Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության փաստերը

2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված ընտրական կեղծիքներն ուղեկցվեցին նաև լրագրողների նկատմամբ բռնություններով և նրանց գործունեությունը խոչընդոտելու փաստերով: Մասնավորապես՝ հարձակման է ենթարկվել www.1in.am լրատվական էջի լրագրող Մարինե Խառատյանը, մասնավորապես հայհոյանքների ուղեկցությամբ խլել են նրա տեսախցիկը, խոչընդոտել աշխատանքը: բռնություն է կիրառվել www.lragir.am լրատվական էջի լրագրող Արտակ Համբարձումյանի նկատմամբ: Նման ճնշումները և բռնություններն ունեն ընտրությունների կեղծիքները, խախտումները քողարկելու

ՀՀԿ-ում սպասում են Սերժ Սարգսյանին

ՀՀԿ կենտրոնական շտաբում գնալով ավելի մարդաշատ է դառնում: ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմին անդամները կամաց-կամաց գալիս են կուսակցության շտաբ: Այստեղ սպասում են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Բոլորի տրամադրությունը շատ բարձր է, ՀՀԿ-ականները շնորհավորում են միմյանց`«էկզիթ-փոլի» հրապարակված տվյալների առիթով, համաձայն որոնց, ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը առաջին տեղում է 58 տոկոսով: Շատերը համեմատում-համադրում են իրենց  նախապես

Երեք մարզերի դատարաններ «աշխատեցին»

ՀՀ նախագահի ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման համար այսօր Հայաստանի դատարաններում ստացվեցին 17 հայցադիմումներ: ՀՀ դատական դեպարտամենտի տեղեկացմամբ, 17 հայցադիմումներից բավարարվեցին 13-ը: Մերժվեց 2-ը:Մեկ հայցադիմում վերադարձվել է: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան էին դիմել 6 ընտրող, որոնց հայցադիմումները բավարարվել են: Շիրակի, Կոտայքի, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում ստացվել էին 1-ական հայցադիմումներ, որոնք բավարարվել են:

Ոստիկանությունը հերքում է Սաքունցին

Համացանցում տարածվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հարցազրույցը, համաձայն որի՝ լրացուցիչ ցուցակները դժվար վերահսկելի են, քանի որ դրանք հիմնական ցուցակների նման չեն հրապարակվել և հնարավորություն չի ստեղծվել նրանցով իրականացնելու համեմատություն: Այսինքն` հիմնավոր կասկածներ կան, որ նույն մարդը կարող է ընդգրկված լինել մի քանի ցուցակում: Համացանցում տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Հայաստանի

Արմավիրում բացակայել են վստահված անձանց համար նախատեսված աշխատանքային սեղանները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արմավիրում դիտորդական առաքելություն է իրականացնում  Արմավիրի զարգացման կենտրոնը: Կենտրոնի ներկայացուցիչ Նարինե Առաքելյանը «Մեդիա» կենտրոնում Skype-ով երկրորդ միացման  ընթացքում հայտնեց, որ 21/19 ընտրատեղամասում քվեատուփերրի հետեւի հատվածը ծածկված է եղել թափանցիկ թաղանթներով. «Զարմանալի էր, գրեթե բոլոր տեղամասերում բացի մեկ թեկնածուից,  մյուսները վստահված անձինք չունեն, իսկ տեղ տեղ բացակայել են վստահված անձանց համար

«Վերջ տվեք կապիկությանը»

Այսօր նոր Խարբերդի 16/41 ընտրական տեղամասում փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Դավիթ Սանասարյանի և հանձնաժողովի անդամներից մեկի միջև: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Եվրամիությունը կրկին ընդգծում է ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու կարեւորությունը

