Օրվա լրահոսը

«Անհայտ ծագման մարդիկ փորձեցին խանգարել «Բարեւ Երեւանի» բուկլետ բաժանելուն». Ստյոպա Սաֆարյան

    «Այսօր անհայտ ծագման մարդիկ փորձեցինք խանգարել «Բարեւ Երեւանի» բուկլետները բաժանելուն»,- Նոր Նորքում «Բարեւ Երեւան» դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ պատմեց Ստյոպա Սաֆարյանը: Նրա մեկնաբանությամբ՝ «Նահանջեց վախկոտը, նահանջեց նա, ով սովոր է մթի մեջ դավադրություն անելուց: Հաղթողը վերջին օրերին չի բերում շենքերում շքամուտք փոխում, չի խոչընդոտում հաղթած քաղաքական ուժի՝ «Բարեւ Երեւան» դաշինքի քարոզարշավի: Մեր համայնքում

Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ի քաղաքապետը կաշառք չի վերցնելու»

«Ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն ես չունեմ, միայն ժողովրդի` ձեր առաջ»,- այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: «ԲՀԿ քաղաքապետը կաշառք չի վերցնելու, քաղաքացու դիմումի պատասխանը լինելու է նույն օրը, իսկ եթե քաղաքապետը գոռոզանա ու հղփանա, ապա նույն օրը հենց կհեռացվի աշխատանքից»,- իր խոսքը շարունակեց ԲՀԿ առաջնորդը` հավելելով. «Անլուծելի խնդիրներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի համատեղ ուղերձը նվիրված Մամուլի ազատության համաշխարհային օրվան – 2013

Խոսքի ազատությունը, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածում, հիմնարար նշանակություն ունի անհատներին իրավազորելու և ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար: Լինելով  ինքնին հիմնարար իրավունք՝ խոսքի ազատությունը երաշխավորում է պայմաններ՝ բոլոր մյուս մարդու իրավունքները պաշտպանելու և խթանելու համար: Բայց դրա իրագործումը ինքնաբերաբար տեղի չի ունենում. այն պահանջում է երկխոսության համար ապահով միջավայր, որտեղ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Էրեբունի հնավայր, շրջել Էրեբունի ամրոցի միջնաբերդում, ծանոթացել հնավայրի վերականգնման, ինչպես նաև թանգարանի արդիականացման ու այցելուների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրին։ Հավաք ծրագրում ընդգրկված են Էրեբունի հնավայրի պահպանությանը և թանգարանի արդյունավետ կառավարմանն անհրաժեշտ  առաջնահերթություններ, ինչպիսիք են Միջնաբերդի հանդիպակաց բլրի լանջին ամֆիթատրոնի կառուցումը (լուսաձայնային սեզոնային ներկայացման միջոցով քաղաքի հիմնադրման, քաղաքային կյանքի և

Գագիկ Ծառուկյանը մասնակցում է ԲՀԿ-ի ամփոփիչ հանրահավաքին

«Սիրելի ժողովուրդ, այսպես շարունակել այլևս չի կարելի: Մենք երկիր ենք կորցնում և կանգնած ենք վճռորոշ ընտրության առջև` փոխել երկրի ապագան»,- Ազատության հրապարակում մեկնարկած ԲՀԿ հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորը բարձրաձայնեց «տնտեսագիտական խայտառակ նոնսենսի» մասին` անդրադառնալով հրապարակված տնտեսական 7 տոկոսանոց աճին. «Այս կառավարությունը երկիրը հասցրել է փակուղի: Բավական է ժողովրդին

Րաֆֆի Հովհաննիսյան. «Եթե դուխ ունեք տղե՛րք, եկե՛ք, ես այստեղ եմ»

Նա վստահեցնում է որ չի վախենում ոչ Սարգսյանից, ոչ որեւէ թաղային հեղինակությունից: «Մենք անցյալ չենք նայում, բայց ովքեր մեզ միասնության կոչ են անում, այո, միանում ենք նրան: Նրանք, ովքեր հիմա անում են միասնության կոչեր, ո՞ւր էին նրանք փետրվարի 18-ին: Ես հայտարարում եմ, որ Երեւանի քաղաքապետական ընտրություններում միակ վերկուսակցական դաշինքը, որը մերժում է կուսակցականությունը, դա համար

