Օրվա լրահոսը
«Վարդան Օսկանյանն ու Լեւոն Զուրաբյանը էն պրոդուկտը չէին, որ պիտի հետաքրքրեր ԱԱԾ-ին, նրանք ազգի համար վտանգավոր չեն»
«Երեւույթին շատ վատ եմ վերաբերվում: Մանավանդ մեր օրենքները թույլ չեն տալիս»,- այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես մեկնաբանեց Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի հայտնի ձայնագրությունը: Նրա խոսքերով՝ «Դա կարող է ինչ-որ մեկի բջջայինով արած լինել, կարող է այդ պահին մարդիկ են եղել, որոնք ներկա են եղել եւ ձայնագրել են:
«Երկիր մեդիա»-ն՝ 30.000 դրամ, «Կենտրոն»-ը՝ 32.400 դրամ. քաղաքական գովազդի 1 րոպեի սակագները
ԿԸՀ-ն սահմանել է, որ մինչև դեկտեմբերի 18-ը ռադիոընկերությունները և հեռուստաընկերությունները` անկախ սեփականության ձևից, պետք է ներկայացնեն վճարովի եթերաժամի սակագինը: Ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի` նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուներին եթերաժամ տրամադրող հեռուստառադիոընկերություններն իրենց վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը պետք է հրապարակեն ընտրության նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո: Սակայն Aravot.am-ի հարցումը մասնավոր հեռուստաընկերությունների շրջանում ցույց տվեց,
Բնակարանային գողի ինքնությունը պարզվել է
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ոմն Լիանա մի բնակարանից գողություն է կատարել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողություն կատարող ոմն Լիանան իրականում 1993 թ. ծնված Շողիկ Մկրտչյանն է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Երթուղայինում կատարված գողությունը բացահայտվել է
Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 95 երթուղու միկրոավտոբուսի սրահում ուղևորներից մեկի գրպանից բջջային հեռախոս են գողացել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Արմեն Հովհաննիսյանը: Գողոնն առգրավված է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Ոստիկանները հայտնաբերեցին Ռուսաստանում կատարած սպանության մեղադրանքով հետախուզվողներին
Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի «Լեռնային Հայաստան» առողջարանային համալիրին հարակից տնակից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացիներ՝ 1977 թ. ծնված Արթուր Կարագյոզյանին և 1983 թ. ծնված Գրիգորի Երեմյանին, որոնք 2007 թ. օգոստոսի 2-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի Ադլերի ՆԳԲ կողմից հետախուզվում էին ՌԴ
Գինեկոլոգին համաներմամբ ազատեցին՝ բացահայտվեց նրա կողմից մեկ այլ սպանությունը
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ ավարտեց Յուրիկ Նասիբյանի եւ Աշոտ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 13 տարվա ազատարզրկման դատապարտվեց Տավուշի մարզի նախկին գինեկոլոգը՝ Յուրիկ Նասիբյանը:Նախկինում 3 անգամ դատապարտված բժիշկը մեղադրվում էր Թամարա Դերզյանի բնակարան գնալու (բնակարանը գնելու պատրվակով) եւ նրան դանակով սպանելու համար: Աշոտ Խաչատրչյանի հետ նրանք
Հրդեհ հյուրանոցում
Դեկտեմբերի 16-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պռոշյան փողոցի «Իսրայել Օրի» հյուրանոցի 2-րդ հարկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.09-ին, մարվել` 08.10-ին: Այրվել է շոգեբաղնիքի փայտյա երեսպատումը` 4 քմ, սենյակի առաստաղը` 8 քմ և մեկ հեռուստացույց: ԱԻՆ
Դատ զուգարանի վերաբերյալ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Նոյեմբերյանում հասարակական զուգարանի կառուցման հետ կապված դատավարություն: Հայցվորը Նոյեմբերյանի բնակիչ Սամվել Գիշյանն է, պատասխանողը՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանը: Ս. Գիշյանը դատարանից պահանջում է արգելել քաղաքում հասարակական զուգարանի շինարարությունը: Վերջին նիստը կայացել է դեկտեմբերի 12-ին: Հայցվոր կողմը որոշ փաստաթղթեր ներկայացնելու համար դատարանին միջնորդել է հետաձգել նիստը: Շուրջ 6 հազար բնակիչ ունեցող, նախկին
