Օրվա լրահոսը
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի Սերժ Սարգսյանի երդման արարողությանը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը` ապրիլի 9-ին, մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
«Երիտասարդականի» գրավաճառները վիրտուալ կգործեն
Մետրոյի գետնանցումից տեղահանվածները բացել են վիրտուալ տոնավաճառ Մետրոյի «Երիտասարդական» կայարանի գետնանցումում տեղավորված գրավաճառները վերջերս տեղահանվեցին, եւ այժմ շիրանարարական աշխատանքներ են ընթանում: Ըստ մամուլի հրապարակումների, այդ հսկա տարածքը տրվել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին: Գրավաճառներին առաջարկվել է այլ տարածք ` Մաշտոցի պուրակի կամ էլ այսպես կոչված` «Ձկան խանութի» հարևանությամբ գործող գետնանցումում, որը սակայն, նրանց սրտով չէր:
WikiLeaks-ը հրապարակեց եւս 1.7 միլիոն փաստաթուղթ
WikiLeaks կայքը հրապարակել է ամերիկյան հետախուզական եւ դիվանագիտական ծառայությունների եւս շուրջ 1 միլիոն 700 հազար գաղտնի փաստաթղթեր: Դրանց հայթայթմանը մասնակցել է կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժանը, ով քաղաքական ապաստան է գտել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: «Ազատություն» ռադիոկայան
Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան կխաղա Ֆրանսիայում
Արդեն երկու տարի Հայաստանի դրոշի ներքո տեղափոխված խարկովաբնակ կանանց գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որ մարտի սկզբին Ֆրանսիայի Կապել-լե-Գրանդ քաղաքում անցկացված օփենում լրացրել էր նաեւ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա, երեկ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մոտ օրերս պատրաստվում է հանդես գալ եւս երկու օփենում: Առաջինը կայանալու է ապրիլի 13-19-ին՝ Լիլ քաղաքում, երկրորդը՝ ապրիլի 20-26-ին՝ Մետցում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կո՛չ Հայրենաբնակ և Սփյուռքի հայության և ՀՀ իշխանություններին
Այսօր աշխարհասփյուռ ողջ հայության հայացքը սևեռված է դեպի հայրենիք և անձկությամբ հետևում է նրանում ընթացող քաղաքական զարգացումներին ու ակնկալում, որ մեր քաղաքական այրերը կգտնվեն այնքան խոհեմ և շրջահայաց, որ մի կողմ թողնելով անձնական, կուսակցական ու խմբային նեղ շահերը, ճիշտ որոշումներ կկայացնեն երկրի ու ժողովրդի ապագայի համար: Յուրաքանչյուր ազատատենչ ժողովուրդ պայքարել ու պայքարում է ազատության, անկախության,
Հայ շախմատիստները պայքարում են Շեյխի գավաթի համար
ՄԱԷ-ում երեկ մեկնարկած շախմատի «Դուբայ Օփեն»՝ «Sheikh Rashid Bin Hamdan Al Maktoum Cup» 15-րդ խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի վեց ներկայացուցիչներից հինգը հաջող են մեկնարկել: Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, ինչպես նաեւ Լիլիթ Գալոյանն ու Հովիկ Հայրապետյանը հաղթանակ են տոնել եւ միայն Մարկ Բասենցյանն է մատնվել անհաջողության: Մրցաշարի ընդհանուր մրցանակային
Վարդան Օսկանյանի ելույթը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների ընտրարշավի մեկնարկային հավաքի ժամանակ
Հարգելի գործընկերներ, Մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Մենք կմասնակցենք հաղթելու վճռականությամբ և դրանով իսկ սկիզբ կդնենք երկրում առավել խորքային փոփոխությունների համար: Այս ընտրությունները խիստ կարևոր են: Ֆորմալ իմաստով քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էության՝ համապետական՝ հաշվի առնելով Երևանի կշիռը հանրապետությունում: Երևանն իր ներուժով և կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի,
