Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը չառաջադրվի՞, թե՞ դառնա գործող նախագահի ընտրարշավի մեկ դետալը

Երեկ ԲՀԿ քաղխորհրդի նիստի արդյունքում ԲՀԿ-ի կայացրած որոշումը ՀՀ ներքաղաքական դաշտում որոշ փոփոխություններ առաջ բերեց: Գ. Ծառուկյանի չառաջադրվելու և ոչ մի քաղաքական ուժի չսատարելու որոշումը ինչպե՞ս կազդի ՀԱԿ-ի հետագա գործողությունների վրա: Կամ արդյոք ԲՀԿ-ի ընտրազանգվածը կկողմնորոշվի՞ դեպի ՀԱԿ, այլ ընդդիմադիր ուժի կողմ, թե՞ ընդհանրապես չի մասնակցի ընտրության: Այս մասին Aravot.am-ը մեկնաբանություններ ստացավ որոշ քաղաքագետների հետ

Նոր տարուն խոզի բդի փոխարեն գառան բուդ դրեք սեղանին. համ էժան է, համ էլ՝ խոլեստերինն ավելի քիչ է

Ամանորի նախաշեմին հնարավոր է մոտ 10 տոկոսով թանկանա խոզի ազդրի միսը, ուստի, գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս վերադառնալ մեր հին ավանդույթներին եւ օգտագործել ոչխարի եւ գառան միս, քանի որ այն ավելի էժան է, քան խոզինը: Այսօր «Նովոստի Արմենիա» ակումբում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ վերջին 4 ամիսներին անասնամսի գնի

Գեւորգ Վարդանյան. «Այսօր չորս անգամ պակաս է տրամադրվում գիտությանը՝ համախառն ներքին արդյունքի 0,5 տոկոսը»

«2012թ. հուլիսի 1-ից մեկնարկեց երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը: ԱՊՀ երկրներում մենք առաջատար դիրքերում ենք, սակայն դա երկար տեւել չի կարող՝ հինգ տարի հետո մենք կունենանք անկում, գիտության ծերացում»,-այսօր երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի 2012թ. ամփոփման ժամանակ նշեց ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գեւորգ Վարդանյանը: Նրա համոզմամբ, այս տարի իրականացվել

Ցուցարարների բանավեճ. «Բանակ չծառայածներն ինչպե՞ս են օրենք գրում» (Տեսանյութ)

Այսօր կառավարության նիստից հետո մի խումբ ցուցարարներ, տեսնելով շենքից դուրս եկող ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, սկսեցին վիճել: «Օրենք չկա, ի՞նչ օրենք: Տնիցս հանեցին, պարտադրեցին, ստորագրեցին, վտարեցին»,- պատմում էր ցուցարարներից մեկը: Մյուսն էլ, որ մինչ այդ զրուցում էր նախարարի հետ, հարցրեց. «Աշոտյանն ի՞նչ մեղք ունի»: «Աշոտյանին էլ հետը պետք է հանեն, մորքուր ջան: Աշոտյանն ի՞նչ է

Մեկ տարում բացահայտվել է որսագողության մեկ դեպք

2011 թվականին Տավուշի մարզում որսագողության ընդամենը մեկ դեպք է արձանագրվել: Այդ դեպքով ազատազրկման է դատապարտվել 5 անձ: Այս մասին հայտնելով՝ Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանն ասաց, որ իրավապահ մարմինները որսագողության դեպքերին ավելի խիստ են վերաբերվում, քան ապօրինի անտառահատումներին, եւ դրա վկայությունն է 5 անձանց ազատազրկումը: Հավելենք, որ անտառաշատ, որսաշատ Տավուշում որսագողության դեպքերը շատ են, երբեմն

Ինչու «ՄԻԱՑՈՒՄ» և ոչ թե «ինքնորոշում»

