Օրվա լրահոսը
«Քո կարդացած գրքերում, ֆիլմերում չի՞ էղել, որ իմ նմանը քո նմանի հետ ա ամուսնացել». Իրական կյանքի մասին
«Սպասում էի, որ ֆիլմերի ավարտին կնմավի, բայց «ֆիլմի ավարտին» հաջորդեց իրական կյանքը»,- իր պատմությունն այսպես է սկսում 24-ամյա Ալինան: Գեղեցիկ, գրավիչ եւ խելացի աղջիկ. այսպես էին բնութագրում նրան ճանաչողները. «երնեկ քեզ տանողին». նրան տեսնելով՝ ասում էին նույնիսկ անծանոթները, իսկ Ալինան երազում էի իր «սպիտակ ձիով» ասպետի մասին, ով պետք է լիներ նրանից խելացի, գեղեցիկ եւ
ՀՀԿ-ից միամիտ Արմեն Մարտիրոսյանի տուն են մտել, անձնագիր ուզել
«Ժառանգության» ներկայացուցիչն ահազանգում է, որ Վարդան Այվազյանն էլ Չարենցավանի դպրոցներում քարոզարշավ է անում:
Լրագրողի հարցը ծաղրանք էր Աշոտյանի համար
«Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»,- ՀՀ նախագահի այս արտահայտությունն արդյոք ծաղր չէր գյուղացու հանդեպ՝ լրագրողի այս հարցը, նախարարն ընդունեց որպես ծաղրանք իր հանդեպ
Շնանա՞լ, թե՞ չշնանալ. պատասխանում են սեքսապաթոլոգները (Տեսանյութ)
«Երբ գանգատներ ունեցող իմ պացիենտներին հարցնում եմ, թե ինչպե՞ս են պահպանակը օգտագործում, շատ հաճախ են ասում, որ գրպանումս, դրամապանակիս մեջ պահում եմ եւ երբ պետք է գալիս՝ օգտագործում եմ»:
Ստոմատոլոգիական ոլորտն է՞լ են մենաշնորհում (Տեսանյութ)
Կառավարության մոտ բողոքի ակցիա կազմակերպած ստոմատոլոգները պնդում են, որ հարկային նոր փոփոխությամբ կառավարությունը ստոմատոլոգիական կլինիկաներին կործանում է. «Ինչ անգրագետ ու անտեղյակ մարդ է այդ փոփոխությունները կատարել «Արտոնագրային վճարի մասին» օրենքում: Ակնհայտ է, որ գործից ու ոլորտից անտեղյակ մարդիկ են: Այնպիսի չափանիշներ են մտցրել, որ Հայաստանում գոյություն չունեն նման ստոմատոլոգիական կենտրոններ»-Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին ստոմատոլոգները, որոնք
«Այսօր զարգացման համագործակցությունը Հայաստանի հետ ավելի ակտիվ է, քան երբևէ». Տրայան Հրիսթեա
«ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա ստանալու առավել հանգամանալից տեղեկատվություն ԵՄ-ի գործունեության մասին: Այսօր ԵՄ-ը Հայաստանի հետ միասին իրականացնում է 80 ծրագիր: Վերջերս Բրյուսելում ստորագրված փաստաթղթերի շրջանակում Եվրամիության բոլոր ծրագրերը հասանելի են ՀՀ-ի համար և նվազագույն հաշվարկներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առնվազն 70 ծրագրով ևս կարելի է ընդլայնել»,- այսօր այս մասին ԵՄ-ի կենտրոնի
Գյումրեցի ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին (Տեսանյութ)
«Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին» խորագրով` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսաուղերձների շարքից ներկայացնում ենք չորրորդ տեսանյութը: Ներկայացվող տեսանյութում վագոն-տնակներում ապրող մի խումբ գյումրեցիներ իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուներին և Հայաստանի հաջորդ նախագահին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով:
Սերժ Սարգսյանը`գործարարներին. «Ուզում եք միանգամից բիրդան աղա դառնալ»
Քայլ առ քայլ բարեփոխեցինք Հայաստանի քաղաքական համակարգը, քայլ առ քայլ բարեփոխելու ենք տնտեսական համակարգը: Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այդ մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Լրագրողների սպասումները չարդարացան, քանի որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չեկավ նախագահի հետ հանդիպմանը: Ու մինչ Սերժ Սարգսյանը խոսում էր իր ծրագրի տնտեսական բարեփոխումներից, դահլիճից մի կին ընդհատեց նրան,
Հայաստանն ընդգրկվել է 10-րդ խմբում
