Օրվա լրահոսը
«Անօրինականության» եւ «իմիտացիայի» իմիտացիա
Ո՞վ ստիպեց Լ.Տեր-Պետրոսյանին դառնալ 68 տարեկան կամ ԲՀԿ առաջնորդին չառաջադրել իր թեկնածությունը: Ասել կուզի` «իմիտացիայի» եւ «ընտրությունների անօրինականության» մասին չի կարելի խոսել դատարկ հայտարարություններով:
Ինչո՞ւ են մոռացել հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը
Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսպես մեկնաբանեց. «Իմ նախընտրական ծրագրահենքի նյութերը բավական խիտ են, ես անգամ կենսագրությունս ստիպված եղա կրճատել։
«Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է իր իսկ շտաբի իրականացրած նորանոր խախտումներ բացահայտել»
Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում Րաֆֆի Հովհաննիսյանը «Հայփոստի» մասնաճյուղի պատից պոկել է իր իսկ քարոզչական պաստառը, քանի որ, իր կարծիքով, այն փակցված է եղել արգելված տեղում։ «ՉԻ» – Որոշ տեղեկությունների համաձայն՝ նույն երեկոյան Րաֆֆի Հովհաննիսյանը փողոցը հատել է արգելված վայրում, ապա երկու ժամ շարունակ վազել պետավտոտեսչության մեքենայի հետեւից, ի վերջո հասել, կանգնեցրել մեքենան եւ ստիպել,
Ինչո՞ւ 2013 թվականին Հայաստանում աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ
Գիտե՞ք, թե ինչու 2013 թվականին Հայաստանում աշխատավարձերի բարձրացում ՀՀ պետական բյուջեով նախատեսված չէ։ Այն պարզ պատճառով, որ բյուջեում փող չկա։ Ավելի ճիշտ, մի քիչ կա, բայց արտաքին պարտքը այնքան մեծ է, որ 2013 թվականին ավելի քան 400 միլիոն դոլար բյուջեից տրամադրվելու է այդ պարտքի սպասարկմանը։ Այսինքն, արտաքին պարտքի սպասարկմանը ուղղվելու է մոտավորապես այնքան գումար, որքան
Թեկնածուի հիմնադրամում գումար չկա, բայց ծախսվում է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահանջն արդեն կատարվել է,- մեզ հետ զրույցում հավաստեց ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը` նշելով որ ընտրական օրենսգրքի պահանջներին չհամապատասխանող պաստառներն արդեն վերացրել են: Ըստ Վ. Սեդրակյանի՝ դրանք տպագրվել են իր միջոցներով, իսկ թե որքան գումար է դրանց վրա ծախսել հրաժարվեց մանրամասնել` նշելով, որ գումարի չափը ցանկություն չունի ասելու: Նկատենք, որ ՀՀ նախագահի
«Կան գյուղապետեր, որոնք սպառնում եւ ուղղորդում են համագյուղացիներին»
Նախագահական ընտրությունների բացթողումների մասին
«Երևան իմ սեր»
Հիմնադրամը նպատակ չի հետապնդում Երևան քաղաքում որպես սեփականություն հողամաս կամ շենքեր ձեռք բերել: «Երևան իմ սեր» հիմնադրամի գործունեությունն ուղղված է Երևանի ճարտարապետական մշակութային ժառանգության վերականգնմանն ու պահպանմանը: Հիմնադրամը նպատակ է հետապնդում պահպանել և վերականգնել Երևանի ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերը, հարմարեցնել դրանք նոր և լուսավոր նպատակների և կրկին կիրառելի դարձնելով դրանք` բարելավել հաշմանդամ երեխաների, երիտասարդների և
Արվեստագետների կարծիքները «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին
Ֆիլմի ավարտից հետո մոտեցանք հրավիրյալներից մի քանիսին եւ փորձեցինք նրանց կարծիքը լսել։ Արա Երնջակյանի կարծիքով, ամեն ինչ շատ լավ էր. «Ես շատ վախենում էի, անկեղծ ասած, որովհետեւ թեման շատ վտանգավոր էր՝ լավ իմաստով, ուրախ եմ, որ չհիասթափվեցի եւ բավականին մեծ ապրումներ ունեցա այդ 2 ժամվա ընթացքում։ Ես այնքան ուրախ եմ, որ ռեժիսորի աչքերով չեմ նայել
Ոչ իշխանական բոլոր թեկնածուներն էլ ասում են, թե պատրաստ են բանավիճել միմիայն Սերժ Սարգսյանի հետ
Նախագահական քարոզարշավի առաջին 10 օրերն արդեն անցել են, սակայն մրցակցային ընտրություններից եւ քաղաքակիրթ ընտրապայքարից խոսող թեկնածուներն այդպես էլ հանրությանն իրենց առավելությունները չեն փորձում ներկայացնել հրապարակային բանավեճերի միջոցով։ Գրեթե առանց բացառության, ոչ իշխանական բոլոր թեկնածուներն էլ ասում են, թե պատրաստ են բանավիճել միմիայն մեկ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի հետ։ Ինչ խոսք, մենք հեռու ենք առաջադրված թեկնածուներից որեւէ
Ռուբեն Թովմասյան. «Ամեն ինչ թաքցնում են հենց արտասահմանյան դիտորդները, թե անհետացող թանաքները, թե այլ կեղծիքներ» (Տեսանյութ)
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Հայաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ռուբեն Թովմասյանը, խոսելով տիրող իրավիճակի, նախագահական ընտրությունների մասին, ասաց, որ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը նախընտրական չէ, այդ պատճառով էլ իրենք մտածեցին, որ այս իրադրությունում առաջադրվել` մտնել պայքարի մեջ հանուն պայքարի` չարժե: «Այս ընտրությունները ոչինչ չեն տալու Հայաստանին, ամեն ինչ նորից շարունակվելու է, չի կանգնելու արտագաղթը, գործազրկությունը ավելի
Բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի տան մոտ (Ֆոտոշարք)
Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Արամի եւ Բուզանդի փողոցների բնակիչները հավաքվել էին Պռոշյան – Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ նախագահին պատկանող տան դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկացել են հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Շուրջ մեկ ժամ նրանք անցկացրել են այդ վայրում, սակայն ակցիայի մասնակիցներին ոստիկանները հայտնել են, որ Սերժ Սարգսյանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, գտնվում է Լոռու մարզում` հորդորելով հավաքվածներին
Մահացու պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
Հունվարի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 189-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել «ԿամԱԶ-5311» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «Միցուբիշի Լանսեր»-ի ուղևորուհին` 1959 թ. ծնված Գեղանուշ Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Զոլյանի փաստաբանը վերջին պահին բողոք բերեց
Երեկ վերաքննիչ բողոք բերելու ժամկետն ավարտվելուց րոպեներ առաջ՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան դիմեց Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը: 47 էջից բաղկացած բողոքում փաստաբանը վիճարկում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 27-ի վճիռը՝ ամբողջ ծավալով: Ս.Զոլյանի ներկայացուցիչը մեր հետ զրույցի ժամանակ հայտնեց,
Հայաստանում նույնիսկ ընտրությունների արդյունքներն են թարս բուսնում
Իսկ ինչ վերաբերվում է «թարս բուսնած խիյարին», Հայաստանում ընդհանրապես ոչ մի «դուզ» բան չկա։ Խիյարն էլ է թարս բուսնում, ընտրողների թիվն էլ է թարս բուսնում՝ բնակչության թվին հակառակ։
Որդու կողմից ծեծի ենթարկված հայրը մահացել է
Հունվարի 21-ին, ժամը 14.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի բնակիչ, 1924 թ. ծնված Ժորա Սարգսյանն իր բնակարանում հանկարծամահ է եղել: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է Ժ. Սարգսյանի դիակը` դեմքի, կրծքավանդակի և ձեռքերի դաստակների կապտուկներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 23-ին, ժամը 10.15-ին, բերման
Մորը խեղդամահ է արել
Հունվարի 28-ին, ժամը 07.55-ին, 1969 թ. ծնված Գագիկ Սենեքերիմյանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայրը` 1938 թ. ծնված Գեղանուշ Մանգյանը, աստիճաններից վայր է ընկել և մահացել: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Գ. Մանգյանի դիահերձմամբ ախտորոշվել է «համակցված գանգուղեղային փակ բութ վնասվածք, պարանոցի օրգանների սեղմում, գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, մեխանիկական շնչահեղձություն»: Փաստի առթիվ
ՀՀԿ Սարի թաղի շտաբի պետը մա՞րդ է սպանել
Հունվարի 28-ին սպանության է տեղի ունեցել Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 20-րդ փողոցի թիվ 112 հասցեում։ Սարի թաղի 3-րդ վաղոցի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է 26-րդ փողոցի բնակիչ Էդիկի հետ, որն առավել հայտնի է Օդոլ մականվամբ եւ Սարի թաղի ՀՀԿ շտաբի պետն է։ Արդյունքում Օդոլը հրազենից կրակել եւ սպանել է Ս. Գալստյանին։ Դեպքի մանրամասները
Վսյո խորոշո, պրեկրասնայա մարկիզա
Բազմիցս անդրադարձել ենք այն հարցին, որ 2007թ-ին Հայաստանից 3.200 արտագաղթածների պայմաններում 2008թ-ին այդ ցուցանիշը կազմել է 23.100, 2009թ-ին` 25.000, 2010թ-ին` 46.700, 2011թ-ին` 43.800, իսկ 2012թ-ին` 42.800, ինչը նշանակում է, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանը հայաթափվել է 181.400 մարդով: Բնականաբար այս ամենի հետ մեր կառավարությունը որևէ կապ չունի, դրա մեղավորը Մովսես գյուղի էն գյուղացին է,
Մրցակցային ընտրություններ՝ խիստ կարեւոր երկրորդ տեղով
Հեռավոր գյուղերում ապրող մարդիկ դուրս են գալիս գյուղամեջ` Երեւանից եկած հյուրին տեսնելու, խոսելու հետը, քաղաքներում հայտնի դեմքեր են տեսնում, ոմանքՙ առաջին անգամ նման մոտիկությունից, մայրաքաղաքում եւ հանրապետական նշանակության ճանապարհներին գունազարդ, մեծ, միջին, փոքր մեծությունների պաստառներ են հայտնվում, որոնցից մի քանիսը, ինչպես Մարկեսն իր «100 տարվա մենություն» գրքում, հիշեցնում են` «Վերեւում Աստված կա», այս պաստառների կողքին
Փլուզվել է տան առաստաղը
Հունվարի 29-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Բուզանդի փողոցի թիվ 32 տան տանիքը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ նախկինում փլուզված տանիքի հետևանքով աստիճանաբար քանդվել է տան առաստաղը (մոտ 2 քմ): Ս. Այանյանին առաջարկվել է ժամանակավոր վերաբնակեցվել, սակայն վերջինս հրաժարվել է: ԱԻՆ
