Օրվա լրահոսը
«Չեմ եկել Հայաստան շոուբիզնես մտնելու համար». Եսայի Ալթունյան
Ֆրանսահայ երգիչ, կոմպոզիտոր Եսայի Ալթունյանը նապատակ չունի Հայաստանում իր երգերով բիզնես անել: Այս մասին նա ասել է Bravo.am-ի թղթակցին հարցազրույցի ժամանակ՝ խոսելով Ֆրանսիայի շոուբիզնեսի մասին. «Չգիտեմ` ինչպե՞ս է այստեղ, բայց Փարիզում պատերազմ է: Եթե ամուր մեջք չունես, կտապալեն քեզ. 100-ի 30 տոկոսը երաժշտություն է, 70-ը` բիզնես: Եթե շատ լավ երաժշտություն է, բայց բիզնես չկա, ոչինչ
Amnesty-ին Ռուսաստանի իշխանություններին մեղադրում է Հյուսիսային Կովկասում անկայունության համար
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնող Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում իրավապահ համակարգը եւ զինված գրոհայինները հավասարապես վտանգավոր են անվտանգության տեսակետից։ Այսօր կազմակերպության հրապարակած «Անարդարության շրջանը» զեկույցում ասվում է, որ իշխանությունների կողմից իրականացվող չարաշահումներից են առանց դատական գործընթացի մահապատիժների իրականացումը, մարդկանց առեւանգումը եւ նման միջադեպերը հետաքննելու ու պատժելու ցանկության բացակայությունը։ Amnesty International-ը
Դատարանի վճռի դեպքում էլ հրաժարական չի տա
Անցյալ շաբաթ ՀՀԿ գործկոմի նիստից հետո, որտեղ Սերժ Սարգսյանը ներկայացրեց կառավարության կազմը, ամենաուրախը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր, ով ՀՀԿ-ի բակում ակտիվ շփվում էր լրագրողների հետ ու հարցազրույցներ էր տալիս: ԱԺ-ում ԿԳ նախարարից հետաքրքրվեցինք, թե ուրախության պատճառն արդյո՞ք այն էր, որ ինքը մնացել է նախարարի պաշտոնին: «Իմ ուրախությունը իմ կուսակացության մարմնի նիստից էր: Ես միշտ
Ավտոմեքենա է այրվել
Հունիսի 20-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Սարալանջի փողոցում ավտոմեքենա է այրվում: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի միջնամասում գտնվող «Արայ» գովազդային վահանակից մոտ 30 մ ներքև, ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Նիսան Քաշքայ» ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում, որը մասամբ այրվել է: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը
Երիտասարդական փառատոն՝ հասուն ամբիցիաներով
«Գիսանե» արվեստի բաց փառատոնն այս տարի կմեկնարկի նոյեմբեր ամսին: Իսկ հայտագրումն արդեն սկսվել է: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց փառատոնի հիմնադիր եւ տնօրեն Հայկ Ավագյանը, փառատոնը մասնակիցներին հնարավորություններ է տալիս ամռանն օգտագործել Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի լսարանները՝ փորձերի համար, այդ պատճառով էլ հայտագրումը վաղ է սկսվել: «Փառատոն կազմակերպելու միտքը ծագեց 2008-ին: Այդ ժամանակ դեռ
15 հաղթող եւ 3 լրագրող Դոնեցկում կմասնակցեն ֆուտբոլային խենթությանը
«Կոկա-Կոլա» ընկերությունը, որպես Եվրո 2012-ի պաշտոնական գործընկեր, տարբեր երկրներում թիվ մեկ մարզաձեւի սիրահարներին ֆուտբոլային վիթխարի ալիքին միանալու հնարավորություն է ընձեռել: Հայաստանում «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա»-ի կազմակերպած ակցիայի շրջանակներում, առաջին անգամ, հունիսի 27-ին Դոնեցկում կայանալիք Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչին ներկա լինելու իրավունք ստացել է 15 հաղթող: Երեկ ընկերությունում այդ 15 երջանիկներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաեւ նրանց ազգանուններով «Կոկա-Կոլայի»
Հուշարձանն ու կարկանդակի օբյեկտը՝ կողք կողքի
Երեւանի կենտրոնի բարեկարգման գործընթացը, ինչ խոսք, արձանագրում է հաճելի ձեռքբերումներ: Սակայն բացառություններն այս դեպքում էլ առկա են: Աբովյան փողոցի թիվ 29 շենքի դիմացի ծառուղին մոտ երկու տասնամյակ է, որ զավթված է «Աշոտ-Տարոն» ՍՊԸ-ին պատկանող «Տաք կաթսա» սննդի օբյեկտի կողմից: Թե՛ այդ տարածքում ապրող մեր համաքաղաքացիները, թե՛ 29 շենքում գործող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի եւ «Ագուլիս» տիկնիկային
Հովվերգական երաժշտություն՝ արքայական հարսանիքներում
Երեւանում է Անգլիայի թագավորական ընտանիքի թագաժառանգ Չարլզի պաշտոնական կապելմայստեր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը: Դիրիժորի ղեկավարությամբ հունիսի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համաշխարհային երաժշտական գրականության գանձարանից Չայկովսկու, Ֆորեի, Դեբյուսիի երկերի կատարումներով: Որպես մենակատար հրավիրված է հայ հանդիսականին ծանոթ, 17 միջազգային հայտնի մրցույթների հաղթող, այդ թվում՝ Չայկովսկու, Ռուբինշտեյնի, Բուզոնիի, Կորտոյի, Կալասի անվան եւ այլն, գերմանացի
Պոլսո պատրիարքարանը նախընտրում է վերականգնել հայկական եկեղեցիները
