Օրվա լրահոսը

ԱԺ նախկին նախագահը երկրորդ տեղի հավանական թեկնածու է համարում Բագրատյանին

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հարցազրույցից:  – ԿԸՀ գրանցման հայտ ներկայացրած թեկնածուներից ո՞ւմ եք առավել հավանական համարում պատմական երկրորդ տեղի համար։ – Հրանտ Բագրատյանին։ Նա շատ ավելի ակտիվ է, ունի իր հայեցակարգը,   որոշակի տեսակետները, քաղաքական հարուստ փորձ, տնտեսագիտական գիտելիքների մասին  արդեն չեմ ասում։ Իհարկե, այդ հարցի  սպառիչ պատասխանը կտան ընտրապայքարն ու ընտրությունները, առավել

83-ամյա հայը սպանել է 56-ամյա հարբեցող որդուն

Հունվարի 11-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան նրբանցքի 8-րդ շենքի 24 բնակարանում սպանություն է տեղի ունեցել։ 83-ամյա Վոլոդյա Նիկոյանը տանը լուրջ վիճաբանության է ունեցել իր որդու՝ 56-ամյա Վլադիմիր Նիկոյանի հետ եւ խոհանոցային դանակով հարվածել նրա կրծքավանդակին։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ Վոլոդյա Նիկոյանը նույն օրը՝ ժամը 19:00-ին,

Գիշերային գողը հայտնաբերվեց

Հունվարի 14-ին, ժամը  16.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ին: Պարզվել է, որ նա 2012 թ. նոյեմբերի 30-ին, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, տներից մեկի մոտ կայանված «Մերսեդես E 260»  մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնագրիչ, իսկ շարժիչի ծածկոցը բացելով`  էլեկտրական մարտկոց: Պարզվել է նաև, որ

Վրաերթ Իտալիայի փողոցում

Հունվարի 14-ին, ժամը 19.20-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Իտալիայի փողոցում` «Անգլիական» այգու դիմաց, վրաերթի է ենթարկել 50-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Գրիգոր Հարությունյանը գոհ է Լևոն Զուրաբյանից

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն առայժմ չի ցանկանում մեկնաբանել Հայ ազգային կոնգրեսի համակարգողի պաշտոնից Լևոն Զուրաբյանին հեռացնելու նախաձեռնությունը: ՀԺԿ քարտուղարը հայտարարեց ` քանի դեռ Կոնգրեսի անդամ որևէ կուսակցության կողմից չկա պաշտոնական նման պահանջ, այդ մասին խոսելն անիմաստ է: «Եթե Մակեյանն այդպիսի հայտարարություն կանի, մենք կնայենք, կհետաքրքրվենք, թե ինչ է կատարվում, հարցը  կքննարկենք, մեզ մոտ ամեն ինչ

Ջութակահարուհին կմեկնարկի ձմեռային օլիմպիական խաղերում

Ճանաչված ջութակահարուհի Վանեսա Մեյը հաստատել է, որ պատրաստվում է մասնակցել 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերին: Նա Ձմեռային օլիպիադայի մայրաքաղաքում, հավանաբար, կմեկնարկի լեռնադահուկային սպորտի երկու դիսցիպլիններում՝ հատուկ եւ հսկա ոլորավայրէջքներում: «Իմ կյանքի կիրքը երաժշտությունն է, իսկ կյանքիս հոբին՝ լեռնադահուկը», – այդ առիթով հայտարարել է նա լրատվամիջոցներին: Վանեսան, որ Բրիտանիայի քաղաքացիություն ունի, պատրաստվում է հանդես գալ Թաիլանդի

Խնդիր չկա, բայց ստեղծելը խնդիր չէ

Հայաստանի ֆինանսների նախարարությունը 2013 թվականի համար մոտ 7 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում: Հաշվի առնելով 2009 թվականի 14 տոկոս անկումը, մենք կարող ենք ասել, որ 2013 թվականին բարեհաջող զարգացումների դեպքում Հայաստանը կարող է մոտենալ ելման դիրքին: Սա, իհարկե, չափազանց փոքր, չափազանց դանդաղ աճ է: Եթե սրան էլ գումարում ենք այն, որ Հայաստանում շարունակում է բարձր

Լեւոն Արոնյանը դեռ հաղթանակ չի տարել

Վեյկ-ան Զեեում շարունակվում է «Tata Steel 2013» շախմատային փառատոնը, որտեղ գերազանց է հանդես գալիս բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը («C» խումբ): Երրորդ տուրում Գրիգորը պարտության մատնեց հոլանդացի Միգել Ադմիրալին եւ 2,5 միավարավ բաժանում է 1-3-րդ տեղերը: Հաջող է մեկնարկել նաեւ «B» խմբում հանդես եկող հայաստանցի Սերգեյ Մովսիսյանը, որը հաղթելով Պրեդրագ Նիկոլիչին (Բոսնիա եւ Հերցեգովինա)՝ 2,0 միավորով