Պաշտոնական Բրյուսելը, ինչպես ասված է Եվրամիության կառավարության (Եվրոպայի խորհդրի)` այսօր տարածած հայտարարության մեջ, ուշադրությամբ հետեւում է հայաստանյան ընտրություններին եւ կրկին ընդգծում դրանք միջազգային չափանիշներին եւ արեւմտյան դիտորդների հանձնարարականներին համապատասխան անցկացնելու անհրաժեշտությունը։ Փաստաթղթում Եվրամիության արտգործնախարարները վերլուծում են կառույցի հարաբերությունները Արեւելյան գործընկերության անդամ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ եւ առանձնացնում առաջիկա անելիքներն ու գերակայությունները։ Ըստ այդմ` Բրյուսելը

Իրավունք չունեին ընտրողների ցուցակը ցույց տալու

Արարատ քաղաքի թիվ 18/06 ընտրատեղամասում 1582 -ից ընտրությանը մասնակցել  է 1231 ընտրող: Մեր տեղեկություններով` քվեացուցակում գրանցված քաղաքացիներից մի քանիսը երկար ժամանակ  բացակայում են երկրից եւ մեկն էլ մահացել է. ցանկացանք` ճշգրտել, թե արդյոք նրանց անվան դիմաց կա ստորագրություն եւ որեւէ մեկը մասնակցել է նրանց փոխարեն, բայց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ նա իրավունք չունի մեզ

ՊՆ խոսնակը պատասխանում է դիտորդին

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում արձագանքել է «Առավոտի»  «Աբովյանում զինվորականները քվեարկել են հսկողության տակ» հրապարակմանը: Հիշեցնենք, որ ըստ այդ հրապարակման՝ Աբովյանում դիտորդական առաքելություն իրականացնող «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» կազմակերպության ներկայացուցիչ Լուսինե Սիմոնյանը Մեդիա կենտրոնում Skype-ով  զրույցի ժամանակ հայտնել էր, որ տեղամասերից մեկում արձանագրվել են զինվորականների` հսկողության ներքո քվեարկության դեպքեր.

Հարուցվեց առաջին քրեական գործը

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբից տեղեկացանք, որ ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի հատկանիշներով՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։ Այսօր ժամը 14։25-ին, Երևանի Շիրակի թիվ 52 դպրոցում գտնվող 12/16 ընտրատեղամասում ոստիկանության աշխատակիցներին է դիմել նույն ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զոհրակ Հովհաննիսյանը և հայտնել,

Զարուհի Փոստանջյանը Կապանի ընտրատեղամասերում ընտրախախտումներ է արձանագրել

Այսօր կեսօրից Կապան այցելած Զարուհի Փոստանջյանը Կապանի ընտրատեղամասերով շրջելիս մի շարք ընտրախախտումներ է արձանագրել: Տիկին Փոստանջյանի փոխանցմամբ` իր այցելած գրեթե բոլոր ընտրատեղամասերի հարակից տարածքներում տղամարդկանց հսկայական կուտակումներ են եղել. ցուցակներով մարդկանց, մեքենաներում նստած եւ ընտրությունների ընթացքի մասին հեռախոսազանգով պարբերաբար ինֆորմացիա հաղորդող անձանց է նկատել: «Ձորք թաղամասի մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասի առջեւ զորամասի հրամանատարը քաղաքացիական հագուստով նստած

Սերժ Սարգսյանը հաղթում է. Ցույց է տալիս EXIT POLL-ը

Արմնյուզ առաջատար հայկական լրատվական  հեռուստաալիքի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, նախագահի ընտրության ժամանակ իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն` որպես 2012-2013 թվականի ընտրական շրջանում իրականացված ընդգրկուն ծրագրի վերջնական փուլ: Ելքի հարցման (Exit Poll) նպատակն էր բացահայտել  և վերլուծել քվեարկության օրը ընտրողների որոշումը: Ծրագիրը 2013-ի փետրվարի 18-ին իրականացրել են Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը: Քվեարկության օրը