Խիստ յուրահատուկ դիզայնով կրիչներ (ֆոտոշարք)
Ղազախստանից տաղանդավոր դիզայներ Չինգիզ Շակուրովը ստեղծել է USB կրիչների յուրօրինակ հավաքածու, որը եւ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: It trend.am
Բեռլուսկոնին հաստատել է 28-ամյա աղջկա հետ հանդիպելու փաստը
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ով 76 տարեկան է, իտալական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հաստատել է այն տեղեկությունը, թե հանդիպում է 28-ամյա մի աղջկա հետ: Աղջկա անունը Ֆրանչեսկա է: Այս լուրը հաղորդող BBC-ին հիշեցնում է, որ Բեռլուսկոնին վերջերս է հայտարարել, թե վերստին մտադիր է պայքարել Իտալիայի վարչապետի աթոռի համար: «Ազատություն» ռադիոկայան
Վարորդը, ոչ սթափ վիճակում, հայհոյել է ՃՈ տեսուչներին, քաշքշել ու պատռել նրանց համազգեստը
Աշտարակ քաղաքի բնակիչ Արտաշես Թորոսյանը ալկոհոլային խմիչք օգտագործած և ոչ սթափ վիճակում 2012թ. նոյեմբերի 8-ին ժամը 16:17-ին իրեն ամրակցված ավտոմեքենայով Ապարան-Աշտարակ ճանապարհով երթևեկելիս թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում, որի համար ՀՀՈ ՃՈ տեսուչները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, սակայն Ա.Թորոսյանը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, սկսել է հայհոյանքներ տալ, քաշքշել է նրանց և պատռել նրանց
ՀԱԿ անդամ. Ո՞ւմ պատվերն է կատարում Զուրաբյանը, նրա արածն անբարոյականություն է
ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի զրույցը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ անբարոյականություն համարեց ու ասաց, որ իր համար Զուրաբյանի արարքը սպասելի էր: «Սպասելի բան էր, այդպիսի բաներ շատ են տեղի ունենում»,- Aravot.am-ին ասաց պարոն Գիմիշյանը: Անդրադառնալով զրույցի այն հատվածին, երբ Զուրաբյանը ասում է, թե Նիկոլ Փաշինյանն էլ, Բագրատյանն էլ պատրաստվել են ոչնչացնել
ԱԱԾ-ի արձագանքը՝ Զուրաբյան-Օսկանյան զրույցի գաղտնալսմանը
ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման եւ նրա համացանցում հայտնվելու հետ Ազգային անվտանգության ծառայությունը որեւէ առնչություն ունենալ չէր կարող:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: Նրա խոսքով, բոլոր մեղադրանքները մտացածին են եւ անհիմն: Նշենք, որ համացանցում հայտնվել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ
Օսկանյան. «Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել»
ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը Լևոն Զուրաբյանի հետ ունեցած գաղտնալսված զրույցի վերաբերյալ քիչ առաջ Facebook-ի էր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ՝ մեր իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի
Օբամա․ ԱՄՆ-ը բավարար քայլեր չի ձեռնարկում երեխաներին պաշտպանելու համար
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն ավանում հայտարարել է, թե առավելագույն ջանքեր է գործադրելու, որպեսզի ապագայում չկրկնվեն Նյութաունում տեղի ունեցածի նման ողբերգություններ: Օբաման հավելել է, թե ԱՄՆ-ը բավարար քայլեր չի ձեռնարկում իր երեխաներին պաշտպանելու համար։ Շաբաթ օրը 20-ամյա Ադամ Լանզան Նյութաունի տարրական դպրոցում կրակ է բացել՝ սպանելով 26 մարդու, այդ թվում հինգից տասը
Պեկինում Լեւոն Արոնյանն ընթանում է 1-ին տեղում