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը

Այսօր Երևանի Քանաքեռ -Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունից 2009 թ-ին խայտառակ կերպով վտարված Լ. Սարգսյանի հայցադիմումն ընդդեմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության և Արդարադատության նախարարության Պետական ռեգիստրի: Այսպիսով, ևս մեկ անգամ վերահաստատվում է, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը շարունակելու է իր քաղաքական գիծն առանց վտարված և վարկաբեկված կերպարների՝ ատենապետությամբ ընկ. Գևորգ

ԲՀԿ-ականները միասին «կբռնեն ձայն գողացողի ձեռքը»

Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկեց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը: Բացելով հանրահավաքը՝ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, թե հույս ունի, որ ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանրությունը վստահեց ԲՀԿ-ին, այնպես էլ հիմա կվստահի եւ այնքան ձայն կտա, որ ԲՀԿ-ն կստանձնի Երեւանի կառավարումը: «Միասնական մենք ի զորու ենք ընտրակեղծիքների դեմն առնելու: Միասին ուժեղ ենք»,-

Կարո Մուրադն առաջին անգամ մեկնում է ԱՄՆ

Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ, կիսածանր քաշային, 29-ամյա Կարո Մուրադը, որ պրոֆեսիոնալ ռինգում իր բոլոր 27 մենամարտերն էլ ացկացրել է Եվրոպայում, հունիսի 13-ին առաջին անգամ հանդես կգա ԱՄՆ-ում: Այդ օրը նա Բրուքլինում (Նյու Յորքի նահանգ) գոտու համար կհանդիպի IBF վարկածով աշխարհի չեմպիոն, ամերիկացի 48-ամյա Բերնանրդ Հոփկինսի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Լեւոն Տեր-Պետրոսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ԼՂՀ խնդիրը

Մայիսի 2-ին ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման և այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը:

Տարոն Մարգարյանին Ռաֆիկ պապիկը պատվիրեց իրեն տանի Սխտորաշեն

Տարոն Մարգարյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց քարոզարշավի ընթացքը: Այն հարցին, թե հասցրե՞ց ծանոթանալ երեւանցիների բոլոր խնդիրների հետ, Տարոն Մարգարյանն ասաց՝ նոր չէ, որ պիտի ծանոթանա:

Կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ հրաժարվել է զինվորական ծառայությունից

Տաշիրցին մեղադրվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու մեջ:

Մհեր Սեդրակյանի ընտրական գաղտնիքը

Այսօր Էրեբունի համայնքում Հանրապետական կուսակցության քարոզարշավին մասնակցում էր նաեւ համանուն պատգամավորական խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Aravot.am-ը պարոն Սեդրակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են մանկավարժներին ստիպողաբար բերել այդ հանդիպմանը: Թեպետ մարդիկ բարձրաձայն չէին խոսում այդ մասին, բայց ակնհայտ էր, որ դժգոհությամբ կանգնած քչփչում էին միմյանց հետ: Մհեր Սեդրակյանը կտրականապես հրաժարվեց. «Չեմ կարծում՝ բերված ժողովուրդ կա

Ձերբակալվել է Անիի սոցիալական ծառայության կենտրոնի կին մասնագետը

Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: «Ունենք կաշառակերության դեպք սոցիալական ոլորտում, դա ազգաբնակչությանը, համոզված եմ, ամենահուզող ոլորտներից մեկն է, ասենք նպաստառուներից տարվա ու ամսվա նպաստները շորթվում են, որպեսզի օրինական կարգով վճարվեն գումարները: Նման տեղեկությունների, բանավոր տեղեկությունների, այնուհետ նաև գրավոր հաղորդման հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մարզային վարչության

Կդադարեցվի Աջափնյակ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, մայիսի 3 -ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի` Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 4-12 փողոցների, Սպանդարյան կայարանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղի 6-18 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և հարակից զորամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը

Բերում են Երևան` մասնակցելու ԲՀԿ հանրահավաքին

Times.am. Աբովյան քաղաքի հանրակրթական դպրոցներից, երաժշտական դպրոցից և թանգարաններից աշխատակիցներին տաքսիներով բերում են Երևան’ մասնակցելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքին: Հանրակարթական դպրոցիներից մեկի տնօրենը մանկխոր է հրավիրել, որի ժամանակ ուսուցիչներին տեղեկացրել է այդ մասին: Ուսուսցիչներից մեկի այն հարցին, թե տաքսիների գումորը ո՞վ է վճարելու, տնօրենը պատասխանել է`«քաղաքը»:

Գյումրիում միկրոավտոբուսի ղեկին մահացած վարորդը, ամենայն հավականությամբ, ինֆարկտ է ստացել

Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, Գյումրու թիվ 14 երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկի ղեկին մահացել էր 1964 թվականին ծնված Վարուժան Սարգսյանը, որը հասցրել է փողոցից դուրս քաշել միկրոավտոբուսը, բարձրանալ մայթին, որպեսզի տրանսպորտը շուռ չգա ու ուղևորները չնասվեն, ու տեղում մահացել է: Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ նա մահացած է

Բնակարանում հայտնաբերվել է տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսի 19 ցողուն

Մայիսի 1-ին, ժամը 19.15-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պատրաստելու և աճեցնելու կասկածանքով, Մուշ 2/2 թաղամասի 55 շենքի բնակարաններից մեկից բաժին են հրավիրել 1964 թ. ծնված Հասմիկ Ի.-ին: Զննությամբ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսի 19 ցողուն: Հասմիկ Ի.-ն հայտարարել է, որ դրանք աճեցնում է 1986 թ.

Ոսկյա զարդերը գողացել և գրավադրել է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի  ծառայողները մայիսի 1-ին, ժամը 14.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, Կոստանյան փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Միքայել Դ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում բաց դռնից մուտք գործելով 1967 թ. ծնված Օհան Հ.-ի տուն՝ գողացել է տարբեր տեսակի ոսկյա զարդեր` շուրջ 5.000  դոլար արժողության, և այն գրավադրել Երևան քաղաքի

Շիրակի մարզի դատախազությունում քրգործ է հարուցվել

ՀՀ դատախազության կայքէջի փոխանցմամբ՝ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` առևտրային կազմակերպության տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առևտրային կազմակերպության տնօրենը 2011թ. հուլիսի 28-ին կազմակերպության Գյումրիի մասնաճյուղի նախկին վարկառուներից մեկի անվամբ, առանց վերջինիս գիտության, ձևակերպել և ստացել է 12 000 ԱՄՆ դոլարի չափով վարկ: Մասնավորապես` առանց համապատասխան

Քրեական գործ` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ամբիոնի վարիչի և Սիզավետի ու Աշոցքի դպրոցի տնօրենների դեմ

Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Կարեն Շահբազյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ արդեն 4 քրեական գործեր են հարուցվել և կաշառակերության և պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով: «Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի նախադպրոցական և տարրական կրթության ամբիոնի վարիչ Լիզա Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, դրական գնահատականներ է նշանակել փաստացի քննության և ստուգարքների չհաճախող ուսանողուհու: Հարուցվել է քրեական

«Մեր խմբին միավորում է մեր՝ յուրաքանչյուրիս տարբերությունները». «Kill them all» ռոք խմբի անդամների մասին

Օրեր առաջ Հյուսիսային պողոտան ռոքի հնչյունների ներքո էր, ներկաներից բոլորը վայելում էին «Kill them all» խմբի կատարումնները: Խումբը դեռ մեկ տարեկան էլ չկա, բայց արդեն հասցրել է սիրվել և գտնել իր հանդիսատեսին: Ինչպես նշում է խմբի պրոդյուսերը՝ Վահեն, մայիսի 16-ին և 17-ին կազմակերպվելու է «Rockfest» միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ «Kill them all» խումբը նույնպես պետք է

