Օրվա լրահոսը
Զոլյանի վճիռը կհրապարակվի վաղը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ հայցի քննությունը համարեց ավարտված եւ մտավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Այն կհրապարկվի վաղը՝ ժ.13.30-ին: Հիշեցնենք, որ նախկին ռեկտորը պահանջում է անվավեր ճանաչել նախարարի՝ իրեն աշխատանքից ազատելու
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
2012 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 841 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 831.6 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 90.2% ով և 85.1%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:
Գասպարին ամփոփեց տարին
Կառավարության շենքի դիմաց այսօր անսովոր հանգիստ էր: Ամեն հինգշաբթի բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների մեծ մասն այսօր չկար: Իսկ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին եկել էր տարին ամփոփելու: «Ամբողջ տարին այստեղ կանգնած մնացին տուժած մարդիկ և ոչ մի տեղաշարժ չեղավ: Բոլոր քննչական մարմինները, դատարանները, մեկը մյուսին հաջորդելով , պարտակում են հանցագործությունները և այդ ամեն ինչը արվում է
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը վերակենդանացման բաժանմունքում է
Բուշը չի կորցրել գիտակցությունը, և բժիշկները «զգույշորեն լավատեսական» են արտահայտվում նախկին նախագահի բուժման կապակցությամբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը տեղափոխվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: 88-ամյա նախկին նախագահն անցյալ ամիս տեղափոխվել էր հիվանդանոց՝ «բրոնխիտ» ախտորոշմամբ: Իր խոսնակի համաձայն, Ջորջ Բուշը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք անցյալ կիրակի «մի շարք վատթարացումներից» հետո, ներառյալ
Վրաերթի է ենթարկվել «Սթար» սուպերմարկետի տնօրենը
Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վահան Դալլաքյանը, վարելով «Վազ 21011» մակնիշի 31 ՍՕ 466 համարանիշի ավտոմեքենան, Լենինգրադյան փողոցում գտնվող «Բլից» բենզակայանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լենինգրադյան փողոցի բնակիչ, 56-ամյա Գարեգին Համբարձումյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ. Համբարձումյանը վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել
Կկարգավորվեն բուժծառայությունների և դեղերի գները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ գրեթե բոլոր զարգացող և մի շարք զարգացած երկրներ լայնորեն կիրառում են դեղերի, երբեմն նաև բժշկական ծառայությունների գների կարգավորման ուղղակի և անուղղակի մեթոդներ, ՀՀ կառավարությունն ստեղծել է սոցիալական փաթեթի առողջության ապահովագրության ծառայության բազային
Վարդան Սեդրակյան. «Ռոբերտ Քոչարյանը իմ շնորհակալության կեսը կուղղի Գագիկ Ծառուկյանին»
Այսօր «Վարկած» ակումբում էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահներին. «Բազմիցս նշել էի, որ նրանք չեն առաջադրվելու: Այսօր առանց գոռոզության իմ գոհունակությունն ու շնորհակալությունն եմ հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ իր կատարած իմաստուն քայլի համար, որ իր առաջադրվելով խոչընդոտ չհանդիսացավ ինձ համար: Ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանին՝ չառաջադրվելու եւ արհեստական խոչընդոտներ չստեղծելու
«Հայաստանում նորաձեւությունը 4 տարի հետ է». Սեդա Մանուկյան
«2013թ.-ը ջրային օձի տարին է, հետեւաբար ակտուալ են կապույտ եւ կանաչ գույները, արդիական են նաեւ գինու բոլոր երանգները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ատեքս» նորաձեւության կենտրոնի հագուստի դիզայներ Սեդա Մանուկյանը: Նրա պնդմամբ` անհատն իր տեսքին համապատասխան հագուստ պետք է ընտրի, տարվա ընթացքում կտորներից նորաձեւ են համարվում ժանյակները. «Ամենակոպիտ սխալը ոչ հարմար հագուստ կրելն է: Հայաստանում,
