Օրվա լրահոսը
ԱԱԽ քարտուղար. «Ո՞ւմ եւ ինչո՞ւ ձեռնտու չէր Հայաստանի խաղաղ ընթացքը»
«Մարդը հրաշքով է փաստորեն փրկվել: Գնահատականը շատ խիստ է, դատապարտում ենք: Վստահ ենք, որ մեր ուժային կառույցները ամեն ինչ կանեն բացահայտելու և խիստ պատժի ենթարկելու, որովհետև սա ստոր և դավադիր հարված էր ընտրական այս ժամանակահատվածում և ըստ էության կատարված էր Հայաստանի իշխանությունների դեմ»,- այսօր Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արթուր
Հայրիկյանի հետ կատարվածը ցինիկության և գռեհկության սահմանների մեջ է.Ալեքսանդր Մարկարով
«Հանգիստ ընթացող քաղաքական արշավը Հայաստանում հանկարծակի հանդիպեց տհաճ և քաղաքականապես ոչ արդարացված մի գործողության հետ, որտեղ թեկնածուի նկատմամբ տեղի է ունենում մահափորձ: Կատարվածի մասին կարող եմ ասել, որ այս ամենը անընդունելի է, քաղաքակրթության սահմաններից դուրս է, ցինիկության և գռեհկության սահմանների մեջ է, որը տեղի ունեցավ Հայաստանում»,-այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը հետաձգվել է, հոլովակները եթերում չեն լինի
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այսօրվա նախընտրական հանդիպումը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում հետաձգվել է: Այս մասին ասված է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի մամուլի ծառայության հայտարարության մեջ: Հեռուստաընկերությունների եւ Հանրային ռադիոյի նախընտրական քարոզչության այսօրվա եթերաժամերին եւս հեռարձակման համար նախատեսված Սերժ Սարգսյանի քարոզչական հոլովակները չեն ցուցադրվի:
Կարտոֆիլը 31 %-ով թանկացել է
Հարցին, թե աշխատավարձի փոփոխությունը գնաճի հետ որքանո՞վ է համադրելի, ԱՎԾ մասնագետ Գուրգեն Մարտիրոսյանն ասաց` աշխատավարձը բարձրացել է 5,1 %-ով, իսկ գնաճը կազմել է 2,6 %: Այս տարվա հունվարին կարտոֆիլը 31 %-ով թանկացել է դեկտեմբերի համեմատությամբ: Այս սննդամթերքի գինն այնքան ժամանակ չի իջնի, մինչեւ որ կարտոֆիլի նոր բերքը լինի: Այսօր «Հենարան» ակումբում ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)
Ինչու Րաֆֆին հանկարծ փոխվեց գրավոր շփումից ձեռքով բարեւելուն (Տեսանյութ)
Նախագահի թեկնածուն ընդունում է իրեն ուղղված քննադատությունը:
Հարազատներին այսօր չի թույլատրվի տեսակցել Պարույր Հայրիկյանի հետ (Տեսանյութ)
Հարցին՝ դիմելո՞ւ է Հայրիկյանը ընտրությունների հետաձգման պահանջով, փաստաբանը պատասխանեց. «Դա որոշելու է պարոն Հայրիկյանը՝ կախված իր առողջությունից: Այս պահին դեռ որոշում չկա»:
Ուղիղ միացում. Հովհաննես Սահակյանը եւ Ստեփան Սաֆարյանը՝ «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 77-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը եւ «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը : Քննարկման թեման` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձն ինչպիսի՞ ազդեցություն կունենա ընտրությունների վրա: https://www.livestream.com/aravot Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական
«Նաիրի Հունանյանին կարող է պասպորտ տան, անուն-ազգանունը փոխեն՝ բրախեն էթա» (Տեսանյութ)