«Վանի մեջ հիմա հայ չունինք: Սուրբ Խաչը կա, բայց թանգարան է, տարին մեկ անգամ աղոթավայր է ծառայում: Այսօր դեռ Վանի ժողովուրդը իր բնականոն կյանքին չի կարողացել վերադառնալ երկրաշարժից հետո, շատ խեղճ վիճակում են, շատ ծանր է դրությունը: Հիմա մենք ո՞նց այդ պարագային խոսենք, ասենք, թե՝ թանգարանը կառուցեք… Մինչեւ ժողովուրդին ոտքի չհանեն, խեղճ վիճակներից դուրս չբերեն,
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասադ Ալամին՝ վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին: Նախագահ
Մամուլի շենքը չի վաճառվի
Պարզապես վարձերն են մի փոքր թանկացել, եւ օրինախախտներն են բացահայտվել. «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Վերջերս լուրեր էին տարածվել, որ Մամուլի շենքը, որը պետական գույք է, շուտով վաճառվելու է: Մի շարք կազմակերպություններ ուղղակի խուճապի մեջ են, քանի որ շենքի մասնավորեցման արդյունքում այդտեղ գործող լրատվամիջոցները ստիպված կլինեն լքել տարածքը կամ էլ
Աշոտյանը կոչ արեց ընդդիմությանը բարեւել ու բարի ախորժակ մաղթել
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ում կոչ արեց պատգամավորներին համախմբվել ու բարեւել, օգնել իրենց՝ աշխատել իրար հետ. «Բարեւեք իրար, բարի ախորժակ մաղթեք: Իրականում բարեկիրթ մարդը կարող է երկրում առաջացնել տեսանելի փոփոխություններ, առողջ քննադատությունը կոփում է մեզ»: Արծվիկ Մինասյանը նշեց, որ դրական կետեր կան ծրագրում. «Բայց կարող էր լինել շատ ավելի լավ: Որքան էլ փորձեք համարձակ քայլեր
Նախագահների «ապտակն» Ալիեւի՞ն
Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ ԼՂՀ խնդրի կարգավորման համար Հայաստանին նոր հնարավորություն է տրված: «Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը հետեւանք է նրա, որ Ալիեւն, ըստ էության, ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեց կրակոցներով: Ինչպես նաեւ, կա հակամարտությունը կառավարելի պահելու խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահող երկրների
Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը վկայում է պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արևելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին
Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ուժգնացումը և հաճախակիացումը, դրանց ուղեկցող քաղաքական և տեղեկատվական գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ամենի ֆոնի վրա Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը վկայում են պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արևելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին: Իրադարձությունների զարգացման միտումները
«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածների թիվը հասավ 7-ի
Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է եւս երկու մարդու: Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ 2 ձերբակալվածները նույնպես ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության աշխատակիցներ են։ Այսպիսով, ընդհանուր առմամբ ձերբակալվել են ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող։ Նշենք,
«Սա Հայաստան է եւ վերջ»
Այսօր լրանում է Ազատագրական բանակի գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-ամյա տարելիցը: Մարդ, որն իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել էր Արցախյան ազատամարտի հետ, մինչեւ կյանքի վերջը հավատարիմ մնաց իր կոչմանը: Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում չի շնորհվել, սակայն ժողովուրդը տվել է այդ կոչումը, քանզի իսկական հերոսները ամենեւին էլ դրա կարիքը չունեն: Կարդացեք նաեւ՝ «Առավոտ»
Հայ, որը զոհվելուց հետո էլ ծառայում է ազգին
Մեր ժամանակների մեծագույն հայորդի Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին Այսօր լրանում է Ազատագրական Բանակի գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ մեզնից ֆիզիկապես բաժանման 20-ամյա տարելիցը: Իր հետ անձամբ շփված, նրան մոտիկից ճանաչելու պատիվն ունեցած ընկեր, զինվոր, քաղաքացի, բոլորիս մոտ բարեբախտաբար եւ մշտապես առկա այն զգացումը, որ «նա կա, մեզ հետ է, մեր հոգու մեջ է» միտքը կիսողների համար մնացածից
Կեղծ առանցք
Ռուսաստանի մշակույթի նորանշանակ նախարար Վլադիմիր Մեդինսկին դիմել է HTB հեռուստաընկերությանը՝ «խորհուրդ տալով» չցուցադրել Հայրենական պատերազմի ժամանակաշրջանի մասին պատմող ֆիլմը, որն, ըստ նախարարի, խեղաթյուրում է պատմական անցքերը, մասնավորապես՝ դրանում ներկայացվում է, թե ինչ էր կատարվում ստալինյան «Գուլագում» այդ պատերազմի սկզբի ամիսներին: Նախ՝ պետք է ընդունել, որ նախարարի նման քայլը վկայում է իշխանությունների գործունեության որոշակի թափանցիկության մասին.
