Օրվա լրահոսը

Հրաձգարանի պետը դանակահարել է գումարտակի շտաբի պետին

Դանակահարողը կալանավորված է Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 1981թ. ծնված, պայմանագրային զինծառայող Արկադի Չոբանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ուսումնական կենտրոնի զորային հրաձգարանի պետ, 2012թ. հոկտեմբերի 28-ին ուսումնական կենտրոնի ճաշարանում անհիմն դիտողություն է արել իրենից կոչումով բարձր, իր նկատմամբ պետ հանդիսացող մի խումբ սպաների: Այդ խմբում գտնվող

Փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմը փոփոխվում է

Մայիսի 14-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող՝ Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի լրամշակումը պայմանավորված է գործող օրենքում օգտագործվող մի շարք հասկացությունների ամրագրմամբ եւ փոխնակ մայր հանդիսանալու տարիքային շեմի

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության ներդրումային ծրագրերին

Վարչապետ Տիգրան Սարգսանն այցելել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գործող գինու–կոնյակի տուն «Շահնազարյան» ՍՊ ընկերություն՝ ծանոթացել վերջինիս գործունեությանը և ներդրումային ծրագրերին: Տեղեկացվել է, որ 2009 թվականից հիմնադրված ընկերությունն արտադրում է «Շահնազարյան» և «Pearl of Armenia» տեսակների 3-ից 7 տարեկան կոնյակներ և կոնյակի սպիրտ: Կոնյակի արտադրության համար օգտագործվում է միայն տեղական հումք: Ընկերության արտադրանքի հիմնական մասն

Ռիչարդ Կիրակոսյան. Եթե ՀՀԿ-ն ուժեղ լիներ՝ խախտումներ երբեք տեղի չէին ունենա

Հանրապետական կուսակցության համար խայտառակություն էր այն, որ ամենաակնառու ընտրախախտումների մեջ էին ներգրավվել կուսակցության վատագույն վարքագիծ ունեցող տարրերն ու աջակիցները։

Պայքարել «Ընտրական օրենսգրքում» ՀԱԿ առաջարկած փոփոխություններն ընդունելու համար

Հնարավո՞ր է արդյոք ներդնել այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք անհնարին կդարձնեն Հայաստանում այսօր գործող ընտրակեղծիքների մեխանիզմների գործարկումը։ Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է պարզել, թե ընտրակեղծիքների ինչպիսի մեխանիզմներն են, որ ապահովում են ռեժիմի վերարտադրությունը։ Դրանք են՝ ընտրակաշառքը, բազմակի քվեարկությունը, երկրից բացակայող քաղաքացիների եւ ընտրացուցակներում առկա, սակայն գոյություն չունեցող անձանց փոխարեն քվեարկությունը, ընտրողների ահաբեկումը, ընտրական մրցակցության

Սիրիահայերի տեղափոխումը թեկուզ Անտարկտիդա և ԼՂ հարցի լուծման խնդիրը

«Ես կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել հայերին Սիրիայից մասսայաբար հանել, թեկուզ Անտարկտիդա»,- այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լիբանանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Diplomat.am կայքի ղեկավար Արման Նավասարդյանը: Շարունակելով սիրիահայերի ճակատագրի և Սիրիայում զարգացումների թեման՝ պարոն Նավասարդյանն ասաց. «Եթե Ասադը գնա և ծայրահեղ իսլամիստները գան, ապա դա կլինի հայերի

Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչը Վարդան Սեդրակյանին մեղադրեց ղումարբազության մեջ

«Բելգիացի բժիշկը զարմացել էր, երբ իմացել էր, որ կրակել են Պարույր Հայրիկյանի վրա, մահափորձ արել»,- այսօր «Վարկած» ակումբում հայտարարեց Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանը: Նրա ձեւակերպմամբ, Սեդրակյանի փաստաբան Սիրունյանի երեկվա ասածներն անտրամաբանական են: Եղնուկյանը զարմանք հայտնեց, ասելով, որ երկու ցուցմունք է եղել նույնիսկ առերեսում`Սեդրակյանի եւ այդ երկուսի միջեւ. «Հայրիկյանի մահափորձից երեք օր առաջ նույնիսկ Սեդրակյանը

