Օրվա լրահոսը
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին: Մոլդովայի վարչապետը Հայաստան է ժամանել նոյեմբերի 30-ին Երևանում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի շրջանակներում: Ընդգծելով, որ Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների զարգացումը և սերտ փոխգործակցության հաստատումը համապատասխանում են երկու երկրների և ժողովուրդների շահերին, Նախագահ Սերժ Սարգսյանը և Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը նշել
Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը Մայր Աթոռում
Դեկտեմբերի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հանդիսավորապես տոնախմբեց Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի նախօրեին` նախատոնակի արարողության ժամանակ, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Ս. Տաճար էին բերվել Մայր Աթոռում պահվող Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Տոնի առիթով Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր
Ավարտվեց Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական դասախոսությունների ծրագիրը
Նոյեմբերի 7-30-ին Հայաստանի դպրոցներում իրականացվեց Հայկական աստղագիտական ընկերության աստղագիտական դասախոսությունների ծրագիրը, որի ընթացքում աստղագետներն այցելեցին Երևանի և ՀՀ մարզերի դպրոցները: Ծրագիրն իրականացվում էր ամերիկահայ նշանավոր աստղագետ, Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Աստղագետները եղան ՀՀ բոլոր մարզերում (մասնավորապես Աշտարակ, Արմավիր, Գավառ, Գյումրի, Գորիս, Իջևան, Հրազդան, Մասիս, Ջերմուկ և Վանաձոր
Reuters. «Դևերի պարն ընդդեմ Սասունցի Դավթի»
Վենեսուելական Դևերի պարը տոնը և հայկական «Սասնա ծռեր» էպոսը ոչ նյութական մշակութային ժառանգությունների ցուցակում ընդգրկվելու թեկնածուների թվում են, որը 2003թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ստեղծվել է աշխարհի արվեստի տարբեր դրսևորումները և մշակութային ծեսերը պահպանելու համար: Գրում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: Մրցում են 51 թեկնածուներ ` հուսալով, որ այս տարի ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը իրենց կընդգրկի
Վարորդը մնացել է ավտոմեքենայի և ավտոտնակի դռների միջև
Նոյեմբերի 30-ին, ժամը 13.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Արթուր Վ.-ն: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 07.30-ի սահմաններում, իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան ավտոտնակից հանելով՝ շարժիչն առանց անջատելու կայանել և իջել է ավտոտնակի դռները փակելու. այդ ընթացքում մեքենան հետընթաց շարժվել է,
Կրոնական համոզմունքներով խուսափել է ժամկետային զինծառայությունից
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, շարունակվում է Էդմոնդ Փեթակչյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ հրաժարվել է զինվորական ծառայությունից՝ այդ կերպ խուսափելով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական՝ 2012թ. գարնանային զորակոչից՝ չունենալով ազատվելու օրինական հիմքեր։ Էդմոնդ Փեթակչյանը մեղադրվում է ՀՀ
Անահիտ Բախշյան. Երեխաների միջեւ խտրականություն դնող ուսուցչին պետք է կիլոմետրերով հեռու պահել դպրոցից
«Ներառական կրթության նշանաբան է` կրթություն բոլորի համար: Ներառական կրթություն` նշանակում է, որ բոլոր երեխաները, որպես հասարակության անդամ, պետք է սովորեն իրար հետ` մտավոր հետամնացից մինչ տաղանդավոր: Նրանք պետք է իրար հետ մեծանան եւ միմյանց ընդունեն ինչպես որ կան, որ հետո բերանները բաց չնայեն սայլակի վրա նստած երեխային: Հայաստանը պետական մակարդակով եւ համապատասխան կոնվենցիաներով վավերացրել է
