Օրվա լրահոսը
Եթե Աստված կա, այն արդեն հանրապետական է
Անկախությունից հետո եկեղեցու հետ տեղի ունեցավ աններելին: Այն սովորեց լինել հինգերորդ իշխանություն: Իշխանության մենթալիտետից եկեղեցին յուրացրեց սոցիալական հարմարավետությունը, նույնիսկ ոչ քաղաքականը: Քաղաքականի համար անկախության առաջին տարիներին եկեղեցին շատ էր աղքատ: Իսկ այսօր այն չափազանց կախյալացել է իշխանությունից քաղաքական կառույց դառնալու համար: Եկեղեցին նման է օլիգարխի, ՍԴ նախագահի, ԿԸՀ նախագահի, ՀՌԱՀ նախագահի, Վճռաբեկ դատարանի նախագահի: Այն
ՀՀ ոստիկանապետը պատասխանում է Լեւոն Տեր-Պետրոսյանին
Մեծ հաշվով ես հանգուցյալներին չեմ մեկնաբանում… քաղաքական…: Եթե հավատքը ժամանց է, ուրեմն դեռ մեռելներից հարություն չեն առել։
ՐԱՖՖԻ-ՆԱՄԵ
Աշխարհի կենտրոնը Մոսկովն է, Մոսկովը Մեքքայից էլ հին է, Քանի որ Մոսկովի միջին Ապրում է ինքը՝ Պուտինը:
Գյումրեցին նռնակը պայթեցրե՞լ է խանդի հողի վրա
Երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, ժամը 22.00 սահմաններում Գյումրու Անի թաղամասի Մ. Ավետիսյան փողոցի թիվ 27 շենքի 33-րդ բնակարանում հյուրընկալված Եղիշե Սմբատի Թորոսյանը նռնակ է պայթեցրել Եղիազարյանների բնակարանում, որից տուժել է թե ինքը, թե տանտերերը` Հասմիկ ու Կարապետ Եղիազարյանները: Նրանց տեղափոխել էին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն: Հենց նոր Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկ Արմեն Խաչատրյանը մեզ
Վահագն Հայոցյան. «Եթե ՀՀՇ-ում էդպես է եղել, էսօր էդպես չէ»
Վարչության անդամների անունները նախօրոք գրվել եւ առանց փակ-գաղտնի քվեարկության հաստատվել են, ինչը երբեք ՀՀՇ-ի օրոք չի եղել:
Տիգրանն ու Եվգենյան վերին հորիզոնականներում են
Ֆրանսիայի Լիլ քաղաքում ընթացող շախմատի ավանդական միջազգային փառատոնում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան եւ ֆրանսահայ գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը հինգերորդ տուրում միավորը բաժանել են մրցակիցների հետ եւ շարունակում են ընթանալ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում: Տիգրանն ու Եվգենյան վաստակել են 3,5-ական միավոր եւ զբաղեցնում են, համապատասխանաբար, 17-րդ եւ 20-րդ տեղերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Թունավոր նյութ՝ ԱՄՆ-ի սենատորներից մեկին ուղղված նամակում
Նամակը հայտնաբերվել էր ԱՄՆ-ի Կապիտոլիում ուղղված նամակները տեսակավորող հաստատությունում ԱՄՆ-ի Կոնգրեսի պաշտոնյաների համաձայն, Միսիսիպի նահանգի հանրապետական սենատոր Ռոջեր Ուիքերին ուղղված նամակներից մեկում հայտնաբերվել են խիստ թունավոր նյութի՝ ռիցինի հետքեր: Նամակը հայտնաբերվել էր ԱՄՆ-ի Կապիտոլիում ուղղված նամակները տեսակավորող հաստատությունում: Պաշտոնյաների համաձայն, երեք առանձին անցկացված փորձերի արդյունքներով որոշվել է, որ նամակը ռիցին է պարունակում: Շատ քիչ էր
Комсомольская Правда. «Հայաստանի բնակիչը 2000 ռուբլի է «մոռացել» ՃՈ մեքենայում»
«Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հաղորդմամբ, Կեմերով երկրամասի ճանապարհային ոստիկանությունը ղեկի անսարքության պատճառով «Կամազ» բեռնատար ավտոմեքենա էր կանգնեցրել: Վարորդն իմանալով, որ իր դեմ ակտ են կազմում զանգահարել էր ղեկավարին, որը ժամանելով՝ ոստիկանությանը համոզել էր մոռանալ դեպքը: Հետագա բանակցությունները շարունակելով ծառայողական մեքենայի մեջ՝ ոստիկաններին աչք փակելու համար տղամարդը գումար էր առաջարկել: Փորձերն ապարդյուն էին անցել և տղամարդը որոշել
Սյունիքի լրագրողներին վկայականներ եւ մրցանակներ հանձնեցին
Ապրիլի 16-ին Կապանում ավարտվեց եւ ամփոփվեց դեռեւս անցած տարվանից Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից մարզի լրագրողների համար իրականացվող «Հանրային իրազեկվածության և մասնակցության բարձրացում` լրագրողների կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը: Միջոցառման ժամանակ մասնակից լրագրողներին Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի համակարգող Արմեն Շահբազյանի եւ գործընկեր կազմակերպության՝ «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ի նախագահ Էդիկ Բաղդասարյանի կողմից հանձնվեցին մասնակցության
Պատերազմի եւ խաղաղության մասին բելառուս երեխաների նկարները՝ սահմանամերձ Կողբում
Կողբի նկարիչների գործերն էլ կցուցադրվեն Բելառուսում: Ապրիլի 16-ին« UNIECOFOR LLC» ընկերության տնօրեն Սահակ Անթանեսյանի նախաձեռնությամբ Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում բացվեց «Պատերազմ եւ խաղաղություն՝ բելառուս երեխաների աչքերով» նկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կգործի մինչեւ մայիսի 15-ը: Կողբի գեղարվեստի դպրոցի նկարչության դասատու Աննա Նասիբյանը մեզ հայտնեց, որ Սահակ Անթանեսյանի միջոցով ապրիլի 24-ից Կողբի գեղարվեստի
ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին արգելվել է շփվել մատուցողուհիների հետ
Սա ակումբի շեյխ սեփականատերերի պահանջն է: «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի խաղացողները ոչ մի պարագայում՝ ատագնա հանդիպումների մեկնելիս եւ տանը, չպետք է շփում ունենան մատուցողուհիների հետ: Սնվելու ժամանակ նրանց պետք է սպասարկեն արական սեռի երկու աշխատակիցներ», – վկայակոչելով ակումբի պաշտոնական կայքը՝ գրում է «L`est Eclair» թերթը: Իսկ «le Parisien»-ը հավելում է նաեւ, որ սնունդ պատրաստելու համար պարտադիր
Վրաստանում գործող հայկական աշխարհիկ ու կրոնական կազմակերպությունները 1915-23թթ. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջով դիմեցին Վրաստանի խորհրդարանին
«Մենք, ներքոստորագրյալ Վրաստանի հայ համայնքի աշխարհիկ եւ կրոնական կազմակերպություններս, հանուն արդարության եւ ժողովրդավարական արժեքների նվիրվածության, կոչ ենք անում, միանալ աշխարհի քաղաքակիրթ հասարակության նախաձեռնություններին եւ Վրաստանի խորհրդարանումկազմակերպել քննարկում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ» – ասվում է դիմումում: «1915-1923 թթ. վերոնշյալ ծրագրի հետեւանքով հայ ժողովորդը կորցրեց ավելի քան 2 միլիոն հայրենակից եւ իր
Է՞լ ով է կարծում, որ ԲՀԿ-ն չի մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը
Ռուբեն Հակոբյանը հերքում է Լեւոն Զուրաբյանին: «Ապրիլի 9-ին կատարվել է աննախադեպ մի բան. Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չեն մասնակցել երկրի գլխավոր քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ժառանգությունը»,- օրերս այսպիսի հայտարարություն էր արել ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Aravot.am-ը այս առնչությամբ այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից ճշտեց՝ Դուք է՞լ եք կարծում, որ ԲՀԿ-ն չի մասնակցել Սերժ Սարգսյանի
Ինչո՞ւ չեն սիրում Արմեն Երիցյանին
«Այսօր տեսնում եք՝ միտինգներ են լինում: Տարբեր կուսակցություններ կամ տարբեր մարդիկ շատ ձայներ են հավաքում: Դա նրանից չէ, որ ինչոր մեկին շատ են սիրում, որ ձայն են տալիս: Դա նրանից է, որ մեզ չեն սիրում: Նույնն էլ ես եմ կառավարության անդամ, ինձ էլ չեն սիրում: Ի՞նչն է պատճառը: Մենք՝ ղեկավարներս, պատճառը մեր մեջ պետք է
Արմեն Երիցյան. «Ժողովուրդ ջան, հերիք չէ՞ ձեզ ծրագրերով կերակրեն»
«Ինձ ասում են՝ ինչի՞ քո ծրագրերից շատ չես խոսում: ժողովուրդ ջան, հերիք չէ՞ ձեզ ծրագրերով կերակրեն: Ամեն մեկը գալիս ա մի հատ նենց սիրուն ծրագիր ա ասում, որ մի հինգ օր մտածում ես, ուշքի չես գալիս, էս ինչ լավ կյանք են առաջարկում…Պետք է այդ ամենը կյանքի կոչել, եւ մենք դա անելու ենք, խոսքերս հիշեք»,- այսօր
Jerusalem Post. «Հայկական գյուղից մնացած գերեզմանաքարերը»
Իսրայելի Ալտիտ քաղաքի ճանապարհին երկու թարմ, սպիտակ շիրմաքարեր կան, որոնց վրա գրված է Միքայել Կատրյան և Տրաբենդա Մինոգյան: Այդ գերեմազանները միակ բանն է, որ մնացել է հայկական գյուղից, որը գոյատևեց մինչև 1981թ.: Գրում է «Ջերուսալեմ փոստը»: Գյուղի անունն էր Շեյխ Բրեյկ և ուներ մի քանի տասնյակ բնակիչ, որոնք ապրում էին այնտեղ 1920-ականների սկզբներից: Գյուղն այդպես
Պատռել է «գայիշնիկ» կապիտանի համազգեստը, հարվածել նրան
Ալավերդցի վարորդը եղել է հարբած վիճակում: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Ալավերդու նստավայրում ապրիլի 15-ին մեկնարկել է Ալավերդի քաղաքի բնակիչ, 1969թ. ծնված Աշոտ Գրիգորյանի դատավարությունը: Ըստ քրեական գործով առաջադրված մեղադրանքի՝ 2013թ. փետրվարի 11-ին, ժամը 19-ի սահմաններում ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության կապիտան Սեյրան Ռամազյանը, նույն
«ՄԱԿ-ի հնարավոր տեղափոխումը քաղաքական նպատակներ է հետապնդում». Լարիսա Ալավերդյան
«Մենք մի փոքր հույս ունենք, որ գոնե ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակը չի տեղափոխվի, որի հետ էլ հիմնականում աշխատում են հայաստանյան հասարակական կազմակերպությունները: Սա թվով 3-րդ կոնֆերանսն էր այս հարցի շուրջ, որի ընթացքում մենք մեր անհանգստությունը արտահայտեցինք նամակի միջոցով»,-այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը: Բանախոսի խոսքով` հայաստանյան քաղաքացիական
Գյումրու քաղաքապետը` կորեացիներին. «Միգուցե առաջարկս անհամեստ է, բայց…»
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը ընդունեցին կորեական պատվիրակությանը, որի կազմում էին «Կորեա» հիմնադրամի ղեկավար Քիմ Հյուգելը, Կորեայի դեսպանի խորհրդական Փակ Ջի Ընին, Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում այս լեզուն դասավանդող պրոֆեսոր Փակ Հի Սունը և այլք: Վերջիններս իրենց ով լինելը Գյումրու քաղաքապետին փոխանցեցին անգլերենով, որին պարոն Բալասանյանը նույնպես պատասխանեց անգլերենով:
Վրաստանում ՀՀ դեսպանը չի բացառում ազգամիջյան թշնամանքը քաղաքական նպատակների համար կարճաժամկետ ծառայեցնելու փորձերը
Սակայն Հովհաննես Մանուկյանը վրացական հասարակության մեջ չի տեսնում բարենպաստ հող այդ վտանգավոր վարակի տարածման համար: Ջավախքի հայերը ապրիլի սկզբին ցույց կազմակերպեցին Թբիլիսիի կենտրոնում: ԶԼՄ-ները հայտնում էին, որ Վրաստանի վարչապետի նստավայրի առջեւ 400 ցուցարարները պահանջում էին վերջ տալ Վրաստանում գործող որոշ քաղաքական ուժերի փորձերին` «թշնամանք սերմանել Վրաստանի ազգությամբ հայ եւ վրացի քաղաքացիների միջեւ»: «Բազմազգ Վրաստան»
The Hindu. Խոջա Պետրոս Ոսկան՝ Մարմալոնգ կամուրջի հեղինակը
Մադրասի ամենահայտնի կամուրջներից մեկը՝ Մարմալոնգը, կառուցել է հայազգի մեծահարուստ Խոջա Պետրոս Ոսկանը, որը Մադրաս է գնացել 1724թ.: Գրում է «Հինդու» թերթը՝ Մադրասի կամուրջների մասին հոդվածում: Մարմալոնգը կառուցվել է 1726թ., Պետրոս Ոսկանի անձնական գումարով և անվանվել է Ադիար գետի մոտի Մամբալամ գյուղի պատվին: Մինչև հիմա պահպանվել է կամուրջի հուշատախտակը, որը տեղեկություն է տալիս Պետրոս Ոսկանի մասին:
Վարդան Ղուկասյանի որդու «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպությունը դատի տվեց Սամվել Բալասանյանին
Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը «Գյումրի համայնքի 2013 թվականի առաջին եռամսյակի կատարման ընթացքի մասին» իր զեկույցը ներկայացնելիս, ներկաներին անակնկալի բերեց` տեղեկացնելով, թե «Գյումրեցի ընկերներ» ու «Աջակից կառույց» ընկերությունները դատի են տվել քաղաքապետարանին: Նա ասաց, որ այսօր քաղաքապետարանին հայցն է ուղարկվել: Սամվել Բալասանյանը, ինչ-որ տեղ չհավատալով ականջներին, մեկ անգամ ևս ճշտեց
4 փաստ տարբեր երեւույթների մասին
Ճապոնիան, համաձայն իր սահմանադրության, պատերազմ չի կարող վարել, իսկ իր բանակը օգտագործվում է միայն պաշտպանողական նպատականերով: Յուրաքանչյուր օր աշխարհում կատարվում է ինքնաթիռների շուրջ 25.000 թռիչք: Եթե ծովաստղը բաժանեք մի քանի մասերի, ապա որոշ ժամանակ անց դրանք կրկին կդառնան ամբողջական ծովաստղեր: Բվերը կարողանում են լսել ձայնային հնչյունները 2 գեգահերց հաճախականությունից: Անդրանիկ Ջալալյան
«Մենք մարդկանց աչքերը չենք փակում, այլ բացում ենք». Երեւանում տեղադրված միակ հեռադիտակ` «Արգիշտի-Թամանյան»-ի մասին
Օպտիկանան հեռադիտակները վաղուց օգտագործվում են եվրոպական տարբեր երկներում: Հաճախ են հայերը Ֆրանսիայից կամ այլ երկրից գալիս եւ իրենց տպավորություններով կիսվելիս չեն մոռանում պատմել այդ հեռադիտակների մասին: Արի ու տես, որ կգա մի օր, երբ երեւանցիները եւս կկարողանան օգտվել նման հեռադիտակներից: Ցավոք, այն դեռ մեկն է ու տեղադրված է այնտեղ, որտեղ առաջացել է նման ծրագիր անելու
Քաղաքապետարան. «Կբացառվի Թամանյանի նախագծած շենքին որեւէ միջամտություն»
