Օրվա լրահոսը

Կարեւորն ու շտապը

«Աշխարհի վերջը», իհարկե, կատակ էր կամ ինչ-որ շառլատանների հնարք, սակայն այդ սուտ «շուխուրը» ամեն մի մարդու, այնուամենյանիվ, ստիպում է մտածել, թե ինչ կաներ նա, եթե այդ չարագուշակ կանխատեսումը ճիշտ լիներ: Կա՞ն արդյոք անհետաձգելի գործեր, որոնք մենք պիտի անեինք մինչեւ «աշխարհի վերջը»՝ մի ամսում, մի շաբաթում կամ մի օրում: Չգիտեմ՝ լավ է դա, թե վատ, բայց

Ինչու՞ ընտրել Րաֆֆիին, որովհետեւ նա երթուղայինների գծերի տեր չէ, սուպերմարկետների տեր չէ, մականունավոր չէ»

Այսօր «Ժառանգության» համագումարում «Ժառանգության» փորձագետ Ստեփան Հասան-Ջալալյանը իր ողջույնի խոսքը սկսեց Սերժ Սարգսյանի խոսքով՝ «ՀՀ քաղաքացուն պետք է դիմել Դուք-ով, ՀՀ քաղաքացին պետք է պաշտպանված լինի թե՛ ոստիկանատանը, թե՛ փողոցում, թե՛ այլուր: Հիմա հարց՝ արդյոք դա այդպե՞ս է: Ոչ եւ հազար անգամ ո՛չ: Որովհետեւ միայն Հայաստանում է, որ ԱԺ պատգամավորը լրատվության ներկայացուցչին ասում է՝ կտամ

ՀՀՇ փոխնախագահը ԲՀԿ-ականներին չի ճանաչում

«Ոչ ընկճված եմ, ոչ էլ ոգեւորված»,- «Առավոտի» հարցին՝ ՀԱԿ առաջնորդի ելույթում մի քանի օր սպասելու կոչը Ձեզ շա՞տ ընկճեց, պատասխանեց ՀՀՇ վարչության փոխնախագահ Վահագն Հայոցյանը, ավելացնելով, թե ինքն այսօր որեւէ հայտարարության չէր էլ սպասում: Մեր հարցին՝ խորհրդարանական գործընկեր ուժերը համագումարին հրավիրվել էին, բայց ԲՀԿ-ից ներկայացուցիչ չկար՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, Հայոցյանը պատասխանեց. «Ես դեմքով չեմ ճանաչում ԲՀԿ-ին:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

Դեկտեմբերի 21-ին, ժամը 21.40-ի սահմաններում, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի  «Գրհամ» կոչվող տարածքում «Բելառուս» մակնիշի տրակտորը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով տրակտորում գտնվող 1987 թ. ծնված Լևոն Ղռատյանը ստացած վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի  հանգամանքները պարզվում են: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ԼՂՀ ոստիկանության քննչական վարչություն: ՀՀ ոստիկանություն

Ոստիկանները վնասազերծեցին ատրճանակով սպանության սպառնալիքներ տված անձին

Դեկտեմբերի 21-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պաղոտայում գտնվող «Կոնվերս բանկ»-ի շենքի տակ գտնվող գրասենյակում մի տղամարդ հրազեն է պահել մեկ այլ քաղաքացու վրա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1983 թ. ծնված Յուրի Առաքելյանը նույն օրը, ժամը17.45-ին, նշված գրասենյակում գազային ատրճանակով սպանության սպառնալիքներ է տվել Իրանի Իսլամական Հանրապետության մի

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցնում է, որ սարեր շուռ տալու խոստումն ուժի մեջ է

Արտո Թունջբոյաջյանի «Արարատ» երգի ներքո եւ Տերունական աղոթքով ու օրհներգով քիչ առաջ հայտարարվեց «Ժառանգության» համագումարը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, ողջագուրվեց համագումարին ներկա բոլորի հետ, հարցրեց որպիսությունը: Համագումարի մասնակիցներին բաժանվել էին Րաֆֆի Հովհաննիսյանի լուսանկարով օրացույցներ, որոնց վրա գրված էին կարգախոսներ՝ «Մեկ անգամ: Միասին» եւ «Ազատ, անկախ, միացյալ»: Aravot.am -ը Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրեց՝ մեկ անգամ, միասին ասելով

