Օրվա լրահոսը
Վարդերեսյանը շարունակում է պայքարը, իսկ Շահինյանը` ոչ
Հունահռոմեական ըմբիշ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ քաշային կարգ) Ֆինլանդիայում ընթացող օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում երկրորդ հաղթանակը տարավ: Մեր հավաքականի անդամն այս անգամ պայքարից դուրս թողեց ուկրաինացի Ալան Ձակաեւին: Հովհաննեսը քառորդ եզրափակչում հանդիպելու է Բելառուսը ներկայացնող Ռուստեմ Էմիր-Ամզաեուի հետ: Մրցաշարի երկրորդ շրջանից պայքարը դադարեցրեց 84 կգ քաշային Արթուր Շահինյանը: Նա զիջեց վրացի Վլադիմիր Գեգեշիձեին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հանրապետության հրապարակում տուժածներին կցուցաբերվի հոգեսոցիալական օգնություն
Առողջապահության նախարարության և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի համատեղ հայտարարությունը Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին հոգեսոցիալական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ Առողջապահության նախարարության և բուժաշխատողների կողմից արվում է հնարավորը Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարից տուժածներին և վիրավորներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու և ցավը մեղմելու համար: Բոլոր բժշկական հաստատությունները, որտեղ օգնություն են ստանում
Տիգրան Սարգսյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգայն փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը: «Շնորհակալ ենք, որ այսօր գտնվում եք մեր կողքին: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր դիտորդական առաքելությունը լիարժեք իրականացնեք: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության մեջ լինեն լավագույնը և դրա համար ամեն ինչ արել
Նորայր Խաչատրյանը պարտվեց հային
Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 60 կգ քաշային Նորայր Խաչատրյանը Ֆինլանդիայում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարի առաջին գոտեմարտում 2:0, 0:6, 0:2 հաշվով պարտվեց Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալբերտ Բաղումյան-Աղազարյանին: Խաչատրյանը չօգտվեց Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու իրեն ընձեռված հնարավորությունից, քանի որ դրա համար նա պետք է մտներ առնվազն եզրափակիչ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրապարակում հրդեհից տուժածին այցի եկած ընկերուհիները վատացան հիվանդանոցում (Տեսանյութ)
Այս պահին Հերացու անվան 1-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում են գտնվում 4 աղջիկ ՝18-25 տարեկան: Երեկ հրապարակում բռնկված հրդեհից տուժածների վիճակը վերակենդանացման բաժանմունքի ամբիոնի վարիչ, կլինիկայի ղեկավար Իրինա Մալխասյանը մեզ հետ զրույցում գնահատեց միջին ծանրության. «Բոլոր 4 տուժածների մոտ գերակշռում է դեմքի, գլխի, վերին վերջույթների առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներ»: Ի. Մալխասյանի խոսքերով, այրվել է նաեւ
Գագիկ Հարությունյան.«Ես պարտավոր եմ ասել»
«Սահմանադրական դատարանը ոչ աշխատանքային օրերին աշխատել է: Ամեն ինչ արել է, որպեսզի ոչ թե ձեւականություններով եւ օրենքի տառին հետեւելով գործը քննության չընդունի, այլ՝ գործը քննվի: Ես պարտավոր եմ տեղեկացնել մի փաստի մասին: Այդպես էլ մինչեւ վերջ չհասկացանք, թե ՍԴ քանի պատգամավոր է դիմել: Որովհետեւ այս փաստաթղթում՝ ձեւաթղթում ներկայացված է 29 պատգամավոր, ստորագրությունների տակ՝ 31 պատգամավոր,
Մեր երեք ըմբիշները Ֆինլանդիայում սկսել են հաղթանակով