Փորձագետ. Արցախի պաշտպանական բանակը ադրբեջանական բանակից հզոր է

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի գնահատմամբ, հետհրադադարային 19 տարիների ընթացքում Արցախը կայացել է եւ աշխարհի համար ավելի ընկալելի դարձել: «Ի հակադրություն այս ամենի՝ Ադրբեջանում 1994 -ի համեմատ, երբ կնքվում էր հրադադարը, արդեն խոսում են արեւմտյան Ադրբեջանի մասին, ընդ որում այդ գաղափարը մասսայականացվում է: Անդրկովկասցի թուրքերի ընկալումներում Հայաստանը գոյություն չունի, որովհետեւ իրենց ներկայացվում է, որ սա եղել

ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն չեն ընդունի Րաֆֆի Հովհաննիսյանի հրավերը. «Գնանք, որ ի՞նչ անենք»

Սա ուշացած քայլ է։ Փնտրում էր փողոցում հանդիպում, սրճարանում հանդիպում, հիմա արդեն հմտացել է։

Կապիտալի արտահոսքը երկրից ավելանում է

Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտները շարունակում են ավելանալ։ Թեպետ այս տարի արձանագրվել է աճի տեմպի նվազում։ Բայց որ ավելի մտահոգիչ է, ավելացման միտում ունի Հայաստանից ոչ առեւտրային նպատակներով կատարվող մասնավոր փոխանցումների արտահոսքը։ Դրան զուգահեռ, տրանսֆերտների ավանդական մեծ հոսքեր ապահովող մի շարք երկրներից նկատելի է մուտքերի կրճատում։ Մասնավորապես նվազել են Միացյալ Նահանգներից ստացվող տրանսֆերտային գումարները։ Սովորաբար մասնավոր

Մաքրման աշխատանքների ժամանակ աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ

Մայիսի 12-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում Մայիսյան  գյուղի 57-ամյա մի բնակչից  ահազանգ է ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Մայիսյան գյուղի աղբանոցի մաքրման աշխատանքների ժամանակ, աղբանոցից գտել են թնդանոթի արկի գլխիկ: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է   թնդանոթի արկի գլխիկ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

14-ամյա պատանին ոստիկաններին հայտնել է, որ Քասախ գետի ափին նռնակ է գտել

Մայիսի 11-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 14-ամյա մի պատանի և հայտնել, որ Քասախ գետի ափին նռնակ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը Առատաշեն գյուղում` Քասախ գետի ցամաքաց հունի հատվածում,  քարերի տակ, հայտնաբերել է  «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

Սամվել Ալեքսանյանը խախտում է կոնվենցիա՝ Փակ շուկան ձեւափոխելով

Առաջարկում են մշակույթի նախարարությունը փակել, եթե չի կարողանում արգելել Փակ շուկայի ձեւախեղումը

ՀՀԿ փոխնախագահ. «Ո՞վ է մեղավոր, որ ՀՀԿ-ն շատ ձայն ստացավ, ի դեմս Տարոն Մարգարյանի, մյուսները՝ քիչ»

Հատված ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ հարցազրույցից:    –Ավագանու ընտրություններից հետո տեսակետներ հնչեցին, թե Հանրապետականը վերածվել է կոմկուսի, Հայաստանը՝ փոքր ԽՍՀՄ–ի, որտեղ իշխող կուսակցությունը միանձնյա տնօրինում էր բոլոր հարցերը։     -Ինձ համար, որպես մի անձնավորության, որը ոչ վաղ անցյալում պայքարել է հանուն Հայաստանի անկախության եւ դրա համար իր ընկերների հետ դատապարտվել է ազատազրկման, այդ

Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալի մայրը կավա՞տ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ընթանում է Հռիփսիմե Հարությունյանի, Էլզա Սահակովայի եւ Զվարթ Ալավերդյանի գործով դատավարությունը։ Այս կանայք մեղադրվում են «Լիլիթ» հյուրանոցային համալիրում երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սույն հյուրանոցային համալիրը պատկանում է Հրազդանի ՔԿՀ-ի պետի տեղակալ Մարատ Գրիգորյանին։ Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Էլզա Սահակովան եւ

Դպրոցի տնօրենի որդին խոչընդոտել է լրագրողի աշխատանքին

Լրագրողը դպրոց էր մեկնել բողոքի հետքերով

Սպանության սպառնալիքներ է տվել և զրկել ազատությունից

Մայիսի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել 1935 թ. ծնված Կառլեն Ա.-ն և հայտնել, որ Հրաչն ուզում է սպանել իրեն, իսկ ժամը 11.45-ին  ոստիկանություն է ահազանգել  1938 թ. ծնված  Հրաչիկ Ս.-ն և հայտնել, որ Կառլեն Ա.-ն վիճաբանում է իր հետ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը  10.00-ի սահմաններում,  

Դժվար է աշխարհում գտնել մի երկրորդ երկիր, որտեղ մթնոլորտն այս աստիճան ռեպրեսիվ է

Ազատամարտիկները Ազատության հրապարակում նստացույց են անում, որովհետեւ թշվառ վիճակում են, չեն կարողանում ընտանիք պահել։ Մեկ այլ ազատամարտիկ ետ է վերադարձնում պետությունից ստացած մեդալը, որովհետեւ 23 հազար դրամ հաշմանդամության թոշակ է ստանում եւ էլ չի դիմանում նման անարգանքի։ Գյուղացիները փակել են Երեւան-Հոկտեմբերյան մայրուղին, որովհետեւ կարկուտը ոչնչացրել է բերքը, եւ նրանք կառավարությունից փոխհատուցում են պահանջում։ Վարդենիկ գյուղում

Մսխված գաղափարներ

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի Ազատության հրապարակում մի քանի տասնյակ ազատամարտիկներ նստացույց են անում՝ Հայաստանի կառավարությունից պահանջելով իրենց վիճակի բարելավում: Երեկ մոտ 70 ազատամարտիկ Ազատության հրապարակից երթով շարժվեց դեպի կառավարության շենք: Ազատամարտիկների երթը գլխավորում էր պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, որը մայիսի 11-ից նստացույց է հայտարարել Ազատության հրապարակում: «Մենք մի բան ենք պահանջում՝

«Շարմի» ղեկավար. «Հանրային հեռուստատեսության վիճակն այնքան էլ բարվոք չէ»

Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում եւ դրա սահմաններից դուրս, սփյուռքում էլ, եթե հարցնես, թե ինչքանով են գոհացած Հանրային հեռուստատեսության եթերով վերջին տարիներին, որեւէ մեկը շատ լավ գնահատական տա դրան:

Երբեւէ որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ ընդդիմության առաջնորդին պատկանող ամենամեծ կազինոյի բացման արարողությանը կմասնակցեր Սերժ Սարգսյանը մեկ այլ երկրի նախագահի հետ

Ընդդիմությունը այլեւս չի հալածվում, չի ունեզրկվում, չի հոշոտվում, բանտերում չի հայտնվում, հարկայինի ասպատակություններին չի ենթարկվում… այլ իրեն պատկանող կազինոներում պաշտոնական ընթրիքներ է կազմակերպում այլ երկրների նախագահների համար, որոնց մասնակցում է նաեւ Սերժ Սարգսյանը։

