Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը բացակա էր` հարգելի պատճառով

«Վերջին օրերին ԶԼՄ-ներով լուսանկար և տեսանյութ է տարածվել, որտեղ պատկերված է հսկա շինություն, որը պատկանում է Սյունիքի մարզպետին։ Դուք կարո՞ղ եք հաստատել կամ հերքել, Սուրիկ Խաչատրյանը Երևան է տեղափոխվում մշտական բնակության, կամ ի՞նչ միջոցներով է այդ շինությունը կառուցել»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ հարց բարձրացրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, Սուրիկ Խաչատրյանը

Քաթարի ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությունը՝ ոստիկանությունում

Մայիսի 31-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն ընդունեց Քաթարի պետության ներքին գործերի և աշխատանքի նախարարությունների աշխատակիցների պատվիրակությանը` իրավական հարցերի վարչության պետ, բրիգադիր Ահմադի ալ-Մեհաննադիի ու օտարերկրացիների և սահմանակետերի գլխավոր վարչության պետ, բրիգադիր Մոհամմեդ Ահմեդ ալ-Աթիկի ղեկավարությամբ: Ողջունելով հյուրերին` Արթուր Օսիկյանը պատրաստակամություն հայտնեց քննարկելու նրանց հետաքրքրող հարցերն ու խնդիրները: Ընդգծելով հանդիպման առանձնահատուկ նշանակությունը` պատվիրակության

Գյումրվա կլկլան բաժակ ու հայկական կոյնակ`լեհ քաղաքապետին (ֆոտոշարք)

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հրավերով երկօրյա այցով այսօր Գյումրի էին ժամանել Լեհաստանի 11-րդ քաղաքի` Բելաստոկի քաղաքապետ Տադեուշ Տրուսկոլասկին եւ նույն քաղաքի ռազմավարության եւ զարգացման բաժնի տնօրեն Պրզեմիսլավ Տուչլինսկին: Հյուրերը նախանձելի փաստեր ներկայացրեցին իրենց քաղաքի մասին. մասնավորապես ասացին, որ Լեհաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող ու 350 հազար բնակիչ ունեցող այս քաղաքի բյուջեն բավականին զգալի գումար է մտնում Եվրամիությունից:

Նալբանդյանը հանդիպել է Քուվեյթի խորհրդարանի նախագահի հետ

Մայիսի 31-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնականայցով Հայաստանում գտնվող Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ալի ՖահդԱլ-Ռաշիդի հետ։ Ողջունելով Քուվեյթի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան՝ նախարարՆալբանդյանը կարևորեց երկու պետությունների խորհրդարանականհամագործակցությունը` ընդգծելով, որ այդ ձևաչափով փոխշփումները զգալիորեննպաստում են  երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելեց, որջերմությամբ է հիշում անցյալ տարեվերջին Քուվեյթ կատարած իր պաշտոնականայցելությունը, որի ընթացքում ձեռք բերված

Հոգեբուժարանում փակված կինը խոսեց (Տեսանյութ)

«Ո՞նց կարող ա լինեմ, էս անտերի տեղը կարո՞ղ ա լավ լինի»,- ասում է Ավանի հոգեբուժարանում փակված Ամալյա Նազարեթյանը։ Դատարանի վճռով մանկավարժ կինը ճանաչվել է ագրեսիվ։ Խոսում է հանգիստ եւ ցածր։ Պատրաստ է պատմել ամեն ինչ, այն մասին, թե ինչպես է ոստիկանությունն իրեն խաբեությամբ բերել հոգեբուժարան, ինչու են ինչ-որ մարդիկ փորձում խլել իր բնակարանը «Տունս եկել

«Ով հասկացել է` հասկացել է , ով չի հասկացել` Աշոտյանի խելքն ունի». Լեւոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը չի պատրաստվում պատասխանել ՀԱԿ կուսակցության, ՀԱԿ դաշինքի, ՀԱԿ խմբակցության եւ նոր վերակազմավորվող ՀՀՇ-ի վերաբերյալ հարցերին: Նա չի էլ պատրաստվում մեկնաբանել այդ հարցերի վերաբերյալ քննադատությունը: Մասնավորապես, հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ-ն հիշեցրել էր 90-ականների Ռուսաստանը.«Երբ հինգ հատ «Ласковый май» էր երկրում պտտվում գաստրոլներով»: «Այդ

ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայտարարություն է արել

Երևանում 2013թ. մայիսի 31-ին գումարած նիստի առիթով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը հետևյալ հայտարարությունն է արել: «Եվրախորհուրդ մտնելով Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ կարգավորելու պարտավորություն են ստանձնել։ Այս համատեքստում մենք լիովին աջակցում ենք ԵՀԱԿ Մինսկի խմբի շրջանակներում ՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա ընթացող բանակցությունները»: Վեհաժողովը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում օգտվել Եվրախորհրդի

Կարեն Անդրեասյան. «3 երեխա ունեմ, ինձնից ու կնոջիցս մեծ էներգիա է պահանջվում, որ նրանց խնամենք» (Տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում՝ հունիսի 1-ին ոչ միայն սեփական երեխաների օրը տոն դարձնել, այլ` հոգ տանել նաեւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար:

Նախկին գյուղապետը եւ դիտավանցիները դատի են տվել «ՀիմնաՏավուշին»

Պահանջվում է հատուցել վնասը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Դիտավան համայնքի նախկին ղեկավար Սեյրան Սարգսյանը եւ եւ մի քանի դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Վերջինս ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: 2010 թ. մայիսի 22-ին Իջևանում Ֆրանսիայի Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ստորագրել են համատեղ նկատառումների հուշագիր: 2011

Մտորումներ Եվրախորհրդարանի կոնֆերանսի շուրջ

Ես մի առիթով իմ մտորումներն ասացի Կիրո Մանոյանին Բրյուսելում նրա հետ հանդիպման ժամանակ: Դատ ասելով դատավարություն ենք հասկանում, իսկ Հայ-դատի անդամները խեղաթյուրել են Հայ-դատի բովանդակությունը և բռնել են սխալ ուղղվածություն. սպասում են Ամերիկայի պրեզիդենտի ԳԵՆՈՑԻԴ բառն արտասանելուն, մեկ էլ ողջ աշխարհի խորհրդարանները ընդունեն Հայոց ցեղասպանությունը, բա հետո՞…

Պարզաբանում՝ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի բաց մրցույթի հայտարարության վերաբերյալ

Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական ճարտարապետական բաց մրցույթ հայտարարելուն հաջորդած տարատեսակ արձագանքներին ի պատասխան հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ մրցույթի հայտարարումը ամենևին էլ չի նշանակում որևէ կառույցի իրականացում, ֆինանսական միջոցների հատկացում կամ այլ նմանատիպ քայլերի նախաձեռնում:  Հայտարարված մրցույթի նպատակը մասնագիտական և հանրային քննարկումների արդյունքում առկա խնդիրների վերհանումն է, դրանց լուծումները գտնելն ու

«12 նախարարներ ենթակա են փոփոխության» (Տեսանյութ)

Փոխված նախարարներն էլ ենթակա են փոփոխության

Լեւոն Զուրաբյանը զրուցել է ԵԽԽՎ նախագահի հետ (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

ՀԱԿ ակտիվիստներին այսօր այդպես էլ չհաջողվեց հանդիպել ԵԽԽՎ պատվիրակներին: ԵԽԽՎ պատվիրակության անդամներին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց սպասող ՀԱԿ ակտիվիստներին միացան նաեւ ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը: Վերջինս պատմեց, որ ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին արդեն փոխանցել է իրենց ակցիա անցկացնելու մասին. «Պարտքս եմ համարել ասել, որ մեր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդությունը պլանավորել է

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը`նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին. «Կոլխոզները վերականգնեք»

Այսօր խորհրդարանում երբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ներկայացնում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականը, ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց`մարզում ի՞նչ աշխատանքներ են ընթանում գյուղացիական կոոպերացիաների կազմակերպման ուղղությամբ: Մարզպետ Ղահրամանյանն ասաց, որ իր մոտեցումը գյուղացիական կոոպերացիաների մասով միշտ էլ դրական է եղել, բայց դա բարդ եւ ջանքեր պահանջող աշխատանք է, քանի որ «եղբայրը-եղբոր» հետ չի