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին: ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պարո՛ն Նախագահ, Ուրախ եմ առաջին
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ
ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ծառայության կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը նիստի ընթացքում ներկայացրել է ծառայության կազմավորման ուղին՝ նշելով, որ անցած տարիներին ծառայությունը կարողացել է ընդգրկվել զինվորական մեծ ընտանիքում և ունեցել է մի շարք նշանակալի ձեռքբերումներ:
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման
Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատին, ով Երևանում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և նոր խթան կհանդիսանա հայ-մոլդովական կապերի հաստատման գործում»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոլդովայի վարչապետն ընդգծել է, որ
Իզաբելա Յայլյան. «Մրցակիցներն ուժեղ են, բայց հաղթելու համար անում եմ ամեն բան»
Ծանրամարտի Հայաստանի 20 եւ 23 տարեկանների հավաքականները մեկնել են Իսրայել, որտեղ Էյլաթ քաղաքում մասնակցելու են այդ տարիքային խմբերի Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությանը: Նրանց մեջ է նաեւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Իզաբելա Յայլյանը, որից բավականին լուրջ ակնկալիքներ կան: Աբովյան քաղաքում ուսումնամարզական հավաքների օրերին Aravot-Eritasardakan-ը այցելել էր նրան: Զրույցը բավականին հետաքրքիր է ստացվել: – Քանի՞ տարեկանից ես
«Թատրոնով աստղաբաշխական գումարներ չեն աշխատում»
Համոզված է երիտասարդ բեմադրիչը, որ տրամադրված է աշխատել մարզում Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որ հիմնադրվել է 1930-ականներին, հարթ ճանապարհ չի անցել։ Մշակութային այս օջախը 1954-78թթ. լուծարվել է, հետո անվանի դերասան, բեմադրիչ Երվանդ Մանարյանի ջանքերով՝ վերականգնվել։ Միառժամանակ հետո թատրոնում գլխավոր ռեժիսորի պաշտոնը պարոն Մանարյանից «փոխանցվել» է Արմեն Բայաթյանին, որից հետո էլ այն ղեկավարել
Հողամասի կադաստրային արժեքը չի վճարվել
1988 թվականի երկրաշարժից հետո, մեր ընտանիքների բնակարանային, սոցիալական կարիքները հոգալու նպատակով, մենք սեփական նախաձեռնությամբ սկսել ենք մշակել Երեւանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքի հողերը, մաքրել ենք դրանք աղբակույտերից, մեր միջոցներով բարեկարգել ենք եւ դրա վրա կառուցել ենք բնակելի տներ, որտեղ ապրում ենք առ այսօր: Հողամասերի մշակումն իրականացրել ենք այն համոզմունքով, որ դրանք պետական հողեր են եւ
Մանկապարտեզների ու դպրոցների տնօրենները «ցրում» են, երբ իմանում են երեխան ՄԻԱՎ վարակ ունի
– Ալո բարեւ ձեզ, երեխայիս ուզում եմ տեղափոխել ձեր դպրոց: – Է, տեղափոխե՛ք – Բայց բանն այն է, որ նա ունի ՄԻԱՎ վարակ: – Ի՞նչ: – ՄԻԱՎ վարակ: – Դա ի՞նչ է: – Դե, ՁԻԱՀ, էլի: – Այ քույրիկ ջան, պարզ ասեք՝ բան հասկանամ: – Դե, «Սպիդ», էլի: – Հա՜: Այդպիսի երեխաներին ընդունում ենք միայն
«Ամեն դեպքում հիմնական գործոնը լինելու է Ծառուկյանը»
Բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը կարծում է, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածն այսօր շատ փոքր է եւ ի վիճակի չէ որեւէ բան փոխել: Իսկ առաջիկա ընտրությունների ելքը վճռվելու է առանց հասարակության մասնակցության՝ քաղաքական «բազարների» արդյունքում: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ Մարինե Պետրոսյանի հետ «Առավոտի» «Դեմ առ դեմ» զրույցից: – Մարինե, Դուք կանխատեսել եք, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կլինի քաղաքական
