր իսկ սահմանած նորմերին: Նորվեգիան առաջարկում է աշխարհի առաջնության մրցամարտը կազմակերպելու համար քաղաքների մրցույթ անցկացնել եւ դրա արդյունքներով կատարել որակյալ ընտրություն: Մինչդեռ, ՖԻԴԵ-ն պլանավորում է Անանդ-Կարլսեն մրցամարտի անցկացումը տալ Չաննային (Հնդկաստան)՝ ուշադրություն չդարձնելով հավակնորդի եւ նրա ներկայացուցիչների կարծիքին: Նամակով արված հայտարարությունում հատուկ
Հայաստանի առաջատար շախմատիստները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում
Վաղը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական 14-րդ առաջնությունը: Հայտավորվել է 297 շախմատիստ, որոնցից 152-ը կրում է գրոսմաստերի կոչում: Լեգնիցայում չեմպիոնի կոչումը վիճարկելու են նաեւ Հայաստանի առաջատար շախմատիստները՝ Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը, Ռոբորտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Էլինա
Հաշմանդամները ցույց էին անում (Տեսանյութ)
Բեռլինի Բունդեսթագի նստավայրի՝ Ռեյխստագի մոտ այսօր դեպի Ռեյխստագ բերող տարբեր փողոցներից գալիս էին հաշմանդամների հոծ խմբեր: Նրանք ցույց էին անում՝ պահանջելով ավելի շատ աշխատատեղեր հաշմանդամների համար, բյուջեից ավելի մեծ հատկացումներ: «Բյուջեն բոլորինս է», «Ես ունեմ աշխատելու իրավունք» եւ այլ պաստառներով հաշմանդամները եւ նրանց ուղեկցող հարազտները հավաքվեցին Բունդեսթագի մոտ՝ ընթացքում խոսափողով կոչ անելով անցնորդներին՝ միանալ իրենց
Մատուռի մուտքի մոտ թափված հսկա ժայռաբեկորները հնարավոր չի եղել հեռացնել ճանապարհից
Դեռեւս երկու օր առաջ Սյունիքի մարզի Խնածախ գյուղի կենտրոնից մոտ 3 կմ հեռու գտնվող «Վանքի ձոր» կոչվող տարածքում ժայռի փլուզման հետեւանքով փակվել էր դեպի մատուռ տանող ճանապարհը: Ըստ Խնածախի գյուղապետ Կարո Թավադյանի՝ հսկա քարերն այսօր շարունակում են ճանապարհի վրա մնալ, յուրաքանչյուրը մի քանի տոննա է կշռում եւ դրանք ձեռքով հեռացնել հնարվոր չէ, իսկ աշխարհագրական բարդ
Հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովը կարող է օգտակա՞ր լինել
Չեխ դիվանագետը վկայակոչում է իր երկրի օրինակը «Եթե մի կողմ դնեմ քաղաքական գործչի գլխարկը եւ հագնեմ պատմաբանի գլխարկը, ես վստահ եմ, որ Թուրքիան Հարավային Կովկասում առկա խնդիրների ամենամեծ դերակատարն է: Թուրքիան եւ Հայաստանը որպես նպատակ պետք է ունենան ԵՄ-ի անդամությունը կամ համագործակցությունը, բայց պետք է «տնային աշխատանքը» կատարեն: Հայկական կողմում` գիտական եւ քաղաքական մթնոլորտը պատրաստ
Իրեն կախած 37-ամյա տղամարդը հոգեկան խնդիրներ է ունեցել
Նա տարիներ առաջ ամուսնալուծվել է Մայիսի 4-ի առավոտյան իր տան բակում պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 37-ամյա բնակիչ Ա.Խ.-ն: Ժամը 15-ի սահմաններում նրա դին տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, ուր կատարվում է դիահերձում: Բագրատաշենի գյուղապետ Արկադի Մակյանից տեղեկացանք, որ Ա.Խ.-ն ամուսնացած է եղել, տարիներ առաջ ամուսնալուծվել է, նրա կինը փոքրիկ
250 հրադադարի խախտում` ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են և հայ
Գյումրիի «հակամարտության» գործով՝ երկու բողոք
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը երկու բողոք է ներկայացրել դատարաններ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց փաստաբանը, Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել իր պաշտպանյալին կալանավորելու Շիրակի մարզի ընդհանուր դատարանի ապրիլի 27-ի որոշման դեմ, ևս մեկ բողոք է ներկայացրել հիշյալ մարզային դատարան՝ բողոքարկելով իր պաշտպանյալին գործով տուժող չճանաչելու նախաքննական մարմնի որոշումը:
Գերմաներենի ուսուցիչների օրվա առթիվ Արմեն Աշոտյանը ուրախալի լուր հայտնեց
Ամբողջ Եվրոպայում 90 մլն մարդ խոսում է գերմաներեն, իսկ ամբողջ ԵՄ–ում գերմաներենը ամենաշատ օգտագործվող լեզուն է։ Ասել, որ Հայաստանում գերմաներեն լեզուն ամենատարածված օտար լեզուն է, սխալ կլինի, այնուամենայնիվ մեր հանրապետությունում որոշակի քայլեր ձեռնարկվում են լեզվի զարգացման ու տարածման համար։ Հայաստանում մայիսի 4–ն առաջին անգամ նշվում է որպես գերմաներենի ուսուցիչների օր, ինչի առթիվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության
«Շատ կարևոր է դուրս գալ միջին վիճակից և թիկունք կանգնել երիտասարդներին». Հայկ Օրդյան
«ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական փառատոնը կանցկացվի մայիսի 13-19 «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որը կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը, հայ դատին կներկայացվի առաջին անգամ: Փառատոնն իր ձևաչափով բացառիկ է, քանի որ իր մեջ ներառում է արվեստի 6 ոլորտ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում
ՍԴՀԿ ատենապետ. Գուրգեն Եղիազարյանի որդին պատասխան կտա ընտրություններից հետո
ՍԴՀԿ ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանի խոսքերով, ՍԴՀԿ-ն չի լուծարվել, իրենք են 126 ամյա կուսակցության իրավահաջորդը: «Լուրջ չեմ համարում, որ իշխանություններն իրենց բան ու գործը թողած հեռախոսներով զանգեն եւ ասեն՝ այս հարցը այսպես լուծեք, այն հարցը այնպես, բոլոր իրավական հիմքերն ունենք… Իրենք անպայման փորձում են մեր հետևում տեսնել մութ և մեծ ուժեր, ինչը քաղաքական դաշտին բնորոշ է։
ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը՝ Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգը պահպանելու մասին
Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանությունում գործում է համակարգող խումբ ՀՀ ոստիկանության պետի` 2013 թ. մարտի 22-ի հրամանով`մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձևավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02»
Հայաստանի «քաղաքական շլությունը» դեռ կշարունակվի
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը՝ Հայաստանի կոմպլեմենտարիզմի, Եվրասիական եւ Եվրամիության դեգերումների մասին – Ապրիլի 10-ին Երեւանում փոխհամագործակցության հուշագիր են ստորագրել վարչապետ (դեռ՝ պաշտոնակատար) Տիգրան Սարգսյանն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Իսկ մայիսի 2-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը որոշեց Հայաստանում հիմնել «Ռուսական վարժարան» հիմնադրամ: Մեկ տարի առաջ Տիգրան Սարգսյանը բավականին կոշտ պնդում էր, որ Եվրասիական
«Շուտ եք ուրախանում. դեռ բավականին տանջվելու եք»
Լյուդմիլա Սարգսյանը՝ Սեդրակ Աճեմյանին եւ Գեւորգ Պերկուպերկյանին Նախօրեին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Բունիաթյանը հանգուցալուծեց երեք տարի շարունակվող հնչակյանների վեճը: Դեռ 2009 թվականին սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ ՀԱԿ դաշինքի անդամ Սոցիալ-դեմոկրատ կուսակցությունում կռիվ է ընկել. կուսակցության մի մասը՝ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, ցանկանում է շարունակել մնալ ՀԱԿ դաշինքում, մյուս մասը՝ ՍԴՀԿ
Փաստաբանին սպառնացել ու հրել են Վլադիմիր Գասպարյանի գովաբանած ոստիկանությունում