«Ժողովուրդ» օրաթերթը հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ

Հանգստյան օրերին «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես որ խոստացել էր, դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ։ Դատական հայցը վարույթ է ընդունվել եւ կքննվի Արաբկիր-Քանաքեռ Ջեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ։ Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողուհու՝ իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին Խաչատրյանը պատասխանել էր՝ «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛,

Պայթյուն` Դավիթաշենի «Սոճի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ

Այսօր` հունվարի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 17:40 սահմաններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Սոճի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ, պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո հրդեհ է առաջացել: Ըստ shamshyan.com–ի, նշված վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ

Առջեւում մարզերի ներկայացուցիչներն են

Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնությունում առայժմ ավելի հաջող հանդես են գալիս մարզերի ներկայացուցիչները: Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5-ական միավորով գլխավորում են սիսիանցի Լուսինե Կարապետյանը եւ վանաձորցի միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը: Առաջնությանը մասնակցող Երեւանի երկու ներկայացուցիչներից միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը նրանցից ետ է մնում կես միավորով եւ եզրափակում է առաջատարների եռյակը: Առայժմ իր խաղը չի

Ի խորոց սրտի պաշտոն չի ուզում, բայց հոգով-սրտով կպաշտպանի Սերժ Սարգսյանին

«Ճիշտն ասած, հիմա ես այդ մասին ասելու բան չունեմ և չեմ էլ ուզում աշխատել պետական կառույցներում: Դա ի խորոց սրտի եմ ասում: Ոչ սա ճարպկություն եմ անում, ասում,  Հանրապետականին պաշտպանում եմ, որ ինձ գործ տան, այլ  հավատա` ի խորոց սրտի չեմ ուզում պետական աշխատանք»,-168.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` ի պատասխան

Կինը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 14-ին, ժամը 18.00-ին, «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Սևանի փողոցում վրաերթի է ենթարկել 52-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ունենալով համապատասխան լիցենզիա՝ ընկերությունը երկու տարի շարունակ չի կարողանում առևտուր կազմակերպել

 2010 թվականի մայիսի 4-ից ի վեր «Էլագրա» ՍՊԸ-ն չի կարողանում առևտուր իրականացնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, չնայած այն փաստի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան։    Խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունը առանց պատշաճ իրավական հիմքերի մերժում է գործունեություն սկսելու մասին տրված հայտարարություններն ու հսկիչ–դրամարկղային մեքենաների`հարկային մարմնում գրանցումը և խոչընդոտում է վերը նշված լիցենզիայով տրված գործունեության իրականացմանը` պատճառաբանելով,  որ «Էլագրա» ՍՊԸ-ն պարտավոր է

Բյուջե՝ քյաֆթառության հաշվին

Երեկ ՀՀ նախագահական նստավայրի առաջ բողոքի ցույց էին անում ատամնաբույժները։ Վերջիններս բողոքում են այս տարվա հունվարի 1-ից իրենց նկատմամբ կիրառվելիք նոր հարկից։ Ըստ «Արտոնագրային վճարների մասին» օրենքի, 2013 թվականի հունվարի 1-ից ատամնաբույժները պետք է ամսական 80 հազար դրամ արտոնագրային վճար մուծեն յուրաքանչյուր «բազկաթոռի» համար։ Այսինքն, եթե մասնավոր ատամնաբույժը իր տան սենյակներից մեկը կահավորել է որպես

«Էպոսն ի՞նչ է ասում ժամանակակից տնտեսության մասին»

«Կարծեմ, այդ մարդը վետերան է, չէ՞, նախագահական ընտրությունների,- հարցրեց էպոսագետը, լսելով, որ Արամ Հարությունյանն իրեն է համարում «իշխանական» թեկնածու,- ինքն արդեն երրորդ անգամ է առաջադրվում։ Եթե նա էլի ասելու բան չունի, Վարդան Սեդրակյանի մեղքը ո՞րն է ստեղ»,- հարցրեց նա, պատմելով, թե ինչ բեղուն, «ասուլիսային» օրեր է ինքն անցկացնում, ի տարբերություն Արամ Հարությունյանի։ Ասուլիսը Վարդան Սեդրակյանի