ՀԱԿ, «Ժառանգություն», ո՞ւր են ձեր հանձնաժողովականները
Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն էին բացակայում տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերից։
Գյումրեցի բազմազավակ ընտանիքներն աջակցության խիստ կարիք ունեն (Տեսանյութ)
Գյումրու տնակային ավաններում և կիսավթարային շենք-շինություններում բնակվող ընտանիքներ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կատարած ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս որ, որքան էլ անսպասելի է, անօթևան ընտանիքների շրջանում բազմաթիվ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է: «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն անցած օրը, ավստրալահայ Արամ Միքայելյանի
Փակ է Սելիմի լեռնանցքը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ի ժամը 09.00-ի դրությամբ փակ է Սելիմի լեռնանցքը, Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս, Միջնատուն, ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն – Մադինա և Սոթք – Քարվաճառ (ԼՂՀ), Երևան-Մեղրի, Վայոց ձորի մարզի Սարավան, Ելփին, Շիրակի մարզի Ջաջուռ, Բասեն, Սարիար, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի շրջանի միջհամայնքային ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ
Ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը
Հունվարի 30-ին, ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Գառնի-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ձյան պատճառով արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Հ. Մաթևոսյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 29 OU 551 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Հունվարի 29-ին, ժամը 18.06-ին ահազանգ է ստացվել,
Հանրապետության մի շարք ճանապարհներին առկա է մերկասառույց
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. Հունվարի 30-ին` ժամը 09.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Արմավիրի, Նոյեմբերյանի, Գորիսի, Գավառի ավտոճանապարհներին եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բքի պատճառով դժվարանցանելի է Երեւան-Մեղրի մայրուղու Տիգրանաշենի ճանապարհահատվածը: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում
Հրանտ Բագրատյանը բաց ճակատով է մտնում Գյումրի
ՀՀ նախկին վարչապետը պատասխանում է գյումրեցիների` իրեն հասցեագրված մեղադրանքներին Գյումրու որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ , նույնիսկ քաղաքագետներ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին քննադատում են իր վարչապետության օրոք այս քաղաքի գործարանները կազմաքանդելու մեջ, Գյումրուն եկած օգնությունը վաճառելու, Անի թաղամասը կառուցող ռուս շինարարներին դուրս անելու և այլն մեջ: Այսօր լրագրողները Գյումրի ժամանած նախագահի թեկնածուից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի
ՀԱԿ անդամը սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)
Նա վստահեցնում է, որ եթե իր վրա ճնշումներ լինեն, կթողնի այս երկրից կգնա «Ես ՀԱԿ անդամ եմ, բայց ձայն եմ տալու Րաֆֆի Հովհաննիսյանին, որ այսօրվա իշխանությունը չվերարտադրվի»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց ՀԱԿ անդամ, ազատամարտիկ, Սուրենավանի բնակիչ Արթուր Նիկողոսյանը: Նրա խոսքերով. «Այս իշխանություններից ոչ մի լավ բան չենք տեսել, չենք սպասում: Կոնկրետ՝ ես:
«Րաֆֆի, էս անգամ կկարողանա՞ս ձայներդ պահել» (Տեսանյութ)
Սուրենավանցիների հանդիպումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ «Ինձ շուտ արեք, հագցրեք, ես պիտի գնամ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնեմ»,- տատիկի պատմելով՝ այդպես է ասել Սուրենավանում բնակվող 4 տարեկան Մարիամիկը, երբ լսել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է գալու իրենց գյուղ՝ քարոզարշավի: Նա լսել էր, որ նախագահի թեկնածուն «բարեւելու» սովորություն ունի, եւ այդ անձրեւային ցուրտ եղանակին եկել էր նրա հետ հանդիպմանը՝
«Ազատ տնտեսական գոտին բլեֆ է»
Ըստ տնտեսագետ Հրանտ Բագրատյանի, խոսում են Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու մասին` նույն Գյումրիից խլելով եկամտահարկը Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ նախագահի թեկնածու, տնտեսագետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է արդյոք Գյումրին վերածել ազատ տնտեսական գոտու, ինչը տարիների շարունակ խոստանում է կառավարությունը: Չկա՞ որևէ վտանգ, որ գործարարը իր բիզնեսը


















