Չիլիի փորձը արդյունավետ կլինի՞ Հայաստանի համար
2014 թվականին ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքով` յուրաքանչյուր քաղաքացու աշխատավարձի 5%-ը կփոխանցվի հիմնադրամին, իսկ պետությունն` իր հերթին կփոխանցի եւս 5%: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական սրահում ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը: Միության տնօրենի հավաստմամբ` 2014 թվականից ուժի մեջ մտնող օրենքը միայն կվերաբերվի 1974 թվականից հետո ծնվածներին:
Կաղանդի տոնից միայն տնից տուն գնալն է լավ պահպանվել
Երաժշտագետի ու հոգեւորականի մեկնաբանությունները Հաճախ են հնչում բարի ցանկություններ, թե պետք է վերադառնալ արմատներին: Սակայն իրականում ոչ մի գործնական քայլ չի արվում կոնկրետ՝ Կաղանդի կամ Ամանորի ծիսակարգը ժողովրդին վերադարձնելու համար: Մասնագետները հավաստիացնում են, որ մենք ունեցել ենք Կաղանդին նվիրված հիանալի երգեր, որոնք գալով անհիշելի ժամանակներից, այսօր էլ շարունակում են մնալ միայն գիտական աշխատություններում եւ մասնագիտական
Կառավարությունը կփոխհատուցի սիրիահայ ուսանողների կրթաթոշակները
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տեղեկացնում է, որ ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրի սիրիահայ ուսանողներին։ Ուսման վարձերի փոխհատուցում կստանան Հայաստանում սովորող ավելի քան 110 սիրիահայ ուսանողներ։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։
Մեծարում՝ հիդրավլիկայի տիտանին, նոր շունչ՝ ինստիտուտին
ԵրՃՇՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ Ջրային հիմնահարցերի ինստիտուտի գրադարանում: Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի գլխին ժամանակին «սեւ ամպեր» էին կուտակված, մինչեւ վերջերս այն ավերակ էր: Այսօր ինստիտուտը կենդանություն է ստացել, վերանորոգվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵրՃՇՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ջանքերով, եւ հիմա բուհի ուսանողների մի մասը այնտեղ ոչ միայն դասերն է անցկացնում, այլեւ
Գյումրու քաղաքապետարանը լրագրողների համար՝ «հերանց տո՞ւն»
Երեկ «Առավոտը» ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին սատարած ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի առաջնորդ Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով նորընտիր քաղաքապետի օրոք ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել Գյումրիում, կա՞ արդյոք դրական տեղաշարժ բարոյահոգեբանական մթնոլորտում, որի մասին ակնարկում էր երկրի նախագահը, կարելի՞ է Գյումրին այսուհետ անվանել ոչ կրիմինալ քաղաք: «Եթե փոփոխություններ ուզում ենք, ուրեմն փոփոխությունների գնալու
Ամենաազդեցիկը Սերժ Սարգսյանն է, ամենաբարեփոխողը՝ Տարոն Մարգարյանը
Aravot.am-ի հետ զրույցում «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօերն Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց քաղաքական գործիչների ազդեցիկության աստիճանի և վերջին 20 տարիների Երևանի լավագույն քաղաքապետերի վերաբերյալ իրենց կատարած մոնիթորինգի արդյունքները: Սոցիոլոգը մանրամասնեց. «Քանի որ վերջնական որոշված չէ, թե նախագահական ընտրություններում ով կառաջադրվի, մենք ուզում էինք իմանալ քաղաքական դաշտում կա՞ն դեմքեր, որոնք կարող են հավակնել ՀՀ նախագահի պաշտոնին:
Պոլիտեխնիկի ռեկտորը` ԿԳՆ գործունեության մասին. «No comment…»
«Հակակոռուպցիոն գործունեությունը ՀՊՃՀ-ում իրականացվում է կոռուպցիոն ռիսկերը ծնող պատճառները բացահայտելու եւ դրանք ի չիք անելու ուղղությամբ: Մասնավորապես, աշխատել ենք սոցիալական իրավիճակի բարելավման, ընդհանուր քննարկումներ կազմակերպելու եւ թափանցիկություն ապահովելու ուղղությամբ, բայց հաշվի առնենք, որ ինչ-ինչ դեպքեր կարող են պարզապես թաքցվել: Այս տարի բուհին ոչ սազական եւ ոչ պատվաբեր վարույթներ իրականացնելու համար հեռացվել են մի քանի աշխատակիցներ»,-այսօր`