ՀԵՀ-ը կոչ է անում միանալ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների ջահերով երթին
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բոլոր ուսանողական, երիտասարդական, քաղաքական, հասարակական կազմակերպություններին կոչ է անում միանալ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ: Կոչ ենք անում հանդես բերել միասնություն և տեր կանգնել հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներին։ Երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակից ապրիլի 23-ին՝ ժամը 18:00-ին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության
Ամենահարուստը ՀՀԿ-ն է, որից տարածքներ են վարձակալում պետական հիմնարկները
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից 2012թ.-ի համար գույքի և ֆինանսական միջոցների հայտարարագրեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են 6-ը: Հայտարարագիր չի ներկայացրել միայն «Առաքելություն» կուսակցությունը, որն ընդամենը մեկ ամիս առաջ է գրանցվել պետական ռեգիստրում: Հայտարարագրեր ներկայացրածներից ամենահարուստը ՀՀԿ-ն է: Հանրապետականը հայտարարագրել է 58 միավոր անշարժ գույք՝ Երևանում և մարզերում, որից 42-ը՝ շենքեր, 16-ը՝ հողեր:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հայտարարությունը ՀՀ Ոստիկանության ապօրինի գործողությունների վերաբերյալ
Երեկ եւ այսօր «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ակտիվիստները շենքերի շքամուտքերին տեղադրված անվճար հայտարարությունների վահանակների վրա փակցրել են ապրիլի 9-ի Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած եւ Նոր Հայաստանի երդմնակալությանը նվիրված, Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված արարողության մասին ներկայացնող թռուցիկներ, որոնք սակայն րոպեներ անց պատռվել են անհայտ անձանց կողմից: Սակայն այսօր երիտասարդ ակտիվիստներին հաջողվել է նկարահանել իրենց հետեւող ավտոմեքենայի
Հենրիխ Մխիթարյանը դարձավ Կիեւի «Դինամո»-Դոնեցկի «Շախտյոր» հանդիպման հերոսը
Դեռ այդ սկզբունքային խաղի նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերին եւ նրանց երկրպագուներին խորհուրդ էր տվել առանձնակի հույսեր չփայփայել՝ խոստանալով, որ իրենք խաղալու են միայն հաղթանակի եւ «Շախտյորի» երկրպագուներին ուրախացնելու համար: Եվ ֆուտբոլիստը կատարեց խոստումը՝ դառնալով հանդիպման հերոսը: Նախ, հանդիպման 44-րդ րոպեին, երբ «Շախտյորը» պարտվում էր 0:1 հաշվով, Մխիթարյանի ուժեղ
Գյումրու քաղաքապետարանի թույլտվությամբ ոչնչացրել են մոտ 50- 60 տարվա բարդին
Շիրակի մարզպետարանի անմիջական հարևանությամբ` «Կիլիկիա» բիստրոյի դիմաց, տվյալ օբյեկտի տերը այսօր ծառահատել ու վայր էր գցել 50-60 տարվա բարդին` մասնակիորեն փակելով կենտրոնական փողոցը ու դժվարանցանելի դարձնելով երթևեկությունը: Եվ մինչև բնապահպանական «Բիոսոֆիա» հ/կ-ի նախագահ Գևորգ Պետրոսյանը կահազանգեր մարզի բնապահպանական պետական տեսչությանը, հայտնի դարձավ, որ բարդին ծառահատել են օրինական` Գյումրու քաղաքապետարանի թույլտվությամբ: Գևորգ Պետրոսյանը մեզ պատմեց, որ
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ուիլիամ Ուոլլըսի հետ
