Օրվա լրահոսը
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանին ապրիլի 5-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000–ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին: Ավագանին հավանություն է տվել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաներ անհատույց օտարելու
Վահե Էնֆիաջյան. «Կնոջը կառավարելու 2 ձեւ կա»
Լարիսա Ալավերդյանը մի քիչ շուտ դուրս եկավ քննարկումից, ինչից դժգոհեց Լեռնիկ Ալեքսանյանը՝ ասելով, որ չհասցրեց լավ խոսքեր ասել իր անձի մասին: «Դեռ ժամանակ ունեք»,- վստահեցրեց տիկին Ալավերդյանը՝ ասելով, որ ապրիլի 7-ից մինչեւ մյուս մարտի 8-ը կանանցն է:
«Սիրտդ լեն պահի, լավ կեղնի». ՀՀԿ-ական պատգամավորը՝ Հմայակ Հովհաննիսյանին
Հմայակ Հովհաննիսյանը անընդհատ ընդհատելով իր «օպոնենտին»՝ փորձում էր հիմնավորել, թե ի՞նչ կտա ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին, ՀՀԿ-ական պատգամավորը վրա բերեց. «Մի ասա, հեչ բան էլ չի տա»:
«Եթե ընդդիմությունը միավորվեր՝ 55% ձայն կունենար մեկնարկում».Ահարոն Ադիբեկյան
«Իրենց չմիանալը նույնն է, ասես Տարոն Մարգարյանի ջրաղացը մի լավ ջուր լցնելն ու պտտելը»,-ընդգծեց Ադիբեկյանը:
Բերման է ենթարկվել ինը տարի անց
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 3-ին, ժամը 19.00-ին, Իսակովի պողոտայից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Գուրգեն Հ.-ն, որը 2004 թ. ապրիլի 1-ից ՌԴ Տվերի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Օրինական աշխատող յուրաքանչյուր վարորդ օրական ամենաքիչը 5 հազար դրամ է կորցնում դաշտից դուրս աշխատող վարորդների պատճառով
«Էդ տեխզննումը, բուժզննումը դաշտը կարգավորելու համար էական չեն: Եթե իրենք ասում են, որ դեղին համարանիշի վերացմամբ 17 հազար դրամ վարորդը շահելու է, իրենք նկատի ունեն նոր լիցենզավորվողներին, որովհետև հներն այդ 17 հազարի ծախսը քաշել են վաղուց»,- «Ա1+»-ին ասաց «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ նախագահ Գևորգ Դոստուրյանը: Նա նշում է, որ օրինական աշխատող յուրաքանչյուր վարորդ օրական ամենաքիչը 5
Չեն հերքում ու չեն հաստատում, որ ավտովթարը կարող է կապված լինել ԲՀԿ-ին անդամագրվելու հետ
Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի, տարաբնույթ կանխավարկածների մասին մամուլի հրապարակումներին վերջ դնելու առիթով, տեղեկացնում ենք, որ Զ.Զոհրաբյանը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, կայուն ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բ/կ-ում: Իսկ մամուլի այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի
Դատարանի դիմաց գանգ են գտել (ֆոտոշարք)
Հայտնի է, որ անցյալ դարի սկզբին տարածքը եղել է գերեզմանատուն, եւ հաճախակի են գտնվում գանգեր, ոսկորներ: Դրանք փշրվում են, բաժանվում մասերի, ինչպես օրեր առաջ գտնված գանգը:
Հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 4-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել Գյումրիի «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը և հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 23.00-ից մինչև ապրիլի 4-ի ժամը 05.45-ն ընկած ժամանակահատվածում, դռան ապակին կոտրելով, իրենց շենքի բակում կայանված իր «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցից գողացել են 1 GB և 4 GB տարողության հիշողության կրիչներ: Հարուցվել
Պարտք՝ գույքի դիմաց
Ռուսաստանը կարող է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հեշտությամբ միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Եվ նույնիսկ վճարել դրա համար՝ Հայաստանից գողացված գումարներով։
«Սերժ Սարգսյանը կերդվի իրեն սերիական սպանությունների մեջ մեղադրածներին»
