Լրահոս
Օրվա լրահոսը

Daily Sundial. Բողոքի ցույցեր ԱՄՆ-ի համալսարաններում

Փետրվար 01,2013 15:12

Հայ ուսանողները բողոքի լուռ ցույցեր էին կազմակերպել երեկ Կալիֆորնիայի մի շարք համալսարանների մոտ՝ Հայոց ցեղասպանության մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով: Գրում է «Դեյլի սանդայալ» թերթը:

Հայ քույրերի և եղբայրների միաբանությունը Հայ ուսանողների միության հետ նման միջոցառումներն առհասարակ կազմակերպում են ապրիլի 24-ի շաբաթվա մեջ:

«Մենք փորձում ենք Թուրքիային ու Ամերիկայի կառավարությանը կոչ անել, որ ճիշտ վարվեն», – ասել է Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանի 21-ամյա ուսանող Դերիկ Սարգսյանը

Բողոքի ցույցերը տեղի են ունեցել 13 համալսարանների մոտ, այդ թվում՝ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (USC), Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA), Լոս Անջելեսի Կալիֆրոնիայի պետական համալսարանի (CSULA), Լոնգ Բիչի Կալիֆորնիայի պետական համալսարանի (CSULB) և Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի  (UCSD):

«Բոլոր համալսարանները, որոնք ունեն հայ ուսանողների միություն, մասնակցում են այս միջոցառմանը», – ասել է 23-ամյա ուսանող Գրիկեր Գեյսիմոնյանը: Նա նշել է, որ քչերը գիտեն Հայոց ցեղասպանության մասին, և որ ապրիլին Նորթրիջի Կալիֆորնիայի պետական համալսարանում ավելի շատ են նման միջոցառումներ սպասվում:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728