Օրվա լրահոսը

Հայկական բանակի մասին ֆիլմը՝ Լեհաստանում անցկացվող միջազգային կինոփառատոնում (Տեսանյութ)

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի՝ Հայկական բանակ մեկնող տղայի և նրա մոր մասին պատմող «Կինը» կարճամետրաժ կինոնկարը մասնակցում է Լեհաստանում անցկացվող “Zoom Zblizenia” միջազգային կինոփառատոնին, որտեղ առաջին փուլում մրցելով 451 ֆիլմերի հետ ընդգրկվել է 114 լավագույնների ցուցակում և կմասնակցի փառատոնի վերջնական մրցանակային փուլին: Ֆիլմի սցենարը հիմնված է իրական պատմության վրա: Ֆիլմում օգտագործել են զոհված ազատամարտիկների անձնական իրեր,

Քաղաքապետի ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ, Յուրաքանչյուր տարի այս օրը առանձնակի ոգևորությամբ նշում ենք մեր ժողովրդի թերևս ամենանվիրական տոներից մեկը՝ Հայոց բանակի օրը: Գաղտնիք չէ, որ այսօր տարածաշրջանի ամենամարտունակի համարումը պատվով կրող մեր բանակը ձևավորվեց հայ ժողովրդի համար կարևորագույն և պատասխանատու ժամանակաշրջանում: Աշխարհում քիչ բանակներ կան, որոնք պատերազմելուն զուգահեռ ձևավորվելով, դարձել են նաև հաղթող բանակ: Հայոց բանակը հենց այդ

Նախագահի թեկնածուն «Գարեգին Նժդեհ» ֆիլմում քաղաքական ենթատեքստ է տեսնում (Տեսանյութ)

Այսօր «Զարկերակ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը անդրադարձավ մեծ աղմուկ հանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմին: Հարությունյանը նշեց, որ ֆիլմը դեռ չի տեսել, բայց ըստ նրա. «Եթե միշտ նույն մարդիկ են նկարահանվում հայկական ֆիլմերում, մի քիչ տարօրինակ է: Բացի այդ՝ այն դերասանները, այդ տոնով, որ խոսում են ֆիլմում, համոզիչ չէ, տպավորիչ չէ, դերասաններ կան, որ հաղորդում

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ ասաց, թե Կոնգրեսը չի պաշտպանում Բագրատյանին

Հրանտ Բագրատյանը վստահեցնում է՝ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելը չի հաստատվում փաստերով:

Գրավը չմուծած ՀՀ նախագահի թեկնածուն առաջարկում է կասեցնել ընտրությունները

Եթե իմ առաջարկությունը հակասահմանադրական է, գործ հարուցել իմ դեմ՝ սահմանադրական իրավունքը խախտելու մեղադրանքով եւ դատարանի արդարացի, անկախ վճռով սահմանված պատիժը ես կընդունեմ որպես պարգեւ եւ հպարտորեն կկրեմ այն։

«Մենք այս 20-22 տարվա մեջ մի քիչ բռնաբարել ենք երեւանցիներին»

Հրանտ Բագրատյանը հորդորում է գնալ մարզեր:

Վենեսուելայի բանտում բողոքի ակցիայի ժամանակ 58 մարդ է զոհվել

Վենեսուելայի բանտերից մեկում բողոքի ակցիայի ժամանակ զոհված բանտարկյալների թիվը հասնում է 58-ի, 95 մարդ ստացել է վնասվածքներ: Երկրի հյուսիսարեւմտյան շրջանում գտնվող բանտում հունվարի 25-ին բանտարկյալնելը բողոքի ձայն էին բարձրացրել, երբ տեղեկացել էին բանտում կատարվելիք համատարած խուզարկության մասին: «Ազատություն» ռադիոկայան

Բրազիլահայ գրոսմայստերի հաջող մրցելույթը Վեյկ-ան Զեեում

Գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանն առաջին անգամ մասնակցելով «Tata Steel» գերմրցաշարին «C» խմբում գրավեց չորրորդ տեղը: Հարավային Ամերիկայի եւ բազմաթիվ միջազգային հեղինակավոր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը Վեյկ-ան Զեեում հանդես գալով վարպետների երրորդ խմբում՝ մշտապես առաջատարների խմբում էր: « Tata Steel»-ում նա տարավ վեց հաղթանակ, չորս պարտիա ավարտեց ոչ-ոքի, կրեց երեք պարտություն եւ 8,0 միավորով գրավեց