Մինչ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում հայտարարում էր, որ ոստիկանությունը առաջվանը չէ, այլեւս չեն աշխատում հին մեթոդներով, գյումրեցի ճանաչված փաստաբաններից մեկը՝ Թամարա Յայլոյանը, ստիպված եղավ 3 օր առաջ մամուլով հայտարարել, որ մասնագիտական գործունեությունը իրականացնելու պահին իրեն ոստիկանները խոչընդոտել ու սպառնացել են գլխին գործ սարքել: Նշենք, որ փաստաբանը ոստիկանություն էր գնացել Գյումրու նախկին քաղաքապետի ընտանիքի խնդրանքով,
Արտակի մահվան մասին լսելով՝ Հակոբ Մանուկյանը լաց է եղել
Դատարան էր բերվել չբացահայտված գործ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը խորհրդակցական սենյակում է 1 տարի 8 ամիս տեւած դատական քննություններից հետո: Մայիսի 7-ին նա դուրս կգա խորհրդակցական սենյակից՝ դատավճռի հրապարակման համար: Զինծառայող Արտակ Նազարյանի մահվան կապակցությամբ մեղադրանք էր առաջադրվել նաեւ կապիտան Հակոբ Մանուկյանին, որի պաշտպանությունն իրականացնում էին Հրանտ Գեւորգյանն ու Արմինե Ղասաբողլյանը:
Ուսանողները տպավորված են ֆրանսիական փորձով
Նրանք իրենց ապագան կապում են Հայաստանի հետ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շուրջ 30 ուսանող իրենց պրակտիկան մարտի 20-ից մինչեւ ապրիլի 19-ը անցկացրել են Ֆրանսիայի տարբեր քաղաքներում: «Առավոտը» զրուցեց նրանցից մի քանիսի հետ: Գեղամ Վարդանյանը, որ սովորում է Ֆրանսիական համալսարանի մարկետինգի ֆակուլտետի 4-րդ կուրսում, նշեց, որ պրակտիկան անցկացրել է Փարիզի մոտ գտնվող Սարսել քաղաքում: «Մենք այդ քաղաքում
Հետեւից քայլելու սովորություն չունեմ
Զրույց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանի հետ – Գրեթե մեկ տարի է անցել մամուլում մեր վերջին հանդիպումից Ֆերդինանտ Առաքելյանի հետ: Ի՞նչ է փոխվել նրա կյանքում: – Առաջինը՝ դարձա յոթանասուն տարեկան եւ դրա համար շնորհակալ եմ: Բարերարների ճեմուղին վերջնականապես ավարտին է հասցված: Էլի շնորհակալ եմ… – Այն ժամանակ այդ նախագծի կապակցությամբ հակասական կարծիքներ հնչեցին: Հիմա քեզ ուղղված հարցադրումներ
Հայաստան-2023
Հասարակական-քաղաքական կյանքը 10 տարի հետո Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք նա պատրաստվո՞ւմ է առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնում, «Վերածնված Հայաստան» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Այն մոտեցումները, այն տեսակետները, վերջապես՝ այն հայեցակարգն ու գաղափարախոսությունը, որը որդեգրել է կուսակցությունը իմ առաջնորդությամբ, միանգամայն համահունչ են ժողովրդի ձգտումներին, իղձերին եւ, ինչու չէ, նաեւ նպատակներին: Կուսակցությունը լծված է հենց այդ ձգտումների,
Լռենք ու մտորենք
Եվ այսպես, այսօր լռության օր է: Այսինքն՝ քարոզչական նյութեր տպագրելն արգելված է: Քարոզչություն անելն էլ է արգելված, բայց պարզ է, որ վաղվա ընտրություններին տենդագին պատրաստվող կուսակցությունները ձեռքները ծալած չեն նստելու, այսօր էլ են աշխատելու, եւ թաքնված քարոզչությունը շարունակվելու է: Բայց եթե ընտրություններին անմիջականորեն մասնակցող անձինք լարված են ու սպասումի մեջ, հասարակությունն էլ, կարծում եմ, անտարբեր
«Բոլոր ընտրությունները տարբեր են, բոլոր ընտրությունների գաղափարախոսությունն ուրիշ բան է եղել». Վազգեն Մանուկյան
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: – Պարոն Մանուկյան, Բաղրամյան պողոտայում ապրիլի 9-ի և 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձությունների որևէ նմանություն տեսնո՞ւմ եք: – Համեմատելու բաներ չկան: Այն ժամանակ շատ մեծ ընդհարումներ տեղի ունեցան, այստեղ առանձնապես մեծ բան չի էլ եղել: – Հարցը ոչ միայն ընդհարումներին է վերաբերում, այլև երևույթին՝ հետընտրական զարգացումներին ու ժողովրդի