Արարատի մարզի Դվին գյուղում մի ծեր պապիկ լուրջ մտահոգություն ուներ: Մայրաքաղաքից եկած հյուրերից ում բռնեցնում էր՝ հետաքրքրվում էր՝ «Հոկտեմբերի 27-ին Վազգենին, Կարեն Դեմիրճյանին որ սպանին, դրա դատվածները կա՞ն, թե՞ աքսորվել են արտասահման»: Մեր դիտարկմանը, որ Նաիրի Հունանյանը կալանավայրում է՝ պապիկը չհավատաց՝ «Դու տեսե՞լ ես: Չգիտեմ, կարող է պասպորտ տան, անուն-ազգանունը փոխեն՝ բրախեն էթա: Ո՞վ ա
Էլի վարկ ստացանք
Համաշխարհային բանկը 45 միլիոն դոլար վարկ տրամադրեց Հայաստանին` միջհամայնքային ճանապարհների վերանորոգման համար
Հայրիկյանի վիրահատությունը հաջող է անցել
Քիչ առաջ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողներին ասաց, որ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել, աջ արմունկային ուսի փափուկ հյուսվածքներից հեռացվել է գնդակը. «Վիրահատությունն անցել է լավ, հիվանդի վիճակը բավարար է, գտնվում է քնկոտ վիճակում, մի քանի ժամից լրիվ կարթնանա: Ցավեր չունի, արյան ճնշումը եւ գիտակցությունը նորմալ են: Կմնա վերակենդանացման բաժնում վերահսկողության տակ, 2-3
Րաֆֆիի վարկածը. «Դուք մտածեք՝ ում էր ձեռնտու հետաձգել ընտրությունները» (Տեսանյութ)
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանին վախեցրել են:
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է
Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Այն ուղղված էր առաջին հերթին Հայաստանի պետականության դեմ, և մարտահրավեր էր բոլոր այն ուժերին, ովքեր պայքարում են Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար: Պատահական չէ, որ մահափորձ կատարվեց հենց այն մարդու նկատմամբ, ով կանգնած է Հայաստանի անկախացման և ժողովրավարացման ակունքներում: Իրավապահ մարմիններից
Առաջարկ համաշխարհային «Apple» ընկերությանը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել «Apple» ընկերության գործադիր տնօրեն Թիմ Կուկին, որում, մասնավորապես, ասված է.«Apple» ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում: Սակայն բարձր որակային
Նիկոլ Աղաբաբյանի արվեստանոցում՝ արտակարգ իրավիճակ (ֆոտոշարք)
Արշակունյաց-2 ՝ Մամուլի տան 16-րդ հարկում է գտնվում ժամանակակից նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի արվեստանոցը: Տարիներ առաջ նրան թույլատրվեց զբաղեցնել շենքի տանիքի այդ հատվածը: Նիկոլն իր միջոցներով կահավորեց աղբանոց դարձած տանիք-արվեստանոցը, իսկ ամեն ամիս, որպես օրինակելի սպառող, մուծում է 14 հազար սպասարկման վարձ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Նշեմ, որ այդ տարածքում Նիկոլի ողջ ստեղծագործություններն
Վախճանվել է լեգենդար Վլադիմիր Ենգիբարյանը
Այսօր վաղ առավոտյան Լոս Անջելեսում 81 տարեկան հասակում վախճանվել է Մելբուռնի օլիմպիական խաղերի, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Վլադիմիր Ենգիբարյանը 1959 թվականին հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն է եղել մինչեւ 1995 թվականը, երբ բնակություն հաստատեց ԱՄՆ-ում: Լեգենդար բռնցքամարտիկը արժանացել է նախկին ԽՍՀՄ, Անկախ Հայաստանի, ԼՂՀ բազմաթիվ
Գյումրու քաղաքապետն իր զորակցությունն է հայտնում Պարույր Հայրիկյանին