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միլիոնավոր մարդիկ՝ հրեաներ, գնչուներ և սինտիներ, միասեռականներ, կոմունիստներ, հոգեպես անառողջ մարդիկ և այլք, ովքեր չէին համապատասխանում Ադոլֆ Հիտլերի` արիացիների գերազանցության այլասերված գաղափարախոսությանը, համակարգված կերպով հետապնդվում էին, ձերբակալվում և տեղափոխվում մահվան ճամբարներ: Ոմանք անմիջապես էին սպանվում, մյուսները մահվան էին հասցվում տաժանակիր աշխատանքով: Ամեն տարի Աուշվից-Բիրկենաուի ազատագրման տարեդարձին նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակի

Ինչու զանգվածը կրիտիկական չի դառնում

Հայ ազգային կոնգրեսին ոչ ոք չէր խանգարում ընտրություններում առաջ քաշել որեւէ թեկնածուի կամ պաշտպանել եղած թեկնածուներից մեկին: Ւսկ ստեղծված իրավիճակում կամ ՀԱԿ-ը պետք է սպասի հարմար առիթի կամ էլ՝ «հրապարակ բերելու» գործառույթը պետք է ստանձնի որեւէ այլ ուժ:

Կես միավորի գինը

«Tata Steel» շախմատային փառատոնում վարպետների «B» խմբում հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը 14 մասնակիցների պայքարում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հայաստանի ազգային հավաքականի անդամը, որ գրեթե ամբողջ մրցաշարի ընթացքում ընթանում էր առաջին հորիզոնականում, պայքարի վերջնահատվածում մի փոքր թուլացրեց տեմպը եւ եզրափակիչ՝ 13-րդ տուրում, կես միավոր տալով Ալեքսանդր Իպատովին, Յան Սմիթի հետ միասին վաստակեց 8,5 միավոր: Սերգեյը միայն լրացուցիչ

Զինվոր. «Կարոտը խեղդել է, բայց պատվով պետք է ծառայես» (Տեսանյութ)

Սերժանտի համոզմամբ` բանակը պետք է հայ տղային «Մինչ զորակոչվելը քաղաքացիական մտածելակերպս այլ էր, գաղափար չունեի բանակի մասին: Բանակ գալուց հետո հասկացա, թե ինչ դժվար եւ պատասխանատու գործ է ծառայելը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊԲ N  զորամասի զինծառայող, վերջերս սերժանտի կոչում ստացած Մորիս Ասատրյանը, ով բանակ է զորակոչվել Էջմիածնի զինկոմիսարիատից: Զինվորի խոսքով. «Քաղաքացիական կյանքի շեմը հատելուց

Աղքատության դեմքը Գյումրու նախկին գործարանային հանրակացարաններում

Գյումրու կենտրոնական մասում, Շիրակի մարզպետարանի և քաղաքային ոստիկանության հարևանությամբ, Լենինականի երբեմնի գերհզոր թեթև արդյունաբերական ձեռնարկությունների կիսախարխուլ հանրակացարանները դեռևս կիսով չափ բնակեցված են մնում: Այդ շինություններում բնակվող ընտանիքները հիմնականում նրանք են, ովքեր բնակվելու այլ վայր չունեն, չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ և այդ իսկ պատճառով պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն: Նրանցից շատերը սոցիալապես ծայրահեղ ծանր

Հրանտ Բագրատյանը շնորհավորում է

Սիրելի զինվորներ եւ սպաներ, շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ: Մեր բանակն արդեն 21 տարեկան է: Սա մեծ իրադարձություն է բոլորիս համար: 1992 թվականին նորանկախ Հայաստանը Արցախյան պատերազմի, շրջափակման պայմաններում ձեռնամուխ եղավ սեփական բանակի կազմավորմանը եւ քսանմեկ տարի անց մենք ունենք մի բանակ, որն այս ընթացքում ծառայեց հայրենիքի անվտանգությանն ու մեր սահմանների պաշտպանությանը: Փաստելով, որ վերջին