Փոխարժեքը տատանել է պետպարտքը

Այս տարվա չորս ամիսներին կառավարությունն ու Կենտրոնական բանկը 2,2 անգամ ավելի շատ միջոցներ են ուղղել արտաքին պետական պարտքի սպասարկմանը, քան ներգրավել։ Այս հանգամանքը, ինչպես նաև համաշխարհային հիմնական արժույթների փոխարժեքների վարքագիծը նպաստել են, որ ընթացիկ տարվա չորս ամիսներին արտաքին պետպարտքը նվազի 3,2%-ով։ Ֆինանսների նախարարության պետական պարտքի ամսական հաշվետվության համաձայն՝ ապրիլի վերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը դրամային

ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ

Ո՞վ չէր ուզում Ռազմիկ Դավոն լավ ըլնի:

Պատրաստվում են Եվրոպայի գավաթին

Դաղստանում անցկացված ձյուդոի միջազգային մրցաշարում հայաստանցիներ, 66 կգ քաշային Տիգրան Վարոսյանը եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ) երեքական հաղթանակով զբաղեցրել են 5-րդ տեղեր:: Այժմ մեր մեծահասակները պատրոստվում են հանդես գալ մայիսի 18-ից 20-ը Օրենբուրգում անցկացվելիք Եվրոպայի գավաթում, իսկ պատանիները նմանատիպ մրցաշարի կմասնակցեն Լեհաստանում:  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը

Արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի կոչին եւ մամուլի հրապարակումներին, ցանկանում ենք հիշեցնել, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը:  Dorians-ը հայտնում է, որ թեեւ խումբը ՀՀ Սփյուռքի նախարարությանը աջակցության համար չէր դիմել, ակնհայտ է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձայները չափազանց կարեւոր են Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող արտիստների համար: Dorians-ը

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Ֆրանսիա

 Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկեցին հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերը Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ու ընդգծեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են, և այս այցելությունը լավ

Պայքարում են մրցանակային տեղերի համար

Լեհաստանի Լեգնիցա քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում ութ տուրից հետո Հայաստանի 14 մասնակիցներից մրցանակային տեղերի ավելի շատ հավակնում են յոթը: Հրանտ Մելքումյանը (նկարում) 6,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում: Նա մեկ միավոր է ետ մնում միանձնյա առաջատար, ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոյից: Չորս հոգի՝ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արման Փաշիկյանը,

Փորձագետ. Թուրք եւ ադրբեջանցի հաքերները պասիվացել են

Ադրբեջանական եւ թուրքական հաքերային խմբերի հարձակումները հայկական կայքերի վրա վերջին ամիսներին նվազել են: Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, հարձակումներ չեն գրանցվել անգամ ապրիլի 24-ին՝ ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ եւ մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրվա առիթով: «Մայիսի 8-ին տասը կայքերի վրա հարձակում է եղել, որոնցից ամենալուրջը asekose.am կայքն էր, մնացածը անհայտ էին: Մեր կողմից հակառակ պատասխանը

Дейта. «ՀՀ քաղաքացին մեղադրվում է անչափահասի հետ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ»

Ըստ հետաքննության, 2013թ. ՀՀ քաղաքացի Օ-ն, իր մեքենայում գտնվելով 12-ամյա աղջկա հետ եւ հստակ իմանալով նրա տարիքը, սեռական բնույթի գործողություն է կատարել նրա հետ, գրում է «Դեիտա» լրատվական գործակալությունը: Հանցանքը կատարելուց հետո դեպքի մասին աղջիկը պատմել է իր ուսուցչին, որն էլ հայտնել է նրա ծնողներին, ինչից հետո նրանք դիմել են իրավապահ մարմիններին: Յակուտիայի իրավապահ մարմիններից

Ծառուկյանը հրավիրել է երեք նախագահներին

Վաղը՝ մայիսի 14-ին, ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի կունենա Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը, եւ նաեւ նորակառույց եկեղեցում կամփոփվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Սբ Հովհաննես Մկրտչի մասունքը: Եկեղեցու բացմանը Գագիկ Ծառուկյանը հրավիրել է ՀՀ երեք նախագահներին էլ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւՍերժ Սարգսյանին,  ԳԱԼԱ-ին փոխանցել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031