Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել է կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության հարցը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որում քննարկվել է հանրապետությունում կարկտահարության հետևանքով ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ կարկտահարությունից տուժել է 43 համայնք, ընդհանուր 17 հազար հա ցանքատարածություն: Ստեղծված համայնքային հանձնաժողովներն այժմ ուսումնասիրություններ են իրականացնում՝ ճշտելու պատճառված վնասի չափը:   Ըստ նախարարի՝ հատկապես մեծ վնաս

Լեզվակռիվ դատարանում. Փոստանջյանը հորդորում է՝ «Մուկուչյանի դերակատարությունը մի ստանձնեք» (Տեսանյութ)

Այսօր Վարչական դատարանում քննվեց «Բարեւ երեւան» դաշինքի վստահված անձ Զարուհի Փոստանջյանի հայցը՝ ընդդեմ ԿԸՀ-ի: Տիկին Փոստանջյանը պահանջում է չեղյալ համարել ԿԸՀ-ի այն որոշումը, որով հանձնաժողովը մերժեց իր դիմումը քննարկման առարկա դարձնել ու վարչական վարույթ չհարուցեց: Նա պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին վարչական վարույթ հարուցել իր դիմումի համաձայն: ԿԸՀ լիազոր ներկայացուցիչ Նունե Հովհաննիսյանը տիկին Փոստանջյանին խնդրեց մատնանշել

AINA.Ավստրալիայի խորհրդարանականը հերքել է Թուրքիայի հյուպատոսի մեղադրանքները

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի երկրորդ դեմքը արձագանքել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսի բողոքներին՝ կապված հայերի, ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման բանաձև ընդունելուն: Գրում է «Ասիրիան» լրատվական գործակալությունը: Մարի Ֆիկարը պատասխան նամակում հերքել է մեղադրանքները, թե «նահանգային խորհրդարանի նիստին քիչ պատգամավորներ են մասնակցել»: «Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ հայտարարությունը սխալ է և նիստի արձանագրությունը ցույց

«Մեր նպատակն է Հայաստանում զարգացնել հեծանվային մշակույթը». Սամվել Հովհաննիսյան

Մայիսի 26-ին «Հեծանիվ +» ՀԿ-ն «Հայասի» ՀԿ-ի հետ համատեղ մայրաքաղաքում կանցկացնի հեծանվային մրցույթ, որին կմասնակցեն մոտ 300 հեծանվորդներ: Նման իրադարձություն մեր մայրաքաղաքում դեռ չի եղել: Հեծանվորդները  շուրջ մի քանի ժամ կվարեն  իրենց հեծանիվները և անտարբեր չեն թողնի ոչ ոքի: «Հեծանիվ +» ՀԿ-ի նախագահ Սամվել Հովհաննիսյանը համոզված է, որ դրան հաջորդող մի քանի օրերի ընթացքում իրենց

Թոշակների եւ նպաստների հարցը՝ ԱԺ հանձնաժողովում

Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ

Բարևից մինչև ցտեսություն. ինչո՞ւ Հայաստանում ոչինչ չի փոխվում

Հայաստանում նախագահի ընտրություններին հաջորդած հետընտրական բուռն զարգացումները նույն կերպ բուռն անկում ապրեցին այն բանից հետո, երբ Ազատության հրապարակում հանրահավաքներ հրավիրած «Բարևի» հեղափոխության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չկարողացավ արդարացնել պայքարի օրրան համարվող Ազատության հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց «հի-մա, հի-մա» վանկարկողների ակնկալիքները: Փետրվարի 18-ի նախագահի ընտրությունների արդյունքներով գործող նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանից հետո

Ուրիխանյանը մեղադրում է նրանց, ովքեր «ժողովրդին ծանր կացության մեջ են դնում, իրենց վարած կուրսով»

Նախօրեին «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մի տեսակ հեգնանքով նկատել էր, որ Ծառուկյանը վերահաստատեց, որ ԲՀԿ-ն «ընդամենն այլընտրանք է»: «Մեզ համար արդեն տարբերություն չկա՝ ընդդիմություն կլինի, այլընտրանք կլինի: Մեզ համար կարեւորը այն է, որ բոլոր գործընթացներում բոլոր քաղաքական