«Թող Դոգը դեմս կանգնի ու ասի՝ ամոթ քեզ, ինչո՞ւ ես ստում». զինվորի մայրը` ոստիկանի մասին (Տեսանյութ)

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորի մայրը` Իրինա Ղազարյանը պնդում է, որ  աշխատանքից ազատված ոստիկան Վարդան Ղուկասյանը` նույն ինքը հայտնի «Դոգը», ստել է, երբ «Ժամանակ»-ին ասել է, թե ինքը Իրինա Ղազարյանին չի տեսել ու իր մահացած որդու մահվան հանգամանքների մասին հետը չի խոսել: Հիշեցնենք, որ տիկին Ղազարյանը Aravot.am-ին պատմել էր Դոգի հետ ունեցած զրույցի մասին, որի

«Հարսնաքարի» գործով մեղադրողի կարծիքով՝ Ռուբեն Հայրապետյանի գալով էլ «շրջադարձ, հեղափոխություն չեղավ» (Ֆոտոշարք)

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքների գործով հերթական դատական նիստը: Դատարանում 24 անձի դատակոչելու միջնորդությամբ հանդես եկավ տուժողներ Արտակ Բայաթյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի եւ Գարիկ Սողոմոնյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա միջնորդել էր, որպեսզի դատարան գան դեպքի օրը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի մամուլի հաղորդագրությունը՝ ՀՀ պետական գնումների համակարգի թերացումների ու բացթողումների վերաբերյալ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն հանրային գնումների մոնիթորինգի ծրագրի շրջանակներում իրականացրել է բողոքարկման խորհրդի գործունեության, նրա կողմից ընդունված որոշումների և մեկ անձից գնումների վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն և արձանագրել է մի շարք բացթողումներ և թերություններ: Այսպես, գնումների մասին օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ կետում նշված է, որ բողոքի վերաբերյալ գրավոր որոշումը, որը ներառում է որոշման հիմնավորումը, բողոքարկման

Վինուս Ուիլյամսի գիշերանոցը

Համաշխարհային մեծության թենիսիստուհիները հանդիսականի համակրանքն ավելի վայելելու նպատակով, սովորաբար, հեղինակավոր մրցաշարերում կորտ մտնում են այնպիսի մարզազգեստով, որը լրացուցիչ հմայք է հաղորդում իրենց արտաքինին: Ամերիկացի հանրահայտ աստղ Վինուս Ուիլյամսը, սակայն, որոշել էր այս օրերին Փարիզում ընթացող «Ռոլան Գարոսում» մարզասերներին այլ կերպ զարմացնել: Նա կորտում հայտնվեց «գիշերանոցով»: Լրատվամիջոցները գրում են, որ, բարեբախտաբար, թենիսի սիրահարները հարկադրված չեն լինի

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կենդանաբույժների համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ

Թափառող կենդանիների ուղղությամբ իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Կենդանաբույժների  համաշխարհային ծառայության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որոնք Երևանում են բրիտանական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի, «Կենդանաբույժների համաշխարհային ծառայություն» միջազգային կազմակերպության ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ ընտանի կենդանիների ստերջացման թեմայով մայիսի 25-ից մինչև հունիսի 4–ը  Երևանում անցկացվող 10-օրյա

Գաբրիել Սարգսյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է լինելու

Հայկական շախմատի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի սիրտը զբաղված է: Հայտնում է esyes.am-ը: Լրատվամիջոցն հայտնում է՝ 29-ամյա հայ շախմատիստի ընտրյալը Լիանա Ավոյանն է, ով սովորում է Գյուղատնտեսական ակադեմիայում. ապագա տնտեսագետ է: Այս տարվա ապրիլի 30-ին` մրցաշարերի ու առաջնությունների ընթացքում, Գաբրիելն ու Լիանան նշանվել են`տանը կազմակերպելով փոքրիկ ու մտերմիկ խնջույք: Զույգի հարսանիքը ծրագրված է ամռանը` հունիսի 28-ին, իսկ

