Օրվա լրահոսը

Վաժա Ազիարաշվիլուն՝ 10 տարվա ազատազրկում

ՀՀ Ազգային եւ ԵՊՀ գրադարաններից 150 միավոր գիրք (մոտ 7 մլն դրամ արժողությամբ) գողանալու գործով,  այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակեց Վաժա Ազիարաշվիլու  եւ մյուսների գործով դատավճիռը: Վրաստանի ոստիկանության նախկին աշխատակից Վաժա Ազիարաշվիլին դատապարտվեց 10 տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ, Երվանդ Ղամբարյանը՝ 5 տարվա, 4,5 տարվա  ազատազրկման դատապարտվեց

Դինո գոլդի ստորգետնյա հանքում դեպք է տեղի ունեցել

Երեկ երեկոյան ժամը 18-ի սահմաններում Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ ընկերության ստորգետնյա հանքում դեպք է տեղի ունեցել: Մեր ունեցած տվյալներով` հանքախորշի առաստաղից` մեծ բարձրությունից, քար է ընկել տվյալ պահին հանքում աշխատող կոմբինատի հորատող 52-ամյա Մուրազիկ Բաղդասարյանի վրա:  Ինչպես տեղեկացանք Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքից` այս պահին տուժածի վիճակը գնահատվում է ծանր կայուն: «Երեկ

Մարզպետները պարտավորված են ապահովել նախընտրական քարոզչության ազատ իրականացումը

 Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց նախագահական ընտրություններին մարզպետների աշխատանքային ուղեցույցը ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հարցում: Մարզպետները առաջիկա օրերին հանձնաժողով պետք է ներկայացնեն ընտրական միջոցառումների համար նախատեսված անվճար կարգով թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրվող դահլիճների եւ այլ շինությունների ցանկը: Ըստ հանձնաժողովի որոշման, մարզպետերը նաեւ պարտավորված են՝ ապահովել նախընտրական քարոզչության ազատ իրականացումը՝ կազմակերպելով նախընտրական ժողովներ, թեկնածուների եւ

«Ով որ որոշելու է՝ կորոշի». Էկոնոմիկայի նախարարը՝ Բագրատյանին իրենով փոխարինելու մասին.

«Ազատություն» կուսակցության ղեկավար եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դեռեւս պաշտոնապես չէր հայտարարել նախագահի ընտրություններին իր թեկնածության առաջադրելու մասին, արդեն լուրեր էին շրջանառվում, որ նախագահի ընտրություններից հետո պարոն Բագրատյանին տեսնում են որպես էկոնոմիկայի նախարար: «Ասում են՝ դուք շատ եք սիրում ձեր պաշտոնն ու աշխատանքը, ցավալի չի՞ լինի ձեզ համար պաշտոնից հրաժարվելը, այն ընտրություններից հետո նախատեսել են

Լարիսա Ալավերդյան. «Լիդերի մեջ այլեւս չեն տեսնում Փոքր Մհերի կամ Սասունցի Դավթի»

«Ժառանգության» նախկին պատգամավոր, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ այսօր հասարակության մեջ լիդերի խնդիր կա, այն այժմ ձեւափոխված է. «Լիդերի մեջ այլեւս չեն տեսնում Փոքր Մհերի կամ Սասունցի Դավթի: Արդեն ավելի հասուն հայացքով են նայում, թե ով կարող է ի վերջո կառավարել, եւ ոչ թե իր վրա վերցնել ու ժողովրդին տանել իր հետեւից:

Կասեցվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա. Զախարյանին բաց տեսակի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու մասին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի` 2012թ. օգոստոսի 20-ի որոշման օրինականությունը, կասեցրել է դրա գործողությունը:  Միաժամանակ միջնորդել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի

ICPS-հ/կ-ն Հայաստանում երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու է գալիս

ICPS հասարակական կազմակերպությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել 2013 թվականի նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու պատրաստակամությամբ: Այսօր ԿԸՀ-ն որոշեց հաստատել նրանց դիմումը, եւ հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ այս կազմակերպությունը 20 դիտորդով դիտորդական առաքելություն է իրականացրել նաեւ մայիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Պարոն Մուկուչյանի գնահատմամբ, այս կազմակերպությունը մեծ փորձ ունի ընտրական գործընթացներում,  հիմնադրվել է Հոլանդիայում

Բլոգերի պատրաստած մեդիա արտադրանքը իրո՞ք վիրավորական է, թե ոչ. մեդիափորձագետի կարծիք

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը բլոգեր Էդգար Բարսեղյանի դեմ դատական հայց է ներկայացրել, քանի որ կարծում է, որ նրա պատրաստած դեմոտիվատորը վիրավորել է իր պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Որպես փոխհատուցում՝ պատգամավորը բլոգերից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել և փոխհատուցել մեկ միլիոն դրամ վիրավորանքի, 500 հազար փաստաբանական և 30000 դրամ դատական ծախսերի համար, ինչպես նաև