Բաբկեն Արարքցյան. Թող Տեր-Պետրոսյանն ինքը որոշում կայացնի

«Ինքս ինձ համար որ մտածում եմ՝ չեմ կարող հասկանալ, թե կշեռքի նժարը որ կողմն է ավելի շատ թեքվում»,- ասաց ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը՝ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ իր կարծիքով, առաջին նախագահի առաջադրումն այժմ ի՞նչ կտա քաղաքական դաշտին՝ նկատի ունենալով 2008-ի փետրվարի զարգացումները եւ վերջին մեկ տարում ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության ֆոնին առկա հիասթափությունը: Բաբկեն Արարքցյանն

Բացվեց գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը

Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում  «Մալիբու» սրճարանի տարածքում ,  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը`  Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ–ի  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքների նոր` թվով երրորդ  տոնավաճառը: Բացմանը ներկա էին  նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:  Մայրաքաղաքի բնակիչները նախատոնական օրերին  գյուղատնտեսական մթերք  կարող են գնել հատուկ այդ նպատակով բացված  տոնավաճառից:

Հեղինե Բիշարյանը չի մեկնաբանում՝ ինչու են համագումարին հրավիրել միայն ՀՀԿ-ին

Քիչ առաջ մեկնարկեց «Օրինաց երկիր» կուսակցության 11-րդ արտահերթ համագումարը: Ներկա է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Համագումարին հրավիրված է միայն Հանրապետական կուսակցությունը: Կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը հրաժարվեց ասել, թե ինչու է համագումարին հրավիված միայն ՀՀԿ-ն. «Համագումարից հետո ամեն ինչ պարզ կլինի»: Համագումարի օրակարգում 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ ՕԵԿ-ի դիրքորոշման մասին հրապարակումն է,

Հոգեբան. Եթե ծնողի եւ երեխայի միջեւ չկա հուզական կապ, երեխան ամբողջ կյանքում ագրեսիվ է լինում

«Երեխաներն անցնում են զարգացման որոշակի փուլեր, այդ թվում` ճգնաժամային, որոնց ընթացքում ծնողները հատկապես պետք  ուշադիր լինեն  երեխաների դաստիարակության հանդեպ, որպեսզի հետագայում վարքի ագրեսիվ դրսեւորումներ չառաջանան»,-այսօր «Երկու երես» ակումբում ասաց հոգեբանական ծառայության ղեկավար, հոգեբան Արմեն Բեջանյանը: Նրա խոսքով. «Երեխայի հետ կապված բոլոր խնդիրներն առաջանում են ընտանիքում, մասնավորապես` վարքային ագրեսիվ դրսեւորումները, եթե իհարկե երեխան չունի հիվանդություն: Ագրեսիան,

Գողացել էր 100 հազարանոց «Ուրալ», տուգանվեց 500 հազար դրամ

Դեկտեմբերի 21-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացավ Բերդ քաղաքի 25-ամյա  բնակիչ Կարեն Սարգսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք էր   առաջադրվել  այն բանի համար, որ 2012թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սուրեն Մանուչարյանի առանձնատան պահեստարան հանդիսացող չկողպված նկուղից գողացել է  «Ուրալ» տեսակի բենզասղոց՝ Մանուչարյանին պատճառելով 100 հազար դրամի նյութական վնաս: Կ. Սարգսյանը գողացած բենզասղոցը վաճառել

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ինձ ասել են՝ մի երկու օր սպասիր»

 Իր ելույթում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրման մասին հստակ ոչինչ չասաց. «Մի երկու օր էլ սպասեք»: Նկատի ունենալով հայաստանյան քաղաքական այն իրողությունը, որ նախագահ դառնալու հարցերը ճշտվում են գերտերությունների հետ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը հումոր արեց. «Բոլորին դիմել եմ, իրենք էլ հիմա գլուխ են կոտրում, ստրատեգիա-բան են մշակում, ինձ էլ ասել են՝ մի երկու օր