Ինչու բանակցություններ Մոսկվայի հետ և ոչ թե Բաքվի Արցախի հիմնախնդիրը, որ հանդիսանում է Հայոց հարցի բաղկացուցիչ մասը,  եղել է և մնում է հայկական գրավված տարածքների վերականգնման հարց: Որն իր հերթին շաղկապված է հայոց պետականության վերականգնման գործընթացի, նրա ապահով եւ հեռանկարային զարգացման եւ հզորացման հետ, դրա  համար անհրաժեշտ եւ անվիճելի, միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքների վրա:

Ադիբեկյանը արտահերթ հարցում կիրականացնի

«Մենք պատրաստվում ենք արտահերթ հարցում իրականացնել, որպեսզի գնահատենք քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը»,- այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, որը ցավալի համարեց այն, որ երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղորդագրություն տարածեց կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին: Այսօր ունեցանք միաբեւեռ քաղաքական դաշտ եւ դա

«Սիրտս բրազիլացի է, հոգիս՝ հայ»

Բրազիլահայ կիթառահար Ժոան Կույումջյանը տպավորված է «Ես իսկապես երջանիկ եմ, որ բախտ է վիճակվել մասնակցելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված համերգին»,- «Առավոտի» հետ զրույցի սկզբում այսպես ասաց նախնիների հայրենիքում առաջին անգամ համերգային այցով ժամանած բրազիլահայ կիթառահար Ժոան Կույումջյանը: Նա հավելեց. «Սիրտս բրազիլացի է, հոգիս՝ հայ»: 28-ամյա երաժիշտը դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան»

«Աթոռը չարժե, որ հրապարակային վիրավորանքների անցնեք»

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի խնդրի մասին ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, որ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի շրջանավարտ է, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ այն ժամանակին հոգեւոր կրթօջախ է եղել, նմանը չի ունեցել ԽՍՀՄ-ի տարածքում. «Թերլեմեզյանի շրջանավարտը ո՛չ բարձրագույնի կարիք ուներ, ո՛չ էլ ակադեմիայի: Թերլեմեզյանականները շատ պատրաստված էին ու բազմակողմանիորեն զարգացած: Թերլեմեզյանը

Դատապարտյալի մոր նամակը՝ ՀՀ նախագահին

Հինգ ամիս մատիկները ծալելով՝ 4-ամյա թոռնուհիս՝ Վարսենիկ Այվազյանը, հաշվում է, թե ինչքան մնաց հայրիկի վերադարձին, ում նա երբեք չի տեսել ճաղերից այս կողմ: Սակայն նա դեռ չգիտի, որ երկար է սպասելու: Ինչպես բացատրեմ թոռնուհուս, որ մեր հանրապետության փտած արդարադատության համակարգի շնորհիվ է, որ հայրիկիդ եւս 12 տարի չես տեսնելու ճաղերից այս կողմ: Ինչպես բացատրեմ, որ

Զինվորն ինչքան կարող է հողաթափ հագնել

Ծառայության  5 ամսից 3-ը հոսպիտալում է «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է զինծառայող Արմեն Հարությունյանի խնդիրներին: Նա այս տարվա հուլիսի 20-ին է զորակոչվել բանակ, սակայն ծառայության 5 ամսից 3-ը անցկացրել է հոսպիտալում: Հիշեցնենք, որ Զինվորական բժշկական հանձնաժողովը, չնայած հայտնաբերված բազմաթիվ հիվանդություններին, նրան պիտանի էր ճանաչել ոչ շարային ծառայության համար: Զորամասում Արմենին ազատել են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,

Ահարոն Ադիբեկյան. Ծառուկյանի ձայները կբաժանվեն 3 մասի

Aravot.am-ի հարցին՝ ում միջեւ կբաշխվի Գագիկ Ծառուկյանի ընտրազանգվածը, սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Ծառուկյանի ձայները հիմնականում կբաժանվեն երեք մասի. մի մասը՝ Ռոբերտ Քոչարյանին, մի մասը՝ Սերժ Սարգսյանին, մյուս մասն էլ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին»: Իսկ թե ինչ սկզբունքով ձայների բաշխումը տեղի կունենա՝ Ադիբեկյանն ասաց. «Քանի որ Ծառուկյանը հենվում է եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր

ՀԱԿ-ում ոգեւորվա՞ծ են ԲՀԿ-ի որոշումից

ԲՀԿ մամուլի խոսնակը վստահեցնում է, որ «ԲՀԿ-ն խաղում է միայն ժողովրդի խաղը», ՆԺԿ նախագահն առաջարկում է՝ «շարունակել քաղաքական բոյկոտը»: Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջապես հրապարակեց իր՝ այդքան երկար սպասված որոշումը 2013 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Ի հեճուկս կամ ի արդարացումն որոշ քաղաքական ուժերի, անհատների՝ ԲՀԿ առաջնորդը որոշեց չմասնակցել նախագահական ընտրություններին: Ավելին՝ ԲՀԿ-ն առաջիկա ընտրություններում չի

Գագիկ Ծառուկյանի եւ ՀՅԴ-ի ղեկավարների հետ հանդիպման նախաձեռնությունը նախագահի՞նն էր

Ամեն դեպքում՝ այդ հանդիպումը մյուս գործընկերներին չի կաշկանդել Դեկտեմբերի 6-ին ՀՅԴ-ն հասարակական քննարկում էր կազմակերպել՝ մոտ մեկուկես ամիս առաջ հրապարակած իր յոթը կետից բաղկացած օրակարգը առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական պլատֆորմի վերածելու առաջարկով: Այդ քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», սկզբունքորեն համաձայնեցին ՀՅԴ-ի առաջարկած կետերը իբրեւ միասնական պլատֆորմ ընդունել: Իր դրական կարծիքը հայտնեց նաեւ

«Ինչ անում են, ճիշտ է»

Հրապարակային քաղաքականություն Հայաստանում գոյություն չունի, ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում որոշումներն ընդունվում են միանձնյա, դրանց ընդունման ընթացքն ու մեխանիզմը թափանցիկ չեն: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն այդ վիճակը ձեւակերպել է շատ դիպուկ՝ «ինչ որ անում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ճիշտ է անում»: Եվ նույնը, ըստ էության, ասում են նաեւ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները: Նման իրավիճակը բերում

«Like փոխանակում» խումբը ստեղծվել է քիչ լայք ունեցողների համար

Լավ նորություն բոլոր «Like-ոմանների» համար. ստեղծվել է խումբ, որտեղ կարող եք եւ լայքել, եւ լայքվել: «Like փոխանակում» խմբում պարտադիր պայման է` առաջինը դուք պետք է լայքեք: Խմբի ադմինիստրատորը Գոռ Ավագյանն է. «Խումբը բացել եմ մի քանի օր առաջ: Նպատակը քիչ լայք ունեցող էջերի լայքերը շատացնելն է»: Ասում է` շատ մարդիք էին խնդրում, որպեսզի իրենց էջերը

Սմբատ Այվազյանը «Հանրապետության» հետ «բարիշել» է

Պարբերաբար խոսակցություններ են պտտվում «Հանրապետություն» կուսակցությունում տարաձայնությունների, խմորումների մասին՝ Ձեր հետ կապված, Սմբատ Այվազյանի հետ կապված: Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ի հարցին, թե ինչի՞ արդյունք են այդ տարաձայնությունները՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Երեւի միակ հակասությունը ՀԱԿ-ի հետ կապված էր»: Մենք ճշտեցինք՝ չէի՞ք ուզում դուրս գալ՝ նա պարզաբանեց. «Ոչ թե չէինք ուզում դուրս գալ,

ԿԸՀ նախագահ. «Մեր ընտրացուցակները շատ մոտ են իդեալականին»