Հմայակ Հովհաննիսյանի եւ Սուքիաս Ավետիսյանի կրքերը բորբոքվեցին
Հիմի է՞լ լռենք
Լրատվական կայքերում «լռության օրերը», փաստորեն, ձևական բնույթ են կրում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ կայքերի հաճախորդները «լռության օրերին» նախընտրում են կայքերի էկրաններից չիջած նախորդ օրերի բուռն քարոզչական հրապարակումները նայել ու վերանայել:
Մարդիկ գնում են այնտեղ, որտեղ պաշտպանված լինելու ավելի մեծ շանսեր կունենան
Gallup ընկերությունը (ենթադրաբար՝ իսկականը, եւ ոչ թե ընտրությունից ընտրության Հայաստանում փող աշխատող կոոպերատիվը) նախկին ԽՍՀՄ 12 հանրապետություններում հարցումներ է անցկացրել՝ պարզելու համար, թե որ երկրի բնակչությունը որքանով է հակված արտագաղթի։ Բացահայտ առաջատարը Հայաստանն է. մեր բնակչության 40 տոկոսը, պարզվում է, հնարավորության դեպքում կարտագաղթեր երկրից։ Համեմատության համար նշենք, օրինակ, որ Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ցուցանիշը 14
Հայաստանցիներն ամենաշատն են ուզում արտագաղթել
Մեր արտագաղթը հաճախ հղում են ազգային խառնվածքին, բայց իրականում պատմությունից էլ գիտենք, որ արտագաղթի պիկերը համապատասխանում են օտարների նվաճումներից հետո մեր երկրում հաստատված նոր բռնություններին. հարկային բեռը, ֆիզիկական գոյության տագնապները: Իսկ այդ բոլորն այսօր մեր երկրում կա:
Տիգրան Խզմալյան. «Ինձ նույնիսկ ներս չեն թողնում «Երեւան» կինոստուդիա»
Ապօրինի դրամական փոխանցումների պահանջներ մեզ ներկայացվել են մշտապես, եւ ամեն ամիս աշխատավարձ ստանալու նախապայման էր հանդիսանում կինոստուդիա փոխանցվող գումարից 3– 5% կաշառք թողնելը՝ Հանրային հեռուստատեսության հաշվապահության միջնորդությամբ։
Փախիր, թե կարող ես
ՀՀԿ-ն երեկ Գործադիր մարմնի նիստ է անցկացրել: Նիստը ուշագրավ է նրանով, որ տեղի է ունեցել այն օրը, երբ անակնկալ հայտարարություններով հանդես եկավ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գուլյաչենկոն: Նա հայտարարել էր, որ ունեն Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական չարաշահումների մասին փաստեր, որոնք ներկայացնելու են ՌԴ իշխանություններին, և
Ինչպե՞ս է իշխանությունը պայքարելու արտագաղթի դեմ
Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին խնդրեցինք մանրամասնել, թե ինչպես են պայքարելու արտագաղթի դեմ, ինչպես են որոշելու թիրախային խմբերին, կոնկրետ արտագաղթողներին։ «Դրա համար մեթոդաբանություն կա մշակված, որով ծրագրի շրջանակներում նախ ռիսկի ենթակա, կյանքի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքների կարիքներն են գնահատվելու, որից հետո, ըստ գնահատված կարիքների, կնախանշվեն վերականգնողական անհատական ծրագրերը, որ պետք է
Հազար օր` կատարելու Հազարամյակի խոստումը
Բան Կի-մուն Հազար մղոն հեռավորությամբ ճամփորդությունը սկսվում է ընդամենը մեկ քայլով, բայց սկսելով այս շաբաթ՝ մենք կարող ենք հազար օր առաջ ընթանալ դեպի նոր ապագա: Ապրիլի 5-ին աշխարհը կհասնի մարդկության ողջ պատմության ընթացքում աղքատության դեմ ամենալայնածավալ և ամենահաջողված պայքարի կենսականորեն կարևոր պահին. 1000 օր կմնա մինչ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու սահմանված ժամկետը: Այս ութ հստակ
Հղին ու պտուղը մահացել են բժշկական սխալի պատճառով, բայց բժիշկը չազատազրկվեց
Անեսթիեզոլոգ ռեանիմատոլոգ Վլադիմիր Մյագկովը հղի Ֆլորա Աբգարյանին «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ում «կեսարյան» վիրահատության նախապատրաստման ընթացքում ցուցաբերած բուժօգնության ժամանակ թույլ տված սխալների հետևանքով Ֆլորա Աբգարյանն ու նրա պտուղը մահացել են: Այս փաստը հիմնավորված են համարել դատական երկու ատյանները, մեղադրանքն ընդունել է նաև մեղադրյալը, սակայն այդքանով հանդերձ դատարանը կիրառել է պայմանական ազատազրկում: Ավելին, բժշկին չեն զրկել նաև բժշկական