Չինաստանի մայրաքաղաքում ընթացող «Համաշխարհային մտավոր խաղերում» այսօր որոշվելու են կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի հաղթողներն ու մրցանակակիրները: Ութ տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը վաստակել է 6,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է առաջին տեղում: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր եւ եզրափակում է առաջին տասնյակը: Այսօր կայանալու
Արթուր Աբրահամը հաղթեց Մեհդի Բուադլային
Դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունեցել WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի մենամարտը: Մենամարտի 8–րդ ռաունդում Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մեհդի Բուադլան դեմքին ստացած վնասվածքների պատճառով այլեւս ի վիճակի չէր մարտը շարունակել, եւ
Հայ շախմատիստներն անմասն մնացին մեդալներից
Վարաշավայում ավարտվեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ շախմատիստներն անմասն մնացին մեդալներից: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, որոնք 11 տուրում վաստակելով 8,5-ական միավոր՝ 775 մասնակիցների մեջ, համապատասխանաբար, զբաղեցրեցին 14-րդ եւ 16-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Մենք պապական հարուստ ենք… Քաղաքապետ եղած ժամանակ էլ ես անձամբ բիզնեսի մեջ եմ եղել»
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով զրկվեց քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից, երբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում պարտվեց ԲՀԿ-ին, նախագահի ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Վարդան Ղուկասյանի հետ: – Պարոն Ղուկասյան, Դուք այլևս Գյումրիի քաղաքապետ չեք և ՀՀԿ Գյումրիի կառույցի նախագահը չեք, առաջիկա նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելո՞ւ եք: – Միանշանակ:
Արայիկ Բաղդադյան. «Գերծանր քաշային Ռուսլան Բասիեւն այլեւս Հայաստանի հավաքականի անդամ չէ»
Դեկտեմբերի 21-23-ը «Միկա» մարզահամալիրում անցկացվելու է ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին պարտադիր մասնակցելու են ըստ քաշային կարգերի մեր բոլոր առաջատար ըմբիշները՝ անկախ մարզական նվաճումներից եւ կոչումներից: Aravot.am-ի հարցին, թե խոսքը վերաբերո՞ւմ է նաեւ գերծանր քաշային Ռուսլան Բասիեւին, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասաց. «Նա այլեւս հավաքականի անդամ չէ, ես նրան ցտեսություն եմ ասել:
Ժիրայր Սեֆիլյանը վստահ է, որ Մատաղիսի գործով դատվող 3 երիտասարդներն անմեղ են
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով անձամբ ճանաչում է Մատաղիսի զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանին, որին կասկածում են 2004 թվականի դեկտեմբերի 24-ին զինծառայողներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, խոսելով այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այդ նույն սպանության համար դատվող 3 երիտասարդների`Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի մասին, ասաց. «Ես
Վարդան Հակոբյան. «Նախագահի երեկվա ելույթը լսել ենք 5 տարի առաջ, 10 տարի առաջ»
«Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը, այսօր անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարում ունեցած ելույթին ասաց. «Դա իր տեսակետն է, իր անձնական համոզմունք է, և առաջին անգամը չէ, որ մենք լսում ենք, լսել ենք 5 տարի առաջ, լսել ենք 10 տարի առաջ, 15 տարի առաջ ուրիշ մարդկանց կողմից . արդյունքում ունենք էն
«Գագիկ Ծառուկյանը գործող դիկտատորի ենթական է»
Այսօր լրագրողները Գյումրի այցելած Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանից կարծիք հարցրեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում թեկնածություն չառաջադրելու ու որևէ մեկին չսատարելու որոշման մասին: «Ինձ համար սպասելի էր Ծառուկյանի որոշումը, ես միշտ ասել եմ, որ մեր երկրում հնարավոր չէ լինել միլիոնատեր ու ինքնուրույն քաղաքական գործիչ, բոլոր միլիոնատերերը, օլիգարխները ենթականեր են գործող դիկտատորի,