Տեր-Պետրոսյանը խոսում է արտաքին քաղաքական հարցերի մասին

ՀՀՇ համագումարում այս պահին ելույթ է ունենում ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա քննադատում է հայաստանյան քաղաքական իրողության «նորահայտ որակը», այն է՝ ռուսամետների եւ եվրոպամետների բաժանումը: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ միանշանակ չի կարելի սահմանել արժեքային համակարգ եւ նշել, թե որ համակարգում պետք է Հայաստանը լինի: Նրա խոսքով, լիբերալիզմը, պառլամենտարիզմը ստեղծվել են Եվրոպայում, բայց

ՀՀՇ համագումարում հնչեցվեց հարցը, թե ՀԱԿ-ը ինչ ձեւաչափով է մասնակցելու ՀՀ նախագահի ընտրությանը

Հայոց համազգային կուսակցության համագումարում ողջույնի իր խոսքում ՍՀԴԿ ատենապետ, ՀՀ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ սա հերթական համագումարը չէ եւ անգամ ՀՀՇ համագումարը չէ, ներկա են բազմաթիվ կուսակցություններրի ներկայացուցիչներ, ովքեր ակնկալում են լսել, թե ՀԱԿ-ը ինչ ձեւաչափով է մասնակցելու 2013-ի փետվարի ՀՀ նախագահի ընտրությանը: Տեսնելով ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զարմանքը, տիկին Սարգսյանն

Լեւոն Զուրաբյանը վստահ է, որ ՀՀՇ-ն կանի իշխանափոխություն

ՀՀՇ համագումարում ելույթ ունենալով ՀԱԿ-ի ոչ կուսակցական թեւի անունից՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ ՀՀՇ-ն իր գոյության եւ գործունեության երկու հանգրվաններում կարողացել է ժողովրդին առաջնորդել՝ ձեռքբերելով անկախություն, որն այսօր վտանգված է, հաստատելով շուկայական տնտեսությունը, որն իշխանությունը ջուրն է գցել, տնտեսությունը կենտրոնացնելով հիսուն ընտանիքների ձեռքում եւ ԼՂՀ պատերազմի ձեռքբերումը, որն այսօր նույնպես վտանգված է: «Այս

ՇԱՏ ՔԱՂՑՐ

– Բժիշկ ջան, շաքարս շատ բարձր ա,- գանգատվում է հիվանդը: – Քաղցրից պիտի լրիվ հրաժարվես,- ասում է բժիշկն ու ավելացնում.- հա, մեկ էլ կանանցից պիտի հրաժարվես: – Կանանցի՞ց ինչի հրաժարվեմ,- զարմանում է հիվանդը: – Որովհետեւ կանայք էլ են շատ քաղցր,- պատասխանում է բժիշկը:

Ավտոմայրուղին` դպրոցի ճամփա

Երևան-Վարդենիս գլխավոր մայրուղին անցնում է Լիճք գյուղի միջով (3կմ հատված): Պատկերացրեք, թե ինչ արագությամբ են մեքենաներն անցնում՝ չնայած արագությունը սահմանափակող նշանների առկայությանը: Մարդկանց հետիոտն երթևեկության հատվածն էլի նույն մայրուղին է, որտեղ ընդհանրապես մայթ ասածը չկա: Ճանապարհից դուրս գալուն և ավտոպատահարներից խուսափելուն խանգարում են ջրահեռացման առուներն ու ցանկապատերը: Ջրահեռացման կիսախողովակներն էլ հաճախ խցանվում են՝ վտանգավոր ճանապարհահատվածով

ՀՀՇ համագումարին մասնակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, չի մասնակցում ԲՀԿ-ն

Կառավարության  նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀՇ 17-րդ  համագումարը: Համագումարի աշխատանքներին մասնակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրան ընդունեցին «Լեւոն-Լեւոն» վանկարկումներով: ՀՀ հիմնի ներքո ողջ դահլիճը կանգնեց՝ բռունցքները պարզած: Համագումարին ներկա են ՀԱԿ անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները: Հրավիրված են խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանք ուժերի ներկայացուցիչները: Ներկա են «Ժառանգության» եւ ՀՅԴ ներկայացուցիչները: ԲՀԿ-ից այս պահին դահլիճում ոչ մեկը չկա: Համագումարին