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Մ-21 տարեկանների Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ֆուտբոլի եվրոպական միության անդամ 52 երկրների հավաքականները բաժանվել են 10 խմբի: Հայաստանը հայտնվել է վերջին խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Ֆրանսիան, Բելառուսը, Իսլանդիան եւ Ղազախստանը: Այս փուլի խմբային մրցաշարի հանդիպումների ժամկետները կհաստատվեն ավելի
ՀՀ բուհերը խոշոր հարկատուների ցանկում. 2012թ. վճարել են շուրջ 3,9 մլրդ. դրամ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 13 բուհեր, Կրթության ազգային ինստիտուտը և Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան
«Foo Fighters-ը հիանալի նախագծեր ունի հաջորդ ձայնասկավառակի համար»
Foo Fighters-ի առաջատար Դեյվ Գրոլն ասում է, որ 2011-ին լույս տեսած Wasting Light-ին հաջորդող ձայնասկավառակի երաժշտությունն արդեն պատրաստ է: Այս մասին Գրոլն ասել է MTV News-ին տված հարցազրույցում: «Մենք ունենք նախագիծ, մենք հստակ գիտենք, թե ինչ է լինելու հաջորդը: Ես արդեն ունեմ հաջորդ ձայնասկավառակի երաժշտությունը, եւ մենք կսկսենք դրա վրա աշխատելն անմիջապես այս ամենը վերջացնելուց
Սեռակրթության բացակայության մասին
Ո՞ր տարիքից երեխաները պետք է սեռական կրթություն ստանան, հայ ծնողը պատրա՞ստ է խոսել իր երեխայի հետ սեքսի մասին, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սխալ ինֆորմացիան, որը երեխան ստանում է ինտերնետից, այս եւ այլ հարցերի պատասխանները «Առավոտին» փոխանցեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետեւաբար այն պետք է սկսել կյանքի
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը: Գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ընթացքից՝ զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվելիք «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրին առնչվող հարցեր: Ժան Միշել Հափին ընդգծել է ծրագրի նախապատրաստական աշխատանքների հաջող ընթացքը և նշել, որ այն իր մեջ կներառի մրցունակության զարգացման, գործարար միջավայրի բարելավման,
Նարինե Մկրտչյանը պնդում է, որ Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը
ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Նարինե Մկրտչյանը հունվարի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան: Հունվարի 21-ին Վարչական դատարանը մերժել է նրա հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որով բողոքարկվում էր ԿԸՀ թիվ 22-Ա որոշումը: Նարինե Մկրտչյանը վիճարկում է իր նկատմամբ կիրառված ՀՀ Ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածների և 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի
Սլովակիայի հայ համայնքին հանձնեցին Բրատիսլավայի հնագույն եկեղեցիներից մեկը
2013թ-ի հունվարի 30-ը նշանակալի օր էր ԵՀՄՖ-ի և նրա ամենաակտիվ անդամներից` Սլովակիայի հայկական համայնքի համար: Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի տքնաջան աշխատանքից հետո Սլովակիայի կաթողիկե եկեղեցու ղեկավարությունը, նորին սրբություն Զվոլենսկու գլխավորությամբ, Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին հանձնեցին, որպես սեփականություն քաղաքի ամենակենտրոնական մասում գտնվող Բրատիսլավայի հնագույն եկեղեցիներից մեկն` այն հայկական օծելու ու 99 տարի օգտագործելու նպատակով:
Միքայել Պողոսյանը ԱՄՆ-ում Գիքորի «կարգավիճակով» էր
Դերասանը փաստում է, որ «Եթե բոլորը» ֆիլմի PR-ը ուշ են սկսել Այս տարի փետրվարի 24-ին Լոս Անջելեսում կկայանա «Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխությունը: Ամերիկացի եւ մանավանդ այլազգի կինոհանդիսատեսին, հասկանալի է, ամենից շատ հետաքրքրում է «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգը: Տվյալ պարագայում, ըստ էության, պայքարի մեջ են մտնում ոչ այնքան ֆիլմերը, որքան այս կամ այն երկիրը, վերջիններիս պրոդյուսերները,