Բարեկամավանի մշակույթի տունը շինանյութի համար քանդում են

Նշենք, որ նախկինում սահմանամերձ այս գյուղում կանգուն երկու տուն քանդվել է եւ որպես շինանյութ վաճառվել:

414.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մայիսի 2-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.53 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415 դրամ:

Ալեքսանդր Արզումանյանը ձայնը տալու է Դաշնակցությանը

ԳԱԼԱ-ի տեղեկություններով`«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը օրեր անց կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին սատարելու է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը` իրենց համակիրներին ուղղորդելով դեպի ՀՅԴ: Դաշնակցության վերնախավին նման հավաստիացում է տվել  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Սույն տեղեկությունները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս նշել է. «Կուսակցության անունից չեմ կարող ասել, իմ անունից

Արթուր Սաքունց. «Հարցերը լուծվել են Տարոն, սիրուն չէ մոտեցումով»

«Ես Երևանի ընտրողին չեմ էլ նախանձում, թե ինչ է անելու այս իրավիճակում ընտրության ժամանակ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայնյուզ» ակումբում հայտարարեց «Հելսինկյան» քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա նաև հավելեց. «Երևանի ավագանու ընտրությունները իրապես համապետական նշանակության ընտրություններ են, ընտրության մեխանիզմը համամասնական է, ուստի ընտրություններն արդեն իսկ քաղաքական նշանակություն ունեն»: Ըստ Ա. Սաքունցի՝ այս ընտրությունները

Մարգարիտ Եսայան. Նոր ժամանակներ են՝ պատգամավորները գիրք են գրում (ֆոտոշարք եւ տեսանյութ)

ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «Գժանոց թեժ աշուն» գրքի շնորհանդեսի առիթով այսօր Ազգային ժողովում աշխուժություն էր տիրում: Հեղինակը մակագրում էր գրքերի վրա, իսկ դրանք ձեռք բերողները մասնակցում էին հանգանակությանը, որի հասույթն ուղղվելու է գյուղական անապահով ընտանիքների կարիքների լուծմանը: Մարգարիտ Եսայանն ասաց, որ արդեն պայմանավորվածություն ունի Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի հետ: Պարոն Բաղդասարյանը ունի անապահով

Կոմայգում առաջիկայում կզվարճանան նաեւ վետերանները

Այսօր հաշմանդամների եւ վետերանների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը խոստացավ՝ Կոմայգին դարձնելու է վետերանների այգի: «Այգիներից մեկում մշտապես համերգներ կկազմակերպենք, որ մեր վետերանները հավաքվելու տեղ ունենան: Կոմայգում կկազմակերպենք, այնտեղ շաբաթօրյակներ կանենք, կվերականգնենք մեր համերգների ավանդույթները եւ կմեծարենք մեր վետերաններին: Այնպես պետք է անենք, որ մեր վետերաններն իրենց լավ զգան, հիշվեն, հրավիրենք, խրախուսենք»,-ասաց

Այդպես ապրել էլ չեն ուզում (տեսանյութ)

26 փախստական ընտանիք ապրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող հանրակացարանում։ Շենքը ճանաչվել է 3-րդ կարգի վթարային: Բացի այդ, մինչ օրս շենքը գազաֆիկացված չէ, ջրից օգտվում են օրվա ընթացքում երկու անգամ՝ մի քանի ժամով, իսկ լոգասենյակները պարզապես բաց երկնքի տակ են։ Մանրամասն կարդացեք՝ այստեղ

Աղջկան առևանգել են ու բռնաբարել եկեղեցու տարածքում

«Փաստինֆո».  Արմավիրի մարզի դատարանում շարունակվում է զինծառայողի կողմից աղջկան առևանգելու և բռնաբարելու գործով դատավարությունը։ Սերժանտ Մ.Արսենյանը և կրտսեր սերժանտ Գ.Մանուկյանը մեղադրվում ենք մայրաքաղաքից 28-ամյա աղջկան առևանգելու և Մուսալեռ գյուղի եկեղեցու մոտակայքում վերջինիս կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ։ Մեղադրյալները ծառայել են ՀՀ ոստիկանության զորքերում. Գ.Մանուկյանը եղել է N զորամասի հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930