Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր խմբին միավորում է մեր՝ յուրաքանչյուրիս տարբերությունները». «Kill them all» ռոք խմբի անդամների մասին

Մայիս 02,2013 16:55

Օրեր առաջ Հյուսիսային պողոտան ռոքի հնչյունների ներքո էր, ներկաներից բոլորը վայելում էին «Kill them all» խմբի կատարումնները: Խումբը դեռ մեկ տարեկան էլ չկա, բայց արդեն հասցրել է սիրվել և գտնել իր հանդիսատեսին: Ինչպես նշում է խմբի պրոդյուսերը՝ Վահեն, մայիսի 16-ին և 17-ին կազմակերպվելու է «Rockfest» միջազգային մրցույթ-փառատոնը, որտեղ «Kill them all» խումբը նույնպես պետք է մասնակցի, լինելու են խմբեր՝ Պարսկաստանից, Վրաստանից և տարբեր երկրներից:
«Մեր նպատակն է ներկայանալ այնպես, որ հաղթանակը մերը լինի»,- նշում է խմբի պրոդյուսերը:

Խաչիկ Խաչատրյան` էլեկտրո կիթառ
Xachik Xachatryan
-Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիր նվագել, արդյոք ունես երաժշտական կրթություն:

-Դե սկզբում լսում էի երաժշտությունը, հետո փորձում էի նվագել, սկզբում նվագում էի սիրողական, սակայն հետագայում այնպես ստացվեց, որ սկսեցի նվագել ընկերներիս հետ մեկ խմբում, իսկ ինչ վերաբերում է երաժշտական կրթությանը, ապա ո՛չ, երաժշտական կրթություն չունեմ, մասնագիտությամբ հաղորդավար եմ:

-Կպատմե՞ս մի փոքր խմբի մասին, ինչպե՞ս ստեղծվեց խումբը:

– Ես և մեր ոկալիստը՝ Արմանը, ով ժամանակին միայն կիթառ էր նվագում, որոշեցինք խումբ ստեղծել և միասին հանդես գալ: Շատ մեծ ջանքերից հետո այն ստացվեց մեզ մոտ, առաջին անգամ համերգ տվեցինք 2012թ-ի մայիսի 31-ին, որպես առաջին համերգ շատ հաջողված ստացվեց և հենց դա էլ մեզ ոգևորեց ավելի լավ ստեղծագործելու համար: Այդպես սկսեցինք կամաց-կամաց ավելի զարգանալ և առաջ գնալ մինչև այսօր, ճիշտ է, դեռ մեկ տարի չկանք այս ասպարեզում, բայց արդեն հասցրել ենք մեր հանդիսատեսը ունենալ :

-Ինչպես է ձեր հանդիսատեսը գտնում ձեզ, կա հստակ վայր, որտեղ կարող են գալ և լսել ձեր կատարումները:
-Հիմնականում ավելի մանրամասը թե մեր և թե տեղի ունեցող համերգների մասին մենք ներկայացնում ենք մեր խմբի ֆեյսբուքյան էջում:

-Ինչո՞ւ խումբը կոչվեց «Kill them all», միթե այն կապ ուներ Metallica-ի Kill ’em all ալբոմի հետ:
– Այո կապ ուներ, «Metallica»-ն մեր խմբի բոլոր անդամների համար էլ միշտ մեծություն է եղել ու կլինի, քանի որ իրանք են ստեղծել այն ոճը որով մենք այսօր նվագում ենք, չնայած մի փոքր փոփոխված՝ trash + rock’n roll :

-Իսկ բացի «Metalica»-ից կա՞ն այլ խմբեր, որոնց սիրում ես:

– Առաջին հերթին ինձ համար «Metallica»-ն է, բայց չեմ կարող չսիրել այնպիսի խմբերի, ինչպիսիք են` «Black Sabbath»-ը, «Megadeth»-ը , «Slayer»-ը , «Motorhead»- ը, «Zztop»-ը, Anthrax-ը, «Iron Maiden»-ը, «Led Zeppeline»-ը, «Deep Purpl» -ը, «Pink Floyd»-ը , «Exudus»-ը, «Overkil»l-ը  և այսպես շարունակ 🙂

– Իսկ հայ rock խմբերի՞ց:
– Շատ եմ գնահատում «Bambir»-ին և «Dogma»-ին, նրանք իսկապես որակով խմբեր են:

-Բացի կիթառից՝ փորձե՞լ ես այլ երաժշտական գործիքներ նվագել, ստացվե՞լ է :

– Հենց սկզբից փորձել եմ կիթառը, ստացվել է, այլ գործիքներ չեմ փորձել նվագել, որովհետև ես այսպես եմ մտածում, եթե անում ես մի գործ, ուրեմն պետք է կենտրոնանաս միայն դրա վրա և ձգտես հասնել քո նպատակին, տվյալ դեպքում ինձ համար դա կիթառն է:
-Կան այլ հետաքրքրություններ բացի կիթառի՞ց:-Դե ինչպես սկզբում նշեցի մասնագիտությամբ հաղորդավար եմ, բայց մի տեսակ չեմ զբաղվում դրանով: Ինձ համար առաձնային կիթառս է, թող չկրկնվեմ, բայց առանց դրա կյանքս չեմ պատկերացնում :


Արման Մելքոնյան` վոկալ և ռիթմ կիթառArman Melkonyan

– Վերջին համերգից հետո միանգամից այսպիսի մի հարց, միշտ ես այդպե՞ս ռոմանտիկ, թե՞ռոքն է դրան մղում:
– Եթե նկատի ունեիք համերգի ժամանակ հնչեցրած սիրո խոստովանությունս, ապա այո ես շատ եմ սիրահարվում, էմոցիայի պոռթկո՞ւմ, դժվար թե, պարզապես պահի տակ ստացվեց:Ես բնույթով եմ այդպիսին:

-Ի՞նչ նպատակ ուներ խումբը, որը համարում եք իրականացրած:

-Նպատակ դժվար է ասել, բայց երազանք ունեինք մի երգի հետ կապված, որը իրականացավ վերջին համերգի ժամանակ «Metallica»-յի cover  նվագելն էր :

– Իսկ, ո՞ր rock խումբն է կարողանում քեզ ներշնչել:
-Այդպիսի խմբեր շատ կան և առհասարակ, եթե խումբը լավն է, դա արդեն ոգևորում է քեզ և սկսում ես ստեղծագործել: Խմբերից կառանձնացնեմ օրինակ «Motorhead»-ը, «Metallica»-ը, «Slayer»-ը և իհարկե «Chrome Division»-ը :
-Բացի rock-ից կա՞ն այլ երաժշտական ժանրեր, որ սիրում ես:
-Ես մեծացել եմ Blues-ի Jazz-ի և Country-ի  լսելով:
-Քանի՞ երգ ունեք հեղինակային:
– Հեղինակային շատ կան պարզապես դեռ ձայնագրված չեն, ձայնագրված միայն «Road»-ն է:
-Ինչի՞ հենց կիթառ, երաժշտական կրթություն ունե՞ս:
-Դե առաջինը դա ընկավ ձեռքիս տակ, չնայած սկզբում շատ էի ուզում drum set նվագել, հետագայում դա էլ սովորեցի, իսկ երաժշտական կրթություն չունեմ՝ ինքնուս եմ :
-Ինչպես արդեն տեղեկացա պետք է զորակոչվես բանակ, ի՞նչ զգացողություններ ունես, արդյո՞ք խումբը կշարունակի իր գործունեությունը առանց քեզ:
-Իմ խումբը ինձ համար արդեն ընտանիքի պես մի բան է դարձել, և նրանց ժամանակավորապես լքելը միանշանակ շատ տխուր փաստ է ինձ համար, ինչ վերաբերում է խմբի գործունեությանը, ապա հենց սկզբից էլ մենք որոշել էինք, որ եթե ինչ- որ մեկը խմբում չէ ուրեմն խումբ չկա, հենց այս գաղափարով էլ առաջնորդվում ենք:

Արշակ Հայկազունի` հարվածային գործիքներ
Arshak Haykazuni

-Ի՞նչպես ստացվեց, որ հենց drums սկսեցիր նվագել:
-Ես փոքր ժամանակվանից էի դեռ ուզում նվագել, դե փոքր ժամանակ ամանների վրա էի փորձում նվագել, ինչպես մյուս բոլոր երեխաների մոտ է լինում, իսկ երբ արդեն մեծացա, սկսեցի ավելի շատ հետաքրքրվել երաժշտությամբ :
-Ի՞սկ երաժշտական կրթություն ունես:
-Այո:
-Խումբը արդեն կազմավորված էր երբ դու միացար խմբին, հեշտ հարմարվեցի՞ր:
-Այո, երբ խումբը արդեն կազմավորված էր, խմբի անունը այն ժամանակ «Paranoids» էր, հետո ինչ -ինչ պատճառներով վերակազմավորվեց և ձևավորվեց արդեն նոր ուժով և նոր հետաքրքրություններով:
-Ի՞նչ ես կարծում, որքանով է քեզ մոտ ստացվում սեփական ադրենալինդ ու դրայվդ փոխանցել հանդիսատեսին:
-Ինձ թվում է ստացվում է, բայց որոշ չափով:
-Իսկ ինչո՞ւ որոշ չափով:
-Դե մեր տարիքում դժվար բան է և նվագել և նվագածդ էներգիան փոխանցել հանդիսատեսիդ, ինձ թվում է ժամանակի հարց է, ժամանակը կգա ամեն ինչ իր տեղը կնկնի:
-Կա՞ն խմբեր որոնցից ներշնչվում ես:
-Իհարկե կան, բայց ցավոք ոչ հայկական խմբեր են: Կառանձնացնեմ motörhead խումբը և նրանց շատ եմ սիրում:
-Բացի հարվածային գործիքներից կա՞ն այլ հետաքրքրություներ:
-Շատ եմ սիրում հեծանիվ քշել, ձկնորսությամբ զբաղվել և այլն:
-Երևի արդեն գիտես, ընկերդ՝  Արմանը պետք է զորակոչվի բանակ, նրան մեկ ուրի՞շը կփոխարինի:
-Այո գիտեմ, շատ եմ ցավում դրա համար: Խումբը ոչ, խումբը իր հիմնական անդամներով անփոփոխ է մնալու, ուզում է 10 տարի անցնի, մեկ է, խմբի անձնակազմը չի փոխվելու:
-Իսկ ըստ քեզ ի՞նչն է միավորում ձեր խմբին:
-Որքան էլ տարօրինակ հնչի, մեր խմբին միավորում է մեր՝ յուրաքանչյուրիս  տարբերությունները:

Հայկ Սաբրյան բաս կիթառ
Hayk Sabryan
-Ինչպե՞ս սկսեցիր նվագել:
-Ռոք միշտ էլ լսել եմ, երաժշտությունը կյանքիս անբաժան մասն է կազմում: Բանակից վերադառնալով՝ սկսեցի ավելի խորանալ metallica-յի մեջ:Devils dance երգը միանգամից գրավեց ինձ իր բասի ձայնով, դրանից հետո սկսեցի ավելի բասոտ երգել լսել, արդեն որոշ ժամանակ անց սկսեցի ինքս նվագել:
-Իսկ երաժշտական կրթություն ունե՞ս:
-Ոչ. չունեմ, ինքնուս եմ:
-Ի՞նչ rock խմբեր կան, որոնք քեզ համար ֆավորիտեն:
-Միանշանակ ինձ համար անփոխարինելի են «Metallica»-ն և «Slayer»-ը:
-Ռոքից բացի՝ այլ հետաքրքրություններ ունե՞ս:
-Դե սովորում եմ ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում: Այս տարի եմ ավարտում, իսկ այլ հետարքրություն՝ կինոներ եմ սիրում:
-Երբևէ խմբում տարաձայնություններ լինու՞մ են, հե՞շտ եք հարթում:
-Այո, լինում են գրեթե ամեն փորձի ժամանակ :), հիմնականում երգեր գրելու կամ cover-ի համար երգ ընտրելու ժամանակ: Վեճերը մասնագիտական են, բայց միշտ վերջում ընդհանուր հայտարարի կարողանում ենք գալ:
-Ի՞նչ կասես, որքանով ե՞ս կարողանում էներգիադ փոխանցել հանդիսատեսին, ստացվում է, թե՞…
– Ես համեստ բասիստ եմ 🙂 իմ գործն եմ անում, իմ կարծիքով՝ հանդիսատեսը պետք է ասի, թե որքանով է ինձ մոտ դա ստացվում, բայց այ Արմանի դեպքում էներգիան իր միջից հոսում է, ես դեռ ոչ ոքի չեմ տեսել, որ իր գործը կարողանա իր պես անել:
-Իսկ ի՞նչն է միավորում ձեզ բոլորիդ:
-Իհարկե metall-ը, ճաշակով երաժշտությունը և իրար կես խոսքից հասկանալը:

Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031