Լեւոն Արոնյանը Վեյկ-ան Զեեում պահպանեց 2-րդ տեղը

Նիդերլանդների Վեյկ-ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի «Tata Steel» 75-րդ գերմրցաշարը: Ուժեղագույնների «A» խմբում աշխարհի N1 շախմատիստ, նորվեգացի Մագնուս Կարլսենը նախավերջին տուրից հետո անհասանելի էր դարձել մրցակիցներին: Այնպես որ, եզրափակիչ տուրում պայքարն ընթանում էր 2-րդ եւ 3-րդ տեղերի համար, որին հավակնում էին Լեւոն Արոնյանն ու Վիշվանաթան Անանդը: Այն բանից հետո, երբ հնդիկ գրոսմայստերը 49-րդ քայլում պարտվեց

Բելլինի, մաս 1

Մագնուս Կարլսենը հաղթեց «Tata Steel»-ում

Նորվեգացի գրոսմայստերը շախմատային փառատոնի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց առաջին տեղը: Վեյկ-ան Զեեում ընթացող շախմատային գերմրցաշարի 12-րդ տուրում ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ 9,5 միավորով մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Երկրորդ տեղում ընթացող Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը միավորը բաժանեց Նիդերլանդների նարկայացուցիչ, երիտասարդ գրոսմայստեր

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Զինված ուժեր չունենալը թերևս ոչ մի ժողովրդի կյանքում չի ունեցել այնպիսի ծանր ու ողբերգական հետևանքներ, որքան մեզ համար: Գուցե սա է պատճառը, որ մեր բանակը ստեղծման օրվանից զգացել է մեր ժողովրդի առանձնահատուկ վերաբերմունքը: Ստեղծված օրվանից եղել է ժողովրդական բանակ: Ավելորդ չէ հիշել, որ մենք՝ որպես ազգ

Անընդհատ ներկա, ինչպես երաժշտությունը

Ձոն` Տիգրան Մանսուրյանին Սպիտակ թղթի առաջ մեղավոր նստած` քո հոգնած դեմքը հիշեցի, հիասթափությունդ ընդհանրապես, և անընդհատ առանձնանալու, ինքդ քեզ հետ մեն-մենակ մնալու երջանկությանդ պատրանքը: Ասացիր` և կաս, և չկաս Երևանում, ասացիր` փառք Բարձրյալին, որ ստացածդ շնորհը հնարավորություն է տալիս ուրիշ երկրներում վաստակել հացը հանապազօրյա: Աբովյանով իջնում էինք: Ափսոսանքով ասացիր, որ քնարիդ մոռացման շղարշն է պատել

«Արցախ» ակումբի տնօրենը հերքում է, որ ալկոհոլը չարաշահած են եղել

Արման Սարգսյանը՝ Սուրեն Սուրենյանցի ծեծի մասին: «Կալիբր» սրճարանի միջադեպի օրը «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ, «Նոր աջեր» նորաստեղծ կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ է եղել եւ նրա վրա հարձակմանը ականատես է եղել նաեւ «Արցախ» մամուլի ակումբի նախագահը՝ Արման Սարգսյանը: Aravot.am-ը փորձեց նրանից ճշտել՝ հնարավո՞ր է ալկոհոլի չափը գերազանցած եք եղել, այլապես անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք

«Մարզահագուստով չեմ եղել, որ վրաս հարձակվել են»

Սուրեն Սուրենյանցի եւ Արման Սարգսյանի համար մինչեւ հիմա մութ է, թե ինչու կոպտեցին ու հարձակվեցին Սուրենյանցի վրա: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ, «Նոր աջեր» նորաստեղծ կուսակցության նախագահ  Սուրեն Սուրենյանցը եւ «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը, այսօր հրավիրվել են ոստիկանություն՝ բացատրություններ տալու: Նախօրեին նրանք 3 ընկերներով զվարճանալու համար մտել են Թումանյան փողոցում գտնվող «Կալիբր» սրճարան,

Րաֆֆի Հովհաննիսյան. «Բայց ես մի փոքր պայքար ունեմ Զարուհու հետ» (Տեսանյութ)

«Եկել ենք Հայաստանը օլիգարխներից ազատագրենք, դրա համար ենք հավաքվել»,- Արաբկիր  համայնքի բնակիչներն այս խոսքերով դիմավորեցին «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին Գրող Վահագն Դավթյանի հուշարձանի մոտ իրեն սպասող համակիրներին պարոն Հովհաննիսյանը նախ հորդորեց Դավթյան կարդալ, հետո ասաց, որ Փոստանջյանները սերում են Արաբկիրից. «Բայց ես մի փոքր պայքար ունեմ Զարուհու հետ, որովհետեւ Դավթյանը  սերում է իմ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Բոյկոտը, մարգարեանալը, թե մեր ժամը հետո կգա, ճիշտ մոտեցում չէ»