Ցավով տեղեկացա նախագահի թեկանծու Պարույր Հայրիկյանի դեմ երեկ կատարված մահափորձի մասին: Որպես Գյումրու քաղաքապետ դատապարտում եմ կատարվածը և ակնկալում գործի շուտափույթ բացահայտում, կարծում եմ նաև որ անկախ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ունեցած շարժառիթներից, միևնույնն է, այս դեպքը մեզ հայտնի արտաքին ուժեր փորձելու են օգտագործել մեր պետության դեմ՝՝ սևացնելով Հայաստանում ընթացող նախագահական ընտրությունների նորմալ ու բնականոն
Պետրոս Մակեյան. «Հնարավոր է՝ նաեւ դրսի ուժերն են մասնակցել» (Տեսանյութ)
Քիչ առաջ Պարույր Հայրիկյանին այցելելու էր եկել ՀԱԿ անդամ, «Ժողովրդական հայրենիք» կուսակցության անդամ Պետրոս Մակեյանը: Որպես մահափորձի վարկած՝ նա նշեց. «Այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, բայց, կարծում եմ, սահմանափակումը ներսից չէ, Հայաստանից չէ, հնարավոր է՝ դրսի խոշոր խաղերը լինեն: Ինչ կատարվել է Հայրիկյանի հետ, առաջին հերթին ցանկանում եմ արագ ապաքինում: Մի բան
Քերրին խոսել է Հայաստանին առնչվող խնդիրների մասին
Հայամետ գործիչը սրբագրումներ է կատարել իր մոտեցումներում։ Այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը ստանձնող Ջոն Քերրին Սենատում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ ստիպված է եղել մի քանի անգամ անդրադառնել Հայաստանին առնչվող եւ ամերիկահայությանը հուզող խնդիրներին։ Քերրիին հարցերի մի ամբողջ շարք են ուղղել հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերը եւ Ռոբերտ Մենենդեսը։ Բոքսերի հարցերից մեկը եղել է այն մասին,
«Նպատակ են ունեցել ապակայունացնել քաղաքական գործընթացները». վերլուծաբանը` Հայրիկյանի դեմ մահափորձի մասին
Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ երեկ երեկոյան կատարաված մահափորձը, ըստ քաղաքական վերլուծաբանի, շոկի մեջ է գցել ողջ քաղաքական դաշտը: «Մարդիկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում: Շատ անհասկանլի պրոցես է, քանի որ Պարույր Հայրիկյանը այն ֆավորիտը չէր կամ այն ֆիգուրներից չէր, որ որոշիչ դեր էր կատարելու այսօրվա քաղաքակն պրոցեսներում»,-«Մեդիալաբին» ասում է քաղաքական վերլուծաբան Երվանդ
Վարդան Օսկանյան. «Հայաստանի մասին թեկուզ մի քիչ մտածող մարդը նման բան չէր կարող անել»
ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քիչ առաջ հեռացավ հիվանդանոցից եւ լրագրողների հետ ունեցած կարճատեւ զրույցում ասաց, որ այն, ինչ կատարվել է, զարհուրելի եւ դատապարտելի է, երկրորդ կարծիք չի կարող լինել: «Հայաստանի մասին թեկուզ մի քիչ մտածող մարդը նման բան չէր կարող անել: Սա իսկապես վարկաբեկում է Հայաստանի հեղինակությունը, որեւէ մեկին, ես կարծում եմ, որ
Կոչ ՀՀ նախագահի թեկնածուներին
Կոչ ենք անում. հանել թեկնածությունները և անկախության պայքարի առաջնորդ Պարույր Հայրիկյանին ընտրացուցակում սկզբունքորեն թողնել միայնակ` 2013 թվականի փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունները վերածել ՀՀ Անկախության Հանրաքվեի վերահաստատման արարողության:
«Ընտրությունները խաղաղ էին ու կոռեկտ, զարմանալի է, որ նման դեպք արձանագրվեց»
ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի քաղաքական գնահատականը` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի շուրջ Այսօր Aravot.am-ը ՕԵԿ գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչը՞ կարող էր դառնալ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառ: Արդյոք Պարույր Հայրիկյանը Սերժ Սարգսյանի համար այդքան մեծ վտանգ ներկայացնող մրցակից էր, որ կարող էր նման բան տեղի ունենալ, թե՞