83-ամյա կնոջ կյանքը նախկին ոստիկանը դժոխքի է վերածել
«Հարգելի ոստիկանապետ, ես հայտնվել եմ մի այնպիսի իրավիճակում, որն ինձ տանում է դեպի մահ: Ես իմ միամիտ ու անկեղծ բնավորության պատճառով կորցրել եմ ողջ ունեցվածքս ու առողջությունս: Նաեւ Ձեզ դիմում եմ՝ ասելով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում». սա նամակի մի հատված է՝ գրված ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նամակի հեղինակը Արզումանյան 10 շենքի բնակիչ,
Հայաստանում կին սեփականատերերի թիվը չնչին է
Չնայած դրան՝ մասնագետները գտնում են, որ կանայք բիզնեսում ավելի պարտաճանաչ են ու մաքուր են աշխատում 48-ամյա տիկին Արմինեն հարկային տեսուչներից մինչեւ թաղային հեղինակություններ պայքարել է՝ մինչեւ կարողացել է սեփական բիզնեսը ստեղծել: 48-ամյա այս կինը ամուսնու մահից հետո 3 երեխաների հոգսը հոգալու, կրթության տալու եւ քիչ թե շատ անհոգ կյանք ապահովելու համար որոշել էր սննդի խանութ
Առաջին ձյունը` հունվարի 31-ին
Առաջին ձյունը կտեղա հունվար 31-ին: Մինչ այդ պայծառ եղանակը կպահպանվի: Այսօր «Հայացք» ակումբում այս մասին հայտնեց ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նոր տարվա առաջին օրը ձյունը կտեղա հանրապետությունով մեկ: Ինչպես հանրապետության գլխավոր օդերեւութաբանն է կանխատեսում, հունվարին, փետրվարին ու մարտին տաք եղանակ է սպասվում: Չնայած դրան, այս տարի, նախորդ մի քանի տարիների
Քաղաքական կոնսուլտացիաները կշարունակվեն «ձեւական»
«Միշտ իմաստ ունի քաղաքական համախոհների հետ տարբեր խնդիրների շուրջ կոնսուլտացիաներ իրականացնել եւ որոշակի հարցերում դրական արդյունքների հասնել»,- «Առավոտի» հարցին՝ այսուհետ իմաստ ունի՞ ընդդիմադիր խորհրդարանական ուժերի միջեւ քաղաքական կոնսուլտացիաները շարունակել, ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Կարդացեք «Առավոտ» օրաթերթ
Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից չի հեռանում
ՀԱԿ պատգամավորը՝ ՀՅԴ պատգամավորներին. «Մենք մեզ երբեւէ թույլ չենք տվել, չէ՞, ենթադրություններ անել՝ ՀՅԴ-ն միանձնյա՞, թե՞ թիմային որոշումներ է կայացրել»: Երեկ քաղխորհրդի նիստում ՀԱԿ-ը քննարկում էր նախագահական ընտրություններին իր մասնակցության ձեւերը: Վերջնական եզրակացության չեն հանգել, քննարկումները դեռ կշարունակվեն: Բայց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց. «ՀԱԿ-ում մնացած բոլոր ուժերը միանշանակ կանգնած են
Գուրգեն Եղիազարյան. «Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում հասարակությունը կփրկվի»
ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի հաղթանակի դեպքում լրագրողներն ու հասարակությունը կփրկվեն, քանի որ այդ դեպքում Սերժ Սարգսյանն այլեւս կախված չի լինի «տարբեր տեսակի, տարբեր կենսագրություն ունեցող մարդկանցից, որոնց արած լկտիությունները նա պետք է կուլ տա»: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ խորհուրդ է տալիս Գուրգեն Եղիազարյանին կանխավ պատրաստել շնորհավորական ուղերձը,
Հրդեհ` ԵՊՏՀ-ում
Դեկտեմբերի 27- ին, ժամը 11.30-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ հարկում (Նալբանդյան թիվ 128 շենք): Դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Պարզվել է, որ հանդիսությունների դահլիճի բեմահարթակի տակ ծխում է թեփ: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղքը ետ են
Նոր մշակույթի ծիլերը
«Այ, օրինակ, կենտուրիոն Մարկը, որի մականունն է Առնետասպան՝ նա բարի՞ մարդ է»: «Այո,- պատասխանեց ձերբակալվածը,- ճիշտ է, նա դժբախտ մարդ է: Այն ժամանակներից, երբ բարի մարդիկ նրան այլանդակեցին, նա դարձավ դաժան եւ անգութ»: Դա, ինչպես հասկացաք, Պիղատոսի եւ Յեշուայի երկխոսությունն է Բուլգակովի հայտնի վեպից՝ իմ անկատար թարգմանությամբ: Գլխավոր իմաստը, որքան ես հասկանում եմ, սերն է,