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում այսօր մեկնարկեց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներն արդեն անցկացրել են իրենց առաջին գոտեմարտերը: 55 կգ քաշային Ռոման Ամոյանը պարտության է մատնել լեհ Մարիուշ Լոսին, Հովհաննես Վարդերեսյանը (66կգ) պայքարից դուրս է մղել Կոլումբիայի ներկայացուցիչ Իվան Դուկե Արանգոյին, իսկ 84 կգ քաշային Արթուր Շահինյանը հաղթահարել է չինացի Նին Դուանի արգելքը: Մրցաշարի
Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալները Հանրապետության հրապարակի ցավալի միջադեպի հետ կապված
Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ:
«Այսօր հաշմանդամը կարող է ավելի շատ բան անել, քան ոչ հաշմանդամը, իր ձգտումներն ավելի շատ են »
Այսօր` մայիսի 5-ը, Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն է: «Առավոտ երիտասարդականը» «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությունում է: Այստեղի երիտասարդ անդամները գիտակցում են իրենց առջեւ ծառացած դժվարությունները, սակայն չեն խուսափում պայքարելուց եւ կյանքում հաջողություններ գրանցելուց, միայն տխրում են`պետությունն է անտարբեր իրենց նկատմամբ: 27-ամյա Սեւակ Մխիթարյանը 1-ին կարգի հաշմադնամ է, մասնագիտությամբ իրավաբան է, զբաղվում է բասկետբոլով եւ առագաստանավային
«Լռության օրը» խախտվեց Սահմանադրական դատարանում
Այսօր առավոտյան ժ.10-ին ՀՀ Սահմանադրական դատարանում քննության էր դրվել Ազգային ժողովի թվով 29 պատգամավորների դիմումը ՀՀ Ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Դիմումատու կողմը՝ ԱԺ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորներին, ներկայացնում էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը, իսկ պատասխանող
«Բացի հելիումից ուրիշ գազ լցնելու իրավունք չունեին». Փորձագետ
ՀՀ արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած գազով լիցքավորված փուչիկների պայթունի վերաբերյալ փորձաքննություն անցկացնելու խնդրով դեռ չեն դիմել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Ժորժ Ծատուրյանը՝ հավելելով, որ եթե իրենց դիմեն, ապա հստակ կասեն, թե որն է եղել փուչիկների պայթյունի պատճառը: Հարցին, թե փուչիկների մեջ ինչ գազ կարող էր լինել,
Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն: ՊԲ Լրատվության և
Հանրապետության հրապարակում տուժածների վիճակը բավարար է
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից 14-ը վերջին ժամերի ընթացքում դուրս է գրվել: Ներկա պահին մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 80-ը: Հիվանդների վիճակը բավարար է: Կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է: Դուրս գրումները շարունակվում են: Նշենք,
Ներկայացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր՝ Adidas մարզահագուստը
Մեդիամաքս: Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել ֆուտբոլի ազգային հավաքականի նոր` Adidas ընկերության մարզահագուստի շնորհանդեսը: Ներկայացնելով լրագրողներին հավաքականի նոր` կարմիր եւ սպիտակ գույնի մարզահագուստը՝ ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանն ասել է, որ այն ընտրելիս հաշվի են առնվել ՀՀ ազգային դրոշի գույները: «Տանը խաղալիս մեր ֆուտբոլիստները հանդես կգան կարմիր, իսկ դրսում՝ սպիտակ գույնի մարզահագուստով»,- հայտնել
Առաջին օրը՝ առանց օլիմպիական ուղեգրի
Երեկ Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում մեկնարկեց ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը, որի արդյունքներով վերջնականապես որոշվելու է, թե որ երկիրը Լոնդոնում կայանալիք ամառային 30-րդ օլիմպիական խաղերում քանի մասնակից է ունենալու: Բաղձալի ուղեգրին տիրելու համար բոլոր քաշային կարգերում ըմբիշներից պահանջվում էր հասնել եզրափակիչ: Երկու մրցաձեւերի Հայաստանի ազգային հավաքականները, որոնք արդեն իսկ երեքական ուղեգիր ունեն, մրցավայր
Բեջանյանի քանդակը մաս-մաս թալանվում է