Նաիրա Զոհրաբյան. «Տեսանելի վարկած կատարվածին ուղղակիորեն հնարավոր չէ գտնել»
Քիչ առաջ Հայրիկյանին այցելելու էին եկել ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը: Լրագրողների հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց. «Քիչ առաջ պարոն Հայրիկյանին վիրահատարանից տեղափոխեցին պալատ: Մենք բժշկից ճշտեցինք, որ վիրահատությունն անցել է հաջող, գնդակն ուսից հեռացվել է, հեմատոմաները մաքրել են: Թեեւ Հայրիկյանը նարկոզից դեռ դուրս չի եկել, բայց բժիշկները ինքնազգացողությունը գնահատում են նորմալ: Կարծում
Հերթական գողություն երկաթուղում
Գողությունները երկաթուղում ոչ միայն զուտ քրեական հանցագործություններ են, այլև քաղաքացիների կյանքի և առողջության համար իրական վտանգ: Մի քանի մետր կապի մալուխի գողությունը, որը հասարակ մարդու կարծիքով մեծ արժեք չի ներկայացնում, կարող է բերել կայարանների, սլաքային փոխադրիչների, լուսաֆորների միջև կապի կորստի, գնացքների չվացուցակներում խախտումներին և որպես հետևանք՝ գնացքների վթարների: 2013 թվականի սկզբից գողությունները Հարավկովկասյան երկաթուղում հաճախակիացել
«Ջուղա». ֆիլմի պրեմիերա (Տեսանյութ)
Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Ջուղա» վավերագրական ֆիլմի պրեմիերան: 20 րոպեի ընթացքում ներկայացվում է պատմական Ջուղա քաղաքի պատմությունը և աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից: «Ջուղա» վարերագրական ֆիլմը ներկայացվում է ձեր ուշադրությանը: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Ազատ Արշակյան. «Բացի Հայրիկյանից, հաջորդ հարվածը ստացել է իշխանությունը»
Սերժ Սարգսյան, Ազատ Արշակյան, Պարույր Հայրիկյան, մահափորձ, նախագահի թեկնածու, ոստիկանապետ, կրակոց
Անդրիաս Ղուկասյանը՝ Կարեն Քոչարյանին. «Այդ քաղտեխնոլոգը կարո՞ղ է հակառակն ասել»
Հատված ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հարցազրույցից: – Հացադուլ անելու Ձեր պահանջը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «քաղաքականապես տհաս» է համարել։ Ձեր մեկնաբանությունը։ – Համամիտ չեմ, պահանջները հանրության համար ակնհայտ են։ Ոչ ոք չի վիճարկում, որ ՀՀԿ-ն կաշառքներ է բաժանել։ Այդ քաղտեխնոլոգը կարո՞ղ է հակառակն ասել։ ՀՀԿ-ն իր գործունեությամբ հակասում է սահմանադրությանը, հետևապես ընտրություններին մասնակցելու իրավունք չունի
Ազատ Գասպարյան. Ցավում եմ Պարույրի համար, ազգի համար, պետականության համար
Դերասանը շատ կուրախանա, որ մեղավորին պատժեն
Հերմինե Նաղդալյան. «Այս ընտրություններում երկրորդ չի լինելու»
Հատվածներ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցազրույցից: – Նախընտրական պայքարի խաղաղությունն ինչպե՞ս եք գնահատում։ – Մեր հասարակության գնահատականները երբեմն անհասկանալի են. երբ նախկինում երկրում ընտրությունների օրերին մեծ աժիոտաժ էր, քաոսային իրավիճակ, որտեղ ասելիքն ու անելիքը չէին հասկացվում՝ վատ էր, երբ գործընթացները հանդարտ են, ամեն ինչ իրավական դաշտում է, պարզվում է՝ վերստին հոժար չենք։ Դժվար է հայ


















































