Օրվա լրահոսը

Ընտրակաշաոքի տարիֆները բավական ընկել են եւ բացի այդ՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ համերաշխություն կա դրանց շուրջ

Այսինքն՝ մեկը մյուսից ավելի գումար չի առաջարկում, մեկը մյուսին այսպիսով չի խանգարում:

«Դեմ առ դեմ»` Տիգրան Ուրիխանյան եւ Հովհաննես Սահակյան

Ապրիլի 26-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ  Տիգրան Ուրիխանյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը` ներքաղաքական զարգացումների շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ https://www.livestream.com/aravot?fb_version=2.0 Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:

«Մայիսի վերջից Իրանի ոչխարները կարածեն Սյունիքո՞ւմ». իրանական կողմը պնդում է, մարզպետը շարունակում հերքել` նման բան չկա

Թեև ամիսներ շարունակ Հայաստանի իշխանությունների թաքուն գործելակերպին և Սյունիքի արոտավայրերն Իրանին վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ անորոշ մեկնաբանություններին, իրանական կողմն այսօր լռությունը կրկին «խախտելով»՝ հավելյալ մանրամասներ է հաղորդել երկկողմանի պայմանավորվածության վերաբերյալ: «Արասբարանի անասնապահները սկսած մայիսի 21-ից պետք է վեց ամիս շարունակ Սյունիքի մարգագետիններում արածեցնեն իրենց կենդանիներին»,- ըստ իրանական «Ֆարս» գործակալության՝ Թավրիզում հայտարարել է կառավարության անդամ Սեյեդ Մուհամադ

Լեհաստանի դեսպանը փորձել է սրբագրել իր աղմկահարույց պնդումները

Ինչո՞ւ չհավատալ ՀՀ նախագահին։ Նա ընտրված նախագահ է, ընտրությունները ճանաչել է միջազգային հանրությունը։ Ես հավատում եմ պարոն նախագահին, դուք նույնպես պետք է իրեն հավատաք, քանի որ նա այս երկրի նախագահն է:

Ի գիտություն դիմորդների

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների համար նախատեսված շտեմարանները տեղադրվում  են ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կայքում հետևյալ հասցեով՝  https://atc.am/level0_.php?cat_=1&id=73:  Հիմք  ընդունելով 2013 թ.ապրիլի 25-ի ՀՀ կառավարության նիստում  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականը՝ շտեմարանների հասանելիություն հետ կապված, ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում ևս բացվել է «Շտեմարան» ենթաբաժինը, որը կնպաստի համապատասխան բովանդակության

Սկսենք Գյումրիից

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը Գյումրիում փակ խորհրդակցություն է անցկացրել հայտնի իրադարձությունների կապակցությամբ, իսկ հետո մի քանի հայտարարություններ արել լրագրողների հետ հանդիպմանը: Մասնավորաբար, Վովա Գասպարյանը հայտարարել է, թե չգիտես ինչու Գյումրին երկար ժամանակ բաժանված է եղել երկու կլանների միջև, որոնք արյունահեղությամբ հարցեր են լուծել միմյանց հետ: Ոստիկանապետը հայտարարել է, որ այդ դարաշրջանն ավարտվել է, և այլևս որևէ

Արմեն Երիցյանը «Տուռբոյի» պահվածքի մասին. «Ներեցիր, ինքը ավելի ծանր հանցագործություն է կատարելու»

Երես առած պաշտոնյաների ու նրանց երես առած բալիկների «ականջները կտրելու» նախաձեռնությունը ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանինն էր: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են դա անելու ilur.am-ի լրագրողի վրա հարձակված ավագանու անդամ, ՀՀԿ-ական Աշոտ Պապայանի՝ Տուռբոյի, եւ մյուս հանրապետականների դեպքում, որոնք ըստ ՀԱԿ համակիրի, Աջափնյակում ծեծել են իրեն: «Կատարել է հանցագործություն, ուրեմն մենք՝ բոլորս, պարտավոր ենք հասնել

ԱՎԱԳԱՆՈՒ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ

Имидж -ничто, жажда – все.