Պուշկինի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող շենքի առնչությամբ լրահոսում տեղ գտած տեղեկատվության հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված հասցեում գտնվող Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընգրկված թիվ 56 հուշարձան-շենքի /բնակելի տուն– Ճարտ. Ա.Թամանյան / արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություններ չեն նախատեսվում։ Միաժամանակ հայտնում ենք, որ քննարկվող
Վահագն Խաչատրյանը մեծ ամբիցիաներ չունի
Ըստ ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի՝ 6 տոկոսից ավելի պետք է լինեն իրենց ձայները, որ մանդատները վերցնեն: Այսօր Դալմայի հողօգտագործողների հետ հանդիպումից առաջ պարոն Խաչատրյանը զրուցեց լրագրողների հետ ու անդրադարձավ, թե ավագանու նախորդ ընտրություններից ինչու հրաժարվեցին. «Անցյալ անգամվա քաղաքական իրավիճակը եւ հիմա էականորեն տարբերվում են: Անցյալ անգամ մեր գործունեությունը հիմնականում իրականացվեց փողոցում: Անցյալ անգամ մենք
Անկախ առաջադրված մեղադրանքներից՝ Վարդան Սեդրակյանը ցուցմունք չի տալու
Այսօր ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Վարդան Սեդրակյանին առաջադրվել է նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով` պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում հոդվածներով: Aravot.am-ի հետ զրույցում Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ Վարդան Սեդրակյանը դեռեւս այս գործի հետ կապված ցուցմունք չի տվել, իսկ ավելի
Հողօգտագործողները Դալմայի փրկությունը քաղաքապետի ոչ մի թեկնածուի հետ էլ չեն կապում (Տեսանյութ)
Դալմայի այգիների հողօգտագործողների ժառանգ, «Դալմա-սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանն այսօր նախկին քաղաքապետ, ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանի հետ հանդիպման էր եկել կառավարության 1991 թվականի որոշումը ձեռքին: Նրա խոսքերով, հենց այդ որոշմամբ է կառավարությունը հողամասերը բաշխել հողօգտագործողներին, իսկ որոշման դրույթներում էլ հստակ նշել էր, որ հողօգտագործողներից հողամասը ետ չի վերցնելու, թեեւ դեռ այն ժամանակ տվել էին
Վահագն Խաչատրյանը ներկայացրեց Դալմայի այգիների փրկության ծրագիրը (Տեսանյութ)
ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը այսօր հանդիպեց Դալմայի հողօգտագործողների հետ: Նա հիշեցրեց, որ դեռ 90-ականներին քաղաքային խորհրդի որոշ պատգամավորներով լուրջ աշխատանքներ են տարել այգիները պահպանելու ուղղությամբ: «Հասանք նրան, որ Դալմայի այգիները սեփականաշնորհվեցին… Եվ որոշվեց, որ 5 տարով վարձակալության տրվեն հողերը եւ եւս 10 տարով հետագայում երկարաձգվեց վարձակալության պայմանագրերը: Ինչ նպատակով դա արեցինք, որովհետեւ հասկանում էինք,
Ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել. հարցազրույց Երևանի նորանշանակ ոստիկանապետի հետ
eMedia.am. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նորանշանակ պետ Աշոտ Կարապետյանը պնդում է, որ ոչ ոքի ծեծի չի ենթարկել, այլապես այս պահին ոչ թե ոստիկանության համակարգում կլիներ, այլ համապատասխան վայրում: Հատված զրուցել է Աշոտ Կարապետյանի հետ eMedia.am-ի հարցազրույցից: -Պարոն Կարապետյան, Ձեր նշանակվելուց ժամեր անց սոցիալական ցանցերում լուրեր էին տարածվում այն մասին, որ Դուք տարիներ առաջ քաղաքացիներին

















