Հայ պրոֆեսորի ուսանողը հազվագյուտ կատարվող գործ կհնչեցնի
Ֆրանսիացի դաշնակահար Միշել Բուրդոնքլը Երեւանում է առաջին անգամ «Առավոտը» մեկ անգամ չէ, որ ներկայացրել է մեզ մոտ հյուրախաղերի եկած անվանի երաժիշտ կատարողներին, ովքեր իրենց ուսումնառությունն անց են կացրել հայ պրոֆեսորների մոտ: Ֆրանսիացի ճանաչված դաշնակահար Միշել Բուրդոնքլը Փարիզի երաժշտության եւ պարարվեստի ազգային կոնսերվատորիան ավարտելուց հետո ուսանել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ անվանի մանկավարժ Սամվել Ալումյանի դասարանում: «Արամ
Կգա-չի գա՝ կարեւոր չէ
Ժամանակներ առաջ Դուք ասացիք, որ Պուտինը կգա Հայաստան, նշեցիք ժամկետ, սակայն նա չեկավ: Փաստորեն, սխալվեցիք, ինչո՞ւ,- հարցրինք ՌԴ Պետդումայի ԱՊՀ խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինին: «Դե գիտեք, կային նման սպասումներ, ինձ թվում էր՝ դա անպայման տեղի կունենա, ունեի որոշ լուրջ հիմքեր այդպես ասելու, սակայն որոշ հանգամանքներ գուցե հնարավորություն չտվեցին այդ պահին այցելել Հայաստան: Բայց այս ընթացքում
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Դուրս արի, դուրս արի, ի՞նչ ես կանգնել, Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել, Սա քո տարածքն է՝ ընտրատարածքն է, Թե ում ես ընտրել՝ դու չես իմացել:
Կանգնեցնել հայկական կոթողների ոչնչացումը Թուրքիայում
Հատված արեւելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ հարցազրույցից -Ինչպե՞ս եք գնահատում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի համատեղ հայտարարությունը, որով կոչ արվեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները: -Մեր հոգեւոր հայրերի հայտարարությունը ցույց է տալիս, որ շատ լուրջ ենք վերաբերվում այս խնդրին եւ
Ահա եւ վերջ
Այսօր լռության օր է: Վերջին մեկ տարվա ընթացքում սա արդեն երրորդ լռության օրն է, որովհետև Հայաստանում 2012 թվականի մայիսից մինչև հիմա տեղի է ունենում արդեն երրորդ խոշոր ընտրությունը՝ խորհրդարանական, նախագահական, և հիմա Երևանի ավագանու: Այսօր չի կարելի քարոզչություն ու հակաքարոզչություն: Այս պայմաններում մի կողմից դժվար է առարկայորեն խոսել երկրի վիճակի և այն փոխելու հավաստիացումների մասին,
Ո՞ր Երեւանը նաեւ ապրելու համար պիտանի կլինի
Վաղը երեւանցիները կորոշեն, թե հատկապես ովքեր են լինելու այն 65 ընտրյալները, որոնք առաջիկա 4 տարիներին, որպես տեղական ինքնիշխանության մարմին, զբաղվելու են մայրաքաղաքի խնդիրներով։ Անկախ այն հանգամանքից, թե ընտրապայքարի մեջ մտած ուժերից որ մեկը կոնկրետ քանի՞ ներկայացուցիչ կունենա Երեւանի երկրորդ գումարման ավագանու կազմում, առկա եւ լուծման կարիք ունեցող խնդիրները նույնն են լինելու։ Եվ էլի՝ անկախ այն
ՀԱԿ կուսակցության հայտարարությունը Հնչակյան կուսակցության մասին
Դատարանը մերժեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայցը, որով պահանջվում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ՝ իրականում տեղի չունեցած համագումարի արձանագրությունը։ Իր այս որոշմամբ դատարանը փաստորեն ոչնչացրեց ՍԴՀԿ կուսակցությունը՝ այդ անունը կրելու իրավունքը փոխանցելով իշխանության վերահսկողության տակ գտնվող մի խմբակի: Այս կերպ վարչախումբը կամակատար դատարանի միջոցով պատժում է ՍԴՀԿ կուսակցությանը, որը 2007 թվականից ի վեր կանգնեց ավազակապետական


















