«Բաղրամյան 26»-ում վաղուց չի եղել
«Ես «Բաղրամյան 26»-ում վաղուց չեմ եղել: Բազմաթիվ տարիներ: Անգամ եթե դա տեղի ունեցած լիներ, դրանում որեւէ ամոթ չկա: Բայց ոչ մի կապ չեմ ունեցել Հայաստանի ոչ մի նախագահի հետ, բացի այն դեպքերից՝ պատահական, թե տոնական, որտեղ ես տեսել եմ իմ համաքաղաքացի՝ նախկին կամ ներկա նախագահներին, եւ փոխանակ թիկունք դարձնելու եւ արհեստականորեն հեռանալու, ես մոտեցել եմ
Րաֆֆի Հովհաննիսյանը լարվածության մեջ չէ
Քաղաքական կոնսուլտացիաների հրապարակային չլինելը «Ժառանգության» առաջնորդին մտահոգությունների տեղիք է տալիս – ԱԺ-ում «Մարտի 1»-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ խորհրդարանական խմբակցության նախաձեռնությունը բավականին շահարկվեց: Իշխանական գործիչները դա որակեցին «քաղաքական նպատակ» հետապնդող քայլ: Հետաքրքիր է, որ համանման գնահատականներ հնչեցին նաեւ նախկինում ՀԱԿ-ի համակիրների կամ անդամների կողմից: Դուք ինչպե՞ս եք գնահատում նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: – Ես
Սա «հայի բախտ չի», այլ հայի խելք
(հատված) …Երբ ժողովուրդը մթան մեջ էր եւ օրը 1-2 ժամ լույս ուներ, այնպիսի կարծիք կար, ոչ միայն ժողովրդի մեջ (մեր պետականության անփորձության մասին եմ ասում եւ ժողովրդի հոգեբանության մասին), այլեւ հենց «Ղարաբաղ» կոմիտեի մեջ, Շարժման ղեկավարների մեջ, որ, օրինակ, նախագահի նստավայրում եւ ղեկավարների տներում էլ պիտի լույս չլինի, իրենք էլ պիտի լույս չունենան, որ ժողովրդի
Հավակնորդը դատի է տվել Փաստաբանների պալատին
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին կհրապարակի իր վճիռ-որոշումը Աննա Խաչատրյանն ընդդեմ Փաստաբանների պալատի հայցադիմումի գործով: Հայցվորը պահանջում է վերացնել Փաստաբանների խորհրդի որոշումը և ճանաչել ուսումնական դասընթացներին մասնակցելու իրավունքը: «Փաստինֆո»
Տիգրան Զարգարյան. Գրադարանավարները խայտառակ աշխատավարձ են ստանում
«Հայաստանի ազգային գրադարանի համար տարին հագեցած էր: Դեկտեմբերի 14-ին Վենետիկում բացեցինք գրատպության 100-ամյակին նվիրված ցուցահանդես: Ընդհանուր առմամբ` ցուցադրություններ ունեցանք Եվրոպայի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում, այդ թվում` Սոֆիայում, Ամստերդամում: Ներկայումս Մոսկվայի պետական գրադարանում տեղի է ունենում ցուցադրություն»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում ՀՀ մշակույթի նախարարության
Տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 26-ից 30-ը Երևանում անցկացվել է հայ-բելառուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության գերատեսչությունների, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները: Նիստը վարել են Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը և բելառուսական մասի նախագահ, Բելառուսի Հանրապետության պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Արա Խզմալյան. Մարդիկ պետք է սովորեն մշակույթի համար սիմվոլիկ ներդրում կատարել
Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար Արա Խզմալյանը, ամփոփելով Մատենադարանում այս տարի իրականացված կարեւոր միջոցառումները, նշեց, որ տարին հագեցած էր եւ արդյունավետ. «Կազմակերպեցինք «Հիշողության կերպարանքներ» միջազգային սեմինարը` աշխարհի 17 երկրի արխիվային, գրադարանային եւ թանգարանային հաստատությունների մասնագետների մասնակցությամբ: Արդյունքում հրատարակվեց գիտական հոդվածների եզակի ժողովածու` հարուստ իլյուստրացիոն նյութերով, որոնք արտահայտում են
