Օրվա լրահոսը
«Տոկոսային պատերազմները» կիջեցնեն գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները». Բանկերի միության նախագահ
Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանի խոսքով` Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2012-ին աճել է 38.8 մլրդ. դրամով կամ 10.5%-ով` կազմելով 409.5 մլրդ. դրամ: «2011 թ-ի համեմատ` աճել են նաեւ հաճախորդներին տրված վարկերի եւ այլ փոխատվությունների ծավալները: 2012-ին դրանք աճել են 264.3 մլրդ դրամով կամ 21%-ով: Նախորդ տարվա համեմատ` պարտավորությունները հաճախորդների նկատմամբ աճել են 187.9
Մասնագետը՝ հաքերային «փոխհրաձգությունների» մասին. Կրակում են միմյանց վրա ինչպես շփման գծին
Ըստ Սամվել Մարտիրոսյանի, հայկական հաքերներն էլ են գործում
«Դա հերթական բլեֆն ու խաբեությունն է». ՀԱԿ անդամը՝ Ս. Սարգսյանի շտաբի հայտարարության մասին
Երեկ ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել, որով դատապարտում էր անձնագրային տվյալների հավաքագրումը: Արդյոք գործող նախագահի նախընտրական շտաբի այս հայտարարությունն անկե՞ղծ է, թե՞ ոչ: Այս հարցի վերաբերյալ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Իրենք են հավաքում, իրենք իրենց բռնե՞ն: Ինչի մասին է խոսքը: Այսինքն՝ իրենք ցանկանում են անձնագրային
Գալուստ Սահակյանը պատմում է՝ ինչ կիսեց իր հետ Անդրիաս Ղուկասյանը (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն այցելեց ԳԱԱ շենքի առջեւ հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին: «Յուրաքանչյուր հայ քաղաքացի պետք է մասնակցի ընտրություններին յուրովի, կուսակցությունները՝ որպես թիմային կառույցներ՝ առաջադրմամբ: Ամենակարեւորը , որ Անդրիասը կիսեց ինձ հետ, բոլորիս տրամաբանությունը մեկն է՝ ունենալ ուժեղ Հայաստան, անկախ նրանից ՝ այս պայքարում ով կլինի նախագահ, յուրաքանչյուր քաղաքացի պետք է
Նախկին ոստիկանը ժողովրդի՞ց չի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անդորրը «հսկողները» արգելել են Հրազդանի բնակիչ նախկին ոստիկանին մոտենալ թեկնածուին, պատճառաբանելով` եկել է ժողովրդին հանդիպի, ոչ թե նախկին ոստիկանի
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործում Հատուկ քննչական ծառայության դերը սահմանափակ է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հատուկ քննչական ծառայության 2012թ. աշխատանքները: յանը: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:Տարեկան աշխատանքների ամփոփմամբ հանդես է եկել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը: Նա մասնավորապես ասել է. «Հատուկ քննչական ծառայությունը որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չի գտնվում, և այդ կարգավիճակը նրան թույլ է
Տեղեկատվության անվտանգության մասնագետ. Պաշտոնյան պետք է գլուխ ունենա ոչ միայն Facebook-ում շփվելիս
Սամվել Մարտիրոսյանը զգոնության կոչ է անում աշխատանքային համակարգչից սոցցանցեր այցելող պաշտոնյաներին
Հետաքննության մարմնի 7 աշխատակիցներ ենթարկվել են տույժերի
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազները 2012թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում են իրականացրել 134 քրեական գործերով և թվով 326 նյութերի նախապատրաստման նկատմամբ: Նախապատրաստված 326 նյութերից 89-ով հարուցվել են քրեական գործեր, 189-ով մերժվել է քրեական գործի հարուցումը (187-ը` արդարացման, 2-ը` ոչ արդարացման հիմքով), ըստ ենթակայության
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ճանապարհները խաչվեցին