«Ամոթ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի աղավաղումներով են երգում Սայաթ- Նովա».Թովմաս Պողոսյան

«Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում  մայիսի վերջին կիրակին նշվում է  իբրև Սայաթ-Նովայի հիշատակի օր` վարդատոն: Մասնակիցները  գալիս են մեկական վարդ դնելու Սայաթ- Նովայի շիրիմին: Վարդատոնի 100 -ամյակի և Սայաթ- Նովայի ծննդյան 300–ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն»,-այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց  ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը: Բանախոսի փոխանցմամբ`2005 թ.-ից  մայիսի նախավերջին կիրակին  «Սայաթ-Նովա»  մշակութային միությունը վարդատոնը

Արամ Սարգսյան. «Մատաղի հետ սեփական հոգին են ուտում»

«Առավոտի» հարցին, թե ի՞նչ տպավորություն ստացավ երեկ Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը հետեւած հյուրասիրության տեսարաններից՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Մեր փրկիչ Տերը Տիբերիական ծովի ափին հինգ գարու հացով և երկու փոքրիկ ձկնիկով կերակրեց հինգ հազար մարդու, բոլորը կշտացան, մնացած փշրանքներն էլ 12 զամբյուղ եղան: Էս պարագայում թեկուզ 1000 հորթ էլ մորթեին, միևնույն

Վահե Էնֆիաջյան. «Առանց երեխաների և կնոջ ապրած օրն անիմաստ է»

  Այսօր ընտանիքի միջազգային օրն է: Այն ընդունվել է քսան տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության տոնացույցում ավելացել է 2011թ.-ի ԱԺ-ի որոշմամբ: Օրը նպատակ է հետապնդում` ամենուր ֆինանսական ու բարոյական աջակցություն ցուցաբերել աշխատողներին՝ դրանով իսկ նպաստելով ողջ հասարակության սոցիալ–տնտեսական զարգացմանը: Տոնի եւ ընտանիքի նշանակության մասին մի քանի հարց ուղղեցինք ՀՀ ԱԺ երիտասարդ

Նոյեմբերյանցի կրճատված բուժաշխատողները բողոքում են

Նրանք 2 տարի աշխատել են 10-11 հազար դրամ աշխատավարձով

Սերժ Սարգսյան. Հայաստանը իրավական ոլորտում հետևողականորեն բարեփոխումներ է իրականացնում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենին, ով Հայաստան է ժամանել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կազմավորման 15-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Նախագահը վստահություն է հայտնել, որ պարոն Նետենի այցը մեր երկիր կամրապնդի Դատական կատարողների միջազգային միության և ՀՀ ԴԱՀԿ ծառայության միջև հարաբերություններն ու կնպաստի համագործակցության հետագա

Պուտինը գազի գնի թանկացմամբ պատժում է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ սիրաբանող հայկական իշխանությունների՞ն

Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Այն, որ գազի գները պետք է թանկանային, բավական երկար ժամանակ` մոտ մեկ տարի խոսվում էր, բայց քանի որ Հայաստանում սպասվում էին 3 կարևոր ընտրություններ`ԱԺ, նախագահական և Երևանի ավագանու, հետևաբար և գործող իշխանությունների հաղթանակից հետո նոր միայն ռուսական կողմը բարձրացրեց գազի գնի թանկացման հարցը: Եթե գազի գները

«Թանգարանների գիշեր-2013» ծրագիրը անցկացվում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով

Յուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի: Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության

Բաշխվել է ինսուլինի հերթական խմբաքանակը

ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության բուժհաստատություններին հատկացրել է ինսուլինի  և       հակադիաբետիկ հաբերի հերթական խմբաքանակը։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է Երևանի և մարզերի բժշկական բոլոր հաստատություններին հատկացվող ինսուլինային սրվակների բաշխացուցակը` մեկ ամսվա կտրվածքով և հակադիաբետիկ հաբերի բաշխացուցակները` եռամսյակային կտրվածքով: Այդպիսով կապահովվի շաքարային դիաբետով հիվանդներին անհրաժեշտ քանակությամբ ինսուլինով անխափան մատակարարումը։ Բուժհաստատություններն իրենց մոտ հաշվառված հիվանդներին անհրաժեշտ քանակի

Էլեկտրաէներգիայի սակագները կվերանայվեն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կվերանայի էլեկտրաէներգիայի սակագները: Ինչպես հաղորդում է հանձնաժողովի կայքը, ՀԾԿՀ-ն, հաշվի առնելով 2013-2014 թթ. կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև

Մակեյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Եթե ԲՀԿ-ից փողը հանես, տակը կմնան Աբովյանի ճանապարհի բերդերը»

Պետրոս Մակեյանը վստահեցնում է, որ ԲՀԿ-ն ոչ ընդդիմություն է, ոչ այլընտրանք, ոչ էլ իշխանություն, այլ՝ իշխանությանը սպասարկող

Իրավապաշտպանը պնդում է՝ Տարոն Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը բավականաչափ լեգիտիմություն ունեն

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանի գնահատմամբ, Հայաստանի վերջին երեք ընտրություններին ընդդիմությունը օբյեկտիվ պատճառներով պարտվեց: Այսօր «Նոյան տապան» ակումբում պարոն Կիրակոսյանը դժգոհեց, որ ընտրությունների օրը, իրենք ահազանգել են ընտրողների վրա հոգեբանական ճնշումների կիրառման մասին, բայց  ոչ ոստիկանությունը, ոչ էլ ԿԸՀ-ն համապատասխան չեն արձագանքել. «Իրավիճակը շտկելու ուղղված քայլեր չարվեցին: Ստիպված եղանք, ընտրություններից հետո էլ նշել,

«Love is…». Ամենասիրելի ու ամենասիրային մաստակների մասին

Love is… losing your heart. Love is… trying to understand her kind of music. Love is… becoming the right person for someone… Այս տողերը հայտնի են «Love is…» մաստակներից: Դրանք տարիներ շարունակ եղել են ու մնում են ամենասիրելի ու ամենասիրային մաստակները: «Love is…» մաստակները ի հայտ են եկել 60-ական թվականներին: Նոր Զելանդացի նկարչուհի Քիմ Գրուվը

Կոմունիստ Ռուբեն Թովմասյանը՝ գազի գնի մասին. «Դե Եվրոպա՞ եք, եվրոպական գներով էլ վճարեք»

Ռուբեն Թովմասյանը գտնում է, որ գազի գիմը չէր բարձրանա, եթե մտնեինք Եվրասիական միություն

Ծառուկյանը նորից է ներկայացնելու պարզաբանումներ

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ արած ձևակերպումը ԲՀԿ-ի քաղաքական կարգավիճակի մասին, տարբեր մեկնաբանությունների, այդ թվում՝ ուղղորդված, խեղաթյուրված հետևությունների առիթ է հանդիսացել:  Ակնհայտ է նաև Գագիկ Ծառուկյանի՝ համատեքստից կտրված խոսքի վրա ոմանց համար ցանկալի սցենարների կառուցումը:  Բոլոր տեսակի տարըմբռումներին  և  տարօրինակ մեկնաբանություններին վերջ տալու նպատակով պաշտոնապես տեղեկացնում եմ, որ առաջիկա օրերին ԲՀԿ ղեկավարը  չի

Անի Քոչար. «Ես այնքան միամիտ չեմ՝ հասկանալու, որ նման նյութերը պատահականություն չեն»

Արդեն մոտ մեկ տարի է՝ դատարանում քննվում է «Անի Քոչար փրոդակշն» ընկերության հայցն ընդդեմ ընկերության հրատարակած «Ես» ամսագրի գովազդատուներից մեկի: Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ օր առաջ այս թեման սկսեց շրջանառվել մի շարք լրատվամիջոցներում, ընդ որում, տեղեկատվություն տարածվեց, որ «Անի Քոչար փրոդակշն» ՍՊԸ-ի հայցը դատարանում մերժվել է: Մինչդեռ դատարանը դեռ որեւէ որոշում չէր կայացրել, եւ Անիի

Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է

Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) չի կարող ընդդիմություն դառնալ, ասաց` քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով: Զուրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական

Տիգրան Ուրիխանյան. «Ես չեմ հասկանում թե ի՞նչ եք ուզում ակնարկել»

«Եկեղեցու բացումը, հայ առաքելական հերթական, հրաշալի հուշակոթողի, տաճարի բացումը չեմ ցանկանում համեմել քաղաքական ինտրիգներով կամ ինտրիգներ որոնողներին մեկնաբանություններ ու պատասխաններ տալով»,- այսպես արձագանքեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ընկալում ունեցավ այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անձամբ չէր պատվել Գագիկ Ծառուկյանին եւ չէր եկել Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացմանը: Հետաքրքրվեցինք՝ կարելի՞

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպանը հանդիպեց Քոքեբելյանին

Այսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի և դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը: Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, արտաքին-քաղաքական զարգացումներին և առկա մարտահրավերներին:   Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 15 մայիսի, 2013թ. ք. Երևան

Ստյոպա Սաֆարյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Տանձն անընդհատ փորձում է ապացուցել, որ ինքը լավ խնձոր կլինի»

«Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը իր «ընդդիմադիր» գործունեությունը համաձայնեցնում է իշխանության հետ, այո՛ մենք չենք լինելու ընդդիմություն, որի «ընդդիմադիր» ճառերը գրվում են հայտնի շենքերում: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից: Այո՛, մենք չենք լինելու ընդդիմություն, որը հազարավոր մարդկանց կարող է տանել հնարավոր առճակատման ու գնալ Ծիծեռնակաբերդ»,- Գագիկ Ծառուկյանի

ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել

Մայիսի 15-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

ՀՀՇ կուսակցության խորհրդանիշը պատկանում է ՀՀՇ հ/կ-ի՞ն

«Հայոց Համազգային Շարժում» հ/կ հաղորդագրություն  2013թ.-ի մայիսի 14-ի հրապարակումներում զանգվածային լրատվության որոշ միջոցներ, լուսաբանելով մի խումբ մարդկանց մամլո ասուլիսը, օգտագործել են «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը: Ի գիտություն բոլոր լրատվամիջոցների հայտնում ենք հետևյալը` 1. «ՀՀՇ» անվանումը և ՀՀՇ խորհրդանշանը պատկանում են «Հայոց Համազգային Շարժում» հ/կ-ին և գրանցված են ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի

Մուկուչյանը` «Բարեւ Երեւան» դաշինքի դիմումների մասին (Տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ճիշտ չի համարում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանի եւ Լուսինե Պետրոսյանի գնահատականները իրենց որոշման վերաբերյալ: Հիշեցնենք, որ դաշինքի ներկայացուցիչները ապօրինի են գնահատել ԿԸՀ-ի որոշումը եւ վիճարկում են այն Վարչական դատարանում: «Հաճախ փորձ է կատարվում ընտրական գործընթացների վերաբերյալ այլ մասնակիցների ներկայացրած դիմումները մատուցել որպես «Բարեւ Երեւան» դաշինքի դիմում: Դաշինքը

Հուշարձաններին անձնագիր չեն տալիս (Տեսանյութ)

Բնապահպանության նախարարությունը մինչ օրս չի կազմել Գառնու բազալտե երգեհոն սյունաձեւ հուշարձանի անձնագիրը»: 2008 թվականին կառավարության որոշմամբ Գառնու «Քարերի սիմֆոնիան» ներառվել է հուշարձանների ցանկում, սակայն, այն մինչ օրս անձնագիր չունի: Այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ` բացի «Քարերի սիմֆոնիայից», բնության այլ հուշարձաններն էլ չունեն անձնագրեր, իսկ անձնագրերն անհրաժեշտ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031