Մեզանում կարծես «ավանդույթ» է դարձել սեփական հուշարձանների կողոպուտը՝ մասամբ կամ ամբողջովին: Վերջերս «Առավոտի» ընթերցողներից Վահագն Գրիգորյանը լուսանկարներ էր ուղարկել մեզ, որտեղ պարզորոշ երեւում էին, թե ինչ լուրջ վնասվածքներ ունի Տորք Անգեղի՝ Նորքի զանգվածում 1982 թվականին կանգնեցված արձանը (հեղինակ՝ Կառլեն Նուրիջանյան): Հերթական ահազանգը «Առավոտը» ստացավ օրերս՝ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Վահագն Մարգարյանից. Երեւան-Սեւան մայրուղու Չարենցավանի հատվածում
Պաչյանի «Ցտեսություն, Ծիտը»՝ Սիրահարների այգում
Այսօր Սիրահարների այգում կկայանա արձակագիր եւ էսսեիստ Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» առաջին վեպի շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» գրահրատարակչությունը՝ Հայաստանում առաջին գրական գործակալության հետ համագործակցությամբ: «Ուզում եմ հիշել Անտոնեն Արտոյի ազնիվ ու մեծ խոսքերը. «Գրում եմ համոզվելու համար, որ չեմ կարողանում գրել»: Իսկ մինչ չգրես ու չավարտես, չես կարող համոզվել: Չնայած համոզմունքները կասկածելի մետաֆորներ
Ինչպես բաց լինել աշխարհի համար
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ դառնալու եւ բուհի մասին: Անցյալ շաբաթ ավարտվեց Ֆրանկոֆոնիայի ամիսը, որի շրջանակներում միջոցառումներ է իրականացրել նաեւ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը: Բուհի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Ֆրանկոֆոնիական միջոցառումներն իրենք հիմնականում իրականացրել են Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնի համակարգում: Ռեկտորը կարեւորում է հատկապես Տնտեսական ֆրանկոֆոնիայի
Մի զինվոր մահացել էր, 5-ը՝ վնասվել
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանի անցյալ տարվա մարտի 14-ին կայացրած դատավճռով Համլետ Վիրաբյանը դատապարտվել է 4,6 տարվա ազատազրկման: Հ. Վիրաբյանի վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել էր երեկ՝ ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում՝ Մասիս Ռեհանյանի նախագահությամբ: Կալանավորը խնդրել է բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Հ. Վիրաբյանը ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում՝
Ինչո՞ւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում չկա կաշառակերություն
Փորձում եմ մտքերս ժողովել ու գրել շատ հոգեհարազատ բուհի մասին, որի ճակատագրի հանդեպ անտարբեր լինել չեմ կարող: Ցանկանում եմ սկսել այն ձեւակերպումից, թե ինչու ԵՊԼՀ-ում չկա կաշառակերություն: 2010թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներն էին, երբ ԵՊԼՀ ուսանողների գնահատականների մուտքագրման եւ պահպանման էլեկտրոնային համակարգում առեղծվածային դեպքեր էին արձանագրվում, երբ ավելի քան յոթ ուսանողների (նրանց թվում նաեւ ԵՊԼՀ մագիստրոսական ծրագրերի
Մանուկներն ընտրություններից էլ չշահեցին
Արդեն քանի ամիս է՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Արարատյան մասիվում գործող թիվ 81 մանկապարտեզի սաների ծնողները ահազանգում են. «Մանկապարտեզի ճանապարհը քարուքանդ է, երեխաները ճանապարհին ընկնում են՝ ոտք ու ձեռք վնասում»: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ծնողներն են նշում, ճիշտ է՝ քարուքանդ այդ հատվածը մանկապարտեզի կենտրոնական մուտքը չէ՝ հետնամասն է, սակայն այդ հատվածով էլ շատ փոքրիկներ են անցուդարձ անում:
Գյուղապետը գյուղի մասին չի մտածում՝ «ջանգյուլո՞ւմ» է պարում
Լոռու մարզի Ամրակից գյուղի բնակիչ Սայադ Սարգսյանի նամակը՝ «Առավոտին» «Տարիքս 78 է, բայց ինձ անհանգստացնում է մեր գյուղի վիճակը, ինչի համար էլ գրում եմ իմ մտահոգությունները: Գյուղապետ Արթուր Ներկարարյանը 17 տարի լինելով գյուղապետ՝ ոչ մի տարի հաշվետու չի եղել գյուղացիներին, թե ինչ ծրագրեր է ունեցել, ինչ միջոցներ է հավաքագրել եւ ուր է ծախսել: Բայց եւ