Առաջադրվեց նաև երրորդ թեկնածուն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ընդունել է Հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու ինքնաառաջադրվելու համար անկուսակցական Մհեր Հայրապետյանի փաստաթղթերը: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Այսպիսով` այսօր ԿԸՀ-ն ստացել է թեկնածուների առաջադրման երեք հայտ: Մինչ այդ առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր էին ներկայացրել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր

Hürriyet Daily News. «Ֆաթիյե Չեթին՝ բացահայտված ծպտյալ հայը»

Ֆաթիյե Չեթինը վստահ էր, որ նա մաքուր թուրք է, մինչև մի օր նրա տատը՝ Սեհերը, չբացահայտեց, որ նա իրականում հայ քրիստոնյա է, ում իսկական անունը Հրանուշ Գադարյան է: Ըստ որոշ տվյալների Թուրքիայում ապրող հարյուր հազարավոր ծպտյալ կամ իսլամացած հայեր կան, այնպես որ այս պատմությունը առաջին հայացքից եզակի չէ: Ուշագրավ է այն, որ Չեթինի տատի ողբերգական

Ինքնատիպ տոնածառերի մրցույթ Տնտեսագիտական համալսարանում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տիրում է Ամանորի շունչը: ՀՊՏՀ Ուսխորհրդի կողմից հայտարարված ինքնատիպ տոնածառների մրցույթի ցուցադրություններն արդեն սկսվել են ֆակուլտետների սրահներում: Մրցույթին մասնակցում են մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ինֆորմատիկայի և վիճակագրության, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների, ֆինանսական, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները: Բոլորն իսկապես ապշել են ուսանողների մտքի թռիչքից և ամեն մի տոնածառի ինքնատիպությունից: Ներկայացված

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության գերագույն ժողովի հայտարարությունը

Հանգամանորեն քննության առնելով ՀՀ նախագահի գալիք ընտրությանը ՀՅԴ մասնակցության ձևաչափի հարցը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը արձանագրում է. Ի կատարումն սույն թվականի հուլիսի Գերագույն ժողովի որոշման` ՀՀ նախագահի ընտրությանն ընդառաջ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնեց միասնական քաղաքական օրակարգի շուրջ լայն համախոհություն ձևավորելու գործընթաց։ Դերակատար քաղաքական ուժերի, հասարակական շրջանակների հետ քննարկումների միջոցով փորձ արվեց համախոհություն ստեղծել քաղաքական

Արդեն ՀՀ նախագահի երկու թեկնածուներ կան

Էպոսագետ Վարդան Սեդրակյանն ու ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր ԿԸՀ են ներկայացրել առաջադրման փաստաթղթերը: Երկուսն էլ առաջադրվել են ինքնաառաջադրմամբ: Ինչպես «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնել է ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը՝ առաջադրման նպատակով ԿԸՀ էր եկել նաև անկուսակցական Մհեր Հայրապետյանը, ում ինքնաառաջադրման մասին դիմումը, սակայն, նոտարական կարգով վավերացված չի եղել, ինչը Ընտրական օրենսգրքի պահանջն է: Մ.Հայրապետյանը կառաջադրվի, փաստաթղթերը

Կամո Արեյան. Փողոցներում տեղադրված պեգասների փողը տնային փոշեկուլի էլ չի հերիքի

Փողոցների մաքրման աշխատանքների համար նախատեսված մասնագիտական տեխնիկան հին է, եւ մեկ-երկու  տարուց այն գրեթե հնարավոր չի լինի օգտագործել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Aravot.am-ի հարցին, որքա՞ն գումար է անհրաժեշտ նոր տեխնիկա ձեռք բերելու համար, բացի այդ, ավելի լավ չէ՞ր լինի փողոցներում տեղադրված անշունչ ձիերի ու եղնիկների համար ծախսված գումարներն ուղղվեին

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վիկտոր Կատվալյանը

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վիկտոր Կատվալյանը: Դեկտեմբերի 26-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկեց նրա թեկնածության օգտին:   Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961թ. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Աշխատում է Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, համատեղությամբ աշխատում է Գավառի պետական համալասարանում եւ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: Նա 5

Խոսքի սահմանափակում երթուղայինում

Ազատ խոսքի սահմանափակում արդեն նաև երթուղայիններում 🙂 Պահանջվում է խոսել ոչ միայն շշուկով, այլև կարճ 🙂 Գուցե ժամանակի ընթացքում էլ տուգանք սահմանվի բոլոր այն ուղևորների համար, ովքեր չեն ենթարկվի այս պահանջին 🙂