Հաշմանդամներին այս ընտրություններին էլ խաբեցին ու անտեսեցին

«Ընտրություններին այլեւս չեմ մասնակցելու, եթե կարեւորում են իմ ձայնը, դրանից վեր թող դասեն իմ իրավունքները»,-ասում է հաշմանդամություն ունեցող Կ. Պետրոսյանը Կ.Պետրոսյանը, որը առաջին կարգի հաշմանդամ է եւ տեսողության խնդիր ունի, այսօր առավոտյան մեծ դժվարությամբ է հասել թիվ 51 դպրոցում տեղակայված ընտրատեղամաս` ՀՀ նախագահ ընտրելու համար: Կ.Պետրոսյանի խոսքերով, իր բնակարանից մինչեւ ընտրատեղամաս` մոտ 500 մետր հեռավորություն

1375 քաղաքացի ընտրությանը մասնակցել է բուժհաստատություններում

ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի տեղեկացմամբ, այսօր բուժհաստատություններում ընտրելու իրավունք ունեցող 1628 քաղաքացի է եղել: Քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարոն Քրմոյանն ասաց, որ ստացիոնար բուժում ստացող ընտրողների համար քվեարկություն է անցկացվել 45 բուժհաստատությունում եւ ընտրությանը մասնակցել է 1375 քաղաքացի: Ըստ նրա, ստացիոնար բուժում ստացող ամենաշատ ընտրողները Երեւանում են եղել՝ 673 քաղաքացի, Արմավիրում՝ 15 են,

Պատգամավոր Ռուբեն Հակոբյանը Սուքիաս Ավետիսյանի հետ վիճաբանել է IPhone –ավոր ջահելների պատճառո՞վ (Տեսանյութ)

Քիչ առաջ Գյումրիում գտնվող «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին երկաթգծի տեխնիկումում տեղակայված` թիվ 34/36 ընտրատեղամասից ոստիկանները Գյումրու բաժին էին տարել ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ վիճաբանելու պատճառով: «Ժառանգության» Գյումրու պատասխանատու Վահագն Հովակիմյանը մեզ հայտնեց, որ ինքը Ռուբեն Հակոբյանի հետ գնացել է այդ ընտրատեղամաս` ահազանգի հետքերով, իրենց տեղեկացրել են, որ այնտեղ կոպիտ խախտումներ են կատարվում: Որպես

Արագ արձագանքման 29 դեպք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վաղը կներկայացնի ամփոփիչ տեղեկատվություն՝ ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության փուլի, նաեւ՝ նախընտրական գործընթացների վերաբերյալ: Այսօր առավոտյան ժ.8-ից մինչ 19.00-ն Պաշտպանի թեժ գծով ստացվեց 129 ահազանգ: Գրանցվեց արագ արձագանքման 29 դեպք:Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնեցին ահազանգի տարածքներ: 22 շարժակազմերի միջոցով մշտադիտարկումներ են եղել ինչպես մայրաքաղաքի ընտրատարածքներում, նաեւ՝ մարզերում:

Սաքունց. «Որոշ անձնագրերի դրոշմակնիքը մաքրվել է խոնավ անձեռոցիկով»

Ինչպես հայտնել էինք, Լոռու եւ Տավուշի մարզերում դիտորդական առաքելություն է իրականացնում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Մեդիա կենտրոնում Skype-ով կրկին կազմակերպված հեռախոսազրույցի ընթացքում լրագրողներին հայտնեց, որ 30/10 տեղամասում ոտնահարվել է դիտորդի ազատ շարժման իրավունքը. «Իսկ 32/14 տեղամասում երեք ժամը մեկ հանձնաժողովը ընտրողների թվի մասին տեղեկատվութունը չի հաղորդել տարածքային ընտրական հանձնաժողովին եւ