«Բոստոնի մարաթոնի ահաբեկչությունն իրականացնողներին արմատական ուղու վրա դրած անձնավորությունը Բաքվից է»

Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ մեղադրվող Ցառնաև եղբայրների ծնողները մամուլի ասուլիսի ժամանակ ասել են, թե իրենց որդիներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած անձնավորությունը` ոմն Միշան բնակվում է ԱՄՆ-ում՝  «հարեւան մարզում»։ Ցառնաևների հոր խոսքերով, այդ մարդու ընտանիքը եղել է Բաքվից եւ ՝«ԱՄՆ է տեղափոխվել այստեղ սկսված պատերազմի ժամանակ»։ Նրա խոսքերով, «Միշայի հայրը եղել է թենիսի կամ թեթեւ

Տարոն Մարգարյան. «Համոզված եմ, որ դուք ձեր վստահության քվեն տալու եք նաև անվճար մանկապարտեզին, վերանորոգվող դպրոցին»

«Երևանի ամեն վաղվա օրը պետք է տարբերվի նախորդ օրվանից ու պետք է լինի ավելի լավը: Սա է մեր ծրագրի հրամայականը, երևանցու պահանջն ու սպասելիքը». Տարոն Մարգարյան «Վստահ եմ, որ ամենօրյա հոգատարությամբ, սրտացավ աշխատանքով ու անմնացորդ նվիրումով մենք օր առաջ, բոլորս միասին, կունենանք այն Երևանը, որի մասին երազում ենք»: Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ

ԲՀԿ անդամը վստահեցնում է, որ հոգով-սրտով ՀՀԿ-ի հետ չեն եւ կոալիցիայում էլ չեն եղել (Տեսանյութ)

Ավելին՝ ԲՀԿ ավագանու անդամը վստահեցնում է, որ Սերժ Սարգսյնաի երդմնակալությանն էլ կողմ չեն եղել

ՀԱԿ-ն այս անգամ ավագանու մանդատները վերցնելու է

Վլադիմիր Կարապետյանը վստահեցնում է, որ իրենք գնում են հաղթանակի ակնկալիքով

Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ի մասին.«Ով ուզում էր, որ հաջորդ օրը 100 հատ հուղարկավորություն լիներ, ինքը չտեսավ»

Իջեւանի քաղաքապետարանը եւ Տավուշի մարզպետարանը հանդիպման համար դահլիճ չեն տվել:

Դատախազը վստահեցնում է, որ Գյումրիում վենդետա չի լինի (ձայնագրություն)

Իսկ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությունը, թե գյումրեցիները գողական են գնում, դատախազը չի մեկնաբանում. «Վովա Գասպարյանի ասածները ես ինձ իրավունք չեմ վերապահում մեկնաբանել»:

Աղբարաշենում ավագանու ընտրությունը կուսակցությունների կռիվ են համարում (Տեսանյութ)

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Աղբարաշեն թաղամասի  բնակիչներն այսօր ՕԵԿ ավագանու թեկնածուների հետ հանդիպման  ընթացքում իրենց խնդիրները  ներկայացնելիս պասիվ էին: Հավաքվածներից միայն մի կին քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանին խաղադաշտի եւ մանկապարտեզ չունենալու խնդիրները բարձրացրեց: Aravot.am-ը զրուցեց բնակիչների հետ եւ հետաքրքրվեց, որոնք են երեւանցու առաջնահերթ խնդիրները եւ որ քաղաքապետի թեկնածուի հետ են կապում իրենց խնդիրների լուծումները: «Քաղաքապետ Տարոն

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ասպարեզից իր հեռանալու մասին. «Տարոսը՝ Հրանտին»