Խոշոր ավտովթար Սայաթ-Նովա փողոցում. բախվել են մերսեդեսները՝ կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, Սայաթ-Նովա փողոցում՝ «Անի» Հյուրանոցի դիմաց, բախվել են «Mercedes C» մակնիշի 23 ՕՕ 626 համարանիշի և «Mercedes S» մակնիշի 80 PP 888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և ևս երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: «Mercedes C»
ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Օբաման ընտրում է Ջոն Քերրիին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եկող շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհայտարարի երկրորդ պաշտոնավարման ընթացքում երկրի արտգործնախարարի պարտականությունները սենատոր Ջոն Քերրիի վրա դնելու իր մտադրության մասին։ Այս պաշտոնում Քերրիի թեկնածությունը ներկայացնելու որոշումը նախագահը հավանաբար կայացրեց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզըն Ռայսը հանեց իր թեկնածությունը։ Այդ քայլին նա դիմեց հանրապետականների ուժեղ ճնշումների ներքո, ովքեր մեղադրում են նրան
Պարզվել է Սյունիքի մարզում վթարված իրանական ավտոբուսի մահացածի և վիրավորների ինքնությունը
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում Մեղրիի տարածաշրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Տեդար» ընկերության վարորդ` 44-ամյա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զոհրաբ
«Այս կազինոյում դարձյալ կհաղթի Սերժ Սարգսյանը»
Այսօր Aravot.am-ը «Նախախորհրդարան» նախաձեռնության համակարգող Գարեգին Չուքասզյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մրցակից կունենա՞, թե՞ ոչ մեկը ռիսկ չի անի նրա դեմ դուրս գալ ու նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: «Իսկ դուք ի՞նչ եք կարծում, երբ որ հանրապետության քաղաքական 2-րդ ուժը, որը 30 տոկոս ձայներ է հավաքել էսպես կոչված խորհրդարանական ընտրություններում, եթե
Ամենամեծ հեռավորությունը, որ մարդը հեծանիվով հատել է
Ամենամեծ հեռավորությունը, որ մարդը հեծանիվով հատել է` առանց ոտքը գետնին դիպչելու, կազմել է շուրջ 890,2 կիլոմետր: Ռեկորդի հեղինակն է դարձել սլովենացի Մարկո Բալոն: Նրան հաջողվել է այդ տարածությունը հատել 24 ժամվա ընթացքում, -գրում է extreme.com.ua-ն: Չինացի Li Hongxiao-ին դարձել է արտասովոր ռեկորդի հեղինակ: Ինչպես նշում է vrubike.ru-ն` նա կարողացել է ատամների օգնությամբ իր գլխավերևում
«Լրագրողի հետ շատ պայթունավտանգ ա». Լրագրությունն ու սերը
Լրագրողի մասնագիտությունը դասվում է ամենավտանգավոր մասնագիտությունների շարքում: Չնայած դրան՝ շատերը նվիրվում են իրենց կոչմանը անձնազոհության աստիճան: Կան նաև այնպիսիները, ովքեր իրենց գործունեությունը համարում են ապրելակերպ և ոչ թե մասնագիտություն: Եթե եվրոպական մի շարք երկրներում այս ոլորտում գերակշռողը տղաներ են, ապա Հայաստանում Ճիշտ հակառակն է, սակայն խոչընդոտները անպակաս են ամենուր: Երեւի սա է նաև պատճառը, որ
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի խոսակցության՝ համացանցում հայտնված ձայնագրության կապակցությամբ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել. ա) խստորեն դատապարտում եմ երկու պատգամավորների խոսակցության ապօրինի ձայնագրումը եւ տեղադրումը youtube-ում, որը խորհրդային ԿԳԲ-ի գործելակերպի արատավոր դրսեւորում է, ինչը չպետք է տեղ ունենա մեր իրականության մեջ: բ) ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ


















































