Օրվա լրահոսը
Օբաման հորդորել է Կոնգրեսին գործողությունների դիմել հրազենի վերահսկման հարցում
«Այն հանգամանքը, որ խնդիրը բարդ է, այլև չի կարող արդարացում լինել անգործությանը» ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո կարգադրել է ստեղծել երկրի ամբողջ կառավարության մասշտաբով գործող աշխատանքային խումբ՝ հրազենի կիրառմամբ բռնությունների հետ կապված խնդրին լուծում տալու նպատակով: «Սա Վաշինգտոնում գործող հանձնաժողովներից մեկը չի լինի, որի
Իրե՞նք ում շահառուն են. ՀՀԿ-ական պատգամավորը՝ PFA-ի զեկույցում ՀՀԿ-ի հասցեին հնչած քննադատության մասին
ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության ներկայացրած «Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» զեկույցի եզահանգումներ և առաջարկություններ բաժնում նշված է. «Ընտրությունների մասնակցության ուռճացման հանգեցնող ընտրակեղծիքի հիմնական շահառուն Հայաստանի հանրապետական կուսակցությունն է»: Արդյոք ՀՀԿ-ում ընդունո՞ւմ են միջազգային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների այս ելքը, Aravot.am-ը փորձեց պարզել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ
«Կինը իրավունք չունի կատարելու «ՊռեԳոմեշ» երգը». ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպեց Վահան Արծրունին (Ֆոտոշարք)
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը այսօր կազմակերպել էր հանդիպում առաջին մասնագիտությամբ` բժիշկ, նաեւ՝ երաժիշտ Վահան Արծրունու հետ: Ինչպես կազմակերպիչներն ասացին` սա ուսանողների առաջին հանդիպումը չէ արվեստի գործիչների հետ: Ուսանողների հետ հանդիպումը անցավ ջերմ մթնորոտում: Արծրունին խոսեց հայկական մշակույթի ներկայիս վիճակի մասին: Երաժշտական կատարումներ եւս եղան: «Շատ շատերի համար անհասկանալի է, թե ես ինչով
Expert Club. «Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են «գրավյալ» տարածքներ մտնելու համար»
Փոթի քաղաքի քննչական գլխավոր վարչության աշխատակիցների հետախուզական և քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Ավետիք Բենեկի Չթեյանը` «գրավյալ» տարածքների մասին օրենքը խախտելու համար: Հայտնում է «Էքսպերտ քլաբ» պարբերականը: 2012թ. դեկտեմբերի 12-ին նա ապօրինի հատել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանի Փսու հատվածը և մտել Աբխազիայի տարածք: Փաստի հետ կապված քննությունը դեռ շարունակվում է:
ՀՖՖ նախագահի ծրագրային հայտարարությունը 2013/2014 թվականների ակումբների արտոնագրման եւ ակումբների վերահսկողության մրցաշրջանի համար
ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2013/2014 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս
Աշոտյանը` եկեղեցի-ԿԳ նախարարություն համագործակցությունը քննադատողների մասին. «Գուցե աշխատաշուկայում այլ տեղ չեն գտել»
«Եկեղեցու եւ ԿԳ նախարարության համագործակցության վերաբերյալ քննադատություններին հանգիստ եմ վերաբերվում: Կարծում եմ` ցաք ու ցրիվ, եզակի քննադատություններին, որոնց հիմնական նպատակն է` հերթական «իրավապաշտպան-բարեգործական» հիմնադրամից ստանալ ինչ-որ գումար եւ հերթական հերյուրանքը գրել եկեղեցու եւ ԿԳ նախարարության մասին, պետք է հանգիստ վերաբերվել: Դա իրենց աշխատանքն է, գուցե` աշխատաշուկայում այլ տեղ չեն գտել աշխատելու եւ այդ փոքրիկ, ոչ
Կայացավ ՀՀ սփյուռի նախարարին կից ատյանի նիստը
Դեկտեմբերի 20-ին կայացավ ՀՀ սփյուռի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. ծրագրերի մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ 2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերն իրականացնելիս առաջնահերթ շեշտադրումները կատարվել են գերակա խնդիրների և ՀՀ կառավարության 2012թ. ծրագրերի ցանկում ընդգրկված միջոցառումների վրա: 2012-ին ՀՀ ՍՆ գերակա խնդիրներն
Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը
«ՙԵրևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 21-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հակոբյանց փողոցի, Արզումանյան փող. 16-34, Շինարարների փող. 15/2, Սիսակյան փող. 18-22 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան
Տոմարագետ. Մայաների տոմարը սկզբունքորեն տարբերվում է մեր տոմարից
«Բոլոր ժամանակներում տոմարը ժողովուրդների համար սրբազան է եղել, քանի որ դրանով են հաշվարկվել բոլոր ծիսակատարությունները, կարեւորագույն տոները, հետեւաբար` տոմարական բոլոր ժամկետները որոշակի առասպելական զրույցների առիթ են դառնում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց տոմարագետ Լիլիթ Սարգսյանը: Նրա խոսքով. «Մայաների օրացույցի շուրջ ծավալված տեսակետները սովորական մեկնաբանություններ են: Իրականում մայաները չեն կանխատեսել ինչ- ինչ իրադարձություններ: Մայաների տոմարը սկզբունքորեն տարբերվում է
Արծիվը հարձակվել է երեխայի վրա (Տեսանյութ)
Մոնրեալի քաղաքային զբոսայգում հսկայական արծիվը հարձակվել է մանկահասակ երեխայի վրա: Միայն երջանիկ պատահականությամբ գիշատիչ թռչունին չի հաջողվել մագիլներով ամուր բռնել փոքրիկին եւ շատ վեր բարձրացնել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Telegraph. «Հայաստանը աշխարհի ամենադժբախտ երկրներից է»
«Գելլափ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրություն է կատարել` պարզելու աշխարհի ամենաերջանիկ և դժբախտ երկրները: «Թելեգրաֆ» թերթը գրում է, որ 148 երկրներից ամեն մեկում հարցմանը մասնակցել է մոտ 1000 հոգի: Հարցվածները պատասխանել են հետևյալ հարցերին` արդյոք նրանց հանգիստը տեղում է, նրանց նկատմամբ հարգանքո՞վ են վերաբերվում, շա՞տ են ժպտում կամ ծիծաղում, ինչ-որ բան սովորե՞լ են կամ ինչ-որ հետաքրքիր բան
Սպառողների պաշտպանները պահանջում են մեծ ավտոբուսներ
Կանգառներում երթուղայինները կանգնում են երկու շարքով, միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն մեծ տարողունակ ավտոբուսներով, երթուղայինների համարների փոփոխությունից խառնաշփոթ է առաջացել, առաջին իսկ ձյան տեղումներից մայրաքաղաքային տրանսպորտը կաթվածահար է լինում: Այսօր «Փաստարկ» ակումբում Երեւանի տրանսպորտի անմխիթար վիճակի մասին այսպիսի հարցեր բարձրացրեցին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը եւ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե
Ընտրակաշառքն իր տեղը զիջում է վարչական լծակներին
Ընտրակաշառքը կամաց-կամաց իր տեղը զիջում է: Այսօր «Դեբատ» ակումբում նման կարծիք հայտնեց «Թրանսփերենսի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և հասարակական ընկալումները նախընտրական շրջանում թեմային անդրադառնալիս: Նրա ներկայացմամբ՝ խնդիրը ոչ այնքան շարքային քաղաքացուն կաշառելու մեջ է, այլ, որ վարչական լծակներ են օգտագործվում, ասենք՝ ճնշումների ներքո հանձնաժողովների նախագահներ են դնում համապատասխան անձանց:
Տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը
Դեկտեմբերի 19-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 11-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ եզրափակիչ դրույթներին
«Gallup» հարցումների ընթացքում Ծառուկյանին նախընտրողների մեծ մասն ասել են՝ քվեարկելու ենք Սերժ Սարգսյանի օգտին
1020 չափահաս քաղաքացիների շրջանում «Gallup» կազմակերպության անցկացրած հանրապետական հարցումների արդյունքում հարցվածների 42 տոկոսը փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրություններին հաստատ կմասնակցի, 36 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի, 11 տոկոսը՝ հավանաբար չի մասնակցի, 7 տոկոսը հաստատ չի մասնակցի, իսկ 4 տոկոսը դեռ չգիտի: Թե ինչով է պայմանավորված հարցվածների մասնակցությունը կամ չմասնակցելը ընտրություններին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցումների արդյունքները
404.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ:
Հայկ Բաբուխանյանը` ԼՂՀ հարցի առաջընթացի մասին
Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տարին ամփոփելիս հարցին, թե Ղարաբաղյան հարցի հետ կապված այս տարի ի՞նչ առաջընթաց գրանցվեց` պատասխանեց. «Մենք կարողացանք պահպանել նախ խաղաղությունը մեր սահմաններում, ԼՂՀ անվտանգությունը, ինչը որ շատ կարեւոր է, կարողացանք ներկայացնել աշխարհին մեր իրավունքները: Բելառուսի նախագահի` Լուկաշենկոյի հետ վերջին հանդիպումը երբ տեղի ունեցավ, երբ իրեն հարց տրվեց, թե ինքն
Աշխարհի վերջից հնարավոր է խուսափել
Աշխարհի վերջի հետ կապված լուրերը, որոշ երկրներ մեկնելու առումով, ավիատոմսերի պահանջարկ է աrաջացրել: Skyscanner ավիատոմսերի օնլայն վաճառքով զբաղվող ընկերությունը տեղեկատվություն է տարածել համացանցում այն մասին, որ օրինակ դեպի Ֆրանսիայի հարավ տոմսերի պահանջարկը աճել է 41%-ով, իսկ Թուրքիա՝ 30%-ով: Այս երկրներ մեկնել ցանկացողների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ գուշակների խորհրդով համաշխարհային ջրհեղեղից փրկվելու համար, հարկավոր է ապաստան գտնել Ֆրանսիայի հարավում
«Միսս տիեզերք 2012»-ը՝ ամերիկուհի է
«Միսս տիեզերք 2012»-ին մասնակցում էին շուրջ 89 երկրների ներկայացուցիչներ, տիտղոսը շնորհվել է ամերիկուհի Օլիվիա Կալպոյին, որն այս տիտղոսին արժանանալու համար պայքարում էր դեռեւս 1997թվականից: 20-ամյա «Միսս տիեզերքին» շնորհվել է երկու թագ՝ ադամանդե եւ մարգարտե՝ որոնց արժեքը կազմում է 270 հազար ԱՄՆ դոլար. Օլիվիա Կալպոյին հաղթանակի կապակցությամբ տրվել է նաեւ 45 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Նյու
ՀՀԿ պատգամավորը՝ Մհեր Սեդրակյանի միջադեպի մասին. «Չեղած տեղից՝ մի փուչիկ եք սարքում»
Այսօր «Տեսակետ» ակումբում հրավիրած ասուլիսում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպի հետ կապված ցնցող մեկնաբանություն տվեց՝ ասելով, որ մենք մի փոքր բանից մեծ աղմուկ ենք բարձրացնում. «Ինչքան ես գիտեմ, դա անձնական հարաբերությունների հետեւանք էր, բայց բոլոր դեպքերում՝ խմբակցության ղեկավարությունը, ինչպես գիտեք, ներողություն խնդրեց եւ ափսոսանք հայտնեց՝ այդ դեպքի հետ
Չեն հավատում Սերժ Սարգսյանի ելույթին
Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչներին այսօր կառավարության շենքի մոտ էր բերել ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթը: «Ես կներեք չեմ հավատում նրա խոստումներին, եթե նա այս ընթացքում նախկին իշխանությունից տուժածներից գոնե մեկի հարցը լուծած լիներ, կհավատայի , բայց իրենք ոչ մի բան չեն անում»,- ասաց ցույցի մասնակից Վաչագան Հակոբյանը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Նոր սերնդի ընտրակեղծիքներ, կամ ավելի քաղաքակիրթ ձևերով են կեղծում
ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպությունը ներկայացրել է հատուկ զեկույց «Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» խորագրով: Զեկույցում նշված է. «Իրական ընտրական բարեփոխումները Հայաստանում կրկին խափանվեցին, պարզապես այս անգամ զոհ դառնալով ավելի հնարամիտ և լավ թաքցված կեղծարարության միջոցների»: Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ «ՀՀ իշխանությունները ընտրակեղծիքներին նոր տեսք են հաղորդել: Հմտորեն
Նիկոլայ Բաղդասարյան. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները սխալ են մեկնաբանվում»
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններն ունեն սխալ մեկնաբանության խնդիր: «Հենարան» ակումբում այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի Խորհրդի անդամ, Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը: Ըստ նրա, օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված արգելքն առ այն, որ դատական ներկայացուցչությունը՝ որոշ բացառություններով, կարող է իրականացնել միայն փաստաբանը, ըստ էության նորություն չէ, մինչ փոփոխություններն էլ օրենքն ամրագրում
«Դա մի երևույթ է, որի առկայությունն աննկատ է, իսկ բացակայությունը խիստ նկատելի». Համերաշխության միջազգային օրն է