Հատված ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հարցազրույցից: -«Ուռճացված ընտրացուցակների» թնջուկը հանգիստ չի տալիս ընդդիմադիր ուժերին։ ՀԱԿ-ի հաշվարկներով՝ խոսքը նվազագույնը 400 հազար «չընտրողների» ձայները յուրացնելու մասին է։    -Ուռճացված բառը այստեղ կիրառելի չէ նույնիսկ դասական կամ բառարանային իմաստով։ Նախ, մենք հեծանիվ չենք հորինել. տարբեր երկրների փորձը ցույց է տալիս, որ գոյություն ունեն ընտրացուցակները կազմելու տարբեր մեթոդներ։ Առաջինն

Լեւոն Զուրաբյանի արտահայտությունը միտինգին անընդունելի է Սուրեն Աբրահամյանի համար

«Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքի հզոր ուժ ունի, բայց ես կասկածում եմ, որ այն նույն թափը լինի»,- այսօր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը «Հայելի» ակումբում այսպես պատասխանեց հարցին, թե իր կարծիքով Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի՞ նույն կերպ հավաքներ կազմակերպել, ինչ նախկինում՝ լռությունից հետո: Սուրեն Աբրահամյանը ժամանակին ասել էր՝ «ՀԱԿ-ի մասին կամ լավ, կամ՝ ոչինչ»: Լրագրողների դիտարկմանը, որ

Արմեն Աշոտյան. «Հույս էին փայփայում, որ իրենց զրոյացած քաղաքական վարկանիշը վերակենդանացնեն Ծառուկյանի շնորհիվ» (Տեսանյութ)

«ԲՀԿ որոշումը նոր մարտահրավեր է այն քաղաքական ուժերի համար, որոնք ԲՀԿ-ի հետ համագործակցում էին միասնական շտաբի ձեւաչափով դեռեւս խորհրդարանական ընտրություններին, եւ այդ ընթացքում նույնպես հույս էին փայփայում, որ կարող են կպնել ԲՀԿ-ի շոգեքարշին եւ իրենց զրոյացած քաղաքական վարկանիշը վերակենդանացնել Գագիկ Ծառուկյանի անձի եւ վարկանիշի շնորհիվ: Հատկապես ՀԱԿ-ի պարագայում կարող ենք ասել»,- այսօր կառավարության նիստից հետո

Կառավարությունը տեղափոխեց աշխատանքային օրերը

Կտպագրվեն կենսաչափական դիվանագիտական անձնագրեր             Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Դիվանագիտական կենսաչափական անձնագրերի ծրագրի մոդիֆիկացման նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է մոտ 7.5 մլն դրամ, որով հնարավոր կլինի նախարարությունում տպագրել կենսաչափական դիվանագիտական անձնագրեր։ Այս առնչությամբ կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական տուրքի մասին»

Գագիկ Մինասյան. «ԲՀԿ-ն գնաց իր՝ այլընտրանքային ճանապարհով»

«ԲՀԿ-ն կուսակցություն է, ունի ներքին խնդիրները եւ գերակայությունները: ԲՀԿ-ի որոշումը որոշ ուժերի համար վճռորոշ է, միգուցե փոխեն իրնեց մարտավարությունը եւ ռազմավարությունը, բայց դա իրենց խնդիրն է»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը: Պատասխանելով հարցին՝ կիսո՞ւմ է մոտեցումը, որ այդ որոշմամբ ԲՀԿ-ն գնաց ՕԵԿ-ակցման ճանապարհով, պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն գնում է իր՝

Սուրեն Աբրահամյան. «Ամենածանրը Լեւոն Զուրաբյանը տարած կլինի»

«Ուզում եմ ձեզ ի սկզբանե հիասթափեցնել: Այդ երիցուկային քաղաքականությունը մեր այսօրվա՝ սիրում է, չի սիրում, կդնի, չի դնի, դրա շուրջ ծավալված խմորումները, ով ում հետ սիրախաղ սկսեց, ով ում հետ ինչ կարգի ֆլիրտ արեց, ով ում քցեց, ում հետ քցեց, ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Որովհետեւ դրանք իմ ընտանիքի հետ, առավել եւս, իմ ժողովրդին առաջընթաց ապահովելու