Լոռու մարզի Թումանյան համայնքի մշակութային օջախները համալրվեցին նոր գույքով

Այսուհետ Լոռու մարզի Թումանյան համայնքի մշակույթի տունն ու արվեստի դպրոցը նոր գույք ունեն: Մարզկենտրոն Վանաձորից 38 կմ հեռավորության վրա գտնվող համայնքի մշակութային օջախները երաժշտական գործիքներով, գրապահարաններով, գրասեղաններով, աթոռներով, աշակերտական սեղաններով, 2 համակարգիչներով համալրելը իրականություն է դարձրել «ՀԿ կենտրոն» Քաղաքացիական Հասարակության Զարգացման ՀԿ-ն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ֆինանսավորմամբ «Թումանյան համայնքի մշակութային կյանքի ակտիվացում» ծրագրի շրջանակներում: «Ծրագրի

Լարիսա Ալավերդյան. Համոզված էի, որ մեր երեք նախագահներն էլ իրենց թեկնածությունը չէին դնի

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ժառանգության» նախկին պատգամավոր, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը խոսեց «Եկե՞լ է փոփոխությունների ժամանակը. հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումները եւ փոփոխությունները նախընտրական շրջանում» թեմայով: Ըստ նրա՝ ցանկացած երկրում ընտրությունները համեմված են փոփոխությունների ակնկալիքներով. «Ինձ ավելի շատ հուզում է հետեւյալը, արդյոք Հայաստանում կա՞ն խորքային փոփոխություններ, կարծում եմ կան, բոլորովին այլ է,

ՀՀԿ Շիրակի մարզի կառույցի առաջնորդ . «ՀՀ առաջին նախագահը խոհեմ քաղաքական գործիչ է»

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանին հարցրեց, թե ինչպե՞ս կբացատրի ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահական ընտրություններում չառաջադրվելը, որը թեեև պատճառաբանեց, թե 68 տարեկան անձը նորից հավակնություն չի կարող ունենալ նախագահի պաշտոնին, այդուհանդերձ, իշխանափոխություն ակնկալող մի ստվար զանգված նրա այս քայլը դավաճանություն որակեց սեփական ժողովրդի հանդեպ: «Ես մտածում եմ հետևյալ

Օրինական միգրացիան արտագաղթը կզսպի՞

2010 թվականին սկիզբ առած «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» վերնագիրը կրող ծրագիրը արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացվում է մեր երկրում: «Այս ծրագրի հիմնական նպատակը դեպի Եվրոպական Միության անդամ երկրներ ուղղված աշխատանքային միգրացիայի անկանոն հոսքերը կարգավորելն է: Նախքան այս ծրագիրն սկսելը, դեռ 2006 թվականին` մեկ այլ ծրագրի շրջանակներում, ֆիլմեր ենք նկարել, գնացել-հասել ենք Եվրոպա,

Times of India. Այցելություն քաղաքի մոռացված եկեղեցիներ. Կալկաթայի հայկական եկեղեցին

Կալկաթայի բնակիչներից կազմված 40 հոգանոց խումբը Սուրբ Ծննդի օրը շրջել է քաղաքում գտնվող եկեղեցիներով: Շրջայցի ժամանակ խումբը բացահայտել է ամենահին եկեղեցիներից մի քանիսը, որոնք ընկղմված են պատմության և ավանդույթների մեջ: Գրում է «Թայմս օֆ Ինդիա» թերթը՝ նշելով, որ խումբը այցելել էր նաև Բուռբազառ թաղամասում գտնվող հայկական եկեղեցին (հավանաբար՝ Սուրբ Նազարեթը): Թերթը գրում է, որ այն

Արմեն Մազմանյանը` ՀԱԿ-ի մասին. «Մեկ տարի ժողովրդին տարավ-բերեց փողոց» (Տեսանյութ)

«Առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ «զոռոցի» եւ «մանդատ խցկոցի» չի լինի: Անցկացվելու են սովորական ընտրություններ, որովհետեւ ընդդիմադիր դաշտը հանդես է գալու մի քանի անձով, ինչի հաշվին ջլատվելու են ընդդիմադիր ձայները, եւ Հանրապետականն իր ունեցած էլեկտորատով շատ հանգիստ, առանց խախտումներ անելու…Ընտրվելու է ներկայիս նախագահը,-այսօր «Սլաք» ակումբում ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը, ապա հավելեց,-ես իշխանամետ չեմ, ես պետականամետ

Բնապահպանության նախարարը՝ իր հրաժարականի պահանջի մասին

«Թռչկան» ջրվեժի եւ բնության 24 հուշարձանների անձնագրավորումը, ինչպես նաև «Արփի լիճ» ազգային պարկի բացումը Բնապահպանության նախարարությունը համարում է տարվա ձեռբերում: Նախարար Արամ Հարությունյանը չի ժխտում, որ ունեցել է են նաեւ բացթողումներ. «Մանրաձկի բացթողումը նույնպես բացթողում է»։ Լրագրողների հետ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում պարոն Հարությունյանն այսօր տեղեկացրեց, որ Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար նոր մրցույթը կանցկացվի տոներից