«Բոյկոտը,  տանը նստելը, մարգարեանալը, թե մեր ժամը հետո կգա, ճիշտ մոտեցում չէ: Չկա փետրվարի 19-ից սպասվող պայքարը, եթե հիմիկվանից մինչեւ փետրվարի 18-ը հայ ժողովուրդն իր խոսքն ու գործը մեկ չանի»,- այսօր Արաբկիր համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքեով՝  իրեն 5 տարի է պետք պետությանը ծառայելու համար. «Եվ 

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումներն Արաբկիրում

   Այսօր ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը  քարոզարշավը սկսելուց առաջ այցելեց Կենտրոնի եւ Մասիվի Սուրբ Սարգիս եկեղեցիները՝ մասնակցելու պատարագներին:  Այնուհետեւ նա քարոզարշավը սկսեց Արաբկիրի այգուց ընտրողների հետ հանդիպումից, ուր, ի հեճուկս, անձրեւային եղանակի հավաքվել էր հոծ բազմություն: Դիմավորելով Րաֆֆի Հովհաննիսյանին, հավաքվածները վանկարկում էին. «Րաֆֆի՛», «Հայաստա՛ն»: Դիմելով հավաքվածներին, նա նախ կոշտ քննադատության ենթարկեց գործող նախագահ Սերժ

Պատմության մեջ ամենաերկարատև հեռուստատեսային հարցազրույցը տևել է 26 ժամ

  Նոր Զելանդիայի Ինվերկարգիլ քաղաքի քաղաքապետ Թիմ Շեդբոլթի հարցազրույցը, որն անցկացվել է տեղի հեռուստաընկերություններից մեկում, տևել է շուրջ 26 ժամ և գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Ճապոնական Sony ընկերությունը նախկինում կոչվել է Totsuko: Այն փոխվել է հեշտ արտաբերման համար: Կնոջ մազերի երկար կոսը բաղկացած է մոտավորապես 200 հազար մազերից ու ընդունակ է պահելու մինչեւ 20 տոննա

Բեքհեմի բոլոր որդիները «Չելսիում» են

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբն ուզում է իրենով անել Դեւիդ Բեքհեմի բոլոր որդիներին: Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ Դեւիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլինը, դիտումները «Չելսիում» հաջողությամբ է անցել: Սակայն լոնդոնցիները, ինչպես երեւում է,  չեն պատրաստվում բավարարվել միայն նրանով: Հիմա էլ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի ակումբն ուզում է «իրենով անել» Բեքհեմի մյուս երկու որդիներին, որոնք ֆուտբոլիստի գեները

Սուրբ Պատարագ Հայոց բանակի օրվա առիթով

                   Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ

«Վախը պաշտպանական նշանակություն ունի». Ինչի՞ց են վախենում մարդիկ

Վախը հուզական վիճակ է, որը երբմեն շփոթում են ֆոբիաների հետ. «Կարելի է ասել ֆոբիան հավերժ մնացող, պարբերաբար կրկնվող վախն է, իսկ ահա հենց վախը հուզական վիճակ է, տագնապ, որն ունի բազմաթիվ դասակարգումներ,-ասում է հոգեբան Անի Հովհաննիսյանը և հավելում,- այն կարող է լինել իրավիճակային, անձնային: Վախը նաև լինում է իրական ու երևակայական»: «Ծնողներս բողոքում են, որ

Յուրա Մովսիսյանն ինչո՞ւ տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ»

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը «Sovsport.ru»-ին պատմել է գլխավոր պատճառի մասին: Նրա խոսքերով, «Սպարտակում» կան մի շարք ֆուտբոլիստներ, որոնք կարողանում են հեռվից ճշգրիտ փոխանցում կատարել: «Նայեք Կիմ Չելստրեմին: Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է՝ աներեւակայելի տեխնիկայով: Նա միշտ կարողանում է փոխանցում կատարել: Մոսկվա տեղափոխվելուս գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Կիմը խաղում է այստեղ: Չնայած, չեմ խոսում միայն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031