Վիկտոր Սողոմոնյան. «Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին»

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2013 թվականի նախագահական ընտրություններին: Այդ մասին Վիկտոր Սողոմոնյանն ասել է այսօր Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում: «Երկրորդ նախագահից երբեք չեմ լսել առաջադրվելու իր ցանկության մասին: Ավելին, մի քանի անգամ նա հակառակն է ասել: Չեմ կարծում, որ նա կմասնակցի այս նախագահական ընտրություններին: Սակայն Ռոբերտ Քոչարյանն անպայման

Հնարավոր է նաև, որ իշխանությունը որոշեց մինչև վերջ չխաղարկել Ծառուկյանի գործոնը

Գագիկ Ծառուկյանի չառաջադրման հետ կապված կա երկու բացատրություն. առաջինն այն է, որ Ծառուկյանը լավ չէր հաշվարկել իր մանևրելու հնարավորությունը, և համոզված էր, որ կկարողանա խուսափել իշխանության կողմից իր վրա գործադրվող ճնշումներից կամ կկարողանա դիմանալ այդ ճնշմանը։ Բայց սա չափազանց միամիտ պնդում է, քանի որ Ծառուկյանը չէր կարող չիմանալ, թե իր ընդդիմախոսներին ճնշելու ինչ լծակներ ունի

ՀՀԿ-ական պատգամավոր. «Ժառանգությունն» ինքն իջեցրեց Ստեփան Սաֆարյանի ռեյտինգը»

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում պատասխանելով թիվ 1 ընտրատարածքում վերջերս տեղի ունեցած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին վերաբերվող հարցին, ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մինասյանն ասաց. «Ժառանգությունն» ինքն իջեցրեց Ստեփան Սաֆարյանի ռեյտինգը՝ նրան գրելով նախընտրական ցուցակի հետին համարներում: Այնպես որ, այն ինչ որ տեղի ունեցավ Ավանի ընտրություններում, նորմալ էր, այն իմաստով, որ Ավանի բնակչությունն էլ համահունչ վերաբերմունք

Սերգեյ Բագրատյան. «Բավականին բարդ իրավիճակ է ստեղծվելու թեկնածություն դնելու դեպքում»

Հատվածներ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանի հետ հարցազրույցից – Ի վերջո շաբաթներ առաջ մարզեր էիք այցելում, ապա այդ այցերն ամփոփելով ասացիք, որ ակտիվ հանրույթի 99.09 տոկոսը ցանկանում է, որ Ծառուկյանն առաջադրի իր թեկնածությունը, ստացվում է՝ հիասթափեցրիք ժողովրդին։ – Ո՞ր ժողովրդին ենք հիասթափեցնում, այդ ժողովրդի կարծիքն ո՞վ էր մոնիտորինգ արել որ։ Հնարավոր է, որ

Ամբաստանյալ– նախկին պատգամավորի հարցաքննությունն ավարտվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն այսօր ավարտեց վաշխառության մեջ մեղադրվող, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի հարցաքննությունը: Նա մեղադրվում է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանից տոկոսով գումար ստանալու համար: Դատարանին հետաքրքրում էր, թե արդյոք Սամսոն Ղազարյանը դատարանում պնդո՞ւմ է իր ցուցմունքը, թե՞ ոչ: Ղազարյանը հայտնել

ՀՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանին դեռ չեն անդրադառնում

Վերջին օրերին կրկին ակտիվացել են խոսակցությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Ասում են, որ այս օրերին նա գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում՝ վերջին շտրիխները ճշգրտելու նպատակով: Aravot.am-ն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ում հավանական համարո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի առաջադրումն առաջիկա ընտրություններում, մանավանդ, որ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031