Ապրիլի 7-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, լիբերալ-դեմոկրատ կուսակցության ներկայացուցիչ Ուիլիամ Ուոլլըսի հետ: Հանդիպման ընդացքում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև եվրոպական կառույցների համատեքստում` ժողովրդավարացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը, ինչպես նաև
ԲՀԿ-ն մասամբ կմասնակցի
Թեեւ ընդամենը երկու օր է մնացել ՀՀ ԱԺ հատուկ նիստին, որի ժամանակ տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, ԲՀԿ-ում դեռ չի քննարկվել այդ նիստին մասնակցել-չմասնակցելու հարցը: Aravot.am-ի տեղեկություններով կուսակցությունում չեն էլ քննարկելու նման հարց: Այն թողնվելու է, այսպես ասած, ինքնակարգավորման` յուրաքանչյուր պատգամավոր ինքը կորոշի` մասնակցե՞լ ԱԺ հատուկ նիստին, թե՞ ոչ, որեւէ կուսակցական պարտականություն չդնելով
Ոտքով Երևան ուղևորվող գյումրեցիները, Աշնակի գազալցակայանն ու արթիկցի թաղայինի հետապնդումները
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան ժամը 9.00-ին մի քանի գյումրեցիներ ոտքով ուղևորվեցին դեպի մայրաքաղաք` Ազատության հրապարակ, որպեսզի ապրիլի 9-ին մասնակցեն իրենց ընտրած նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալման արարողությանը: Հենց նոր քայլերթի մասնակիցները Aravot.am-ին տեղեկացրեցին, որ իրենք հասել են Թալինի շրջանի Աշնակ գյուղի գազալցակայան, որի մոտակայքում էլ կգիշերեն: Նրանց ճանապարհին միացել են հարյուրավոր գյուղացիներ, սակայն շատերը գյուղատնտեսական
«Կրկնվող ձևակերպումներ, մաշված մտքեր, հին հաթաթաներ»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ԲՀԿ-ի քարոզարշավի մասին «Երևանի քաղաքապետի ընտրությունների առաջին օրը արդարացրեց բոլոր իմ կանխատեսումները»,- ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է թողել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` վերլուծելով ԲՀԿ քարոզարշավի մեկնարկում այսօր հնչած ելույթները: ՀՀԿ փոխնախագահն այնուհետ յոթ կետով հինավորել է իր մտորումներն ու մտահոգությունները. 1. ԲՀԿ-ի ողջ քարոզարշավը հիմնված է լինելու բացառապես Գագիկ
Մայրության և գեղեցկության տոնի առիթով Աջափնյակում ջազ էր հնչում
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Մայրության և գեղեցկության տոնի առիթով, մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկած տոնական միջոցառումները լի էին հաճելի անակնկալներով: Կանանց ու աղջիկներին էր նվիրված նաև Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված ջազային կատարումներով ուղեկցվող համերգը: Աջափնյակցիները հնարավորություն ունեցան երիտասարդ ջազմենների կատարմամբ ունկնդրելու ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային լավագույն ջազային ստեղծագործություններից: Հատկանշական է, որ դեռևս նախորդ տարեվերջին մայրաքաղաքի
Գագիկ Ծառուկյան. «Վիրավորողը իմ հետ է գործ ունենալու»
Այսօր Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրության քարոզարշավի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջին` մեկնարկային հանդիպումը: Հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հայտարարեց, որ քաղաքականությամբ զբաղվում է ոչ թե անձնական շահի , այլ պետական շահի, ժողովրդի բարեկեցության համար: « Այսօր քաղաքական գործիչների մեծ մասը, որ անգամ կոստյում չեն
Հայտնագործություններ, որ հեղինակել են կանայք