Եկեք միմյանց չասենք՝ «Շնորհավոր ձեր սուրբ ծնունդը»

Վերջին տարիներին հետեւելով կաթոլիկներին, այդ թվում Հայաստանում գործող միջազգային կառույցներին, արդեն դեկտեմբերի կեսերից մենք էլ սկսում ենք փոխադարձ շնորհավորանքներ ուղարկել Ծննդյան տոների և Ամանորի առթիվ: Այդ կապակցությամբ եղբայրաբար երկու նկատառում ունեմ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Ծնունդը, հայտնի է, տոնում է հունվարի 6-ին, ինչպես դա արվել է սկսած երկրորդ դարից: Իսկ դեկտեմբերի 25 –ը, ինչպես

Արթուր Աբրահամը` Գերմանիայի այս տարվա լավագույն բռնցքամարտիկ

Aravot.am-ի հարցին, թե մի քանի տարի առաջ ինքը ճանաչվել էր Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` առաջ անցնելով հանրահայտ ուկրաինացիներ Վիտալի եւ Վլադիմիր Կլիչկո եղբայրներից, իսկ այս տարի նման հարցում անցկացվե՞լ է, Արթուր Աբրահամը պատասխանեց. «Այո: Այս տարի նույնպես գերմանացիներն ինձ ճանաչել են իրենց երկրի լավագույն բռնցքամարտիկ, ինչի համար ուրախ եմ»: Իսկ հարցին, թե նա չի՞ պատրաստվում Հայաստանի

Ստուգող մարմինները տհաճ անակնկալներ չեն անի. վստահեցնում է էկոնոմիկայի նախարարը

Այսօր Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին, նախարարության աշխատանքն ընդհանուր առմամբ դրական գնահատեց, եւ մի շարք աշխատանքների հետ մեկտեղ, նշեց նաեւ «Doing business»-ի զեկույցը, ըստ որի Հայաստանը մի քանի կետով առաջ է գնացել, զբաղեցնելով 32-րդ տեղը: Իսկ թե ինչո՞ւ գործարար միջավայրի բարելավմանը զուգահեռ օտարերկրյա ներդրումների ծավալն է նվազել, հարցին՝ նախարարն ասաց,

Աբրահամ-Շտիգլից ռեւանշ մրցամարտ կլինի, եթե Շտիգլիցը ցանկանա

Այսօրվա մամուլի ասուլիսում լրագրողների հարցին, թե գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ ռեւանշ մրցամարտ լինելո՞ւ է, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատասխանեց. «Այո: Մեր պրոումոթերների ստորագրած պայմանագրում այդպիսի կետ կա: Բայց, եթե ինքը ցանկանա»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մազմանյան. «Փելեշյանի պաշտպանական դիմակի տակ փափուկ, փխրուն եւ մանուկ մարդ է թաքնված» (Տեսանյութ)

Այսօր «Սլաք» ակումբում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) ռեկտոր Արմեն Մազմանյանն ամփոփեց բուհի այս տարվա գործունեությունը: «Ես երբեք գոհ չեմ լինում, երեւի մահանալուց առաջ էլ դժգոհ լինեմ, բայց ընդհանուր առմամբ` գոհ եմ, որ կոլեգաներիս հետ հակամարտություններ չկան: Սկանդալային գործչի իմիջը աշխատանքում չի խանգարում, ոչ մեկ այս ընթացքում չի ուշաթափվել կամ ինձ դատի չի

Հարցման միջոցով գնահատվել է ոստիկանության եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատանքը

Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արման Նավասարդյանը եւ Gallup International Association կազմակերպությունների հայկական գրասենյակի ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը ներկայացրեցին Երեւանի բնակչության շրջանում Gallup International-ի`«Ոստիկանության եւ քաղաքապետարանի 2012 թվականի գործունեության գնահատականը» թեմայով անցկացրած հարցումների արդյունքները, որին ներկա էին նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ- մայոր Վարդան

Ֆիլմեր, որ սիրում ենք դիտել Ամանորին

Տոնական եռուզեռին զուգահեռ պետք է մտածել նաեւ լիցքաթափվելու մասին: Դա կարելի է անել տարբեր միջոցներով, սակայն ամենաարդյունավետը կլինի ամանորյա ֆիլմի դիտումը: Օրինակ Անին ռուսական ֆիլմերից նախընտրում է «Ёлки»-ն: Ինչպես ինքն ասաց` բարի~ ֆիլմ է. «С легким паром» ֆիլմը նույնպես սիրում եմ: Ճիշտ է` այն հին ֆիլմ է, բայց լավն է: Կլասիկ է:» Պատանի Ալլան էլ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031