Ապրիլի 25-ին Իջեւան այցելած Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերում Հրանտ Բագրատյանի «168 ժամ» թերթին տված հարցազրույցում արտահայտած այն մտքին, որ ինքը պետք է հեռանա քաղաքական ասպարեզից: «Ճիշտ է ասում: Տարոսը՝ Հրանտին»,-կարճ կապեց Ր. Հովհաննիսյանը: Այնուհետեւ նա «Ժառանգության» մի քանի տասնյակ անդամների եւ համակիրների հետ հանդիպում ունեցավ Իջեւանի քաղաքապետարանի կողքին գտնվող «Շանթ» սրճարանում: Ոսկան

320 օր՝ Նախագահականի դիմաց

Ամեն առավոտ ժամը 9.00-ին Պռոշյան- Դեմիրճյան խաչմերուկում Սերժ Սարգսյանին է դիմավորում Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկը՝ Էմմա Սահակյանը։ «Գոնե երկու րոպեով նա կարող է իջնել իր ավտոմեքենայից եւ լսել իմ խնդիրը, հարցնել , թե ինչ պահանջ ունեմ ես»,- դեռ հույս ունի նա։ Արդեն 320 օր Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ նստացույց հայտարարած Գարեգին Նժդեհի եղբոր աղջիկը պահանջում

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Միջոցառմանը ներկա էին նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները:

Новый Регион 2. ՀՀ քաղաքացիները դատապարտվել են ցմահ ազատազրկման

Նրանք «4room» կահույքի հիպերմարկետի սեփականատեր Շաբաբ Ալոյանի սպանությունը պատվիրողն ու իրականացնողն են:

Եղվարդում բեմադրել էին Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը

Եղվարդի շնորհալի երիտասարդները Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցի կապակցությամբ բեմադրել էին «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը: Բեմադրությունը տեղի ունեցավ ապրիլի 25-ին, որի հիմնական պատճառն էր մարդկանց հնարավորություն տալ եւ այցելելու Ծիծեռնակաբերդ, և ներկա գտնվել ներկայացմանը: «Առավոտի» թղթակցի հետ հարցազրույցում ներկայացման բեմադրող Նունե Նադիրյանն ասաց, որ դեռ 24 տարի առաջ է իր մոտ առաջացել այդ «երազանքը»՝

Վլադիմիր Գասպարյան. «Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»

Կամ էս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն ու հասարակությանը համահունչ կապրեն, կամ չեն ապրի հասարակության մեջ, կհայտնվեն էնտեղ, որտեղ պետք է հայտնվեն:

Global Grind. «Ես հպարտանում եմ իմ հայկական արմատներով. Քուրթնի Քարդաշյան»

Քուրթնին վերջացրեց իր գնումները ու ժամանակ գտավ հիշելու իր հայկական արմատները: Գրում է «Գլոբալ գրինդ» պարբերականը Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քուրթնի Քարդաշյանի մասին: Քուրթնին «Celebuzz» բլոգում երեկ գրել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով, որ երբեք այն չմոռացվի: «Ես շատ հպարտանում եմ իմ հայկական արմատներով: Ինձ դուր է գալիս ընտանեկան արժեքները, որոնցով մենք մեծացել ենք: Մեծանալով

Արմեն Երիցյանը առաջարկում է պատժել նաեւ երես առած պաշտոնյաներին

Իհարկե, եթե բալիկները կատարում են հանցագործություն, իրենք քրեական պատասխանատվության կենթարկվեն, բայց իրենց ծնողներին էլ է պետք պատժել, եթե ծնողը չի կարողանում իր ընտանիքում կարգ ու կանոն հաստատել՝ իր հիմնարկում չի կարող դա անել

«Թուրք մտավորականները մեզ աջակից»