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, նշվում է Մարդու համերաշխության միջազգային օրը: Այս օրը հռչակվել է 2005թ.-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի ժամանակ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Համերաշխության միջազգային օրը սահմանել է աղքատության վերացման դեմ պայքարին նվիրված բանաձևում: Այս հռչակագիրը հիմնվում է Հազարամյակի դեկլարացիայի վրա, որում ասվում է, որ 21-րդ դարում համերաշխությունը մարդկության հիմնարար արժեքներից մեկն է: Իսկ թե ի՞նչ է
Երկրաշարժից հետո այլ տառապանք
Երեք հաշմանդամ մեկ ընտանիքում: 1988 թվականի երկրաշարժի ժամանակ ողնաշարի լուրջ վնասվածքներ ստացած Սեյրան Գրիգորյանի համար կյանքը դարձել է փորձությունների շղթա: Նա իր առողջական խնդիրների մասին մոռացել է ի ծնե հաշմանդամություն ունեցող որդու հիվանդության մասին իմանալուց հետո: Տարիների ընթացքում մի շարք հիվանդություններ է ձեռք բերել նաև նրա կինը: 5 տարի առաջ այս ընտանիքը Վանաձորից տեղափոխվել է
Լեւոն Արոնյանը Պեկինում հանդիպել է Շարլ Ազնավուրի հետ
Արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Պեկինում ավարտված «Համաշխարհային մտավոր խաղերի» կույր շախմատում հաղթելուց հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Facebook-ի իր էջում գրել է, թե հանդիպել է Շարլ Ազնավուրի հետ: Այդ անակնկալը նրան մատուցել է Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, որը զանգահարելով շախմատիստին` հրավիրել է դեսպանատուն, որտեղ էլ Լեւոնը հանդիպել է Ազնավուրին: «Յուրաքանչյուր հայի համար Ազնավուրը սրբի
Գրիգոր Սաղյան. Հայաստանի դիրքորոշումը համապատասխանում է այսօրվա պահանջներին
Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը խոսեց դեկտեմբերի 3-14-ը Դուբայում կայացած միջազգային հեռահաղորդակցությանը նվիրված կոնֆերանսի արդյունքների մասին: Սաղյանի փոխանցմամբ՝ 1988 թվականին պետությունները ստորագրել էին մի համաձայնագիր միջազգային էլեկտրակապի կարգավորման վերաբերյալ եւ քանի որ պայմանագիրը հին էր ու դրան ոչ մեկ էլ չէր հետեւում, չնայած ինտերնետի հետ կապված բոլոր հարցերը այսօր
«Հարսնաքարի» գործով» ինչո՞ւ արվեց «Հարսի քողը երկա՞ր է, թե՞ կարճ» ռեպլիկը
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին տեղի ունեցած բռնությունների եւ բռնությունների զոհ դարձած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի գործով երեկ Ավան եւ Նոր Նորք վաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել «Դավիթ ԴՎՍ» ՍՊԸ տնօրեն («Հարսնաքարի» սեփականատերը) Հրաչյա Զոհրաբյանը: Նրա ցուցմունքին հետեւեց, մասնավորապես, տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հարցաքննությունը, որն արժանացավ կոշտ դիմադրության եւ «կանխարգելիչ» ռեպլիկների
Ի՞նչ էր խնդրել Վազգեն Սարգսյանը Գառնիկ Մարգարյանին
«Մեր նպատակն է հայտնաբերել, ձեւավորել, այսպես կոչված, «սեւ ցուցակ», այն ապօրինի գործողությունների, թալանի արդյունքում ստեղծված խոշորագույն հարստությունների՝ երկրի ներսում, թե դրսում, ցույց տալ հանրությանը, ցույց տալ, որ դա արդար աշխատանքով չէ ստեղծված, այլ արդյունք է օրենքների ոտնահարման»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում «Հակակրիմինալ» նորաստեղծ հասարակական շարժման նպատակները ներկայացրեց շարժման հիմնադիր, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության
«Մեր մարսողական համակարգին սպասվում է շատ դժվարին երկու շաբաթ». դիետելոգ
Ամանորին հաշված օրեր են մնացել, եւ շատերի մոտ հարց է առաջանում` ի՞նչ պատրաստել ամանորյա սեղանի համար, ի՞նչ քանակով, ինչքա՞ն փողով: Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի կարծիքով` ամանօրյա ճոխ սեղանները դեռեւս անհասանելի են մեր ազգաբնակչության մի ստվար զանգվածի համար, իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ,կարող են իրենց այդ ամանօրյա ճոխությունը թույլ տալ, պետք է


















