Ամռանը Ոսկեպար գետին բնապահպանական աղետ կսպառնա
Տավուշի մարզի Ոսկեպար գետում վերջին օրերին ջուրը այնքան է նվազել, որ գետի հունում սատկած ձկներ եւ գորտեր են հայտնվել, ափերին տհաճ հոտ է: Նախօրյակին տեղած անձրեւից մայիսի 4-ին ջրի մակարդակը որոշ չափով բարձրացել էր: Ոսկեպարի ջրերով աշխատող «Հ.Ա.Գ. եռյակ» ՍՊԸ-ի կողմից գործարկված փոքր ՀԷԿ-ը սնուցող ջրատարով այդ օրը սակավ ջուր էր բաց թողնվել, ինչի արդյունքում
«Պատրաստվում եմ գնել Երիցյանի տունը, օֆիսը, բիզնեսը»
Գործարար Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է ցնցել նաեւ հանրապետությունը Հայտնի եւ աղմկահարույց գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց, որ շուտով պատրաստվում է ասուլիս հրավիրել ու ցնցել ողջ հանրապետությունը: Այս ընթացքում, ինչ Սյունիքի մարզպետի հետ ընդհարումներից հետո նա դաշտում չի երեւացել, պարզվում է՝ փաստեր հավաքելով է զբաղվել եւ հիմա պատրաստվում է արդեն դրանք հրապարակել. «Ես
Ինչ ճակատագիր է սպասվում ՀՀ-ում ռուսական ռազմաբազաներին
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն «Առավոտի» հետ զրույցում մտահոգություն հայտնեց՝ եթե Վրաստանը ստանա ՆԱՏՕ-ի ասոցացված անդամի կարգավիճակ, ինչը հնարավոր է տեղի ունենա շուտով, այդ դեպքում հասկանալի չէ, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ-ի անվտանգությունն ապահովող ռուսական ռազմաբազաներին: Այս պարագայում, եթե նկատի ունենանք նաեւ ամերիկաիրանական խնդիրները, որոնք ոչ միայն իրենց չեն սպառել, այլեւ գնալով վիճակն
Հայաստանի վիճակը կարող է դառնալ «գերբեռնված»
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը՝ Հայաստանի արտաքին սպառնալիքների մասին Դեռ մեկ ամիս առաջ քաղաքական ուժերի ներկայացուցիչները ահազանգում էին արտաքին քաղաքական խնդիրների մասին, որոնք դամոկլյան սրի նման կախված են Հայաստանի գլխին: Այդ համատեքստում մեր երկրի համար օրախնդիր էին համարվում հատկապես ԱՄՆ-Իրան հարաբերությունների զարգացումը, Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձությունները: Նախընտրական գործընթացները կարծես ստվերեցին արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրները: Երեկ
Խնդիրը խախտումները կանխելն է
Հաշվի առնելով մեր իրականության առանձնահատկությունները՝ ընտրություններից առաջ լռության օր հայտարարելն այնքան էլ իմաստալից չէ: Նախ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր լռել սոցիալական ցանցերում, եւ արդյոք որեւէ մեկը կարո՞ղ է վերահսկել եւ արգելակել կարգավիճակներ եւ մեկնաբանություններ գրելը, ասենք, «ֆեյսբուքում»: Երկրորդ՝ քարոզչության եւ «չքարոզչության» սահմանագիծը բավականին պայմանական է: Ոմանք, օրինակ, հարցազրույց են տալիս եւ հայտարարում են,
Ունենք 2.484.003 ընտրող
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` ՀՀ ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: Այսպես. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է` 2.484.003, որից – այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու
Արազ Օզբիլիսը կարող է ընկերակցել Մարկոս Պիզելիին
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Ամստերդամի «Այաքսի» հարձակողական ոճի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մրցաշրջանի ավարտին կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Կրասնոդարի «Կուբան»: 22-ամյա Օզբիլիսը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է Կանադայի ընտրանու հետ իր առաջին իսկ խաղում մրցակցի դարպասը խփած գոլով: Հիշեցնենք, որ Դան Լուչեսկուի գլխավորած «Կուբանի» կազմը ուժեղացրել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի մեկ այլ