Անհամարժեքների մի ցուցակ կազմեք, պրծեք

Պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողին սպառնալու պատմությունը երեկ նոր զարգացում ստացավ։ Տեղի ունեցած խայտառակ միջադեպի առնչությամբ շուրջ 160 լրագրողի ստորագրությամբ նամակ-պահանջագիր է հղվել Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Հատկանշական է, որ պահանջագիրը վերաբերում է ոչ միայն կոնկրետ Մհեր Սեդրակյանի «ինքնադրսեւորմանը», այլեւ այլ «ինքնատիպ» պատգամավորների նմանօրինակ վարքին։ Հիշեցնենք, որ պատգամավոր Մհեր Սեդրակյանը խորհրդարանի նիստերի դահլիճի հարեւանությամբ

ՌԱԿ-ն այսօր կհստակեցնի դիրքորոշումը նախագահական ընտրությունների հետ կապված

Այսօր տեղի կունենա Ռամկավար ազատական կուսակցության վարչության ընդլայնված նիստը, օրակարգում ունենալով մեկ հարց` առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշումը: Այս կապակցությամբ արդեն ՌԱԿ վարչության դիվանը մի շարք նիստեր է գումարել, քննարկումներ են եղել: Վարչության անդամները մայրաքաղաքում եւ մարզերում իրենց կուսակիցների մոտեցումները եւ տեսակետները պարզելուց հետո ի վերջո այսօր որոշում կընդունեն, որը հետո կտարածվի: Բոլոր դեպքերում ՌԱԿ-իՙ

Մնանք ռեալ պոլիտիկի վերադարձին սպասող

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Դուք հրաժարվեցիք մասնակցել նախագահական ընտրություններին, այսօր ձեր օրինակին հետեւեց Արամ Սարգսյանը, Դաշնակցությունը եւ ՀԱԿ-ը նույնպես չեն բացառում ընտրությունները «բոյկոտելու» տարբերակը։ Այդպիսով չե՞ք նպաստում «ռեժիմի վերարտադրությանը»։ -Իհարկե, ձեր ասածի մեջ կա տրամաբանություն, որը այս դեպքում, իմ կարծիքով, չի աշխատում։ Դասական առումով ընտրությունները մտքի, այլընտրանքային խոսքի, ծրագրերի պայքար

Հեռացումի խոսքեր

Այսօր տեղի է ունենալու ՀՀՇ համագումարը: Սպասվում է, որ համագումարի ընթացքում ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կհստակեցնի նախագահական ընտրություններում իր մասնակցության հարցը. նա կամ կհայտարարի, որ առաջադրում է իր թեկնածությունը, կամ կհայտարարի, որ չի մասնակցում նախագահական ընտրություններին: Գուցե որպես բացառիկ հռետոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կգտնի նաև միջանկյալ որևէ տարբերակ` ևս մի քանի

Տեր-Պետրոսյանի առաջադրումն իր անձնական հարցն է և կապ չունի ոչ դրսի, ոչ ներսի հետ. Սմբատ Կարախանյան

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը եթե որոշի մասնակցել 2013թ. նախագահական ընտրություններին, ապա դա կանի ինքնառաջադրմամբ և ոչ թե որևէ կուսակցության, այդ թվում և` ՀՀՇ-ի առաջադրմամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Մոսկվայի «Միաբանություն» հայկական ազգային ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանը: Նա մեզ ասաց, որ ՀՀՇ-ն իր համագումարում միգուցե ՀԱԿ առաջնորդին առաջարկի իր կողմից դառնալ նախագահի թեկնածու, բայց

ՀԱԿ ակտիվիստը ՝ Մատաղիսի գործի մասին. «Ասել, որ Ջհանգիրյանն է մեղավոր, արդեն մատնացույց է անում, որ ինչ-որ խնդիր կա»

«Ֆեյսբուքում ես չեմ գրել, որ Գագիկ Ջհանգիրյանը մեղավոր չի: Ես ծանոթ չեմ գործի մանրամասներին: Առհասարակ ես միայն ասում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանին մեղավոր անվանելուց առաջ պետք է նաեւ վկայակոչել այն մարդկանց անունները, որոնք այդ գործելաոճը, եթե դա հանցավոր է, շարունակել են: Այդ ամբողջ խմբից առանձնացնել Գագիկ Ջհանգիրյանին ու ասել, որ Գագիկ Ջհանգիրյանն է մեղավոր, դա

