Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կարևոր է դուրս գալ միջին վիճակից և թիկունք կանգնել երիտասարդներին». Հայկ Օրդյան

Մայիս 04,2013 15:02


«
ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական  երիտասարդական փառատոնը կանցկացվի մայիսի 13-19

«ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական  երիտասարդական բաց փառատոնը, որը կրում է «Մեկ տանիքի ներքո» խորագիրը, հայ դատին կներկայացվի առաջին անգամ: Փառատոնն իր ձևաչափով բացառիկ է, քանի որ  իր մեջ ներառում է արվեստի 6 ոլորտ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն): Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «ԱՐՏ-ՖԵՍՏ» փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:

Ըստ բանախոսի` փառատոնը նպատակ ունի աշխուժացնելու մայրաքաղաք-մարզեր երիտասարդական ստեղծագործական  մթնոլորտը, ընդլայնել համագործակցության շրջանակը, ճշտելու  ստեղծագործական ձեռքբերումներն ու բացահայտել նոր անուններ.«Պետք է վերացնել բոլոր տեսակի անջրպետները՝ կապված մայրաքաղաք-մարզերի հետ»:

Փառատոնը  ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են մայրաքաղաքային և  մարզային ստեղծագործական միավորումներ և  անհատ ստեղծագործողներ` ավելի քան 130 մասնակից: Ըստ Բարսեղյանի` մասնակցության համար ընդունվել է շուրջ 170 հայտ:

Ըստ փառատոնին մասնակցելու պահանջների կարող էին մասնակցել 16-38տարեկան անձինք. «Դուրս մնացին միայն այն հայտերը, որոնք նշված տարիքային սանդղակից դուրս էին: Սրանցից կընտրվեն լավագույնները, որոնք կստանան ոսկե, արծաթե, բրոնզե մրցանակներ, ինչպես նաև աջակիցների հատուկ մրցանակներ»,-ընդգծեց Բարսեղյանը:

Ռեժիսոր Հայկ Օրդյանն իր խոսքում նշեց, որ սովորաբար փառատոներին ներկայացվող ֆիլմերի գերակշռող մասը  փաստագրական ֆիլմերն են, սակայն  այս փառատոնին ներկայացվող ֆիլմերում գերակշռում է խաղարկայինը. «Փառատոնին ներգրավված են վերջին 3 տարիներին նկարահանված ֆիլմերը: Շատ կարևոր է դուրս գալ միջին վիճակից և թիկունք կանգնել երիտասարդներին»:

Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ Աննա Հեքեքյանն էլ հավելեց, որ վերջին 3 տարիների ընթացքում նկարահանված ֆիլմերը հասարակության լայն շերտերին ծանոթ չէ. «Սա լավ հնարավորություն է անվճար տեսնել, գնահատել և մասնակցություն ունենալ փառատոնին, որի  ընթացքում կնկատեք, թե երիտասարդներն իրենց աշխատանքներով որքան են տարբերվում միմյանցից: Շատ տարբեր և մոդեռն են մտածում»:

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանն այս փառատոնին կարևորում է շնորհալի երիտասարդների նոր անուններ  ի հայտ գալու փաստը և հույս հայտնում, որ փառատոնի բոլոր օրերը հագեցած կլինեն:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031