Բարեփոխումները շոշափելի արդյունք են տվել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել քաղաքացիների հարցման հիման վրա կառավարության գործունեությանը տրված գնահատականները։ Դրանց համաձայն շոշափելի արդյունք է տվել բջջային կապի և ինտերնետի, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության և կադաստրի ծառայության ոլորտների բարեփոխումը։ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքում արծարծվել են
Առանց լիցենզիայի մանկապարտեզ է գործում
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը օրեր առաջ ստացել է մի տեսանյութ, որտեղ ոմն Նարինե Խաչատրյան պատմում է, թե ինչպես են Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում հիմնադրել մանկապարտեզ՝ եզդի երեխաների համար: Նա նաեւ նշում է, որ իրենց նպատակն է ոչ միայն սոցիալական աջակցություն ցույց տալ եզդիներին, այլ նաեւ՝ հոգեւոր: Մասնավորապես՝ եզդիներին կրոնափոխ անել եւ բերել դեպի
Քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար
ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ինչպես մեզ հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, 2013թ. հունվարի 30-ին, ժամը 21-ի սահմաններում ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում Ռուսլան Վանիկի Սահակյանը և գործով չպարզված ևս մեկ անձ խոչընդոտել են լրագրող Գագիկ Գևորգի Շամշյանի մասնագիտական գործունեությանը, որի
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօր կառավարության կայքէջում տեղադրվելու է մեր գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունը, որը տրվում է հարցումների հիման վրա։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ըստ մեր քաղաքացիների գնահատականների վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումները, որոնք շոշափելի արդյունք են տվել, հետևյալն են. առաջինը բջջային կապի և ինտերնետի ոլորտն է։ Հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել
«Գյուղերի պատուհաններին առաջ ապակի կար, հիմա ցելոֆան է»
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ երկրում տիրող թշվառության ու ուռճացված ընտրացուցակների մասին ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով իր քարոզարշավի ժամանակ առաջարկներ է ներկայացնում Հայաստանում մասսայական աղքատության դեմ պայքարելու համար, գտնում է, որ դրա պատճառներից մեկն էլ ֆինանսավարկային ոլորտում տիրող բացարձակ «լկտիությունն» է: Նա մեղադրում է ներկայիս վարչապետին ամբողջ երկիրը բանկ դարձնելու մեջ: «Նայեք, այս տարվա
Նիկոլայ Բորդյուժան պարգեւատրել է Արթուր Բաղդասարյանին
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ մասնակցել է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ ստորագրված արձանագրության մեջ ամրագրվել են հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների եւ սպասարկման կենտրոնների ստեղծմանն ուղղված կոնկրետ միջոցառումներ եւ քայլեր՝ ըստ ժամկետների եւ կատարողների: Նիստի ավարտին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից պարգեւատրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի»
Հայրենի օլիգարխների «խերը»
Carrefour հիպերմարկետի հայաստանյան պատմությունը կարող է լրջագույն հարվածի տակ դնել Հայաստանի միջազգային վարկանիշը: «Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ հայաստանյան իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ Carrefour-ի դեմ տեղական օլիգարխների կողմից կազմակերպված արշավի հետեւանքով Doing Busness-ի, Index of Economic Freedom-ի եւ մի շարք այլ միջազգային ռեյտինգային կազմակերպությունների ինդեքսներում Հայաստանի դիրքերն առնվազն 30-50 կետով նահանջ կունենան: Հիշեցնենք, որ տնտեսական