Իտալիայի դատարանը մերժել է սեռական բնույթի սկանդալի դատավարությունը դադարեցնելու Բերլուսկոնիի պահանջը

Միլանի դատարանը մերժել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի կողմից իր մասնակցությամբ սեռական սկանդալի վերաբերյալ դատավարությունը դադարեցնելու մասին ներկայացված պահանջը: Բերլուսկոնիի դատապաշտպանների համաձայն, դատավարությունը կարող է վնաս հասցնել գալիք ամսվա ընթացքում կայանալիք ընտրություններին որպես աջ կենտրոնամետ դաշինքի առաջնորդի նրա զբաղեցրած դիրքին: Դատախազները սակայն մեղադրել են Բերլուսկոնիի դատապաշտպաններին ընտրություններից առաջ դատավճռից խուսափելու նպատակով գործի վարույթը կասեցնելուն

Տիգրան Լ. Պետրոսյանը ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնությունում երրորդ տուրից հետո միանձնյա առաջատար ի հայտ եկավ՝ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ պարտության մատնելով Ռոբերտ Աղասարյանին: Նախորդ տուրում Տիգրանի հետ 1-2- րդ տեղերը բաժանող գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը սեւերով ոչ-ոքի արեց վանաձորցի Սամվել Տեր-Սահակյանի հետ: Երեք տուրից հետո առաջատարների եռյակը

ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ

Էս ընտրությունների ժամանակ իշխանությունները ոչ թե ձայներ կառնեն, այլ, ընդհակառակը, կծախեն:

Մեղքը նրանց ուսերին է, որոնք տարիներ շարունակ հետեւողականորեն արժեզրկեցիև ՀՀ նախագահի աթոռն

Մեր հիշողության մեջ էլի են եղել զավեշտալի ընտրություններ, երբ թեկնածուներից ոմանք ավելի շատ կրկեսի ծաղրածուների դերին էին սազական, քան ՀՀ նախագահի աթոռին, բայց այսպիսի իրավիճակ, որ ամաչես ու զզվես երկրիդ ամենակարեւոր պետական միջոցառումից ու նրա մասնակիցներից, թերեւս, երբեք չի եղել։ Եվ դրա մեղավորը միայն այն անձինք չեն, ովքեր որոշել են ծիծաղելի դառնալու գնով հայտնի դառնալ,

Նարինե Մկրտչյան. «Գործարարները չանսացին փոփոխությունների իմ առաջարկած ուղեգծին»

Սիրելի հայրենակիցներ, ընտրություններն ավարտվեցին  հազիվ մեկնարկած, ավարտվեցին` կրկին ի ցույց դնելով հայաստանյան ընտրական համակարգի անպատվությունն ու բռնադատվածությունը և ներկա քաղաքական համակարգի հակամարդկային բնույթը` Ընտրական օրենսգրքով սահմանելով 8 միլիոն դրամի հասնող ընտրագրավ` 228 անգամ բարձր նվազագույն և 67 անգամ՝ միջին աշխատավարձի չափից: Ընտրագրավի անվամբ քողարկված ունեցվածքային ցենզի կանխադրույթը կիրառվեց որպես լծակ՝ ի ցույց դնելով իշխանությունների անթաքույց

Ն.Զոհրաբյանը Սահակաշվիլիին հարց կուղղի` Չախալյանի մասին

Հունվարի 21-25-ը ԵԽԽՎ նստաշրջանում հրավիրյալ զեկուցողների թվում է լինելու նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է հարց բարձրացնել ջավախահայ կալանավորված հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի վերաբերյալ. «Իմ հարցերն ուղղված են լինելու Վրաստանում համաներմանը, եւ ըստ այդմ, դրա համարժեք կիրառմանը»։ Հիշեցնենք,որ համաներումը չկիրառվեց Վահագն Չախալյանի նկատմամբ։ Բայց ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հայկական պատվիրակության

«Ազատ դեմոկրատներ»-ը խնդի՞ր ունեն

Այսօր «Ա1+»-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ պայմանավորվել էր հարցազրույց անցկացնել։ Սակայն, երբ նկարահանող խումբը, տեղ էր հասել, վերջինս հրաժարվել է խոսել։ Մեր թղթակիցը ստիպված խոսել է կուսակցության մամուլի խոսնակի հետ։ «Ազատ-Դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը հայտնել է, որ «Ազատ-Դեմոկրատներ» կուսակցությունը դեռ քննարկում է, թե ում է սատարելու առաջիկա նախագահական ընտրություններում: Մանրամասները

