Օրվա լրահոսը
«2018-ից այս կողմ մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե այլ երկրներին դուր չի գալիս, բայց ճիշտը դա է». Հասմիկ Հակոբյան. «Ա1+»
Պատգամավորն ասում է, մեր երկրի բոլոր գործընկերները պետք է համակերպվեն այն հանգամանքի հետ, որ մենք ենք որոշում մեր երկրին վերաբերող հարցերը և պատասխանատվություն կրում դրանց համար։
Արցախի կորուստն անդրադարձավ Հայաստանի նաեւ տնտեսական վիճակի վրա. Գառնիկ Դավթյան
Արցախից Հայաստան էր գալիս ցորեն, ՋԷԿ-երից ու ՀԷԿ-երից էներգետիկ ռեսուրսներ, այդ թվում Արցախից Հայաստան էր գալիս գյուղմթերք, ինչպիսիք էին, օրինակ` բանջարեղենը, մսամթերքը, մրգերը և այլն
Խաղաղություն կլինի, երբ մեր տարածքը լիովին ազատագրված կլինի ադրբեջանական օկուպացիայից. քաղտեխնոլոգը՝ Թաթոյանի դիտարկումների մասին
Իսկ եթե այդ հարցը լուծված չէ, ուրեմն խաղաղության մասին խոսելն անիմաստ է։ Դա պետք է լինի հայ-ադրբեջանական փաստաթղթի նախապայմաններից մեկը
Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Դիլիջան քաղաքում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, Արարատի և Կոտայքի մարզերում, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի, Մարտունու, Ճամբարակի, Սևանի, Արագածի, Ապարանի, Անիի, Ամասիայի, Աշոցքի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում։
ՀՀ-Իրան նոր երկաթգիծ․ Չինաստանից Իրանի տարածքով, ՀՀ-ի միջոցով բեռների արտահանում Եվրոպա․ մեգածրագիր
«Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը նշեց՝ ՀՀ տարածքով այս մեգածրագրի շրջանակում արտահանումը և կապը Չինաստանի ու Եվրոպայի միջև առավել մատչելի է։
Ուզում եմ, որ մենք օրինակ վերցնենք այս ընտանիքից՝ որպես բոլոր պատերազմներին մասնակցած ընտանիքի հայր, հայի կերպար Գագիկ Հովհաննիսյանից և իր տիկնոջից. Նարեկ Կարապետյան
Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, նրանք երկուսով որոշում են կայացրել, երդվել են, որ իրենց զոհված ընկերների անուններով կունենան երեխաներ, որպեսզի հայ ազգը շարունակի իր կյանքը և այդ մարդկանց հետքը մնա մեր ազգի մեջ։
Ասել եմ՝ սրբազան ջան, ձեր կողքին եմ, Նիկոլ-միկոլ չգիտեմ ես. հեղափոխական Տեր Շահանը՝ եկեղեցու «բարենորոգմանը» միանալու մասին
Ես ճիշտ եմ համարում, որ քահանան լինի իր առաջնորդի վերահսկողության ներքո: Եթե երկու ամիս առաջ առիթ էին ման գալիս առաջնորդին գովերգելու, հիմա, մեղմ ասած, մեջքով են շրջվում, ճիշտ չէ: Իրենք Վեհափառին էլ մեջքով կշրջվեն. Տեր Շահան
Սաստե՛ք ձեր ծառայակից մյուս զինվորականներին, ովքեր փորձում են տիրադավերից ավելի տիրադավ և եկեղեցադավ լինել. Հովհաննես աբեղա
Այն հարցադրումները, որոնք դրվում են հոգևոր սպասավորների առաջ, թե արդյո՞ք միանում են վարչապետի կեղծ բարենորոգման կոչին, նման է նրան, որ պատերազմի ժամանակ զինվորականի առաջ ընտրություն դրվի. պաշտպանել կամ դավաճանել Հայրենիքը:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր մահը նույն հարկի տակ է հավաքել նախկին և ներկա իշխանավորներին
Պատմական կադրեր Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունից
«TRIPP-ը շուրջ 200 կմ-ով ավելի է այն ճանապարհից, որը մենք ենք առաջարկում»․ Գագիկ Մինասյան
Ըստ Գագիկ Մինասյանի՝ եթե նորմալ աշխատենք, ՀՀ-ով կունենանք 8-12 միլիոն տոննա բեռնափոխադրում մեգածրագրերի իրականացման պարագայում։
Ծրագրի նպատակն է՝ բարելավել Հայաստանի ամենամեծ քաղցրահամ լճի՝ Սևանա լճի և լճի շրջակա միջավայրի պահպանության մակարդակը
Հատուկ ուշադրություն է դարձվել կեղտաջրերի մաքրման խնդրին եւ համայնքների ներգրավման հնարավորություններին, այդ թվում՝ Գերմանիայի համայնքների հետ համագործակցության միջոցով։