Նախագահ Սարգսյանը մի ուշագրավ միտք էլ արտահայտեց: Նա, իհարկե, հայցեց հայաստանցիների ներողամտությունը, որ ստիպված են դեռ որոշ ժամանակ էլ ցածր աշխատավարձով աշխատել: Ըստ Սերժ Սարգսյանի՝ մայրաքաղաքում առաջարկվող աշխատանքներին 130-140 հազար դրամ աշխատավարձ է տրվում, ինչը մեր համաքաղաքացիների սրտով չէ:
Սամվել Մարտիրոսյան. Դժվար է ասել, թե թուրքական վիրուսը հայկական լսարանի դեմ է ուղղված
Facebook-յան վիրուսը կառավարելի է դարձնում «վարակվածների» համակարգիչները
«Քո կարդացած գրքերում, ֆիլմերում չի՞ էղել, որ իմ նմանը քո նմանի հետ ա ամուսնացել». Իրական կյանքի մասին
«Սպասում էի, որ ֆիլմերի ավարտին կնմավի, բայց «ֆիլմի ավարտին» հաջորդեց իրական կյանքը»,- իր պատմությունն այսպես է սկսում 24-ամյա Ալինան: Գեղեցիկ, գրավիչ եւ խելացի աղջիկ. այսպես էին բնութագրում նրան ճանաչողները. «երնեկ քեզ տանողին». նրան տեսնելով՝ ասում էին նույնիսկ անծանոթները, իսկ Ալինան երազում էի իր «սպիտակ ձիով» ասպետի մասին, ով պետք է լիներ նրանից խելացի, գեղեցիկ եւ
ՀՀԿ-ից միամիտ Արմեն Մարտիրոսյանի տուն են մտել, անձնագիր ուզել
«Ժառանգության» ներկայացուցիչն ահազանգում է, որ Վարդան Այվազյանն էլ Չարենցավանի դպրոցներում քարոզարշավ է անում:
Լրագրողի հարցը ծաղրանք էր Աշոտյանի համար
«Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում»,- ՀՀ նախագահի այս արտահայտությունն արդյոք ծաղր չէր գյուղացու հանդեպ՝ լրագրողի այս հարցը, նախարարն ընդունեց որպես ծաղրանք իր հանդեպ
Շնանա՞լ, թե՞ չշնանալ. պատասխանում են սեքսապաթոլոգները (Տեսանյութ)
«Երբ գանգատներ ունեցող իմ պացիենտներին հարցնում եմ, թե ինչպե՞ս են պահպանակը օգտագործում, շատ հաճախ են ասում, որ գրպանումս, դրամապանակիս մեջ պահում եմ եւ երբ պետք է գալիս՝ օգտագործում եմ»:
Ստոմատոլոգիական ոլորտն է՞լ են մենաշնորհում (Տեսանյութ)
Կառավարության մոտ բողոքի ակցիա կազմակերպած ստոմատոլոգները պնդում են, որ հարկային նոր փոփոխությամբ կառավարությունը ստոմատոլոգիական կլինիկաներին կործանում է. «Ինչ անգրագետ ու անտեղյակ մարդ է այդ փոփոխությունները կատարել «Արտոնագրային վճարի մասին» օրենքում: Ակնհայտ է, որ գործից ու ոլորտից անտեղյակ մարդիկ են: Այնպիսի չափանիշներ են մտցրել, որ Հայաստանում գոյություն չունեն նման ստոմատոլոգիական կենտրոններ»-Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին ստոմատոլոգները, որոնք
«Այսօր զարգացման համագործակցությունը Հայաստանի հետ ավելի ակտիվ է, քան երբևէ». Տրայան Հրիսթեա
«ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա ստանալու առավել հանգամանալից տեղեկատվություն ԵՄ-ի գործունեության մասին: Այսօր ԵՄ-ը Հայաստանի հետ միասին իրականացնում է 80 ծրագիր: Վերջերս Բրյուսելում ստորագրված փաստաթղթերի շրջանակում Եվրամիության բոլոր ծրագրերը հասանելի են ՀՀ-ի համար և նվազագույն հաշվարկներն ու դիտարկումները ցույց են տալիս, որ առնվազն 70 ծրագրով ևս կարելի է ընդլայնել»,- այսօր այս մասին ԵՄ-ի կենտրոնի
Գյումրեցի ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին (Տեսանյութ)
«Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին» խորագրով` «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսաուղերձների շարքից ներկայացնում ենք չորրորդ տեսանյութը: Ներկայացվող տեսանյութում վագոն-տնակներում ապրող մի խումբ գյումրեցիներ իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված ՀՀ նախագահի թեկնածուներին և Հայաստանի հաջորդ նախագահին` իրենց կողմից բարձրացրած խնդիրների լուծման ակնկալիքով:
Սերժ Սարգսյանը`գործարարներին. «Ուզում եք միանգամից բիրդան աղա դառնալ»
Քայլ առ քայլ բարեփոխեցինք Հայաստանի քաղաքական համակարգը, քայլ առ քայլ բարեփոխելու ենք տնտեսական համակարգը: Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այդ մասին ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Լրագրողների սպասումները չարդարացան, քանի որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չեկավ նախագահի հետ հանդիպմանը: Ու մինչ Սերժ Սարգսյանը խոսում էր իր ծրագրի տնտեսական բարեփոխումներից, դահլիճից մի կին ընդհատեց նրան,
Հայաստանն ընդգրկվել է 10-րդ խմբում
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Մ-21 տարեկանների Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ֆուտբոլի եվրոպական միության անդամ 52 երկրների հավաքականները բաժանվել են 10 խմբի: Հայաստանը հայտնվել է վերջին խմբում, որտեղ նրա մրցակիցները լինելու են Ֆրանսիան, Բելառուսը, Իսլանդիան եւ Ղազախստանը: Այս փուլի խմբային մրցաշարի հանդիպումների ժամկետները կհաստատվեն ավելի
ՀՀ բուհերը խոշոր հարկատուների ցանկում. 2012թ. վճարել են շուրջ 3,9 մլրդ. դրամ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի առաջին հազար խոշոր հարկ վճարողների ցանկը` համաձայն վճարված հարկերի և տուրքերի մեծության: Ցանկում ընդգրկված են նաև ՀՀ ուսումնական հաստատություններ և կրթական ծառայություն մատուցող կազմակերպություններ` այդ թվում 13 բուհեր, Կրթության ազգային ինստիտուտը և Շիրակացու անվան ճեմարան կրթահամալիրը: Խոշոր հարակատու բուհերի ցուցակը գլխավորում է Մ. Հերացու անվան
«Foo Fighters-ը հիանալի նախագծեր ունի հաջորդ ձայնասկավառակի համար»
Foo Fighters-ի առաջատար Դեյվ Գրոլն ասում է, որ 2011-ին լույս տեսած Wasting Light-ին հաջորդող ձայնասկավառակի երաժշտությունն արդեն պատրաստ է: Այս մասին Գրոլն ասել է MTV News-ին տված հարցազրույցում: «Մենք ունենք նախագիծ, մենք հստակ գիտենք, թե ինչ է լինելու հաջորդը: Ես արդեն ունեմ հաջորդ ձայնասկավառակի երաժշտությունը, եւ մենք կսկսենք դրա վրա աշխատելն անմիջապես այս ամենը վերջացնելուց
Սեռակրթության բացակայության մասին
Ո՞ր տարիքից երեխաները պետք է սեռական կրթություն ստանան, հայ ծնողը պատրա՞ստ է խոսել իր երեխայի հետ սեքսի մասին, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ սխալ ինֆորմացիան, որը երեխան ստանում է ինտերնետից, այս եւ այլ հարցերի պատասխանները «Առավոտին» փոխանցեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Սեռակրթությունը, այսինքն՝ սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության անբաժանելի մասն է, հետեւաբար այն պետք է սկսել կյանքի
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի գլխավորած պատվիրակությանը: Գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության ընթացքից՝ զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի կողմից իրականացվելիք «Զարգացման քաղաքականության գործառնություն» ծրագրին առնչվող հարցեր: Ժան Միշել Հափին ընդգծել է ծրագրի նախապատրաստական աշխատանքների հաջող ընթացքը և նշել, որ այն իր մեջ կներառի մրցունակության զարգացման, գործարար միջավայրի բարելավման,
Նարինե Մկրտչյանը պնդում է, որ Ընտրական օրենսգրքի որոշ հոդվածներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը
ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Նարինե Մկրտչյանը հունվարի 30-ին դիմել է Սահմանադրական դատարան: Հունվարի 21-ին Վարչական դատարանը մերժել է նրա հայցն ընդդեմ ԿԸՀ-ի, որով բողոքարկվում էր ԿԸՀ թիվ 22-Ա որոշումը: Նարինե Մկրտչյանը վիճարկում է իր նկատմամբ կիրառված ՀՀ Ընտրական օրենսգրքի 24-րդ, 80-րդ հոդվածների և 79-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 23-րդ հոդվածի 3-րդ մասի
Սլովակիայի հայ համայնքին հանձնեցին Բրատիսլավայի հնագույն եկեղեցիներից մեկը
2013թ-ի հունվարի 30-ը նշանակալի օր էր ԵՀՄՖ-ի և նրա ամենաակտիվ անդամներից` Սլովակիայի հայկական համայնքի համար: Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի տքնաջան աշխատանքից հետո Սլովակիայի կաթողիկե եկեղեցու ղեկավարությունը, նորին սրբություն Զվոլենսկու գլխավորությամբ, Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին հանձնեցին, որպես սեփականություն քաղաքի ամենակենտրոնական մասում գտնվող Բրատիսլավայի հնագույն եկեղեցիներից մեկն` այն հայկական օծելու ու 99 տարի օգտագործելու նպատակով:
Միքայել Պողոսյանը ԱՄՆ-ում Գիքորի «կարգավիճակով» էր
Դերասանը փաստում է, որ «Եթե բոլորը» ֆիլմի PR-ը ուշ են սկսել Այս տարի փետրվարի 24-ին Լոս Անջելեսում կկայանա «Օսկարի» 85-րդ մրցանակաբաշխությունը: Ամերիկացի եւ մանավանդ այլազգի կինոհանդիսատեսին, հասկանալի է, ամենից շատ հետաքրքրում է «Լավագույն ֆիլմ օտար լեզվով» անվանակարգը: Տվյալ պարագայում, ըստ էության, պայքարի մեջ են մտնում ոչ այնքան ֆիլմերը, որքան այս կամ այն երկիրը, վերջիններիս պրոդյուսերները,
Բարեփոխումները շոշափելի արդյունք են տվել
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը կառավարության անդամներին է ներկայացրել քաղաքացիների հարցման հիման վրա կառավարության գործունեությանը տրված գնահատականները։ Դրանց համաձայն շոշափելի արդյունք է տվել բջջային կապի և ինտերնետի, երրորդ անձանց ռիսկի ապահովագրության և կադաստրի ծառայության ոլորտների բարեփոխումը։ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքում արծարծվել են
Առանց լիցենզիայի մանկապարտեզ է գործում
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը օրեր առաջ ստացել է մի տեսանյութ, որտեղ ոմն Նարինե Խաչատրյան պատմում է, թե ինչպես են Արագածոտնի մարզի Սադոնց գյուղում հիմնադրել մանկապարտեզ՝ եզդի երեխաների համար: Նա նաեւ նշում է, որ իրենց նպատակն է ոչ միայն սոցիալական աջակցություն ցույց տալ եզդիներին, այլ նաեւ՝ հոգեւոր: Մասնավորապես՝ եզդիներին կրոնափոխ անել եւ բերել դեպի
Քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար
ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում այսօր հարուցվել է քրեական գործ` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ: Ինչպես մեզ հայտնի դարձավ հավաստի աղբյուրներից, 2013թ. հունվարի 30-ին, ժամը 21-ի սահմաններում ՀՀ ԿԱ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում Ռուսլան Վանիկի Սահակյանը և գործով չպարզված ևս մեկ անձ խոչընդոտել են լրագրող Գագիկ Գևորգի Շամշյանի մասնագիտական գործունեությանը, որի
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այսօր կառավարության կայքէջում տեղադրվելու է մեր գործունեության գնահատականների վերաբերյալ հաշվետվությունը, որը տրվում է հարցումների հիման վրա։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ըստ մեր քաղաքացիների գնահատականների վերջին տարիների ընթացքում աչքի ընկնող բարեփոխումները, որոնք շոշափելի արդյունք են տվել, հետևյալն են. առաջինը բջջային կապի և ինտերնետի ոլորտն է։ Հարցված քաղաքացիների 95.3 տոկոսը գնահատել
















