Դաշնակցականները հանգիստ չեն թողնի Սամվել Բալասանյանին

Սամվել Բալասանյանի` քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո, ՀՅԴ Շիրակի մարզային  կառույցը, որը ևս պայքարում էր քաղաքապետի պաշտոնի համար, ու արդյունքում  Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական բաժնի պետի տեղակալ,   դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը պարտվեց  պարոն Բալասանյանին, հայտարարեց, որ  տարբեր տեսակի  հանձնաժողովներ են ստեղծելու գյումրեցիների բողոքները արձանագրելու ու ավագանու նիստերի ժամանակ բարձրաձայնելու համար: Դաշնակցականներից կազմված հանձնաժողովը վերահսկելու էր Սամվել Բալասանյանի  գործունեությունը:

ՀՀՇ-ն Լեւոն Տեր-Պետրոսյանի «գլխից կթռնի՞». «Մենք ՀԱԿ-ին չենք տվել այդ լիազորությունը առաջադրելու կամ որոշումներ ընդունելու»

ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն այսօր ասաց, որ ՀՀՇ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ սատարելո՞ւ է Հրանտ Բագրատյանին կամ որեւէ այլ թեկնածուի, թե՞ ոչ: Այսօր Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ փաստորեն ՀԱԿ-ի  հայտարարությունը, որ «որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»  կոնգրեսականների համար որեւէ բան չի՞ նշանակում: Արդեն Սոս Գիմիշյանը հայտարարել է Հրանտ Բագրատյանին սատարելու

«Այս ընտրությունները դժգույն ու անդեմ դարձրեց Ծառուկյանը»

Aravօt.am-ի հետ զրույցում,  քննարկելով ԲՀԿ-ի պահվածքը. այս կուսակցության առաջնորդի` հասարակությանը տևական ժամանակ սպասողական վիճակի մեջ դնելն  ու հույսերը չարդարացնելը,  նման կարծիք հայտնեց պատմաբան Արշավիր Գասպարյանը: «Դասական քաղաքականության մեջ կամ ընդդիմություն են, կամ իշխանություն են, մենք այսօր գտնում ենք, որ «Բարգավաճ»-ըը այլընտրանք է համարվում: Ես չեմ ուզում կուսակցության գործունեությունը մեկնաբանել, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ

«Դեմ առ դեմ». Հմայակ Հովհաննիսյան եւ Գեւորգ Պողոսյան

Հունվարի 15 -ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 72-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Պողոսյանը : Քննարկման թեման` ինչպես կկողմնորոշվի   ընտրություններին չմասնակցող ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածը:  Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես

Նախագահի ընդդիմադիր թեկնածուները սկզբունքորեն կողմ են «Ժողովրդավարական հայրենիքի» առաջարկին

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունն այսօր դիմել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված, ընդդիմադիր դաշտը ներկայացնող թեկնածուներից երեքին ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, Հրանտ Բագրատյանին եւ Պարույր Հայրիկյանին: «Ժողովրդավարական հայրենիքն» առաջարկում է, որպեսզի ընտրապայքարում մնա նրանցից միայն մեկը, որի շուրջ էլ կհամախմբվի ընդդիմադիր դաշտը` կանխելով ընդդիմադիր ընտրազանգվածի փոշիացումը։ «Երեք թեկնածուները եթե իրավիճակը ճշգրիտ գնահատեն ու հանդես գան միասնական

Վանաձորցի կալանավորը, բերանը կարելով, անժամկետ հացադուլ է հայտարարել

Այսօր երեկոյան «Արթիկ» ՔԿՀ-ից «Վանաձոր» ՔԿՀ վերադարձված Շալիկո Մանուչարյանը անժամկետ հացադուլ է հայտարարել` կարելով բերանը: Այդկերպ նա իր բողոքն է արտահայտում դատախազության եւ ոստիկանության դեմ: Մանուչարյանը նախորդ տարվա մայիսի 30-ից կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 112 եւ 135 հոդվածներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է նրա փաստաբան Ռուբեն Հակոբյանը` առաջադրված մեղադրանքը անհիմն է, կալանքի

Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ես քեզ չեմ հարգում, որովհետեւ դու մարդասպանների հետեւում ես կանգնած» (Տեսանյութ)

Այն, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այցելել էր Մատաղիսի զորամասում սպանված զինծառայողների ծնողներին եւ նրանց հետ զրուցել, մամուլում բուռն քննարկումների տեղիք էր տվել: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում այդ զորամասում սպանված զինծառայողներից մեկի՝ Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհարը, պատմեց այդ հանդիպման մանրամասները, թե մասնավորապես ինչ զրույց են ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. «Նա խորհրդարանական ընտրությունների ժամանակ եկել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031