«Իմպիչմենտի գործընթացը կա, այն մարմնավորում է Դավիթ Համբարձումյանն՝ իր կալանքով»․ Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանն ասաց՝ իրենց հետ կապված քննարկումները նախընտրական տրամաբանության մեջ ամենաօպտիմալ ժամանակահատվածում հնարավոր է․ «Հանրային պահանջը հարգում ենք, պարբերաբար բավարարում ենք, բայց թույլ տվեք չկառավարվել դրսից․ մենք կառավարվում են ներսից՝ որպես ՀՀԿ»։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ խոսնակ
Ավելին՝ նրա որդին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է:
Ժողովրդավարական պետություններում մեդիադեմքերին չեն կալանավորում խոսքի համար, չեն կալանավորում «հետույք» բառի համար. Ֆիդանյանը՝ ԱՄՆ դեսպանին
Արդյոք սա հարի՞ր է ժողովրդավարական պետություններին, եթե դուք Հայաստանը համարում եք ժողովրդավարական պետություն: Բնականաբար, հարիր չէ. Ֆիդանյան
«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքի ցույցեր անցկացնել՝ վերցնելով ձեր հաստատությունները». Դոնալդ Թրամփ
Ես չեղարկել եմ բոլոր հանդիպումները իրանցի պաշտոնյաների հետ, մինչև ցուցարարների անիմաստ սպանությունները դադարեցվեն։ Օգնությունը ճանապարհին է»
Նոր, բարձր պաշտոն Փարաքարի համայնքապետի սպանությունից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետին
Արթուր Բդոյանի անունը շրջանառվում էր Շիրակի մարզպետի հավանական թեկնածուների ցանկում։
«Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը հաջողություն չէ, այլ չարիքի փոքրագույնը»․ փաստաբան
Լիաննա Գասպարյանն ասաց, որ Սամվել Կարապետյանն ինքը չի դժգոհել իր առողջական վիճակից․ «Սակայն պաշտպանական կողմը մշտապես, հունիսի 23-ից սկսած պարբերաբար՝ երկու-երեք օրը մեկ, գրություն է հասցեագրել, որ ապահովեն Սամվել Կարապետյանի պատշաճ բժշկական օգնությունը, սակայն մինչ խափանման միջոցի փոփոխությունը, որևէ հետազոտություն տեղի չի ունեցել»։
Դատարանը Աղվան Հովսեփյանի խափանման միջոց 100 մլն. դրամ գրավը կիսով չափ նվազեցրեց
3,5 տարի առաջ նրա նկատմամբ կիրառված գրավի չափից հետո դատակոչի ցուցակի 54 անձից արդեն հարցաքննվել է 50-ը եւ տվյալ պարագայում քննությանը խոչընդոտելու ռիսկը, որ եղել է 3,5 տարի առաջ, չի կարող գտնվել նույն այն մակարդակում, ինչ հիմա։
Մանե Թանդիլյան. Խնդիրը այն կառավարման համակարգն է, որտեղ չափազանց մեծ իշխանություն կենտրոնացած է մեկ մարդու ձեռքում
Երբ վարչապետը միաժամանակ վերահսկում է գործադիր իշխանությունը, ազդում է խորհրդարանի վրա, նշանակում է ուժային կառույցների ղեկավարներին և լծակներ ունի դատական համակարգի նկատմամբ, պետությունը սկսում է գործել ոչ թե օրենքի, այլ մեկ մարդու կամքի տրամաբանությամբ։
ԵՄ-ը պարտավոր է դադարել լռել, որովհետեւ լռությունը հանցակցություն է. Դավիթ Ֆիդանյան
«Իմնեմնիմիի» համահեղինակների աջակիցներից ԱՄՆ դեսպանին հասցեագրված նամակը դեսպանատան աշխատակիցը չվերցրեց
Փաստաբան. Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքի պայմաններում ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում
«Սամվել Կարապետյանը դժգոհում էր խցի՝ ցուրտ լինելուց․ հասանք նրան, որ ախտորոշվեց երկկողմանի թոքաբորբ, երկու օր առաջ Քովիդը հաստատվեց»․ Արմեն Ֆերոյան
Գրեթե երկու տարի տևած նախապատրաստական և կազմակերպական աշխատանքներից հետո ավարտվել է գերհամակարգչի տեղակայման և փորձարկման («սթրես-թեստ») գործընթացը
Ընդգծվել է, որ բացառիկ հաշվարկային հզորություն ունեցող, համատեղ օգտագործման համար նախատեսված այս գիտական ենթակառուցվածքն առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի արհեստական բանականության և բարձրարտադրողական հաշվարկների ոլորտներում կարողությունների ձևավորման համար՝ խթանելով գիտական հետազոտությունների զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումը և կրթական գործընթացների արդիականացումը։
Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև եւ այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն
Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։
Վստահ հայտարարում եմ՝ 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններն արդեն կեղծված են. քաղաքագետ
Երկիրն այս վիճակից դուրս բերելու համար հստակ գործողություններ են պետք, միայն սոցցանցերով հուզիչ գրառումներ անելը քիչ է. Մելիք-Շահնազարյան
«Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբով գտնվել է քրեակատարողական հիմնարկում, և դա չի ախտորոշվել»․ Արամ Վարդևանյան
Դուք պատկերացնո՞ւմ եք պայմանները, և մեկ բողոք սրա վերաբերյալ Սամվել Կարապետյանի կողմից չի եղել։ Մեր կողմից գրություններ գրվել ենք, և պաշտոնատար անձինք, որոնք բժշկական ստուգում պետք է ապահովեին, գրություններով հայտնել են, որ զննել են, ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել։ Ո՞նց կարող են այդ մարդիկ բժիշկ կոչվել կամ պաշտոնատար անձ։
Էրդողան․ Չենք կարող թույլ տալ, որ Հալեպում թուրքերի, արաբների և քրդերի միջև եղբայրությունը խաթարվի
Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերից ազատվելը կարևոր քայլ է Սիրիայում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ. Էրդողան
Արթիկի, Արագածի ճանապարհներին բուք է։ Մեղրու լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում
Հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Մեղրու լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Անհասկանալի էր նաև, թե ինչո՞ւ է հայկական կողմը շատ արագ վերադարձնում ադրբեջանցի զինծառայողներին. Վիտալի Մանգասարյան
Եղել են նաև միջադեպեր, երբ ադրբեջանական զինծառայողներ են անցել ՀՀ տարածք, որից հետո մեր դիրքապահների կողմից վնասազերծվել են, և այդ ժամանակ շատերիս համար անսպասելի արագ վերադարձվել ադրբեջանական կողմին, այն պարագայում, երբ Բաքվում գերության մեջ էին գտնվում մեր եղբայրները:
Գյումրիում գնացքով անցնելիս, որտեղից երևում էր Կարսը, Սարիբեկն իր թոռանն ասել է՝ երեք բարդիներից այն կողմ իր տունն է. քույր ու եղբայր՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ
Սարիբեկ և Սոնա Թորոսյաններ՝ քույր ու եղբայր 1915-1923 թթ․ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ. Կարսի մարզի Ճալա գյուղ Կարսի մարզը հնում Այրարատ աշխարհի Վանանդ գավառի կազմում էր։ Կարս քաղաքը 928 թ․ դարձել է Հայաստանի մայրաքաղաքը։ Հետագա դարերում մշտապես եղել է սելջուկ-թուրքերի, մոնղոլների նվաճումների, 16-18-րդ դարերում՝ պարսկա-թուրքական պատերազմների, 1828-1829 և 1853-1856 թթ․՝ ռուս-թուրքական պատերազմների ներքո։ Ի վերջո, 1877-1878
Առաջին անգամ Հայաստանում․ արժեթղթերի թողարկում՝ ոչ առևտրային կազմակերպության կողմից
13․01․26, Երևան․ ԱՏՁՄ․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE) թողարկել է ՀՀ դրամով տարեկան 13% եկամտաբերությամբ 1,5 միլիարդ դրամի արժեթղթեր՝ դառնալով արժեթուղթ թողարկած առաջին ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանում։ Ինչպես նշել է ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը արժեթղթերի թողարկման կապակցությամբ գործարար համայնքի ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում, հայկական օրենսդրության այն դրույթը, որը թույլ է տալիս հասարակական, ոչ առևտրային կառույցներին

















