Առնո Բաբաջանյանի համերգասրահում այսօր տեղի ունեցավ «Թուրք մտավորականները մեզ աջակից» թեմայով ցերեկույթ, որին իրենց մասնակցությունն ունեցան գրող հրապարակախոս Ալի Սաիդ Չեթինօղլուն և Հրանտ Դինքի իրավապաշտպան Էռդալ Դողանը: 1.500.000 մարդ, որից 261-ը հայ մտավորականներ էին: Արդեն 98 տարի է անցել և այսօր ինչպես Սարգիս Հացպանյանը նշեց՝ նրանց մահվան ուղարկող ժողովրդի զավակները 98 տարի հետո գտնվում են

Սպիտակցի Հայկոն ու նմանները

էդ որ Երևանի հիմնադրման առիթով ռուսական կիսապոռնիկներ են կանչում՝ նրանց կատարումները, որով իշխանության ներկայացուցիչներն ու ղեկավարները հիանում են համեմատելի չի՞ արդյոք Սպիտակցի Հայկոյի կատարումների հետ…էդ ինչու՞ նման խիստ արձագանք չգտավ ռուսական էստրադայի «տրիումֆը» Երևանում…

Գրոսմայստերները Փարիզից տեղափոխվում են Սանկտ-Պետերբուրգ

Ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավը Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին հատվածում, որն անցկացվեց Փարիզի Լուվր թանգարանում, հարազատ հարկի տակ պայքարը եզրափակեց 1-ին հորիզոնականում: Նա հինգ տուրից հետո 3,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որն այսպիսի տեսք ունի: Մաքսիմ Վաշյե-Լագրավ՝ 3,5 միավոր, Մայքլ Ադամս, Լեւոն Արոնյան, Բորիս Գելֆանդ, Լորան Ֆրեսինե՝ 3,0-ական, Վիշվանաթան Անանդ՝ 2,5, Նիկիտա Վիտյուգով, Դին Լիժեն,

Գուրգեն Արսենյան. «Մենք չենք առաջարկում` գալ և դառնալ ձեր «նաչալնիկները»

Նա խոստացավ նաեւ, որ քաղաքային իշխանությունը վերցնելուց հետո բնակիչները չեն վճարելու գազի ներտնային սպասարկման վճարները, չեն լինելու կոմունալ վճարների ուռճացված ցուցակները, բարելավվելու է բնակչությանը մատակարարվող գազի որակը եւ այլն:

Հանրային խորհուրդը քննարկեց Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու հարցը

Հանրային խորհուրդը անընդունելի համարեց նմանատիպ ծրագրերի իրականացումը` անկախ իրավական ձևակերպումներից, քանի որ դրանք հակասում են Հայաստանի տնտեսական և անվտանգության շահերին:

Patch. «Հայկական խոհանոցի դասեր Բոսթոնում»

Սևան խանութի համասեփականատեր Նուրան Չավուշյանը Բոսթոնի «WGHB» հեռուստաալիքով շաբաթ օրը հայկական ուտեստներ պատրաստելու դասեր կտա: Գրում է «Փեթչ» լրատվականը: Խոհարարական հաղորդման ժամանակ նա կպատրաստի պանրով ու սամիթով լցոնած կարկանդակ, բլղուրի փլավով տապակած բադրիջան և որ իր ընտանեկան այցեքարտն է. պիստակով փախլավա: Հեռուստադիտողների համար նաև շրջայց կանցկացվի Սևան խանութով՝ ցուցադրելով դարակներում դասավորած ձիթապտուղները, ընկույզները, չրերը: Պատրաստեց

Հրդեհ Կապանում

Այսօր ժամը 15-ի սահմաններում հրդեհ է բռնկվել ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի հարեւանությամբ գտնվող Կապանի բնակիչներից մեկին պատկանող խորդանոցում: Անծանոթ անցորդը նկատելով հրդեհը՝ ահազանգել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն: Դեպքի վայր ժամանած հրշեջների օգնությամբ այն մարվել է, սակայն բռնկված հրդեհի արդյունքում ամբողջությամբ այրվել է Արմեն Գրիգորյանին պատկանող խորդանոցը (6 քմ), որի մեջ այգու գործիքներ էին պահվում, մարդկային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031