Ավազակային հարձակում «Հայփոստ» բաժանմունքի վրա. տուժել է երկու կին
Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի «Հայփոստի» բաժանմունքի վրա հունիսի 20-ի երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 2 տուժող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի լիազոր ներկայացուցիչ Սվետլանա Ասլանյանը: Ի դեմ տուժողներից մեկն էլ նա է: Ս. Ասլանյանի ներկայացմամբ, ժամը 15.00-ի սահմաններում անզեն մի երիտասարդ ներխուժել է
Վթարվել է ԲՀԿ-ի բարեգործական “Պազիկ”-ը. կան տուժածներ
Քիչ առաջ, մեծ վթար է տեղի ունեցել Աբովյանի “Օջախ” ռեստորանի մոտ: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, Երեւան-Աբովյան երուղու ԲՀԿ-ին պատկանող բարեգործական անվճար “Պազ” տիպի ավոտոբուսի արգելակները, նախնական տեղեկություններով, չեն ենթարկվել եւ նա մխրճվել է “Ջիպ” մակնիշի մեքենայի մեջ: Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա: Այս պահին, ոմանք, շատ արագ ավոտբուսի վարյից փորձում են մաքրել “Անվճար բարեգործական երթուղի. ԲՀԿ”
Սայաթ-Նովան՝ Հոմերոսի եւ 20-րդ դարի փիլիսոփաների ու կոմպոզիտորների կողքին (Տեսանյութ)
Այս պահին Գիտությունների Ազգային Ակադեմիայի նիստերի դահլիճում ընթանում է հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված գիտական նիստաշրջանը, որի ընթացքում աշուղի արվեստի վերաբերյալ զեկույցներով հանդես են գալիւս ԳԱԱ ինստիտուտների եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականները: Բացման խոսքում ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը նշեց, որ 2012 թվականը հագեցած է Սայաթ-Նովային նվիրված միջոցառումներով. «Նախատեսվում է
Սահմանագծին երթեւեկությունը վերսկսվել է
Սահմանագոտում ադրբեջանական գնդակոծությունների պատճառով հունիսի 6-ից 18-ը փակ էր Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Մեքենաները միջպետական ճանապարհի այդ հատվածն անցնում էին շրջանցիկ, 6,3 կմ երկարություն ունեցող Հարսնաքարի ճանապապարհով: Հունիսի 18-ից հիմնական ճանապարհով երթեւեկը վերսկսվել է: Բաղանիսի գյուղապետ Ստեփան Սահակյանն ասաց, որ վերջին օրերին ճանապարհի եւ իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել: Սակայն ցանկացած պահի ադրբեջանական զինուժը
Գագիկ Ջհանգիրյան. «Կառավարությունը կարծես ինչ-որ սոցիալական բունտերի է նախապատրաստվում»
«Կառավարության այս ծրագրից չի երեւում, թե կառավարությունը առաջիկա 5 տարիների համար բանակաշինության ինչ կոնցեպցիա է որդեգրել, անտեսված են սահմանային արյունալի դեպքերի աճի տեմպերը»,- ԱԺ -ում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր ելույթում նշեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Ըստ նրա, բանակը ուժեղից զատ պետք է լինի մարտունակ, կարգապահ, իսկ այդ մասին ծրագրում անդրադարձ չկա. «Ոստիկանության իրավապահ մարմիննների
Արմեն Մարտիրոսյան. «ԲՀԿ-ն դեմ է կոնկրետ վարչապետի անձին»
«Իշխանությունն ուզում է ընդդիմության հացը կտրել»,-այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով իշխանության այն մոտեցմանը, որ մշտապես խոսում է այնպես, թե տեղյակ է խնդիրներից: Վերլուծելով ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը, պարոն Մարտիրոսյանը նշեց. « Հնարավոր չեմ համարում, որ այս ծրագիրը կյանքի կոչվի: Ամենայն հավանականությամբ 2013-ին նոր կառավարություն ենք ունենալու, Սերժ Սարգսյանի խոսքը հենց դրան
Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է՝ չի ծխում, չի խմում, կրթությունն էլ անգլերեն է
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ լրագրողներին ասել էր, որ արդեն հարց տալը փողով է սարքելու: Այսօր մինչ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավորները ելույթ էին ունենում, նա դուրս եկավ ԱԺ միջանցք ու նստելով բազմոցին՝ ասաց. «Ինչի՞ ինձ հարց չեք տալիս, տվեք»: Մենք հիշեցրինք երեկվա ասածը, որ ախր հարց տալը փողով է, հաշվի առնելով, որ Դուք մի սուրճ խմելուց
Chatham House․ «Քոչարյանը փաստացի վաճառեց Հայաստանը»
Բրիտանական Chatham House հայտնի վերլուծական կենտրոնը զեկույց է հրապարակել Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում Ռուսաստանի թուլացող ազդեցության մասին, որում անդրադարձ կա նաեւ Հայաստանին։ Զեկույցում նշվում է, որ Հայաստանը տնտեսապես արդեն հանձնվել է Ռուսաստանին, ինչը սպառնում է նաեւ Հայաստանի ինքնիշխանությանը։ «Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը այնքան մեծ է, որ Հայաստանի թիվ մեկ մտահոգությունը պետք է լինի իր
Ցույց՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի եւ «Հարսնաքարի» միջադեպի (Տեսանյութ)
Այսօր ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում բողոքի ակցիա էր կազմակերպվել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: «Նեմեց՝ մարդասպան» ցուցապաստառով ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին իր բողոքով անհամաձայնությունն էր հայտնում «Հարսնաքարում» կատարվածի եւ Ռուբեն Հայրապետյանի պահվածքի վերաբերյալ: Մեր հարցին՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել, հեռացրել է միջադեպին առնչվող աշխատակիցներին, ինչի՞ց եք դժգոհում՝ նա պատասխանեց. «Դա արդյոք բավարա՞ր է: Միշտ էլ
Գալուստ Սահակյանը՝ Արամ Մանուկյանին. «Մտածեց արդեն այնքան են տեղավորվել, որ…»
ԱԺ նիստի ընդմիջմանը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե Արամ Մանուկյանի ելույթի ժամանակ ի՞նչ էր հակադարձում ու ինչու էր բարկացել: Նա պատասխանեց. «Ասացի 26-ի միտինգին կասեք, միտինգային ժամանակաշրջան չի եւ չի կարելի լկտիության հասցնել ամեն ինչ»: Ընդմիջմանը Գալուստ Սահակյանը լիաթոք արձագանքեց Արամ Մանուկյանի ելույթին. «Սա կառավարության ծրագիր է, եւ ոչ թե որեւէ կուսակցության կամ
Առանց ռելսերի վրա պառկելու
Հատված ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ հարցազրույցից: – «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա չմտավ, սակայն չհայտարարեց, որ ընդդիմություն է: Այս դեպքում ձեր կուսակցությունն ի՞նչ կողմնորոշում ունի: – ԲՀԿ-ն շարժվում է այն քաղաքական շարժառիթներով, որոնք ընկած են մեր գործունեության հիմքում: Նախ ուզում եմ ասել, որ սխալ է մեկնաբանվում ԱԺ կանոնակարգ-օրենքը: Այնտեղ որեւէ իմպերատիվ եւ հրամայական պահանջ
Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազգային Ժողովում` Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ
Հարգելի խորհրդարան, տիկնայք եւ պարոնայք, Սահմանադրության 74 հոդվածի պահանջով մենք քննարկում ենք Կառավարության ծրագրին Ազգային Ժողովի կողմից հավանություն տալու հարցը: Սա ամենեւին չի նշանակում զուտ ներկայացված ծրագրային փաստաթղթի որակի քննարկում: Եթե Կառավարության ծրագիրը չի ստանում հավանություն, դա ունենում է շատ հստակ իրավական հետեւանքներ. համաձայն Սահմանադրության 55 հոդվածի 4 կետի, նման զարգացմանը անմիջապես հետեւում է Կառավարության