Վանաձորում տպավորությունները դրական էին
Արթուր Բաղդասարյանը ընտրողների հետ հանդիպումների ժամանակ վերահաստատում է Սերժ Սարգսյանին սատարելու որոշումը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանդիպումներ է ունենում ազգաբնակչության հետ: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել Վանաձոր քաղաքում: Հանդիպումների հետ կապված ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր, ՕԵԿ Լոռու մարզային խորհրդի նախագահ Խաչիկ Հարությունյանին խնդրեցինք ներկայացնել որոշակի պարզաբանումներ: Ըստ Խ. Հարությունյանի՝
«Ինքնին ձեւակերպումը՝ Րաֆֆու կամ Սերժի Հայաստան, անընդունելի է»
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը ոչ մի տեղ չտանող քայլ է եւ կարող է հանգեցնել հացադուլի ինստիտուտի այլասերման, ինչը տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի ծոմապահության դեպքում: Մինչդեռ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության զարգացման» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գտնում է, որ նախագահի թեկնածուի այդ քայլը կտա իր արդյունքը, ինչպես եղավ Հնդկաստանում՝
«Օրգանի» մարդը
Երբ իմ տան դուռը զանգում են բարետես երիտասարդներ՝ շքեղ կազմված մի քանի գիրք ձեռքներին եւ ասում են՝ «մենք ուզում ենք ձեզ հետ զրուցել», ես ուղղակի փակում եմ դուռը, որովհետեւ ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեմ լսելու աղանդավորների բարբաջանքները: Ենթադրում եմ, որ հայաստանցիներից շատերն են այդպես վարվում: Բայց եթե այս օրերին մեր տուն են գալիս ինչ-որ
«Մարդկանց ուղեղները լվացվել են». Բորիս Թամոյան
«Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում աղանդավորական կառույց գոյություն ունի: Մանկապարտեզում շարժման ներկայացուցիչները կազմակերպում են հավաքներ, որի նպատակն է եզդիներին «խավարից հանել եւ տանել դեպի լույսը»»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Աղանդավորները քայքայում են եզդիական համայնքները թեմայի շուրջ նշեց «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի նախագահ Բորիս Թամոյանը: Նրա պնդմամբ, մարդկանց ուղեղները լվացվել են եւ վերջիններս անգիտակցորեն դեմ չեն
Նախագահի թեկնածուն դեմ չէ աղջիկների բանակում ծառայելուն
Այսօր «Peoplemeter» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու, Էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն անդրադառնալով հայոց բանակի խնդիրներին, ասաց, որ իր նախագահ դառնալուց հետո այնպես է անելու, որ ծառայությունը չլինի պարտադիր. «Բանակում ծառայելը պետք է լինի պայմանագրային հիմունքներով, վճարովի: Ես ընդհանրապես դեմ եմ, որ անխտիր բոլորին տասնութ տարին լրանալուց հետո բանակ են տանում: Բայց չէ՞ որ ոչ բոլորն են
Փիառը «խիյար»-ից տարբերելու ժամանակը
Եթե նույն«խիյար» կամ «լոդր» բառերը ասվեին լիովին այլ հանգամանքներում, հնարավոր է, որ այն լիովին համահունչ լիներ իրավիճակին, մարդիկ կխնդային, կանցներ կգնար։ Սակայն խնդիրն էլ հենց այն է, որ խոսքերը չեն ասվել ճիշտ տեղում, ճիշտ պահին։
Էպոսագետը ներկայացրեց Սերժ Սարգսյանի կենսագրության մանրամասները
Այսօր «Peoplemeter» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանի կենսագրությանը: Նրան անհանգստացնում է մասնավորապես այն, թե ինչպես է Սերժ Սարգսյանը զբաղեցնելով տարբեր պաշտոններ, լինելով տարբեր կուսակցությունների անդամ, հասել նախագահի պաշտոնին: «Ինձ հարցնում էիք, թե ես ինչ էի անում Վազգեն Մանուկյանի շտաբում, ես էլ հիմա հարցնում եմ, իսկ ի՞նչ էր անում


















