«Հայաստանը կարող է կարևոր դաս մատուցել՝ բնապահպանության ջատագովների և տնտեսական պրագմատիկ զարգացման միջև կառուցողական բախման առումով»

«Հանքային հազվագյուտ նյութեր արդյունահանելու մրցավաքն ամբողջ աշխարհում թափ է հավաքում, և փոքր, սակայն ռազմավարական նշանակություն ունեցող Հայաստանը կարող է կարևոր դաս մատուցել՝ բնապահպանության ջատագովների և տնտեսական պրագմատիկ զարգացման միջև կառուցողական բախման առումով»: Այս մասին ասված է ամերիկյան «Նեշնլ Ջիոգրեֆիք» ամսագրի կայքում ուրբաթ օրը հրապարակված հոդվածում, որի հեղինակն անդրադարձ է կատարել Հայաստանում հանքանյութերի արդյունահանման, դրա հետ առնչվող բնապահպանական

Սերժ Սարգսյան. Մենք կգտնենք ռազմական գործողությունների դադարեցում պարտադրելու մեթոդներ (Տեսանյութ)

Եթե Ադրբեջանի ձեռնարկած արկածախնդրությունը մտնի հաջորդ` ռազմական գործողությունների փուլ, հայկական կողմը դրանց դադարեցում պարտադրելու մեթոդ կգտնի: Այս մասին վստահեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Խոսելով կարգավորման գործընթացի մասին` նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ նախորդ տարի ինչ-որ պահի համանախագահող երկրները և համաշխարհային հանրությունը եկել էին եզրակացության, որ կողմերը համաձայնության են եկել հիմնարար սկզբունքների

Գյումրիում նախագահի թեկնածուներին առաջարկում են գովազդի «խղճով» գներ

Այսօր Aravot.am-ը Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ արժե քաղաքական գովազդի մեկ րոպեն իր հեռուստաընկերությունում: Նշենք, որ գովազդի գները սահմանելիս, դժգոհություններ էին հնչել, որ դրանք բավականին բարձր են: «10 հազար դրամ ենք սահմանել, և վերջին 5-6 տարվա ընթացքում մեր գովազդի գինը անփոփոխ է եղել, այնպես որ դժգոհելու տեղ չունեն, նույնիսկ կարծում եմ,

ՀՀ նախագահ. Հայաստանը չի խթանում արտագաղթը (Տեսանյութ)

Հայաստանը չի ցանկանում խթանել արտագաղթը երկրից, սակայն չի պատրաստվում սահմանափակել որևէ մեկի տեղաշարժման իրավունքը: Այս մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ռուսական հեռուստաընկերության թղթակիցը  խոսել է Հայաստանում առկա ժողովրդագրական խնդրի մասին, և նշել, թե երկրում կասեցվել է Ռուսաստանի համար կարևոր «Հայրենակիցներ» ծրագիրը: Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է. «Իսկապես դա մեր

Նիկոլ Փաշինյան. «Հիմա մի ժամանակ է, երբ որ պետք է կայացվեն ինչ-որ որոշումներ»

Aravot.am-ն այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խնդրեց մեկնաբանել ՀԱԿ-ում ստեղծված այսօրվա իրավիճակը, երբ Հրանտ Բագրատյանն առաջադրվում է, իր եւ նրա «գծերը» տարբերվում են Կոնգրեսի մյուս թեւից, խնդրեցինք մեկնաբանել նաեւ կոնգրեսականների հարվածները սոցցանցերում՝  Նիկոլ Փաշինյանի դեմ: Բացի այդ, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը Galatv.am-ին ասել էր, որ ՀԱԿ-ում ընդամենը կերակրատաշտից օգտվելու քաշքշոց է: Մեր

Ձայներ փախցնելու, ներքին համաձայնության և այլնի մասին. Բագրատյանի հնարավոր առաջադրումն ըստ վերլուծաբանների

ԱԺ պատգամավոր և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրելու վերաբերյալ գրառումը, ըստ քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի, ընտրազանգվածի մի հատված փախցնելու առիթ է: Սաֆարյանը նշում է, որ քանի որ տևական ընտրական շրջան է, որ ՀԱԿ-ը կանգնած է դժվարությունների ու մարտահրավերների առջև. «Բագրատյանն ուզում է առիթը օգտագործել` կանխավ իր համար էլեկտորատի մի զանգված

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031