«Արմավիայի» ամբողջ պարտքը 30, թե 50 միլիոն դոլար է
Իսկ որքան պարտք ունի «Արմավան»։ Այդ հարցի պատասխանը գիտի թերեւս միայն «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատերը՝ Միխայիլ Բաղդասարովը։ «Միկա Լիմիթեդը» «Արմավիայի» սեփականատերն է։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Արմավիայի» ամբողջ պարտքը 30 միլիոն դոլար է։ Ըստ այլ տեղեկությունների՝ ավելի քան 50 միլիոն դոլար։ Ռուսական «Կոմերսանտը» փորձել է հաշվել «Արմավիայի» պարտքերը ու ստացվել է հետեւյալ պատկերը՝ 5 միլիոն դոլար
Ինչ էր արել Հրաչ Մուրադյանը Պռոշյան համայնքի համար
Հատկանշական է, որ «Զորաց պանթեոնը» կառուցելու եւ բարեկարգելու համար Հրաչը նվիրաբերեց իր հարսանիքին նվեր ստացած ոսկեղենը։
Զոհրաբ Զոհրաբյանը ծայրահեղ ծանր վիճակում է
Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանն Aravot.am-ին ասաց, որ նախկին պատգամավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ գիտակցության չի եկել:
Ջայլամային լռություն՝ «Արմավիայի» շուրջ
«Արմավիա» ընկերությունը չի շտապում սնանկության մասին դիմում ներկայացնել դատարան։ Քանի դեռ ավիափոխադրողը դատարանի կողմից սնանկ չի ճանաչվել, այն «դե յուրե» գոյություն ունի ու պարտավոր է սպասարկել չվերթները։ Ստեղծվում է մի իրավիճակ, երբ ապրիլի 1-ից դադարեցված չվերթների համար ընկերությունը պատասխանատվության չի ենթարկվում, չեն վերադարձվում մինչ այս վաճառված տոմսերի գումարները, իսկ իրավապահ մարմիններն այս ամենում հանցավորության տարրեր
Րաֆֆին եկեղեցին փորձում է ներքաշել քաղաքականությա՞ն մեջ
Բավական չէ, որ հայոց եկեղեցուն անընդհատ հարվածում են օտար պատվիրատուների այլազան ստրուկներ, փորձում վարկաբեկել եկեղեցին, հիմա էլ մենք ենք եկեղեցուն հորդորում կանգնել «ուղիղ ճանապարհի» վրա: Ընդ որում, սեփական որոշումով: Սա անթույլատրելի կեցվածք է:
ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Մոտ 50 րոպե առաջ Հրաչյա Քոչար փողոցի՝ դեպի Արաբկիր վարչական շրջանի շենք տանող հատվածում (բենզալցակայանի մոտ) մոտ անհայտ մեքենան հարվածել է ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի Սուզուկի մակնիշի մեքենային։ Զոհրաբ Զոհրաբյանը եղել է իր վարորդի հետ։ Հարվածող մեքենան փախել է դեպքի վայրից։ Նրանց երկուսին անգիտակից վիճակում տեղափոխել են Արմենիա բ.կ. ։ Զոհրաբ Զոհրաբյանի ընկերը 168.am-ին ասաց, որ վարորդը
Պռոշյանի գյուղապետի ՀՀԿ-ական մրցակիցը վստահեցնում է, թե ձերբակալված եղբայրների հետ երբեւէ ընդհանուր գործ չի ունեցել
Ըստ շրջանառվող լուրերի` դաշնակցական գյուղապետի ու իշխանության թեկնածուի միջեւ պապենական թշնամություն կա, նրանք մինչ ընտրությունները ընտանեկան հակամարտության մեջ են եղել, սակայն նախընտրական շրջանում հանգիստ են իրենց դրսեւորել:
«Զատկի» տոնը Հայաստանում և Լեհաստանում (ֆոտոշարք)
Հայ-լեհական համագործակցության հասարակական կազմակերպությունն ապրիլի 4-ին «Նարեկացի» արվեստի միությունում ներկայացրեց հայկական և լեհական ավանդույթներում ինչպես են տոնում Սուրբ Հարության տոնի` «Զատիկի» արարողակարգը: Մշակութաբան Էվիա Հովհաննիսյանը խոսեց «Զատկի» ավանդույթներից Հայաստանում. «Հայոց բոլոր ազգագավառներում «Զատիկ» անունով հայտնի տոնը համապատասխանում է եկեղեցական Սուրբ Հարության տոնին: «Զատիկի» ակունքները գալիս են բնապաշտական ժամանակաշրջանից և իհարկե այն ժամանակ «Զատիկը» հայտնի չէր


















