Տատ ու թոռ՝ նույն խցում

Էրեբունի վարչական շրջանում, Պարույր Սեւակի անվան դպրոցում տեղակայված 13/32 ընտրատեղամասում տատն ու թոռը միասին նույն ընտրախցում էին,եւ երբ Aravot.am-ը հանձնաժողովի նախագահին զգուշացրեց, որ դա օրենքի խախտում է, թոռն անմիջապես արձագանքեց, թե տատս ա, ինչ ա էդտեղ, համ էլ ես, որ մոտեցա, տատին արդեն ընտրությունն արել էր: Իսկ հանձնաժողովի նախագահն էլ արդարացավ, որ ուղղակի աչքից վրիպել

Շարմազանովի ու Խուրշուդյանի կարծիքները «համընկել են»

Երկուսն էլ չեն հիշում «Ընտրությունների ընթացքը ցույց է տալիս, որ խախտումները մինիմալ են եւ ոչ էական: Գործընթացն իր հունով գնում է`հանգիստ եւ բնականոն. Անգամ հանձնաժողովների ՀԱԿ եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն են հաստատել, որ խախտումները քիչ են եւ ոչ էական»,- այսպես արձագանքեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի այն հայտարարություններին, որ նման ծավալուն եւ

Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի տեղեկատվական կենտրոնի արձանագրած խախտումները փետրվարի 18-ի 08:00-18:00 միջակայքում

1. Մի քաղաքացի հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի կամավորներին, որ Վանաձորում Ալմաստ անունով մի տիկնոջ` երեք հոգուց բաղկացած ընտանիքին (տղայի անունն Արմեն է) օրերս 30.000 դրամ ընտրակաշառք էին տվել` Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Երեկ տիկին Ալմաստը մահացել է: Եվ դիակը դեռ տանը դրված` Սերժ Սարգսյանի շտաբից կաշառք տվողը եկել եւ ետ է պահանջել 10.000 դրամը:

«Սիկտիր էղեք տարածքից». Գագիկ Բեգլարյանի «տղերքը» հարձակվել են 1in.am-ի թղթակցի վրա

Քիչ առաջ Մետաքսի շտաբի դիմաց հարձակվել են «Առաջին լրատվական»-ի թղթակից՝ Մարինե Խառատյանի վրա և խոչընդոտել նրա աշխատանքը: Խլել են թղթակցի տեսախցիկը: Մի խումբ տղամարդիկ «Հրապարակ»-ի և «Առաջին լրատվական»-ի թղթակցին հայհոյել են և ասել «սիկտիր էղեք տարածքից»: Այդ մասին թղթակիցը ահազանգել է ՀՀԿ շտաբ: Քիչ առաջ շտաբ է ժամանել է ՏԿՆ նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա խնդրել

Խուրշուդյան. «Այս երկիրը կարծես զավեշտալի երազի մեջ է»

Այսօր Մեդիա կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներին հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի 1000-ից ավել վստահված անձ. «Նախապատվություն ենք տալիս այն տեղամասերին, որտեղ խախտումների առավել մեծ վտանգ կա, օրինակ` փոքր գյուղերում: Ճիշտ է, որոշ տեղամասերում չունենք վստահված անձեր, փոխարենը` կան հանձնաժողովների անդամներ»: Խուրշուդյանի փոխանցմամբ` վերջին մի քանի ժամվա ընթացքում կրկնապատկվել են ընտրատեղամասերում գրանցված

Գյումրիի ընտրատեղամասերից մեկում վիճել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Սուքիաս Ավետիսյանը

Գյումրիում դիտորդական առաքելություն իրականացնող լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը «Մեդիա» կենտրոնում skype-ով կրկին միացման ընթացքում հայտնեց, որ 34/36 տեղամասում մոտ մեկ ժամ առաջ վեճ է ծագել ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի եւ Սուքիաս Ավետիսյանի միջեւ. «Քիչ էր մնացել` բանը հասներ քաշքշուկի: Ինչ որ երիտասարդներ քվեարկողների համարները SMS են արել, եւ վեճը դրա շուրջ է ծագել:

978 կալանավոր է ընտրության գնացել

  Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի տվյալներով, քրեակատարողական հիմնարկներում  պահվում է 4742 անձ, նրանցից  միայն 1028-ն ունեն ընտրելու իրավունք: Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պարոն Առուստամյանն ասաց, որ նախնական տվյալներով,  1028 ընտրելու իրավունք ունեցող կալանավորներից ընտրության են  գնացել 978-ը: Ըստ նրա, ընտրողների թիվը կարող է աճել, որովհետեւ միայն  «Նուբարաշենի» քրեակատարողական հիմնարկում է ընտրությունը

Գյումրիում ոչ միայն ընտրակաշառք են բաժանում, այլ լրագրողներին սպառնում`«նկարելու դեպքում կտամ վիզդ կպոկեմ» (ֆոտոշարք )

Հանրապետության երկրորդ քաղաքում նախագահական ընտրությունները ընթանում են բավականին թափանցիկ: Այն իմաստով, որ այստեղ գրեթե ամեն ոք, սկսած տաքսիներից, որոնցից օգտվում ես, վարորդները խոսում են 5 հազար դրամանոց ընտրակաշառքից ու մատնանշում տեղերը: Իսկ ընտրակաշառքը ավելի շատ բաժանվում էր ծմակ թաղերում, որտեղ ընտրությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից: Մենք եղան Գյումրու Մալայա Զեմլյա կոչվող թաղի ընտրատեղամասերից մեկում, որտեղ

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Քիչ առաջ ՀՀ ԿԸՀ պաշտոնական ներկայացուցիչը հրապարակեց ժամը 18.00 դրությամբ ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ հերթական միջանկյալ տվյալները, որոնց համաձայն ընտրություններին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերել 1.259.374 ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներ, կամ ՀՀ-ում ֆիզիկապես ներկա ընտրողների 100%: Սա նշանակում է, որ կանխատեսման համաձայն ընտրությունների արդյունքներն արդեն իսկ կեղծված են և այս իրողության անտեսումը “ընտրությունների” արդյունքները

Ինչ-որ մարդիկ մեքենաներով, ցուցակներով մարդիկ էին բերում․ «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ

Տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար բարդություններ չեն եղել

Հայրիկյանի վստահված անձինք ընտրախախտումներից այսօր չե՞ն խոսի

Պարույր Հայրիկյանի շտաբի կոորդինատոր Մանյա Այվազյան. «Ամենամեծ խախտումը տեղի ունեցավ հունվարի 31-ին, երբ ձեռք բարձրացրին մեր պետականության վրա»:

Դիտորդները Քանաքեռում արձանագրել են բաց քվեարկություն

2013թ. Նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը Վանաձորում իրականացրած աշխատանքների արդյունքում լուրջ խախտումներ չի արձանագրել, նկատել են մարդկային կուտակումներ, ահազանգեր չեն ստացել: Երևանում կատարած դիտորդական աշխատանքների արդյունքում ստացել են ահազանգեր տարբեր վայրերից՝ Քանաքեռից՝ բաց քվեարկություն անցկացնելու վերաբերյալ, Արաբկիրից լրացուցիչ ցուցակների հետ կապված: Ահազանգերը հիմնականում ստացվել են մինչ ժամը 15:00-ը: 15:00-ից հետո նկատվում

ԱՄՆ դեսպանը կոչ արեց ՀՀ պաշտոնյաներին՝ բացահայտել ընտրախախտումներն, ինչպես խոստացել են (Տեսանյութ)

Քիչ առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպում է ունեցել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: «Հետեւում ենք այս գործընթացներին եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդի առջեւ հավաստիացումներ են եղել, որ բոլոր խախտումներով հետաքննություն կարվի եւ մեղավորները կպատժվեն: Կոչ եմ անում բոլոր ընտրողներին, եթե տեսնում են խախտումներ, ապա դրանց մասին հաղորդեն եւ այնպես անեն, որ պատկան

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031