417.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մայիսի 31-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.5 դրամ:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությանը

Մայիսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Բրազիլիայից ժամանած Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությանը՝ ատենապետ Մայք Խարապյանի ղեկավարությամբ: Հանդիպման առանցքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին առնչվող հարցերն էին: ՀՀ սփյուռքի նախարարը հորդորեց ներկաներին համայնքներում տեղեկություններ, լուսանկարներ ու փաստաթղթեր հավաքել Ցեղասպանություն վերապրածների ժառանգներից, ինչը ոչ միայն պատմական մեծագույն արժեք կարող է

Էդիկ Բարսեղյան. «Թող հարցեր տան, երկու շաբաթ ա պատրաստվում եմ»

«Անցյալ տարի մի քիչ պատրաստ չէի, չգիտեի, որ պարոն Փաշինյանը ստեղ ա լինելու, հարցեր ա տալու»,- այսօր խորհրդարանում ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում քննարկվում է անցյալ տարվա բյուջեի կատարողականը: Հետաքրքիր էր, որ այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թվաքանակի մասին հարցն այս անգամ բարձրաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Արարատի մարզպետի սույն խոստովանությունը

Ինչո՞ւ Տարոն Մարգարյանը չեկավ խորհրդարան

Երևանի քաղաքապետը որևէ առիթ և պատճառ չունի խուսափելու բյուջետային քննարկումներից, պարզապես այսօր հարգելի պատճառով չէր կարող մասնակցել: Այս խորհրդարանում սույն պատճառաբանությունը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, պատասխանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչո՞ւ քաղաքապետը չի ներկայացնում բյուջեի ծախսերը: Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր Երևանի քաղաքապետարանի կողմից

Հոսանքը ոչ թե 8, այլ 4 դրամով պետք է թանկացնել (Տեսանյութ)

Գագիկ Մակարյանը սուբսիդավորման նոր եղանակ է առաջարկում

«Այսօր բուհ կարող է ընդունվել միայն էլիտար մասսան». Սարգիս Ասատրյանց

«Կոսերվատորիայի վոկալ արվեստ, ակադեմիական, ժողովրդական, ջազային, էստրադային երգեցողություն մասնագիտությունների գծով ուսման վարձը բարձրացել է 200 հազար դրամով։ 500 հազարից դարձել է 700 հազար դրամ։ Տնտեսագիտական համալսարանում էլ 400 հազար ուսման վարձը դարձել է 600 հազար դրամ»,- այսօր այս մասին «Հայելի» ակումբում ասաց Հայաստանի ուսանողական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը: Ըստ բանախոսի` վարձերի բարձրացման դեպքում պետք է

Ֆելիքս Ցոլակյան. Երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը կլուծվի այս տարի

«Կառավարությունը զբաղվում է դրանով, որոշում կկայացվի եւ կասեն, թե ինչպե՞ս է լուծվում սոցիալապես անապահով խավերի հարցը»,- այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին, թե գազի գնի թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենա Շիրակի մարզի անապահով ընտանիքների վրա, ասաց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Լրագրողները նկատեցին, որ խոսակցություններ կան, որ կառավարության օգնությունը ժամանակավոր է լինելու, մարզպետը բարկացավ. «Եթե, եթե, եթե…ես զրույցներից տեղյակ

ԵԱՀԿ-ի աջակցությամբ կատարելագործվեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների կազմակերպական հմտությունները

2013թ. մայիսի 31-ին Երևանում մեկնարկեց կազմակերպական զարգացման հնգօրյա դասընթաց Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված այս դասընթացը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ղեկավարների և երիտասարդական թևերի ներկայացուցիչների համար: «Մենք կարծում ենք, որ այս դասընթացը կամրապնդի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների՝  իրենց համայնքների կարիքները ավելի լավ հոգալուն ուղղված ջանքերը »,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանած Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները քննարկել են դինամիկ զարգացող Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031