Տիգրան Բադոյանը` Լոռու մարզպետի տեղակալ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Տիգրան Բադոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ։ Տիգրան Սլավիկի Բադոյան ծնվել է 16.09.84թ. ք. Կիրովականում, մանկավարժի ընտանիքում: 2001թ. գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Ա. Պուշկինի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը: 2001-2005թթ ընդունվել և գերազանցությամբ ավարտել է ք. Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը` «Կառավարում» մասնագիտությամբ: 2002-2005թթ. եղել է «Մխիթար
«ՏաԹևեր»-ը կաշխատի ձմեռային ռեժիմով
«ՏաԹևեր» ճոպանուղու ղեկավարությունը հայտարարում է, որ 1-ը դեկտեմբերի, 2012 – 1-ը մարտի, 2013 ժամանակահատվածում ճոպանուղին կաշխատի ձմեռային ռեժիմով: «ՏաԹևերն» ուղևորներներին կընդունի շաբաթ և կիրակի օրերին, ճոպանուղու համար աշխատանքային կլինեն նաև տոն օրերը: «Ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել են ձմեռային պայմաններում աշխատանքի համար»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու նորանշանակ տնօրեն Վահան Մելիքսեթյանը: RVVZ Foundation
«ԴԵՈՒ»-ն բախվել է արգելապատնեշին
Այսօր՝ ժամը 07.12-ինահազանգ է ստացվել այն մասին, որ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չպարզված հանգամանքներում «ԴԵՈՒ» մակնիշի 30 ԼԼ 560 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝
ԱՆՑՅԱԼ ԺԱՄԱՆԱԿ
– Ես գեղեցիկ եմ. սա ո՞ր ժամանակն է,- հարցնում է ընկեր Մարգոն աշակերտներին: – Դա անցյալ ժամանակն է, ընկեր Մարգո,- պատասխանում է Վարդանիկը:
Նախատոնական գնումներին ընդառաջ գնաճն ակտիվանում է
Նախատոնական գնումներին ընդառաջ Հայաստանում գնաճն ակտիվանում է։ Բայց դա գոնե առայժմ կապ չունի Ամանորյա գնումների հետ։ Գնաճային միտումները Հայաստանում ակտիվացան հատկապես հուլիսից հետո։ Ավելին՝ տարվա կեսերին երկրում գնաճը գրեթե զրոյական էր։ 12-ամսյա հատվածում, ասենք, հունիսին, գնաճը կազմեց ընդամենը 0,2 տոկոս։ Մի բան, պայմանավորված էր գերազանցապես ներքին գյուղատնտեսական արտադրության դրական ազդեցությամբ։ Դա զուգորդվեց նաեւ արտաքին հատվածից
Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ի օրվա երկրորդ կեսին արևմտյան շրջաններում, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին`հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 3-4-ի գիշերը կբարձրանա 3-4աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևանում` Դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 4-ին երեկոյանժամերին, 5-ին սպասվում է անձրև: Երևանի դեկտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան 15.80C (1983 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -12.10C (1932 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 2.00C
Ո՞վ կշահի ԲՀԿ-ի սատարումից: Միայն ԲՀԿ-ն
Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ամենամեծաթիվ ընտրազանգված մեզանում ունեցող կուսակցությունները երկուսն են՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն: Եվ որքան էլ կոնսոլիդացվի ընդդիմությունը, որ ուժը մյուսին միանա, ով ումից բաժանվի, էական չէ: Ընդդիմադիր մյուս կուսակցությունների ձայներն այնքան քիչ են, որ եթե բոլոր ուժերն էլ միանան ԲՀԿ-ին կամ ՀՀԿ-ին, ձայների թվի առումով առանձնապես բան չի փոխվելու: Պայքարը


















