Պոլիտեխնիկի լաբորատորիաներն անձնագրեր ունեն
Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բուհի ռեկտոր Արա Ավետիսյանը ներկայացրեց ՀՊՃՀ այս տարվա գործունեության արդյունքները: «Լաբորատոր, ուսումնական ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից ՀՊՃՀ-ում սկսվել է «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ» աննախադեպ ծրագրի իրականացումը: Ծրագիրն ընդգրկում է 34 ժամանակակից լաբորատորիա: Ներկայումս ընթանում են նախատեսված տարածքի շինվորանորոգման աշխատանքները: Բարեկարգվել եւ թարմացվել են 1200 քմ տարածք զբաղեցնող ՀՊՃՀ մի շարք
ՀՀ ոստիկանության կոչը քաղաքացիներին
Հարգելի համաքաղաքացիներ, վերջին տարիներին լայն տարածում է ստացել Ամանորը հրավառություններով տոնականացնելու սովորույթը: Տեսարանն, ինչ խոսք, գեղեցիկ է, սակայն անփութությունը, անզգուշությունը, հրագործական միջոցների անորակությունը կարող են նաև մթագնել ամանորյա ուրախությունը, կարող են անցանկալի դեպքերի պատճառ դառնալ: Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով, մասնավորապես, անչափահասների շրջանում դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության
Ջհանգիրյանը սատանա՞ է, թե՞ հրեշտակ. Վազգեն Մանուկյանի համար հրեշտակ չի
Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վագեն Մանուկյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց. «Մենք ոչ մեկի տեղը չենք զբաղեցնում: Սկզբում տպավորություն կար, որ ԱԺ-ի դեմ ենք, իրենց տեղն ենք զբաղեցնում: Մենք ոչ ԱԺ-ին կարող ենք փոխարինել, ոչ կառավարությանը: Մենք չենք ընդունում որոշումներ, որոնք պետք է ի կատար ածվեն»: Հարցին, թե ինչո՞ւ որեւէ նախաձեռնությամբ ինքներդ հանդես չեք գալիս, հենց
«Ո՞վ էր այդ Սասունցի Դավիթը, էդ ո՞նց դառավ Ծառուկյան Գագիկը փրկիչը իրենց»
Այսօր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, հրավիրած ասուլիսում անդրադառնալով նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշմանը՝ ասաց. «Առաջինը՝ ոչ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր թեկնածությունը չի դրել: 2.5 մլն մարդ իրենց թենածությունը չի դրել: Հիմա ամեն մեկի պատճառները բերել, թե ինչո՞ւ չեն դրել՝ մի կողմ թողնենք: Ինքը իր պատճառները տվեց: Դա հեչ կարեւոր չի՝ հիմնավո՞ր էր, թե
Ոստիկանության քննիչի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. գործն ուղարկվել է դատարան
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննվող քրեական գործով երկու անձի քրեական պատասխանատվության չենթարկելու համար կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ հատկապես կարեւորագույն գործերի քննության վարչության ավագ քննիչ Սամվել Մելքոնյանը թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ իր վարույթում քննվող քրեական գործով վկայի կարգավիճակում
Զարուհի Փոստանջյան. «Ազատվենք հնոտի նախագահներից»
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ամանորյա շնորհավորական բացիկներ է պատրաստել ՀՀ երեք նախագահների համար: Բացիկների վրա Լուվրում կախված «Բաբելոնյան աշտարակի փլուզումը» նկարի արտապատկերն է: Պատգամավորը ՀՀ երեք նախագահներին մաղթում է. «Մաղթում եւ հորդորում եմ հեռանալ ժպիտով եւ ոչ արյամբ, մնալ բարով, բայց ոչ չարությամբ»: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը՝
Վարորդը մահացել է
Դեկտեմբերի 26-ին, ժամը 00.30-ին, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21124»-ի վարորդը` 1964 թ. ծնված Գեղամ Աբրահամյանը, տեղում մահացել է, իսկ «Մերսեդես»-ի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: ՀՀ ոստիկանություն


















