1886.թ-ին Ժոզեֆինա Կոկրեյնը ստեղծեց սպասք լվացող մեքենան: 1909թ.-ին Մերլիտ Բենցը հայտնագործեց սուրճ թորելու համար նախատեսված սարքը: 1970թ.-ին Պատրիսիա Բիլլինգսը հայտնագոծեց սիլիկոնը: 1845թ.-ին Սառա Մետերը հայտնագոծեց պերիսկոպ ջրային նավերի համար: 1917թ.-ին Էլ Դոլորես Ջոնսը հայտնագործեց խլացնող լար ավտոմեքենաների համար: 1917թ.-ին Մարիոն Դոնովանը հայտնագործեց տակդիրներ: 1941թ.-ին Հեդի Լամարը ստեղծեց WiFi-ը, իսկ 1965թ.-ին դոկտոր
Այսօր նաև Առողջության համաշխարհային օրն է
Այն նշվում է 1948 թվականից ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր անդամ երկրների կողմից: Օրվա խորհուրդն այն է, որ մարդիկ գիտակցեն ու կարևորեն, թե ինչ նշանակություն ունի առողջությունը մարդու կյանքում: «Ես չեմ հետևում առողջությանս, հազվադեպ եմ այցելում բժիշկներին, ինչպես ասում են՝ մինչև դանակը ոսկորին չհասնի, տեղներիցս չենք շարժվում,-ասում է 19-ամյա Դիանան ու հավելում,- կարծում եմ, որ
«Արարատը» շրջանցեց «Բանանցին» ու հեռացավ վերջին հորիզոնականից
Այսօր ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրը: Նախորդ օրը «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին, «Իմպուլսը» 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: Այսօր երկու առաջատարների՝ «Միկայի» եւ «Շիրակի», դիմակայությունն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ «Արարատը» 2:1 հաշվով հաղթելով «Գանձասարին»՝ իր հաշվարկում գրանցեց 27 միավոր եւ մրցաշարային աղյուսակում մեկ միավորով շրջանցելով «Բանանցին»՝ ետնապահի տհաճ պարտականությունը
Տոնական ծաղիկներ՝ հեքիաթային կառքերով
Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում կարելի էր հանդիպել ծաղիկներով բեռնված կառքերի, որոնցով շրջող երիտասարդները, կայանելով նախատեսված վայրերում, անցորդ կանանց ու աղջիկներին տոնական ծաղիկների տեսքով հաճելի անակնկալ էին մատուցում: Հյուսիսային պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը հերթական կայանատեղին էր, ուր երիտասարդ ասպետները անցորդ բոլոր կանանց ու անգամ փոքրիկ աղջնակներին, տոնի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի
Մայրության տոնին առաջին շնորհավորանքները՝ նոր մայրացած կանանց
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տիկին Գոհար Մարգարյանը Երևանի ավագանու անդամներ Նաիրա Նահապետյանի, Աստղիկ Գևորգյանի և Մարիամ Ղազարյանի ուղեկցությամբ Մայրության և գեղեցկության տոնի առիթով այցելել է Երևանի ծննդատներ՝ որպես օրվա խորհրդանիշ առաջինը շնորհավորելով օրերս մայրացած կանանց։ Հյուրերը ուրախությամբ են նկատել, որ մայրացած կանանց մեծ մասը այս օրերին լույս աշխարհ են բերել իրենց երկրորդ կամ երրորդ երեխային։
Նաիրա Զոհրաբյանը ՀՀԿ-ականներին. «Աշխատեիք այնպես, որ չվախենայիք գնալ ժողովրդի հետ հանդիպման»
«Մենք մունետիկներ չենք ուղարկելու Երևանի բակերը, որպեսզի երևանցուն պատրաստեն ինչ-որ մի անձի գալուն»,- այսօր «Մոսկվա» կինոթատրոնում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ ԲՀԿ-ն այսօրվանից սկսում է քարոզարշավը, բայց դա չի նշանակում, որ այսօրվանից են իրենք շփվելու ժողովրդի հետ: «Եթե շատ քաղաքական կուսակցությունների համար միայն քարոզարշավի ժամանակ է
Տիգրան Ուրիխանյան. «Սա միայն քաղաքային ընտրություն չէ, այլ սկիզբ է հավասարակշիռ քաղաքականության»
Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը տվեց Երեւանի ավագանու ընտրությունների հանդիսավոր մեկնարկը: Հանդիպմանը ներկա է ԲՀԿ կուսակցական ակտիվը: «Սա միայն քաղաքային ընտրություն չէ, այլ սկիզբ է հավասարակշիռ քաղաքականության: Այո, մենք գնում ենք փոփոխությունների ու սկսելու ենք Երևանից»,-բացելով հանդիպումը հայտարարեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` փաստելով, որ եկել է ժամանակը հաստատելու իրենց համոզմունքն ու ցանկությունը,
Ապրիլյոթյան անակնկալներ Ազնավուրի հրապարակում և Սարյանի արձանի հարակից տարածքում
Ապրիլյոթյան միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի արձանի հարևանությամբ տեղադրված խորհրդանշական ծաղկազարդ զամբյուղից անցորդ կանայք և աղջիկները օրվա առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորանքներ են ստացել վարդերի ու բացիկների տեսքով: Տոնական տրամադրությունն ապահովել է նաև տարածքում հնչող կենդանի երաժշտությունը: Նույնանման անակնկալ է սպասել նաև Շառլ Ազնավուրի անվան հրապարակով զբոսնող կանանց ու աղջիկներին: Երփներանգ վարդերն ու բացիկները հաճելիորեն
ՀՀԿ-ի վարդերը`ԲՀԿ-ի քարոզարշավին
Քիչ հետո Մոսկվա կինոթատրոնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտարարի Երեւանի ավագանու ընտրություններում կուսակցության քարոզարշավի հանդիսավոր մեկնարկի մասին: Միջոցառմանը մասնակցում է նաեւ ԲՀԿ առաջորդ Գագիկ Ծառուկյանը: Մինչ ԲՀԿ-ական երիտասարդները կինոթատրոնի դիմաց կուսակցական ատրիբուտներով պատրաստվում էն դիմավորել կուսակցության առաջնորդին`ՀՀԿ-ական երիտասարդները գործող քաղաքապետ, քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Տարոն Մարգարյանի անունից վարդեր էին նվիրում անցորդ կանանց եւ աղջիկներին`մայրության եւ գեղեցկության տոնի
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է երևանցի 100-ամյա կանանց
Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում բնակվող 100-ամյա երկու կանանց և անձամբ շնորհավորել տոնի կապակցությամբ: Սիրվարդ Ատաջյանի համար Տոնը կրկնակի էր, ով այսօր նշում էր նաև իր 101-րդ տարեդարձը: Քաղաքապետի այցն իրոք հաճելի անակնկալ էր Սիրվարդ տատի համար: Շնորհավորելով թե տոնի և թե ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ Տարոն Մարգարյանը քաջառողջություն
Ֆեյսբուքյան վիրուսներից մինչև ամենատարեց օգտատեր
Աշխարհում ամենից ավելի տարածված սոցիալական ցանցը՝ Facebook-ը, վարակված Է վիրուսով: Մասնագետների տվյալներով, ծրագիրը էկրանին է բերում նույնականացման ստուգման պահանջ, ինչը կատարելիս օգտվողն ավտոմատ կերպով վերաուղարկվում է դեպի սոցկայքի կեղծ էջ, որում մուտքագրում է իր ծածկանունն ու գաղտնաբառը, այս մասին գրել է Times.am-ը: Իսկ եթե սոցցանցի մասնակիցները հետեւում են հղումին, ապա նրանց համակարգիչները նույնպես վարակվում են,
Կին վարորդների ձեւավոր վարման 9-րդ առաջնություն Հանրապետության հրապարակում (Ֆոտոշարք)
Այսօր կանանց մեկ ամյսակի վերջին օրն է: Այդ առիթով Կին վարորդների ակումբի նախագահ Մագա Մարտիրոսյանը Հանրապետության հրապարակում կազմակերպել էր կին վարորդների ձեւավոր վարման 9-րդ առաջնությունը: Կանայք նախ օձապտույտ էին կատարում, որից հետո էլ հասնում էին իրենց համար դժվարություն հանդիսացող կետին` կայանմանը: «Ինչպես գիտեք` աղջիկները թերանում են այդ հարցում, եւ քաղաքում դա զավեշտի է վերածվում տղամարդկանց


















































